05-03-2026 10:05 Նեղ երկտեղանոց մահճակալները կարող են տարիներով փչացնել քնի որակը՝ կարծում է մասնագետները։ Երկտեղանոց մահճակալների մեծ մասը 140-160 սանտիմետր լայնություն ունի: Ըստ քնի փորձագետների գնահատման՝ այս տարածքը հաճախ չափազանց փոքր է երկու մեծահասակների համար՝ յուրաքանչյուրին տրվում է 70-80 սանտիմետր: Նեղ տարածքին գումարվում է նաև կողակցի շուռ գալը, խռմփացնելը։ Այդուհանդերձ, համատեղ քնելն ունի իր առավելությունները: Օրինակ՝ քնելուց առաջ գրկախառնությունն ու մտերմությունը օգնում են մարդկանց ավելի արագ քնել:
05-03-2026 08:20 58-ամյա Նիկոլ Քիդմանը Նյու Յորքում ներկա է գտնվել իր նոր՝ «Սկարպետտա» սերիալի պրեմիերային: Կարմիր գորգի վրա Օսկարի մրցանակակիր դերասանուհին կրում էր սև բաճկոն՝ մերկ մարմնի վրա, և թափանցիկ կիսաշրջազգեստ: Նա լուսանկարիչների համար կեցվածք ընդունել իր գործընկերուհու՝ մեկ այլ Օսկարակիր դերասանուհի Ջեյմի Լի Քերթիսի հետ:
05-03-2026 05:15 Էմմա Ուոթսոնը հանդիպում է մեքսիկացի գործարար Գոնսալո Հևիա Բայլերեսի հետ, որը պատկանում է երկրի ամենահարուստ ընտանիքներից մեկին: Ըստ Quién–ի, որը հրատարապարակել է պապարացիների արած լուսանկարներ, 35-ամյա դերասանուհին և նրա նոր ընկերը առաջին անգամ միասին նկատվել են անցյալ տարվա վերջին Կուրշևելում: Այդ ժամանակվանից ի վեր զույգը բազմիցս նկատվել է ամբողջ Մեքսիկայում՝ վայելելով ռոմանտիկ ընթրիքներ և զբոսանքներ:
05-03-2026 03:23 39-ամյա Մեգան Ֆոքսը երկար ժամանակ անց վերադարձել է սոցիալական ցանցեր: Դերասանուհին լուսանկարվել է բաց ֆետոշարքում և այն հրապարակել Ինստագրամում: Լուսանկարներում Ֆոքսը կեցվածք է ընդունել սև բոդիով, կորսետով, գուլպաներով և բարձրակրունկ կոշիկներով: «Ամեն ինչ ավելի գեղեցիկ է թվում, որովհետև մենք դատապարտված ենք», - խորհրդավոր կերպով մակագրել է դերասանուհին լուսանկարները՝ իր Stories-ում ավելացնելով. «Ես ողջ եմ»:
04-03-2026 11:05 Կոլան վնասակար է նրանց համար, ովքեր այն խմում են ջրի փոխարեն, բայց այն կարող է օգտակար լինել թունավորման և ուժեղ հոգնածության դեպքում: ըստ սննդաբանների՝ կոլան կարող է օգտակար լինել թունավորման դեպքում՝ որպես արտակարգ միջոց, սակայն ազդեցությունը կարճատև է։ Այն նաև օգնում է արյան մեջ շաքարի հանկարծակի անկման դեպքում, ուժեղ հոգնածության և ինտենսիվ մարզումների ժամանակ։ Խորհուրդ է տրվում օրական խմել ոչ ավելի, քան 200 միլիլիտր կոլա։
04-03-2026 11:03 Էլմիրա Կարապետյանը, սպասելով բալիկի, դարձել է հրաձգության Եվրոպայի փոխչեմպիոն։
04-03-2026 10:54 Սելենա Գոմեսը հայտնվել է հակասությունների կենտրոնում՝ իր ամուսնու՝ Բեննի Բլանկոյի «Ընկերները գաղտնիքներ են պահում» փոդքասթի նոր դրվագի թողարկումից հետո։ Երգչուհի-դերասանուհին խիստ քննադատության է ենթարկվել առցանց՝ անսպասելի սիրո դրսևորման համար. նկարահանման ժամանակ նա համբուրել է ամուսնու ոտքերի մատները։
04-03-2026 02:22 Վերջին տարիներին հայտնիներն ավելի ու ավելի հաճախ են բացահայտ խոսում իրենց ախտորոշումների մասին՝ փորձելով օգնել նմանատիպ խնդիրներ ունեցողներին: Այժմ Լուպիտա Նիոնգոն է որոշել բացահայտ խոսել իր առողջության մասին. վերջերս սոցիալական ցանցերում արված գրառման մեջ նա անկեղծորեն պատմել է, թե ինչպես է ապրում արգանդի միոմայի ծանր ձևի հետ:
04-03-2026 01:16 Մելանյա Թրամփն առաջինն է, ով լինելով նախագահի կին՝ ղեկավարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդը։ ԱՄՆ առաջին տիկինը ելույթ է ունեցել կազմակերպության առջև՝ քննարկելով երեխաներին և նրանց կրթությանը վերաբերող հարցեր։
03-03-2026 09:53 Երեկ Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Օսկար»-ի գլխավոր փորձը համարվող ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի 32-րդ մրցանակաբաշխությունը: Նախորեին կարմիր գորգով անցել են 63-ամյա Դեմի Մուրը, ով վերջերս ներկայացավ նոր կերպարով, Գվինեթ Փելթրոուն, Օռլանդո Բլումը (նոր հարաբերությունների մասին լուրերից հետո առաջին անգամ), Քիրստեն Դանսթը և նրա ամուսինը՝ Թիմոթի Շալամեն, Էմմա Սթոունը, Միշել Ուիլյամսը, Քեյթ Հադսոնը, «Ընկերներ» սերիալի աստղ Լիզա Կուդրոուն և ուրիշներ:
03-03-2026 09:42 Երեխաները, հղի կանայք, թուլացած իմունային համակարգ ունեցող մարդկիկ և քրոնիկ ստամոքս-աղիքային հիվանդություններ ունեցողները պետք է բացառեն բորբոսով պանիրն իրենց սննդակարգից: Բժիշկները զգուշացնում են, որ պանրի մեջ բորբոսը կարող է պարունակել տոքսիններ կամ առաջացնել վարակներ, եթե օրգանիզմի պաշտպանողականությունը խաթարված է։
03-03-2026 02:51 Ավանդույթի համաձայն՝ 52-ամյա սուպերմոդել Հայդի Քլումը և նրա 21-ամյա դուստր Լենին միասին նկարահանվել են Intimissimi-ի ներքնազգեստի գովազդային արշավում։ Նրանք ներկայացրել են գարնանային հավաքածուի վարդագույն հավաքածուները։
02-03-2026 10:11 Անցած հանգստյան օրերին Սիդնի Սուինին ցուցադրեց իր համարձակ կերպարը՝ սադրիչ լուսանկարներում կեցվածք ընդունելով ներքնազգեստի իր SYRN ապրանքանիշը գովազդելու համար: 28-ամյա դերասանուհին, որը հունվարի 28-ին գործարկեց նոր ընկերությունը, կիրակի օրը գայթակղիչ լուսանկարներ հրապարակեց SYRN-ի պաշտոնական Instagram-ի էջում: «Էյֆորիա» սերիալի աստղը պատրաստվում է թողարկել նոր հավաքածու՝ Do What Makes You Naked անվամբ:
02-03-2026 10:00 Իրինա Շեյքը, որը վերջերս Սան Ռեմոյի փառատոնի համահաղորդավարն էր, մասնակցել է Միլանի նորաձևության շաբաթին: 40-ամյա սուպերմոդելը քայլել է Bottega Veneta-ի ցուցադրության ժամանակ: Նա ցուցադրությանը հայտնվել է՝ կրելով մոխրագույն վերարկու մերկ մարմնի վրա, սև գլխարկուվ ու ոսկե շղթա՝ պարանոցին:
02-03-2026 05:04 25-ամյա Եկատերինա Շկուրոն իր անձնական բլոգում կիսվել է ամուսնուց՝ Դմիտրի Կոզլովից բաժանվելու մասին։ Հայտնի դերասանուհին խոսել է իր անձնական խնդիրների մասին այն բանից հետո, երբ համացանցի օգտատերերը ակտիվորեն հետաքրքրվել են, թե ինչու է նա դադարեցրել ամուսնուն իր էջում ներկայացնելը։ Հեռուստաաստղը խոստովանել է, որ տարեսկզբից բաժանվել է ամուսնուց։
28-02-2026 12:03 Ադելիա Պետրոսյանը խախտել է լռությունը՝ 2026 թվականի Իտալիայում կայացած Օլիմպիական խաղերում իր անհաջողությունից հետո։ Որոշ ժամանակ անց մարզուհին կարողացել է վերանայել իրադարձությունները և անկեղծորեն խոսել այն մասին, թե ինչպես է հաղթահարում այդ անհաջողությունը և ինչ է դա սովորեցրել իրեն։ Այժմ նրա գլխավոր նպատակը մեդալները չեն, այլ ներքին վստահության վերականգնումը. «Ես հագնում եմ չմուշկներս և շարունակում առաջ գնալ»։
28-02-2026 11:50 Բացահայտվել է 46-ամյա կատակերգու և հեռուստահաղորդավար Միխայիլ Գալուստյանի ընկերուհու ինքնությունը։ Շոումենը վերջերս խոստովանել էր, որ սիրահարված է, բայց չէր բացահայտել նրա ինքնությունը։ Super-ի տվյալներով՝ արտիստի ընկերուհու անունը Լիլիա Կիոսե է։ 35-ամյա Լիլիան մեծացել է զինվորականների ընտանիքում, իսկ նրա եղբայրը քահանա է։ Կիոսեն կապեր ունի շոու բիզնեսի հետ. նա աշխատում է որպես դիմահարդար ռուսական ֆիլմերի և հեռուստաշոուների նկարահանման հրապարակներում։
28-02-2026 11:33 Միլիարդատեր Իլոն Մասկի տրանսգենդեր դուստրը՝ 21-ամյա Վիվիան Ուիլսոնը, քայլել է Միլանի նորաձևության շաբաթվա ցուցադրության ժամանակ։ Մոդելը, որը առանձնացել է Tesla-ի հիմնադրից 2020 թվականից, ցուցադրության ժամանակ քայլել է Gucci-ի սպիտակ զգեստով՝ բարձր դեկոլտեով և համարձակ ազդրի բացվածքով։
28-02-2026 11:28 Քենդալ Ջենները լուսանկարվել է Vogue France ամսագրի մարտյան համարի համար՝ ցուցադրելով համարձակ և բացահայտ կերպար։ Շապիկի համար Ջենները ընտրել է վառ կարմիր կրծկալ-բոդի՝ խորը դեկոլտեով և թափանցիկ կարմիր զուգագուլպաներով, որոնք ընկած են գետնին։
27-02-2026 11:40 24-ամյա չինացի կինը Սինցզյան-ույղուրական ինքնավար մարզից հաջող ծննդաբերել է Ուհանի «Չժուննան» հոսպիտալում եւ հնգյակ է ունեցել՝ մեկ տղա եւ չորս աղջիկ։ Ինչպես գրել է «Ժենմին ժիբաո» թերթը, հնգյակի բնական բեղմնավորման հավանականությունը կազմում է մեկը 60 մլն դեպքերից։
25-08-2026 11:39 Հեյդեն Պանետերիի կարողությունը կարող է անցնել նրա միակ դստերը՝ 11-ամյա Կայա-Եվդոկիային: Ինչպես People-ին հայտնել են փաստաբանները, եթե դերասանուհին չի թողել կտակ կամ վստահության հիմնադրամ, Կալիֆոռնիայի օրենսդրության համաձայն, նրա երեխան, հավանաբար, կժառանգի նրա ակտիվները: Պանետերիի կարողությունը կարող է ներառել անշարժ գույք և խնայողություններ, ինչպես նաև «Հերոսներ», «Նեշվիլ» և «Ճիչ» ֆրանշիզայի վրա նրա աշխատանքից ապագա եկամուտներ, գրքերի հոնորարներ և այլ եկամուտներ: Քանի որ Կայան անչափահաս է, մինչև նրա չափահաս դառնալը, նրա ակտիվները կարող է կառավարել նշանակված խնամակալը կամ վստահության հիմնադրամը: Դեռ հստակ չէ, թե արդյոք դերասանուհին կտակ թողե՞լ է:
25-08-2026 11:28 ԱՄՆ-ում գնորդները նոր մտահոգություն ունեն․ պիտանելիության ժամկետները ստուգելու փոխարեն մարդիկ սոցցանցերում զանգվածաբար ուսումնասիրում են սուպերմարկետների ապրանքները՝ կեղծիքներ գտնելու ակնկալիքով։ NYP-ի փոխանցմամբ՝ միլիոնավոր դիտումներ են հավաքում այն տեսանյութերը, որոնցում ցուցադրվում են ռետինե մրգեր, ձգվող միս կամ անբնական առաձգական հաց։ Տեսանյութերի հեղինակները պնդում են, թե ամերիկյան սնունդը դարձել է արհեստական ու նույնիսկ վնասակար։ Այնուամենայնիվ, փորձագետները հորդորում են խուճապի չմատնվել․ մթերքի անսովոր հյուսվածքը հաճախ լիովին բնական ու գիտական բացատրություն ունի։
25-08-2026 10:51 Անցյալ շաբաթ լուրեր տարածվեցին Մեգան Մարքլի և արքայազն Հարրիի Մեծ Բրիտանիա վերադառնալու մասին: Կարճ ժամանակ անց սկսեցին լուրեր տարածվել զույգի երկրում ունեցած ծրագրերի մասին: Օրինակ՝ դքսուհուն առաջարկվում էր դեր խաղալ Գայ Ռիչիի «Ջենտլմեններ» սերիալի նոր եթերաշրջանում: Սակայն նրա թեկնածությունը արագորեն հետ կանչվեց հանրության բուռն արձագանքի պատճառով: Այս մասին The Guardian-ին ասել է Vanity Fair-ի և The New Yorker-ի խմբագիր Թինա Բրաունը: Նա նշել է, որ Մարքլը կորցրել է դերը բրիտանական հանրության բացասական արձագանքի պատճառով:
25-08-2026 10:46 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, չի սիրում Սպիտակ տունը և նախընտրում է ժամանակն անցկացնել իր Նյու Յորքի պենտհաուսում։ Այս հայտարարությունն արել է Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարի տեղակալ Սառա Մեթյուզը՝ On Sunday with Jack Cocchiarella փոդքասթի ժամանակ։
25-08-2026 01:55 Ջիջի Հադիդը հայտնվել է Vogue France ամսագրի սեպտեմբերյան համարի շապիկին։ Լուսանկարում 31-ամյա սուպերմոդելը և դերասան Բրեդլի Քուփերի ընկերուհին կեցվածք է ընդունել Saint Laurent-ի մերկ ժանյակավոր զգեստով, որը համադրվել է Graff ականջօղերի և սպիտակեցված հոնքերի հետ։