ՄԵԿ ՏՈՂՈՎ 18-01-2023 00:25 Սելենա Գոմեսին պապարացիները լուսանկարել են The Chainsmokers խմբի անդամ Դրյու Թագգարտի հետ ժամադրության ժամանակ։ 30-ամյա երգչուհին և 33-ամյա երաժիշտը նկարահանվել են կիրակի օրը Նյու Յորքի The Gutter բոուլինգ-սրահում։ Ականատեսները պատմել են նաև, որ հանդիպման ժամանակ նրանք համբուրվել են։
17-01-2023 20:44 Բրիստոլի համալսարանի գիտնականները պարզել են, որ մարմնի քաշից դժգոհություն ունեցող կանայք ավելի ուշադիր են նայում նիհար կանանց նկարներին: Հեղինակները պարզաբանել են, որ մարմնից դժգոհությունը սննդային խանգարումների ռիսկի գործոն է: Կանայք, ովքեր դժգոհ են իրենց մարմնից, կարող են սրել վիճակը՝ ավելի շատ ժամանակ հատկացնելով նիհար կանանց:
17-01-2023 10:31 Հետերոսեքսուալ կանանց դուր են գալիս լայն ուսերով տղամարդիկ, բայց միայն այն դեպքում, եթե նրանք բարձրահասակ են, պարզել են Բրիտանական Կոլումբիայի համալսարանի գիտնականները:
17-01-2023 10:27 Չինաստանում հարսնացուն նախկին հինգ սիրեկաններին հրավիրել է իր հարսանիքին եւ նրանց նստեցրել նույն սեղանի շուրջ։ Հյուրերն անհարմար են զգացել, սակայն սոցցանցերի օգտատերերը սրտանց ծիծաղել են։
17-01-2023 09:49 Պարզվում է, որ միկրոպլաստիկները մեր օրգանիզմ են ներթափանցում բոլոր հնարավոր ճանապարհներով՝ ջրի, սպասքի, կոսմետիկայի, ծովամթերքի միջոցով։ Մեկ տարվա ընթացքում մենք ուտում ենք 260 գրամ պլաստմասսա, 10 տարում՝ 2,6 կգ։ Պլաստիկը չի քայքայվում, դրա մեծ մասը դուրս է գալիս բնական ճանապարհով։
17-01-2023 05:53 Քայլի Ջեններն ու Թրևիս Սքոթը վերջերս երկրորդ անգամ են բաժանվել։ Պաշտոնական պատճառներ չեն հաղորդվում։ «Բաժանմանը նպաստող գործոններից մեկն այն է, որ 6 տարվա համատեղ կյանքից հետո Թրեւիսը ցույց չի տվել, որ նա 100 տոկոսով նվիրված է: Նա գիտեր, որ Քայլին ցանկանում է նշանադրվել։, բայց մատանի այդպես էլ չնվիրեց, իսկ Քայլիի մտերիմները կարծում են, որ նա արժանի է դրան: Նա շատ երկար է սպասել իր երազանքի հարսանիքին, եւ Թրեվիսը գիտեր այդ մասին»,- HollywoodLife-ին պատմել է ինսայդերներից մեկը:
16-01-2023 11:12 Լոս Անջելեսի Fairmont Century Plaza-ում տեղի է ունեցել Critics՝ Choice Awards 28-րդ մրցանակաբաշխությունը։ Ռեժիսոր Դանիել Շեյներտի և Դեն Կվանի նկարահանած «Ամբողջ աշխարհը» ֆիլմը արժանացել է լավագույն մրցանակներին՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», օրիգինալ սցենար և մոնտաժ անվանակարգերում: Լավագույն դերասան է ճանաչվել Բրենդան Ֆրեյզերը «Կետը» ֆիլմում գլխավոր դերի համար, իսկ Քեյթ Բլանշեթը ճանաչվել է լավագույն դերասանուհի՝ «Թառ» ֆիլմում դիրիժորի դերի համար։ Ինչպես «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ, ժյուրին ևս մեկ անգամ պարգևատրեց Ջենիֆեր Քուլիջին՝ «Սպիտակ լոտոս» ֆիլմում դերի համար, իսկ Զենդայային՝ «Էյֆորիա» ֆիլմում դերի համար:
16-01-2023 10:57 Ամերիկյան SpoonTEK ստարտափը գործարկել է չափազանց փոքր հզորությամբ փոքրիկ ներկառուցված էլեկտրաշոկերով գդալ: Այն անվտանգ է մարդկանց համար, եւ կարող է օգտագործվել սննդի որակը բարելավելու համար։ Նշվում է, որ նման գդալի օգտագործումը թույլ կտա նվազեցնել աղի, նատրիումի գլուտամատի եւ այլ համեմունքների օգտագործումը, որոնք վտանգավոր են համարվում օրգանիզմի համար։
16-01-2023 10:51 Իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյին կրկին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ։ Իսպանացու հասցեին մեղադրանքները La Sexta հեռուստաալիքի եթերում հնչեցրել է երգչուհին, ում անունը չի հաղորդվում։ Նա պատմել է, որ 2000-ականներին Դոմինգոն, իբր, Իսպանիայի թատրոններից մեկում խնդրել է իրեն դիպչել, իսկ մեկ այլ առիթով փորձել է համբուրել:
16-01-2023 05:19 Շակիրան Իսպանիայում իր տան պատշգամբում մարդու չափսերով կախարդ տիկնիկ է տեղադրել, այնպես, որ նա նայի Ժերար Պիկեի մոր առանձնատանը։ Բացի այդ, երգչուհու հարեւանները հայտնում են, որ նա իր նոր երգը միացնում է ամբողջ ձայնով, որպեսզի այն լսվի ամբողջ թաղամասում։ Այս երգում Շակիրան ծաղրում է նախկին սիրեկանին, ով իրեն դավաճանել է 23-ամյա ուսանողուհի Կլարա Չիա Մարտիի հետ։
16-01-2023 01:28 Երգիչ Լեոնիդ Ագուտինը հարաբերությունների տարեդարձի կապակցությամբ սեր է խոստովանել կնոջը՝ Անժելիկա Վարումին և նրա հետ լուսանկար հրապարակել սոցիալական ցանցերում։ Արտիստները սկսել են հանդիպել 1998 թվականին, իսկ 2000 թվականի հուլիսին ամուսնացել են։
15-01-2023 13:09 Օրգանիզմի տոկունությունը բարձրացնելու և ֆիզիկական ակտիվությունն ավելի հեշտ հաղթահարելու համար անհրաժեշտ է կանոնավոր կերպով ուտել ավոկադո և ընկույզ, խորհուրդ են տալիս սննդաբանները։ Նման մթերքներ են համարվում ձիթապտղի յուղը, ավոկադոն, առողջարար ճարպերով հարուստ տարբեր ընկույզները, ինչպես նաև յուղոտ ձուկն ու յուղը։
15-01-2023 13:06 Չինաստանի Հարբինի բժշկական համալսարանի գիտնականները պարզել են, որ 2-րդ տիպի շաքարային դիաբետով հիվանդացությունը վերջին 30 տարիների ընթացքում կտրուկ աճել է դեռահասների և երիտասարդների մոտ ամբողջ աշխարհում:
15-01-2023 13:03 Մայոյի կլինիկայի բժիշկները խորհուրդ են տվել դիմել բժշկի այն դեպքերում, երբ ջուրը քաշելիս կղանքն անընդհատ լողում է ջրի մեջ: Նման կերպ կարող են դրսեւորվել աղիքային հիվանդությունները, նշում են մասնագետները։
15-01-2023 12:59 Հայ երգչուհի Ռոզա Լինը մասնակցել է «iHeartRadio ALTer Ego» համերգին։ Իր ելույթի ընթացքում երգչուհին բոլորի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից Արցախի ցեղասպանական եւ անօրինական շրջափակման վրա։
13-01-2023 11:57 54 տարեկան հասակում մահացել է ամերիկացի երգչուհի Լիզա Մարի Փրեսլին՝ Էլվիս Փրեսլիի միակ դուստրը։
13-01-2023 09:52 Վաղուց հայտնի է, որ ծխողները մի փոքր ավելի պաշտպանված են Պարկինսոնի հիվանդությունից՝ հիվանդության ախտանիշները նրանց մոտ ի հայտ են գալիս ավելի ուշ, քան չծխողների մոտ: Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ սուրճն ու ասպիրինը նույնպես նման ազդեցություն ունեն։
13-01-2023 08:30 Բրիտանական լրատվամիջոցները նոր մանրամասներ են հրապարակել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի սկանդալային երեկույթներից՝ այն իրադարձություններից, որոնք ի վերջո, հանգեցրել են նրա հրաժարականին․ հյուրերը սեքսով են զբաղվել։
13-01-2023 02:54 Գերմանացի սուպերմոդել Տատյանա Պատիցի մահվան պատճառը կրծքագեղձի քաղցկեղն էր։ Այս մասին Insider-ին հայտնել է նրա գործակալ Կորին Նիկոլասը։ Պատիցը այն հինգ սուպերմոդելներից մեկն էր, որը ներկայացված էր 1990 թվականի հունվարին անգլիական Vogue-ի շապիկի համար արված Պիտեր Լինդբերգի հայտնի լուսանկարում:
13-01-2023 01:25 Բրիտանացի գրող, «Պալատականներ. ինտրիգները, փառասիրությունը և ազդեցությունները Վինձորի տան հետևում» գրքի հեղինակ Վալենտին Լոուն, ասել է, որ Քենսինգթոնյան պալատի աշխատակիցները պատմել են Մեգան Մարքլի ահաբեկումների մասին:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-08-2026 11:18 Վիեննայի դեկորատիվ արվեստների թանգարանից գողացել են ֆրանսիական Van Cleef & Arpels ոսկերչական տան վզնոցը, որը պարունակում էր 673 ադամանդ՝ ավելի քան 200 կարատ քաշով: Վիեննայի ոստիկանության հայտարարության համաձայն՝ երկու գողեր մտել են թանգարան, մուրճով կոտրել ցուցափեղկը, գողացել զարդերը և փախել: 29-08-2026 10:56 Թենեսի նահանգի Նեշվիլի միջազգային օդանավակայանը կարող են վերանվանել երգչուհի Դոլլի Պարթոնի պատվին։ Նման նախաձեռնությամբ հանդես է եկել նահանգապետ Բիլ Լին՝ երգչուհու մահից ընդամենը մի քանի օր անց, հայտնում է CBS News-ը։ Պարթոնը մահացել է երեքշաբթի օրը քաղցկեղից՝ 80 տարեկան հասակում։ 29-08-2026 10:15 Քենդալ Ջենները արդեն իր նոր ընկերոջը՝ Ջեյքոբ Էլորդիին, համարում է «պոտենցիալ ամուսին», հաղորդում է Page Six-ը՝ հղում անելով մոդելին մոտ կանգնած աղբյուրին։ «Քենդալն իսկապես Ջեյքոբին դիտարկում է որպես պոտենցիալ ամուսին։ Նա նախկինում հանդիպել է մի քանի հիանալի տղաների հետ և լուրջ հարաբերություններ է ունեցել, բայց սա առաջին անգամն է, որ նա մտածում է. «Ես իրականում կարող եմ ամուսնանալ նրա հետ»», - ասել է ներքին աղբյուրը։ 29-08-2026 02:11 Քեյթ Միդլթոնը հազվադեպ է փորձարկումներ անում իր արտաքինի հետ՝ տարիներ շարունակ պահպանելով ճանաչելի տեսքը: Միակ բացառությունը նրա մազերն են, որոնք տարեկան մոտ մեկ անգամ մի քանի տոնով փոխում են իրենց երանգները: Օրինակ՝ անցյալ տարի արքայադուստրը փորձեց մեղմ մեղրագույն շիկահեր, որից նա հրաժարվեց մի քանի շաբաթ անց: Սակայն, հիմա նա, կարծես, պատրաստ է վերադառնալ ավելի բաց սանրվածքի. պապարացիները վերջերս լուսանկարել են նրան նոր գունային երանգով: Ակնհայտ է, որ նա կրկին բացացրել է մազերը՝ հեռանալով վերջին վեց ամիսների ընթացքում կրած հարուստ շագանակագույնից: 27-08-2026 10:45 Վերջերս Հարրի Փոթերի նոր շարքի ստեղծողները հայտարարեցին Նիկոլաս Հոլթի մասին որպես Գիլդերոյ Լոքհարթի դերակատար։ Սակայն, Variety-ն հաղորդում է, որ նա այժմ փոխարինվել է։ Նշվում է, որ Հոլթը ստիպված է եղել լքել նկարահանումները ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, քանի որ շոուի վրա նախատեսված աշխատանքների ժամանակ զբաղված է լինելու մեկ այլ նախագծով։ Նոր թեկնածուն Քիթ Հարինգտոնն է՝ «Գահերի խաղը» և «Պոմպեյը» հեռուստասերիալների աստղը։
LADY NEWS TV
VIDEO
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Խոյ
21.03-20.04
Ցուլ
21.04-22.05
Երկվորյակ
23.05-22.06
Խեցգետին
23.06-23.07
Առյուծ
24.07-24.08
Կույս
25.08-23.09
Կշեռք
24.09-23.10
Կարիճ
24.10-22.11
Աղեղնավոր
23.11-22.12
Այծեղջուր
23.12-20.01
Ջրհոս
21.01-19.02
Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.08.2026 Դիտվել է 1096 անգամ 25.08.2026 Դիտվել է 376 անգամ 27.08.2026 Դիտվել է 280 անգամ 29.08.2026 Դիտվել է 214 անգամ