Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-08-2023 02:47
«Մալիբուի փրկարարները» սերիալի աստղ Կարմեն Էլեկտրան, որն այժմ OnlyFans-ի մոդել է, գտել է մի հնարամիտ սողանցք՝ շրջանցելու Instagram-ի մերկության գրաքննությունը փոքր-ինչ խմբագրումներով, եւ այս ամենը նրա համար, որ կարողանա գովազդել մեծահասակների համար նախատեսված իր բովանդակությունը: 51-ամյա Էլեկտրան կիսվել է մի քանի մերկ լուսանկարներով, բայց ինտիմ հատվածներում մի փոքր լղոզված տարբերակով, որպեսզի իր գրառումը չնկատվի սոցիալական մեդիայի հարթակի կողմից:
21-08-2023 10:38
Իսպանիայի ֆուտբոլի կանանց հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց աշխարհի գավաթը։ Կիրակի օրը Սիդնեյում կայացած եզրափակիչում իսպանացիները նվազագույն՝ 1։0 հաշվով հաղթեցին Անգլիայի ընտրանուն։
21-08-2023 10:10
Մուգ շոկոլադը համարվում է ամենաօգտակարը, քանի որ այն պարունակում է նվազագույն քանակությամբ հավելումներ։ Այնուամենայնիվ, այն հարմար չէ երեխաների համար՝ կոֆեինի բարձր կոնցենտրացիայի պատճառով։ Երեխաները դեռ չունեն ֆերմենտ, որը կարող է քայքայել կոֆեինը մարմնում, ուստի նրանց նյարդային համակարգը վտանգի տակ է լինելու:
21-08-2023 10:04
Բնական հաղորդակցության դեպքում հազվադեպ ենք սպասում ամբողջ բառը լսելուն, նախքան կմտածենք, թե ինչ ենք պատասխանելու: Հենց լսում ենք բառի առաջին հնչյունները, մեր ուղեղն օգտագործում է այս տեղեկատվությունը և այլ հուշումների հետ միասին, ինչպիսիք են հաճախականությունը, համատեքստը և փորձը, լրացնում է բացերը և պոտենցիալ թեկնածու բառերի հսկայական ցանկը կրճատելով՝ գուշակում նպատակային բառը։
21-08-2023 02:43
26-ամյա Բելլա Հադիդի համար վերջին ամիսները բարդ են ստացվել՝ մոդելը երկարատև բուժում է անցել Լայմի հիվանդության սրման պատճառով, իսկ մի քանի շաբաթ առաջ նա բաժանվել է նաև իր ընկերոջից՝ Մարկ Կալմանից։ Սակայն, ի ուրախություն երկրպագուների, մոդելը վերականգնվում է և արդեն վերադարձել է նկարահանումներին։
21-08-2023 02:30
Մոնակոյի արքայազն Ալբերտ II-ի արտաամուսնական որդին՝ 19-ամյա Ալեքսանդր Գրիմալդին, Point de Vue-ին տված հարցազրույցում պատմել է իր կապի մասին Մոնակոյի իշխանական ընտանիքի, ինչպես նաև իր քրոջ՝ Ջազմինի հետ, ով ևս արքայազնի ապօրինի դուստրն է։ Ալեքսանդրի մայրը արքայազնի նախկին սիրուհին է՝ «Էյր Ֆրանս»-ի նախկին բորտուղեկցորդուհի Նիկոլ Կոստեն։
19-08-2023 12:36
iPhone-ները չի կարելի լիցքավորել մահճակալի մոտ։ Այս մասին ասվում է Apple-ի պաշտոնական նախազգուշացման մեջ։ Լիցքավորման մալուխին միացված սարքը չպետք է դնել անկողնու մոտ, այլապես այն կարող է հանգեցնել հրդեհի, էլեկտրահարման, վնասվածքների, սմարթֆոնի կամ գույքի վնասման։ Խորհուրդ է տրվում հեռախոսները լիցքավորել լավ օդափոխվող տարածքում և հեռու պահել քնելու վայրերից։
19-08-2023 02:43
Երգչուհի Քրիստինա Ագիլերան տեղաշարժվում է անվասայլակով։ 42-ամյա երգչուհին ԱՄՆ-ի Դիսնեյլենդ է մեկնել դստեր՝ Սամեր Ռեյն Ռաթլերի հետ, ով դարձել է 9 տարեկան։ Պապարացիները նկարահանել են, թե ինչպես է աստղը տեղաշարժվում անվասայլակով: Սոցցանցերում Ագիլերան բացատրել է, որ դա կապված է ծնկի վնասվածքի հետ։
18-08-2023 10:37
Հաճախ շատ տաք թեյ խմողների մոտ կարող են զարգանալ մի քանի վտանգավոր ուռուցքաբանական հիվանդություններ: Ըստ վիրաբույժերի՝ շատ տաք սնունդ կամ ըմպելիք ընդունելիս առաջանում է լորձաթաղանթի վնասում և, որպես հետևանք, էպիթելային դիսպլազիա։ 70 աստիճան և բարձր ջերմաստիճանով թեյի ամենօրյա օգտագործումը կրկնապատկում է կոկորդի քաղցկեղի առաջացման հավանականությունը, իսկ կերակրափողի քաղցկեղի դեպքում՝ ութ անգամ։
18-08-2023 10:34
America First Legal ոչ առեւտրային կազմակերպությունը դատական հայց է ներկայացրել ԱՄՆ Վաշինգտոն նահանգի նահանգապետ Ջեյ Ինսլիի դեմ՝ առանց ծնողների թույլտվության երեխաներին սեռափոխության վիրահատություն թույլատրելու օրինագծի համար:
18-08-2023 10:30
2021թ. փետրվարին Ուկրաինայի քաղաքացիներն իրավունք ստացան սեփական ցանկությամբ փոխել ոչ միայն անուն-ազգանունը, այլեւ հայրանունը։ 16-ամյա աղջիկը, փոխելով ազգանունը, անունը եւ հայրանունը, Ուկրաինայում առաջին անգամ իր համար ընտել է մայրանունը հայրանվան փոխարեն, եւ հիմա նա Լիտվինենկո Ստանիսլավա Լեսեեւնա է։
18-08-2023 07:50
Ծերության ժամանակ չափազանց վտանգավոր է ամառվա շոգ օրը սառը ջրի մեջ ընկղմվելը: Մարդու օրգանիզմում օդի և ջրի ջերմաստիճանի տարբերության պատճառով առաջանում է ռեֆլեքսային անոթների կծկում, որը կարող է հանգեցնել հանկարծակի սրտի կանգի կամ ինսուլտի՝ նշում են բժիշկները։
18-08-2023 06:53
Երգիչ Գրիգորի Լեպսը հայտարարել է 61 տարեկանում հայր դառնալու պատրաստակամության մասին։ Լեպսը ավելի վաղ հայտարարել էր, որ հարաբերություններ է սկսել իրենից 40 տարով փոքր աղջկա հետ։
17-08-2023 09:35
Շոգին շատերն են ընկճված զգում սեզոնային դեպրեսիայի պատճառով: Հոգեկանի վրա բացասական ազդեցությունը հիմնականում պայմանավորված է բարձր ջերմային ֆոնով, խոնավությամբ և ծաղկափոշու նկատմամբ ալերգիայի դրսևորմամբ։ Բացի այդ, շատ հիվանդներ դժգոհում են արևի պայծառ լույսից, որը, ըստ մասնագետների, կարող է որոշ մարդկանց մոտ մանիակալ մտքեր առաջացնել։
17-08-2023 02:43
Բրիթնի Սփիրսն ու Սեմ Ասգարին ամուսնալուծվում են մեկ տարվա ամուսնությունից հետո։ Ըստ TMZ-ի՝ ամուսինների միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել երգչուհու դավաճանությունների մասին լուրերի պատճառով։ Դրանից հետո Ասղարին տեղափոխվել է և պատրաստվում է ամուսնալուծության հայց ներկայացնել։ Նշվում է, որ Սփիրսը եւս փաստաբաններ է վարձել։ 
16-08-2023 09:49
Տղամարդիկ, որպես կանոն, առաջինն են խոստովանում իրենց սերը՝ ասելով ամենանվիրականը՝ «Ես քեզ սիրում եմ»։ Սրանք են հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են SAGE Journal of Social and Personal Relationships ամսագրի կողմից: Միջին հաշվով, տղամարդիկ մտածում են իրենց սերը խոստովանելու մասին հարաբերությունների 69-րդ օրը, մինչդեռ կանայք այդ մասին չեն մտածում մինչեւ 77-րդ օրը: Չնայած զգացմունքներին, սիրո հայտարարություն չի հնչում մինչեւ 107 օր տղամարդկանց եւ 122 օր կանանց համար:
16-08-2023 09:45
Բրիտանացի երկվորյակներ Դեյզի եւ Դոլլի Սիմփսոններն ավելի քան 200 հազար դոլար են ծախսել՝ իրենց կրծքերը, հետույքները, քթերը վերափոխելու համար, որպեսզի նմանվեն Բարբի տիկնիկին:
16-08-2023 09:00
Շրջափակման պայմաններում Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը ձեռնամուխ է եղել ֆրանսահայ գրող Վահե Քաչայի «Գիշատիչների խնջույքը» վեպի բեմադրությանը: Ստեղծագործությունը պատմում է 2-րդ աշխարհամարտի տարիներին օկուպացված Փարիզում բնակվող մարդկանց առջև ծառացած ծանր վիճակի, այդ իրավիճակում մարդկային որակները պահելու դժվարությունների մասին:
16-08-2023 07:57
Կարտոֆիլ ընտրելիս պետք է կենտրոնանալ նրա գույնի, ձևի, հոտի և չափի վրա՝ պտուղները պետք է լինեն միջին չափի, պարունակեն սննդանյութերի օպտիմալ քանակություն: Խորհուրդ է տրվում  նախապատվությունը տալ միջին չափի կարտոֆիլին, քանի որ նման պալարները պարունակում են սննդանյութերի օպտիմալ քանակություն և նվազագույն քանակությամբ վնասակարություն: Չնայած այն հանգամանքին, որ մինչև 4 միլիմետր վնասը ընդունելի է, ավելի լավ է ընտրել ամբողջական և կոկիկ կարտոֆիլ, առանց ցեխի։
16-08-2023 03:02
Մոդել Քենդալ Ջենները՝ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը, նկարահանվել է Calvin Klein-ի նոր գովազդային արշավում։ Նկարները հայտնվել են ապրանքանիշի սոցիալական ցանցերում։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-08-2026 11:18
Վիեննայի դեկորատիվ արվեստների թանգարանից գողացել են ֆրանսիական Van Cleef & Arpels ոսկերչական տան վզնոցը, որը պարունակում էր 673 ադամանդ՝ ավելի քան 200 կարատ քաշով: Վիեննայի ոստիկանության հայտարարության համաձայն՝ երկու գողեր մտել են թանգարան, մուրճով կոտրել ցուցափեղկը, գողացել զարդերը և փախել:
29-08-2026 10:56
Թենեսի նահանգի Նեշվիլի միջազգային օդանավակայանը կարող են վերանվանել երգչուհի Դոլլի Պարթոնի պատվին։ Նման նախաձեռնությամբ հանդես է եկել նահանգապետ Բիլ Լին՝ երգչուհու մահից ընդամենը մի քանի օր անց, հայտնում է CBS News-ը։ Պարթոնը մահացել է երեքշաբթի օրը քաղցկեղից՝ 80 տարեկան հասակում։
29-08-2026 10:15
Քենդալ Ջենները արդեն իր նոր ընկերոջը՝ Ջեյքոբ Էլորդիին, համարում է «պոտենցիալ ամուսին», հաղորդում է Page Six-ը՝ հղում անելով մոդելին մոտ կանգնած աղբյուրին։ «Քենդալն իսկապես Ջեյքոբին դիտարկում է որպես պոտենցիալ ամուսին։ Նա նախկինում հանդիպել է մի քանի հիանալի տղաների հետ և լուրջ հարաբերություններ է ունեցել, բայց սա առաջին անգամն է, որ նա մտածում է. «Ես իրականում կարող եմ ամուսնանալ նրա հետ»», - ասել է ներքին աղբյուրը։
29-08-2026 02:11
Քեյթ Միդլթոնը հազվադեպ է փորձարկումներ անում իր արտաքինի հետ՝ տարիներ շարունակ պահպանելով ճանաչելի տեսքը: Միակ բացառությունը նրա մազերն են, որոնք տարեկան մոտ մեկ անգամ մի քանի տոնով փոխում են իրենց երանգները: Օրինակ՝ անցյալ տարի արքայադուստրը փորձեց մեղմ մեղրագույն շիկահեր, որից նա հրաժարվեց մի քանի շաբաթ անց: Սակայն, հիմա նա, կարծես, պատրաստ է վերադառնալ ավելի բաց սանրվածքի. պապարացիները վերջերս լուսանկարել են նրան նոր գունային երանգով: Ակնհայտ է, որ նա կրկին բացացրել է մազերը՝ հեռանալով վերջին վեց ամիսների ընթացքում կրած հարուստ շագանակագույնից:
27-08-2026 10:45
Վերջերս Հարրի Փոթերի նոր շարքի ստեղծողները հայտարարեցին Նիկոլաս Հոլթի մասին որպես Գիլդերոյ Լոքհարթի դերակատար։ Սակայն, Variety-ն հաղորդում է, որ նա այժմ փոխարինվել է։ Նշվում է, որ Հոլթը ստիպված է եղել լքել նկարահանումները ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, քանի որ շոուի վրա նախատեսված աշխատանքների ժամանակ զբաղված է լինելու մեկ այլ նախագծով։ Նոր թեկնածուն Քիթ Հարինգտոնն է՝ «Գահերի խաղը» և «Պոմպեյը» հեռուստասերիալների աստղը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.08.2026
Դիտվել է 1077 անգամ
25.08.2026
Դիտվել է 359 անգամ
27.08.2026
Դիտվել է 263 անգամ
29.08.2026
Դիտվել է 168 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster