Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
31-01-2024 05:27
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի նեյրոտեխնոլոգիական Neuralink ընկերությունն առաջին անգամ իմպլանտ է տեղադրել մարդու ուղեղում: «Առաջին մարդը երեկ (հունվարի 28-ին)  ստացել է Neuralink-ի իմպլանտը, նրա ապաքինումը լավ է ընթանում», – գրել է Մասկը՝ հավելելով, որ սարքի աշխատանքի առաջին տվյալները խոստումնալից են։
31-01-2024 02:40
Գեղասահքի Ռուսաստանի հավաքականը 2022 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերի թիմային մրցաշարում արժանացել է երրորդ տեղին։ Այս որոշումը կայացրել է Չմշկասահքի միջազգային միությունը (ISU) դոպինգի պատճառով Կամիլա Վալիևայի որակազրկումից հետո։ Առջևում հայտնվել են ԱՄՆ-ի և Ճապոնիայի թիմերը։
30-01-2024 09:20
Կրծքի փոքրացումը 2024 թվականին կդառնա ամենատարածված կոսմետիկ պրոցեդուրան, եւ նախապատվությունը կտրվի ձեւին, ոչ թե չափսին, ասում է պլաստիկ վիրաբույժ Մարկ Պասիֆիկոն՝ Էսթետիկ պլաստիկ վիրաբույժների բրիտանական ասոցիացիայի նախագահը։ Երբեմնի բաղձալի D չափսը այժմ, կարծես, զիջում է իր դիրքերը երիտասարդ կանանց շրջանում:
30-01-2024 09:15
Մի կին պնդում է, որ իրեն «խմբակային բռնաբարության» են ենթարկել Մետատիեզերքում: Հոգեթերապեւտ եւ Kabuni կրթական կայքի համահիմնադիր Նինա Պատելը ասում է, որ ցանցում գրանցվելուց ընդամենը 60 վայրկյան հետո իր վրա հարձակվել են չորս անհայտ տղամարդիկ, միայն նրա համար, որ ինքը կնոջ ավատարով է ներկայացել:
30-01-2024 07:22
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի միաձայն որոշմամբ Կոմիտաս վարդապետի ստեղծագործությունները գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում:
30-01-2024 03:26
Վենետիկի Մեծ ջրանցքում հունվարի 28-ին առագաստանավերի մրցարշավով մեկնարկել է Վենետիկի ավանդական կառնավալը: Շոուն կտևի մինչև փետրվարի 13-ը՝ կաթոլիկ տոմարով «Ավագ երեքշաբթին»։
30-01-2024 02:32
Սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) չորս տարով որակազրկել է ռուս գեղասահորդուհի Կամիլա Վալիևային՝ սկսած 2021 թվականի դեկտեմբերից, երբ նրա մոտ դրական է եղել տրիմետազիդին դեղամիջոցի թեստը։ Այդ ընթացքում Նրա բոլոր ձեռքբերումներն  չեղյալ են հայտարարվել։
29-01-2024 09:12
Թուրքիայի բնակչուհին որոշել է բաժանվել ամուսնուց, քանի որ նա չի սիրում լողանալ և ատամները մաքրել։ Դրա համար նա դատի է տվել ամուսնուն։ Դատարանը այս հիմնավորումը բավարար է համարել ամուսնալուծության համար և, բացի այդ, որոշել է տուժողին փոխհատուցում վճարել մոտ 16,5 հազար դոլարի չափով։
29-01-2024 07:17
ԱՄՆ ուղևորությունը Փարիզից ժամանած զբոսաշրջիկին իսկական արկած է պարգևել․ նա Արկանզասի «Crater Diamonds» պետական պարկում հայտնաբերել է 7,46 կարատանոց ադամանդ: 
29-01-2024 06:22
Գենետիկական գործոնները և մի քանի այլ պատճառներ կարող են հանգեցնել գիրության, նշում են սննդաբանները։ Առաջնային գիրության պատճառն անառողջ ապրելակերպն է՝ վատ սնվելու սովորություններն ու ցածր ֆիզիկական ակտիվությունը։ Բացի այդ, սթրեսը ևս հանգեցնում է գիրության։
29-01-2024 05:19
Ավստրիացի նկարիչ Գուստավ Կլիմտի նկարը, որը կորած էր շուրջ 100 տարի, հայտնաբերվել է Վիեննայում։ Նկարը պատկանել է Լիզերների ընտանիքին․ նրանում պատկերված է ընտանիքի դուստրը։ «Իմ Կինսկի» աճուրդի տունը նկարը գնահատել է ավելի քան 54 միլիոն ԱՄՆ դոլար:
29-01-2024 02:26
Թվում է, թե 28-ամյա Ջիջի Հադիդի և 49-ամյա Բրեդլի Կուպերի ռոմանտիկ հարաբերությունների մասին լուրերի ճշմարտացիության մեջ արդեն կասկած չկա։ Պապարացիները զույգին լուսանկարել են Լոնդոնում շրջելիս՝ միմյանց ձեռք բռնած։ Սա մոդելի և դերասանի կողմից հանրության շրջանում սիրո առաջին հրապարակային դրսևորումն է:
26-01-2024 10:03
Լյու ազգանունով տարեց չինուհին որոշել է իր 2,8 միլիոն դոլար կարողությունը թողնել իր կատուներին և շներին, այլ ոչ թե իր չափահաս երեխաներին, քանի որ նրանք երբեք չեն այցելել իրեն:
26-01-2024 10:00
Գերմանացի գիտնականներին առաջին անգամ հաջողվել է փոխնակ մորը փոխպատվաստել լաբորատոր աճեցված ռնգեղջյուրի սաղմը, գրում է BBC-ն։
26-01-2024 07:07
Կոնտակտային ոսպնյակներով քնելը կարող է ութ անգամ մեծացնել աչքի վարակի վտանգը: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն մարդիկ, ովքեր կրում են բազմակի օգտագործման կոնտակտային ոսպնյակներ, գրեթե չորս անգամ ավելի հակված են վարակվելու ականտոմոեբա կերատիտով, քան նրանք, ովքեր կրում են մեկանգամյա օգտագործման ոսպնյակներ, որոնք փոխվում են ամեն օր:
26-01-2024 05:04
Լեհաստանի կառավարությունը խորհրդարան կներկայացնի հղիության արհեստական ընդհատման օրինականացման նախագիծ։  Լեհաստանում հղիության արհեստական ընդհատումն արգելված է 1993 թվականից։
26-01-2024 02:10
Քայլի Ջենները Valentino-ի շոուին եկել է դստեր՝ 5-ամյա Սթորմիի հետ։ Կարմիր գորգի վրա քայլելը նորություն չէր փոքրիկ աղջկա համար, բայց սա նա առաջին անգամն էր նշված Նորաձևության շաբաթվա հյուրերի ցուցակում:
25-01-2024 09:52
Ամերիկյան կինոակադեմիան հայտարարել է «Օսկար» մրցանակաբաշխության ոսկե արձանիկի հավակնորդներին։ Քրիստոֆեր Նոլանի «Օպենհայմեր» (Oppenheimer) ֆիլմը գլխավորում է մրցանակի հավակնորդների ցուցակը՝ 13 անվանակարգերով։ Յորգոս Լանտիմոսի «Խեղճուկրակները» (Poor Things) ֆանտաստիկ ֆիլմը 11 անվանակարգում է նոմինացվել, Մարտին Սկորսեզեի «Ծաղկային Լուսնի սպանողները» (Killers of the Flower Moon) դրաման ստացել է 10 անվանակարգ, «Բարբի» (Barbie) ամառային բլոկբաստերը՝ ութ անվանակարգ։
25-01-2024 09:50
2023 թվականին կարմրուկով հիվանդացությունն Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանում աճել է 30 անգամ։ Այս մասին հաղորդել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային բյուրոն:
25-01-2024 09:48
Երգիչներ Սիրուշոն եւ Անդրեն պատահական հանդիպում են ունեցել Նյու Յորքում։ Երգչուհին կադրերով կիսվել է ինստագրամյան Story բաժնում։ Երգչուհին օրերս է տեղեկացրել, որ Նյու Յորքում է․ «Բարի լույս Նյու Յորքից։ 5 օրով եմ Միացյալ Նահանգներում ու պետք է հասցնենք այցելել PreGomesh-ի գործընկեր խանութներին, պատրաստվենք փետրվարին կայանալիք fashion week-ին եւ այլն»,-ինստագրամյան հրապարակմանը կից նշել էր Սիրուշոն։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-05-2024 09:27
Կնոջ առևանգման մեջ մեղադրվող տղամարդը բանտ է նստել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, իսկ հետո երկու ամիս անց ազատ է արձակվել և առևանգել նույն կնոջը: 53-ամյա Ջեֆրի Հոլլին վերադարձել է բանտ՝ 11 մեղադրանքով:
03-05-2024 09:19
Սննդային հավելումներն իսկապես կարող են օգնել բարելավել սննդային որակը: Այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դրանք չեն կարող փոխարինել հավասարակշռված դիետան, որը բաղկացած է մի շարք բնական արտադրանքներից: Բացի այդ, ոչ բոլոր վիտամինների և հանքային համալիրներն են ստեղծվում հավասար. որոշները կարող են պարունակել անցանկալի կամ թունավոր նյութեր, ինչպես նաև սննդանյութեր սխալ դեղաչափերով և վատ ներծծվող ձևերով:
03-05-2024 07:51
Սառա Ջեսիկա Փարքերը հաստատել է, որ լինելու է «Եվ հենց այնպես» սերիալի երրորդ սեզոնը, որը «Սեքսը մեծ քաղաքում» սիրված ֆիլմի շարունակությունն է. դրա վրա աշխատանքներն արդեն ընթանում են: Դերասանուհին սոցցանցերում նոր նախագծի սցենարով լուսանկար է հրապարակել, որում նա գլխավոր դերում է։
03-05-2024 05:40
Առողջ սննդակարգի կանոններից է օրական 25-30 գրամ բջջանյութի օգտագործումը, այսինքն՝ օրական ուտել 400 գրամ բանջարեղեն և մրգեր կամ կիրառել, այսպես կոչված, «հինգի կանոնը»՝ ուտելով օրական առնվազն հինգ տեսակի բանջարեղեն և միրգ։ Այնուամենայնիվ, ոչ բոլորն են կարող հում բանջարեղեն ուտել, քանի որ այն հակացուցված է որոշ հիվանդությունների առկայության դեպքում: Բանջարեղենն, անշուշտ, վիտամինների, հանքանյութերի և հակաօքսիդանտների աղբյուր է: Բայց դուք չպետք է անմիտ կերպով «հենվեք» դրանց վրա, եթե ունեք ստամոքս-աղիքային տրակտի հիվանդություններ, նշում են բժիշկները:
03-05-2024 02:54
Մայիսի 2-ին Մարսելում տեղի ունեցավ Chanel–ի կրուիզային նոր հավաքածուի ցուցադրությունը։ Այն անցկացվել է բնակելի շենքի տանիքում․ ներկա են եղել Լիլի-Ռոզ Դեփը, Շարլոտ Կազիրագին, դերասանուհի Զիտա Հանրոթը, ռեժիսոր Օդրի Դիվանը և այլ հյուրեր։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 689 անգամ
01.05.2024
Դիտվել է 625 անգամ
27.04.2024
Դիտվել է 255 անգամ
30.04.2024
Դիտվել է 233 անգամ
03.05.2024
Դիտվել է 101 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster