Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ հունվարի 12-18-ը 2026 թ․

12.01.2026

Շնորհավորում ենք, դուք հաջողությամբ հաղթահարեցիք սառնարանի, մարաթոնյան ընտանեկան հավաքույթների և ուշ գիշերային հրավառությունների դեմ պայքարը: Հիմա ժամանակն է նոր պայքարի՝ զարթուցիչի, տոնածառի կարոտի և գործնական նամակին ժպտով պատասխանելու ցանկության հետ: Մի անհանգստացեք, Տիեզերքը ձեր կողմից է: Մեր աստղային հուշումները կօգնեն ձեզ այս շաբաթն անցկացնել ոչ միայն արդյունավետ, այլև հումորային կայծով:


Խոյ

Խոյերը դժվար շաբաթ կունենան. նրանք ստիպված կլինեն ջանքեր գործադրել իրենց շահերը պաշտպանելու համար: Սակայն ձեր փորձը, խարիզման և ուժեղ էներգիան կօգնեն առաջ շարժվել: Առաջին մի քանի օրերի ընթացքում զսպեք ձեր զգացմունքները և սիրելիների ու գործընկերների հետ շփվելիս խուսափեք հեգնական դիտողություններից: Շաբաթվա կեսին համոզիչ փաստարկներ արագ գտնելու ունակությունը կարող է զգալիորեն բարելավել իրավիճակը: Շաբաթվա վերջում ամենաարդյունավետը կլինի թիմային աշխատանքը: Բայց պատրաստ եղեք փոխզիջումների: Հանգստյան օրերին դադար տվրեք և թուլացեք:

Ցուլ

Աստղերն այս շաբաթ Ցուլիերն խորհուրդ են տալիս կիրառել խնդիրների լուծման առաջադեմ մեթոդներ, ուսումնասիրել նոր ուղիներ և փոխել սեփական տեսակետը: Շաբաթվա առաջին օրերին արդեն ձեր ներսում կզգաք դրական տրամադրություն: Աշխատանքի վայրում կարող են տեղի ունենալ որոշ փոփոխություններ, ընդհուպ մինչև կտրուկ տեղաշարժ ձեր գործունեության ոլորտում: Մի դիմադրեք նրան, ինչ սպասվում է ձեր ճանապարհին: Շաբաթվա երկրորդ կեսին մի անտեսեք հին կապերի վերականգնումը, եթե անհրաժեշտ է: Շաբաթ օրը կարող են գերակշռել ընտանեկան հարցերը: Փորձեք գնումներ կատարելիս շատ չծախսել:

Երկվորյակ

Երկվորյակների համար այս շաբաթը նվիրված կլինի հաղորդակցությանը և ամուր, հուսալի հարաբերությունների կառուցմանը: Մի անտեսեք օգնության առաջարկները. բանակցեք համագործակցության շուրջ և բաշխեք պարտականությունները: Շաբաթվա սկզբին կարող է հաջողությամբ ավարտվել երկար սպասված նախագիծը: Չորեքշաբթի ձեր համոզելու ունակությունը կլինի իր գագաթնակետին՝ օգտագործեք այն լիարժեք: Շաբաթվա երկրորդ կեսին ձեր շրջապատի մարդիկ կակնկալեն, որ դուք կպահեք ձեր խոստումները: Մի՛ հիասթափեցնեք նրանց: Շաբաթվա վերջին կարող եք հայտնվել նոր հանգամանքներում: Խուսափեք երկիմաստ իրավիճակներում լուրջ որոշումներ կայացնելուց:

Խեցգետին

Այս շաբաթը Խեցգետինների համար շատ անորոշություններ կբերի։ Իրադարձությունները կարող են ինքնուրույն զարգանալ, և երբեմն դուք նույնիսկ կարող եք զգալ, որ կորցնում եք վերահսկողությունը։ Իրադարձությունները ճիշտ ուղղությամբ տանելու համար սկսեք լսել ձեր ինտուիցիային, այլ ոչ թե տրամաբանությանը։ Շաբաթվա առաջին կեսին խուսափեք իմպուլսիվ որոշումներից։ Չորեքշաբթի վիճահարույց և կոնֆլիկտային իրավիճակները կարող են հարթվել, և ձեր հուզական վիճակը կտրուկ կբարելավվի։ Ուրբաթ օրը մի շտապեք կիսվել գաղտնիքներով կամ հատկապես արժեքավոր գաղափարներով՝ նույնիսկ նրանց հետ, ում վստահում եք։ Փաստաթղթերը և անձնական իրերը մի թողեք տեսանելի տեղում։

Առյուծ

Առյուծները պետք է այս շաբաթը նվիրեն լուրջ գործերին, բայց փորձեն չշտապել։ Լավ գաղափարներ կծագեն, բայց դրանց ուղղությամբ անմիջապես մի՛ գործեք. նախ ուշադիր մտածեք ամեն ինչի մասին։ Շաբաթվա առաջին կեսը լի կլինի գայթակղություններով, հատկապես, եթե վերջերս դիետա եք սկսել պահել կամ մարզվել։ Երեքշաբթի կարող եք ռիսկի դիմել՝ ձեր ցանկություններից մեկն իրականացնելու համար։ Մնացած օրերին զգույշ եղեք և չափազանց շատ խաղադրույքներ մի՛ կատարեք։ Շաբաթվա վերջում կենտրոնացեք ֆինանսական խնդիրները լուծելու և ձեր փաստաթղթերը կարգի բերելու վրա։ Ընդունեք աջակցության բացակայությունը և գործեք ինքնուրույն։

Կույս

Կույսերին այս շաբաթ կարևոր է կենտրոնանալ սեփական հետաքրքրությունների վրա: Ակտիվորեն աշխատեք արդյունքների հասնելու համար և մի անտեսեք տարբեր մարդկանց գիտելիքներն ու խորհուրդները: Նոր հեռանկարը կարող է արմատապես փոխել ձեր կյանքը: Շաբաթվա առաջին կեսը լի կլինի իրադարձություններով: Միավորեք ուժերը, որտեղ հնարավոր է: Շաբաթվա երկրորդ կեսին, եթե կյանքի ղեկը պահեք ձեր ձեռքերում, կկարողանաք նույնիսկ անհնարինն իրականություն դարձնել: Շաբաթվա վերջում ձեզ չհետաքրքրող բաները պատվիրակեք ուրիշներին: Եվ եթե հանդիպեք ընկերների հետ, կարող եք ոգեշնչման և դրականության հսկայական չափաբաժին ստանալ:

Կշեռք

Այս շաբաթ Կշեռքներին կարևոր է կենտրոնանալ կարևոր գործերի վրա: Դրանցից առնվազն մի քանիսի ավարտը օգուտ կբերի և՛ ձեզ, և՛ ձեր հարաբերություններին: Մի մերժեք առաջարկվող օգնությունը: Շաբաթվա առաջին կեսին սկսված հարաբերությունները, հավանաբար, երկար չեն տևի, բայց կարող են վերածվել բարեկամության: Շաբաթվա կեսին ուշադրություն դարձրեք մանրուքներին և հատկապես զգույշ եղեք: Հինգշաբթի և ուրբաթ օրերը բարենպաստ են բարեկամական հանդիպումների և ընտանիքի հետ հավաքույթների համար: Մարդիկ անմիջապես կհասկանան ձեզ, և դուք կկարողանաք գտնել զարգացման նոր, օգտակար ուղիներ:

Կարիճ

Շաբաթվա առաջին կեսը Կարիճների համար բավականին բարենպաստ կլինի։ Դուք կկարողանաք միաժամանակ մի քանի առաջադրանքներ կատարել և հաջողության հասնել յուրաքանչյուրում։ Թիմային աշխատանքը կբերի նոր փորձառություններ և համատեղ նվաճումների ուրախություն։ Շաբաթվա կեսին ուշադրություն դարձրեք ձեր ինտուիցիային. այն կխթանի նոր մոտեցումներ և եկամտի նոր աղբյուրներ։ Շաբաթվա երկրորդ կեսին ավելի զգույշ եղեք։ Մի՛ խաբվեք գեղեցիկ խոստումներով և փորձեք ինքնուրույն լինել։ Ձեր մարզումների ռեժիմի ինտենսիվացումը կօգնի հաղթահարել հետտոնական տխրությունը և նպատակի կորուստը։

Աղեղնավոր

Աղեղնավորներին սպասվում է մարտահրավերներով լի շաբաթ։ Հաջողությունը հասանելի է, բայց որոշակի ջանքեր դեռ կպահանջվեն։ Եթե դուք սովոր եք աշխատել միայն թիմի կազմում, ապա ձեր ուժերի որոշակի փորձություն է սպասվում։ Երեքշաբթի վեճերից խուսափելը քիչ հավանական է, և լարվածությունը կարող է խափանել ձեր ծրագրերը։ Շաբաթվա կեսին պատրաստ եղեք դիմակայել նրանց, ովքեր ձեր կողմից չեն։ Աստղերը խորհուրդ են տալիս ավելի հաստատուն և համառ մոտեցում ցուցաբերել։ Շաբաթավերջին սկսեք կատարել սիրելիներին տված ձեր խոստումները։

Այծեղջյուր

Այս շաբաթ Այծեղջյուրների համար ամեն ինչ կարող է այնպես չընթանալ, ինչպես նախատեսված է։ Շաբաթվա սկզբին կարող են առաջանալ փոքր մարտահրավերներ, բայց դրանք կարող են նաև դառնալ արժեքավոր փորձի աղբյուր, որը մոտ ապագայում կհանգեցնի հաջողության։ Շաբաթվա կեսին հատկապես օգտակար կլինեն ձեր հանգստությունը և կարևորի վրա կենտրոնանալու ունակությունը։ Ուշադիր եղեք նոր կապերի նկատմամբ. դրանք կարող են օգտակար լինել ձեր մասնագիտական կյանքում։ Հանգստյան օրերին ժամանակ հատկացրեք և թույլ տվեք, որ ամեն ինչ բնականորեն զարգանա՝ առանց ձեր կողմից որևէ լրացուցիչ ջանքերի։

Ջրհոս

Ջրհոսներին մարտահրավերներով լի շաբաթ է սպասվում։ Խնդիրների լուծումը կարող է ավելի դժվար լինել, քան սովորաբար։ Ձեզ կշեղեն ինչպես ավելորդ գործերը, այնպես էլ պարզապես մանր, աննշան հարցերը։ Կենտրոնացեք ձեր հիմնական գործերի վրա։ Շաբաթվա կեսերին հանգամանքներն ավելի շատ ձեր օգտին կլինեն, և դուք հաջողության կհասնեք։ Հինգշաբթի խուսափեք ֆինանսական վեճերից։ Ուրբաթ օրը ձեզ լրացուցիչ համբերություն կպահանջվի, քանի որ սիրելիները կփորձարկեն ձեր դիմացկունությունը։ Հանգստյան օրերին հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ, պարզապես մի նստեք տանը։

Ձկներ

Այս շաբաթ Ձկները շատ լարված հուզական միջավայր կունան։ Հատուկ ուշադրություն դարձրեք ինքներդ ձեզ և նրբանկատ մնացեք ուրիշների հետ ձեր շփումներում։ Կանխեք, որ բացասական հույզերը չգերաիշխեն ձեր առողջ բանականությանը։ Հնարավորության դեպքում դանդաղեցրեք տեմպը։ Եվ եթե կարողանաք գտնել մի պահ որևէ հարցի վրա ենտրոնանալու համար, օգտվեք դրանից։ Խուսափեք դժվար զրույցներից, եթե զրուցակիցը հրաժարվում է լսել։ Շաբաթվա վերջին, ի վերջո, կսկսեն զարգանալ հաճելի իրադարձություններ։ Ձեր համբերությունն ու աշխատասիրությունը կպարգևատրվեն։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 4320 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 19 - 25-ը 2026 թ․

19.10.2026
Այս շաբաթ ատ գործընթացներ կդանդաղեն, իսկ թե ինչպես դա կազդի կենդանակերպի նշանների վրա, ներկայացված է մեր աստղագուշակում:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 12-18-ը 2026 թ․

12.10.2026
Այս շաբաթը կլինի աշնան ամենահեշտ շաբաթներից մեկը։ Նորալուսնից (հոկտեմբերի 10) հետո կենդանակերպի շատ նշաններ հիանալի հեռանկարներ են ստացել թե՛ գործնական, թե՛ անձնական հարաբերություններում։

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 5 - 11-ը 2026 թ․

07.10.2026
Աստղերն այս շաբաթ խոստանում են բարենպաստ փոփոխություններ աշխատանքի և ֆինանսների մեջ, բայց խորհուրդ են տալիս ավելի զգույշ լինել անձնական կյանքի և հարաբերությունների հարցում՝ հնարավոր անհաջողություններից խուսափելու համար:

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 28–ից հոկտեմբերի 4-ը 2026 թ․

28.09.2026
Առաջիկա օրերի գլխավոր կանոնն է պահպանել հանգստություն և չշտապել եզրակացություններ անել: Փորձեք առավելագույնս օգտագործել ձեր հնարավորությունները և մնալ դրական:

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 21-27-ը 2026 թ․

21.09.2026
2026 թվականի սեպտեմբերի 21-27-ի շաբաթը կարող է լինել հարաբերությունների, աշխատանքի և անձնական ծրագրերի էական փոփոխությունների ժամանակաշրջան։ 

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 14-20-ը 2026 թ․

14.09.2026
Այս շաբաթը տարբերվում է նախորդներից. ոմանց համար այն կբացի հին վերքերը, ոմանց համար՝ անսպասելի շահույթներ կապահովի, իսկ ոմանց՝ կստիպի որոշումներ կայացնել, որոնք կփոխեն իրենց առօրյան

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1100 անգամ
20.10.2026
Դիտվել է 286 անգամ
21.10.2026
Դիտվել է 236 անգամ
22.10.2026
Դիտվել է 185 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster