Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

5 իր, որոնք շքեղություն են հաղորդում ձմեռային կերպարին 

28.11.2025

Շատերը կարծում են, որ ձմեռը տարվա ամենաոճային եղանակը չէ, բայց նույնիսկ ցրտին կարելի է նրբագեղ տեսք ունենալ՝ առանց շատ գումար ծախսելու։

Ջերմաստիճանի կտրուկ անկումը հազիվ թե ոգեշնչի նորաձևության նոր ձեռնարկումների, բայց մենք ունենք հիանալի նորություններ։ Ձմեռը կատարյալ ժամանակ է պարզ զգեստապահարանը նորաձև և «շքեղ» դարձնելու համար՝ առանց մեծ գումարներ կատարելու։

Կարևորը իմանալն է, թե հագուստի որ մանրամասներին և իրերերին առաջնահերթություն տալ։ Այս անհրաժեշտ իրերը ձեր զգեստապահարանին ավելացնելով՝ դուք ոչ միայն կթարմացնեք այն, այլև կստեղծեք բազմակողմանի հիմք բազմաշերտ և աչքի ընկնող ձմեռային կերպարների համար։ Գլխավորը հիշեք. շքեղ կերպարը գնով չէ պայմանավորված, այլ մտածվածության, համամասնության և ներդաշնակ մանրամասների։

Ներկայացնում ենք հինգ իր, որոնք արտահայտչականություն և բարձրակարգ տեսք են հաղորդում ձեր կերպարին՝ միևնույն ժամանակ հեշտությամբ ինտեգրվելով առօրյա անհրաժեշտ իրերի հետ։

Ընգծված ուսերով վերարկու

300x400

Ձմեռային տեսքը կարող է ձանձրալի թվալ, մինչև չգտնեք կատարյալ վերարկուն: Կոկիկ, երկրաչափական ուսերով կառուցվածքային ոճն անմիջապես հաղորդում է հավաք, նրբագեղ տեսք:

Ավելի լավ է ընտրել չեզոք երանգներ՝ սև, բեժ, մուգ կապույտ՝ համադրությունները հեշտացնելու համար, բայց եթե չեք վախենում գույնից և ուշադրությունից, կարող եք փորձել կարմիր, բորդո կամ պաստելային տարբերակներ։

300x400

Այսպիսի մոդելները լավ են համադրվում որպես հիմք. դրանք հեշտությամբ կարելի է համատեղել ջինսերի, տրիկոտաժե զգեստների կամ կիսաշրջազգեստների հետ։

300x400

Հիշե՛ք այս կարևոր կանոնը. նույնիսկ ամենապարզ իրերն ավելի թանկ են թվում, եթե դրանք կատարյալ են նստում՝ թևերի երկարությունը, ուսերի դիրքը և կոկիկ օձիքը: Ուշադրություն դարձրեք թևքերին, կոճակներին և փոքր մանրամասներին. դրանք անմիջապես շքեղ տեսք են հաղորդում: Եվ եթե ընդհանուր առմամբ գոհ եք հագուստից, բայց այն լիովին կատարյալ չէ, մտածեք, թե արդյոք որ փոքրիկ փոփոխությունը կարող է օգնել։ Վարպետ դերձակները մի քանի օրվա ընթացքում կարող են հագուստը դարձնել ձեր ճշգրիտ չափսին համապատասխան՝ ընդամենը ոչ մեծ գումարի դիմաց:

Բարձրորակ կաշվե աքսեսուարներ

300x400

Բնական կամ բարձրորակ արհեստական կաշվից պատրաստված պայուսակը, գոտին կամ ձեռնոցները ցանկացած կերպարին հաղորդում են յուրահատուկ «տեսողական կապիտալիզմ»։ Սակայն ուշադրություն դարձրեք մինիմալիստական ձևերին և զուսպ մանրամասներին՝ ոսկեզօծ մետաղական մասերը կամ պարզ ճարմանդն արդեն իսկ ստեղծում են թանկարժեք իրի ազդեցություն։

Ժամանակակից ձևը հատկապես կարևոր է այստեղ՝ փնտրեք հիմքային տարբերակներ կամ վինտաժային ոճով մոդելներ։

Հաստ բրդյա կամ քաշմիրե սվիտեր

300x400

Կարիք չկա փնտրել 100% քաշմիրե թանկարժեք սվիտեր (չնայած զեղչերի ժամանակ կարող եք ներդրում կատարել այս իրի մեջ՝ ընտրելով այնպիսին, որը կկրեք տարիներ շարունակ): Հաստ սվիտերը, որը հաճելի հյուսվածք ունի և լավ նստում է, բավարար կլինի:

300x400

Համադրեք այն ջինսերի, կիսաշրջազգեստների կամ տաբատների հետ, և ձեր կերպարը անմիջապես ընկալելի կդառնա:

Ուղիղ կարերով կոշիկներ

300x400

Արտահայտիչ եզրերով երկարաճիտ կոշիկները կամ մորթյա երիզներով ուգգիները հիանալի են, բայց սրանք միկրոթրենդներ են, որոնք ակնարկում են այլ նորաձևության դարաշրջանների մասին և կարող են կորցնել իրենց արդիականությունն ընդամենը մի քանի սեզոն անց: Մինչդեռ, պարզ երկարաճիտ կոշիկները կամ բոտիլոնները՝ առանց ավելորդ զարդարանքների, թանկարժեք զգեստապահարանի տպավորություն են ստեղծում:

300x400

Չեզոք երանգները, կոկիկ կրունկը կամ հարթ ներբանը և նվազագույն զարդարանքը թանկարժեք տեսքի բանաձևն են, որը հեշտ է կրել ամեն օր:

Չճչացող զարդեր

300x400

Հաստ մատանիները, նուրբ շղթաները և մինիմալիստական ականջօղերը՝ այս ամենը կօգնի ընդգծել ձեր կերպարը՝ առանց ծանրաբեռնվածության զգացում առաջացնելու։ Կարևորն այնպիսի զարդեր ընտրելն է, որոնք լրացնում են ձեր ձմեռային զգեստապահարանի ընդհանուր գունապնակը։

Համապատասխան տարբերակները կարող եք գտնել ամենուր՝ սկսած վինտաժ խանութներից, շուկաներից և գլխավոր փողոցների խանութներից մինչև զարդերի ապրանքանիշերի վաճառասրահներ։

Խորհուրդներ նյութերի և խնամքի վերաբերյալ

300x400

Ձմեռային շքեղ և նրբագեղ տեսք պահպանելու համար կարևոր է ուշադրություն դարձնել նյութերին և խնամքին: Բրդյա սվիտերները պետք է լվացվեն ձեռքով կամ նուրբ լվացքի ռեժիմով՝ մեղմ լվացող միջոցով, զգուշորեն չորացնել՝ ձգվելուց խուսափելու համար:

Կաշվե և զամշե կոշիկները պահանջում են կանոնավոր մաքրում և խոնավությունից պաշտպանվելու համար կրեմի կամ սփրեյի օգտագործում, հատկապես ձնառատ եղանակին:

Պարզ խնամքի կանոնները կարող են ցանկացած տարրական իրը պահել խնամված և շքեղ տեսքի մեջ, նույնիսկ եթե այն հնչեղ ապրանքանիշի չէ:

Սխալներ, որոնցից պետք է խուսափել

Նույնիսկ թանկարժեք նյութերը կարող են էժան տեսք ունենալ, եթե ճիշտ չեն ներկայացված։ Խուսափեք չափազանց կարճ կամ չափազանց երկար վերարկուներից, քանի որ դրանք խախտում են ձեր կազմվածքի համամասնությունները։ Չափազանց պայծառ և ձեր հանդերձանքի մնացած մասի հետ անհամապատասխան աքսեսուարներն անմիջապես ուշադրություն են գրավում, բայց հաճախ խախտում են հավասարակշռությունը։ Էժան, հյուսվածքազուրկ գործվածքները, ինչպիսիք են բարակ սինթետիկ կտորները կամ փայլուն իմիտացիոն թավիշը, խաթարում են կերպարի «թանկ» էֆեկտը։

Հակադիր տարրերը և չափսերի նկատմամբ ուշադրությունը հիմնական հանդերձանքը դարձնում են նորաձև և կոկիկ։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 3255 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

2026-ի աշուն-ձմեռվա մազերի ամենանորաձև գույնը

10.11.2026
«Դդմային լատեն» դարձել է աշուն–ձմեռ սեզոնի գլխավոր գունային միտումը։

Նորաձևության 3 հնարք, որոնք ձեզ ավելի բարձրահասակ և նիհար կդարձնեն

28.10.2026
Կա շատ պարզ միջոց ձեր ուրվագիծը տեսողականորեն երկարացնելու համար, և դա կարող է լինել լիովին անվճար։

Տղամարդու զգեստապահարանի այս իրը հիանալի տեղավորվում է կանացի նորաձևության մեջ

22.09.2026
Թվում էր, թե փոխառելու ոչինչ չկա, բայց մեկ խիստ գործնական դետալ անսպասելիորեն ակնառու անցում է կատարել։

Կարմիր կաշվե տաբատ. 2026 թվականի աշնանային նորաձևության գլխավոր մարտահրավերը

08.09.2026
Վերջին մի քանի տարիների ընթացքում կաշվե տաբատները դարձել են մեր զգեստապահարանի անբաժանելի մասը՝ էքստրեմալից անցնելով այնպիսի անբաժանելի իրերի, ինչպիսիք են ջինսերը կամ կոստյումի տաբատները։

Գոբելեն. տպավորիչ հյուսվածք աշնանային կերպարների համար

20.08.2026
Ներկայացնում ենք, թե ինչու այժմ արժե գոբելենին հատուկ ուշադրություն դարձնել և ինչպես այն նորաձև դարձնել:

Fruit nails. ամառային արձակուրդի դասական մանիկյուրը

24.07.2026
Եթե դուք փնտրում եք դիզայն, որը կապված չէ որևէ կոնկրետ մրգի հետ և կատարյալ համադրվում է ցանկացած դեկորի հետ, ապա անպայման պետք է փորձեք Fruit nails–ը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-11-2026 14:33
Բրիթնի Սնոուն պաշտոնապես հայտարարել է իր նշանադրության մասին։ Դերասանուհին լուրը հայտնել է «Դրյու Բերիմորի շոու»-ի ժամանակ, որտեղ նա գովազդում էր «Որսորդական կանայք» սերիալի երկրորդ եթերաշրջանը։ 40-ամյա դերասանուհին պաշտոնապես հաստատել է իր նշանադրությունը 32-ամյա Հանթեր Մորենոյի հետ։ Նա պատասխանել է հաղորդավարի ուղիղ հարցին. «Դուք վերջերս նոր նշանվե՞լ եք»։ «Մենք նշանված ենք, այո։ Ես առաջ չեմ խոսել դրա մասին։ Ամեն ինչ կարգին է։ Դա այդքան էլ մեծ գաղտնիք չէ։ Ի վերջո, ո՞ւմ է դա ըբդհանրապես հետաքրքիր», - պատասխանել է Բրիթնին։
20-11-2026 14:25
57-ամյա Ջենիֆեր Լոպեսը մասնակցել է իր «The JLo Show: Live in Las Vegas» համերգային ֆիլմի Լոս Անջելեսի պրեմիերային: Միջոցառման համար նա ընտրել է Dolce & Gabbana-ի հավաքածու, որը ներառում էր կիսաթափանցիկ կրեմագույն ժանյակավոր զգեստ և ատլասե թիկնոց՝ մորթե զարդանախշերով, ծաղկային ասեղնագործությամբ և ծոպերով: Լոպեսի կերպարի գլխավոր առանձնահատկությունը սպիտակ ոսկուց Sicilia վզնոցն էր՝ զարդարված անգույն և դեղին ադամանդներով և 100 կարատից ավելի քաշ ունեցող բնական դեղին տանձաձև ադամանդով:
20-11-2026 14:12
Ջենիֆեր Լոուրենսը խոստովանել է, որ կրծքերի մեծացման վիրահատություն է կատարել։ Դերասանուհին այդ մասին հայտարարել է հեռուստաշոուի ժամանակ։ Հաղորդավարը «Մեռնիր իմ սեր» ֆիլմի աստղին հարցրել է, թե ինչպես է հնարավոր, որ կնոջ կրծքերը կոտրեն մարդու քիթը։ Նման դեպք վերջերս տեղի է ունեցել ռեալիթի շոուի ժամանակ, որտեղ մասնակից Հեյլի Գլասմանը կոտրել է քիթը մեկ այլ կնոջ կրծքերի վրա։ Եվ այդտեղ Լոուրենսը բացահայտել է ճշմարտությունը. «Այո, ես ինքս իմպլանտներ ունեմ։ Դրանք նոր են»։ Հաղորդավարուհին ենթադրել է, որ դերասանուհին այժմ 2-րդ չափսի տեր է։ Սակայն նա ուղղել է. «Ոչ, դանք լիարժեք 3 են»։
20-11-2026 05:08
Միգրենը և ծխելը ծննդաբերած կանանց մոտ 3,6 անգամ մեծացնում են իշեմիկ ինսուլտի վտանգը մինչև 60 տարեկանը։ Նման եզրակացության են եկել Դանիայի Օրհուսի համալսարանի հետազոտողները։ Աշխատանքը հրապարակվել է Neurology ամսագրում։
20-11-2026 04:13
Դեյվիսի Կալիֆոռնիական համալսարանի (UC Davis) և Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանի (UCSF) գիտնականների ղեկավարությամբ անցկացված լայնածավալ հետազոտությունը ցույց է տվել. որքան բարձր է բժշկական հետազոտությունների ընթացքում երեխայի գլխուղեղի ստացած ճառագայթման ընդհանուր չափաբաժինը, այնքան մեծ է երեխաների և դեռահասների գլխուղեղի ուռուցքի զարգացման ռիսկը։ Արդյունքները հրապարակվել են JAMA գիտական ամսագրում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.11.2026
Դիտվել է 1609 անգամ
17.11.2026
Դիտվել է 435 անգամ
18.11.2026
Դիտվել է 414 անգամ
20.11.2026
Դիտվել է 292 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster