Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 10-16-ը 2025 թ․

10.11.2025

Մերկուրիի հետադարձ շարժման առաջին շաբաթը հեշտ չի լինի։ Սակայն հինգ նշանների բախտը կժպտա. աստղերը կառաջարկեն հաջողության հնարավորություն, իսկ նրանց հովանավոր մոլորակները կաջակցեն դժվարին պահերին և կչեզոքացնեն խնդիրներն ու դժբախտությունները։

Խոյ

Խոյերը բախտավորների շարքում կլինեն։ Այս շաբաթ դուք կլինեք ուժով և էներգիայով լի։ Ձեր ստեղծագործական մտածողությունն ուղղեք վաղեմի խնդիրները լուծելուն։ Շաբաթվա սկիզբը նվիրեք նոր նախագծի մեկնարկին։ Երեքշաբթի ժամանակ հատկացրեք, ուշադիր մտածեք բոլոր գործողությունների մասին և վերանայեք փաստաթղթերը։ Շաբաթվա կեսին կարող է կոնֆլիկտ առաջանալ անփույթ արտահայտված կարծիքի շուրջ։ Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ է ձեր կյանքում փոփոխություններ կատարելու՝ նոր աշխատանք, վերանորոգում սկսելու, ինտերիերը թարմացնելու կամ կերպարը փոխելու համար. ամեն ինչ կստացվի, այնպես որ գործեք համարձակորեն։ Եթե հնարավոր է, հանգստյան օրերը տրամադրեք ձեզ և ձեր անձնական հետաքրքրությունների համար։

Ցուլ

Ցուլերի համար այս շաբաթը հոգսերով լի կլինի, և չնայած ձեր բոլոր ջանքերին, դուք չեք կարողանա կտրվել աշխատանքից և առօրյայից՝ վայելելու համար ձեր կյանքում կատարվողը: Ձեր անձնական կյանքը ստիպված կլինեք հետաձգել, հատկապես երկուշաբթի և երեքշաբթի: Այս օրերին բավականին ձանձրույթ կզգաք: Չորեքշաբթի խուսափեք կոնֆլիկտ հրահրելուց: Հինգշաբթի պետք է կենտրոնանաք ձեր առողջության վրա, և եթե կարողանաք անմիջապես դիմել մասնագետի, ապա առնվազն հանդիպում նշանակեք: Ուրբաթ օրը դիմեք ձեր հմայքին, որպեսզի ուրիշներից ստանաք այն, ինչ ուզում եք: Եթե շաբաթ օրը խնդիր առաջանա, փորձեք դրան կողքից նայել:

Երկվորյակ

Երկվորյակները պետք է պատրաստ լինեն ծանրաբեռնված աշխատանքային շաբաթվա. այն լի կլինի առաջադրանքներով և պարտականություններով: Երեքշաբթին խոստանում է ամենաարդյունավետ լինել. ձեր ամենակարևոր գործողությունները պլանավորեք նոյեմբերի 11-ին: Այնուամենայնիվ, չորեքշաբթին կարող է էներգիայի անկում բերել, և հանգիստն ու մեդիտացիան դժվար թե օգնեն. ակտիվ մնացեք՝ անկախ ամեն ինչից: Հինգշաբթին հաջող հանդիպման հնարավորություն կտա՝ այն միաժամանակ կլինի հանգիստ և հետաքրքիր: Ուրբաթ օրը կարող է ձեզ երկար սպասված նորություններ բերել: Հանգստյան օրերին ժամանակ հատկացրեք սիրելիների հետ իմաստալից կապի համար: Դրական տրամադրությունների և խորհուրդների փոխանակումը կապահովի ոգեշնչման առողջ չափաբաժին:

Խեցգետին

Այս շաբաթ Խեցգետինների մի քանի ցանկություններ կարող են իրականանալ։ Երեքշաբթի ամեն ինչ կստացվի այնպես, ինչպես դուք եք ցանկանում, այնպես որ ձեր ժամանակը մանրուքների վրա մի վատնեք։ Չորեքշաբթի սիրելիները կարող են լուրջ բողոքներ ներկայացնել այն մասին, թե որքան քիչ ժամանակ եք անցկացնում նրանց հետ։ Շաբաթվա երկրորդ կեսին ավելի լայն հայացք գցեք ձեր որոշումների վրա, հակառակ դեպքում կարող եք բաց թողնել կարևոր մանրամասները։ Ուրբաթ օրը վստահեք ձեր ինտուիցիային։ Հանգստյան օրերին ձերբազատվեք ձեր բոլոր անհանգստություններից, հակառակ դեպքում կարող եք զգալի ուժասպառ լինել։

Առյուծ

Աստղերը զգուշացնում են, որ Առյուծներն այս շաբաթ աշնանային մելամաղձություն կզգան, և դրա հետ մեկտեղ՝ կհասկանան, որ ներկայիս ապրելակերպը այլևս իրենց չի համապատասխանում: Կառաջանա փոփոխության ուժեղ ցանկություն: Բայց թե ինչպիսի փոփոխություն, առայժմ անհասկանալի կմնա: Փորձեք սպասել և խուսափել անխոհեմ գործողություններից: Երեքշաբթի իմպուլսիվության ալիքը կարող է հանգեցնել սխալ քայլերի, որոնց համար, հավանաբար, հետագայում կզղջաք: Չորեքշաբթի խուսափեք խոստումներ տալուց: Հինգշաբթի հետևեք ձեր հետաքրքրասիրությանը. դա շատ հետաքրքիր ուղիներ կբացի: Ուրբաթ օրը ժամանակ հատկացրեք նոր գիտելիքներ ձեռք բերելու կամ ձեր հմտությունները զարգացնելու համար: Շաբաթավերջը բարենպաստ է ստեղծագործական զբաղմունքների և առաջին հանդիպումների համար:

Կույս

Կույսերը շաբաթվա սկզբին կունենան ուժեղ անհանգստություն և սթրես. ցավոք, դրա համար բազմաթիվ պատճառներ կլինեն: Այնուամենայնիվ, հինգշաբթիից սկսած ամեն ինչ կվերադառնա ներդաշնակության՝ թե՛ ընթացիկ իրադարձությունների, թե՛ հոգեկան հանգստության առումով: Էներգիայի այս ալիքը օգտագործեք իմաստուն կերպով՝ վերջ դրեք հին խնդիրներին և ուրախությամբ զբաղվեք նորերով: Հնարավոր են շատ հետաքրքիր փոփոխություններ անձնական կյանքում. հոգ տարեք ձեր մասին և բաց եղեք նոր ծանոթությունների համար: Հինգշաբթի ամրապնդեք կարևոր կապերը: Ուրբաթը հարմար է կենցաղային խնդիրները լուծելու համար: Մի՛ վարանեք լրացուցիչ ջանքեր գործադրել. արդյունքները կարդարացնեն ձեր ջանքերը: Հանգստյան օրերին հնարավոր է հաճելի անակնկալ:

Կշեռք

Այս շաբաթ Կշեռքները կարող են ուժեղ հուզական պոռթկումներ ունենալ: Հատկապես ուշադիր եղեք բացասական դրսևորումների նկատմամբ և փորձեք խուսափել որևէ մեկի հետ վեճից: Եթե շաբաթվա առաջին կեսին ձեր կյանքում ինչ-որ բան փոխելու ուժեղ ցանկություն զգաք, նույնիսկ ամենահիմնական բաները՝ դիմադրեք: Մերկուրիի հետադարձ շարժումը դեռևս կխոչընդոտի ցանկացած նախաձեռնություն: Չորեքշաբթի ձեր շրջապատի մարդկանց մասին կարող եք բացահայտել որոշ հետաքրքիր և տհաճ փաստեր: Շաբաթը երկրորդ կեսը բարենպաստ է սովորելու և փորձի միջոցով նոր հմտություններ ձեռք բերելու համար: Ուրբաթ օրը բոլոր հասարակական միջոցառումների ժամանակ փնտրեք «ձեր հոգու զույգին». այս օրերին ձեր ճակատագրին հանդիպելու հավանականությունը շատ մեծ է: Կիրակի օրը հնարավորինս դադար տվեք և ինքներդ ձեզ թույլ տվեք հեռվից դիտարկել ձեր բոլոր գործերը և աշխարհը:

Կարիճ

Եւս մեկ նշան, որին բախտը լիաթոք կժպտա։ Այս շաբաթը Կարիճների համար բարենպաստ կլինի։ Դուք հնարավորություն կունենաք ցուցադրելու ձեր տաղանդները, և ձեր սիրելիները, անշուշտ, կաջակցեն ձեզ այնպիսի ձևերով, որոնցով դուք երբեք չէիք սպասում։ Երեքշաբթի հատկապես ուշադիր եղեք շուրջը տարվող խոսակցություններին և ձեր ստորագրած փաստաթղթերին։ Չորեքշաբթի ձեր ինտուիցիան կբարձրանա, և կզգաք, որ նույնիսկ, եթե գործեք ձեր սեփական հստակ ծրագրին հակառակ, ամեն ինչի կհասնեք։ Շաբաթվա երկրորդ կեսին կենտրոնացեք ձեր առողջության և հոգեկան բարեկեցության վրա։ Լրացրեք ձեր վատնված էներգիան։ Մասնակցեք խմբային վարժությունների դասընթացի՝ ձեր մարտկոցները լիցքավորելու և ապագայի համար արժեքավոր կապեր հաստատելու համար։

Աղեղնավոր

Աղեղնավորին նույնպես սպասվում է օրինակելի շաբաթ, բայց միայն այն դեպքում, եթե դուք հաղթահարեք ծուլությունն ու անտարբերությունը և առավոտից երեկո ակտիվ լինեք։ Երկուշաբթի ձեր հմայքը կլինի իր գագաթնակետին. օգտվեք դրանից։ Երեքշաբթի եղեք խնայող և խուսափեք որևէ մեկին խորհուրդներ տալուց, քանի որ դա կարող է կոնֆլիկտ ստեղծել։ Շաբաթվա կեսին մեծ է էական սխալներ թույլ տալու հավանականությունը. Լավ կլինի ընդմիջում վերցնեք կամ գոնե հետաձգեք որոշումների կայացումը։ Ուրբաթ օրը ստիպված կլինեք մի կողմ դնել աշխատանքը՝ սիրելիներին կամ ընկերոջը օգնելու համար։ Բայց արդյունքը բազմապատիկ կփոխհատուցվի։ Կիրակին հիանալի է ստեղծագործական զբաղմունքների, մշակութային միջոցառումների և կարճատև ուղևորությունների համար։

Այծեղջյուր

Այս շաբաթն Այծեղջյուրների համար կարող է շատ հիշարժան լինել: Երեքշաբթի հաջողությունը ձեր կողմը կլինի. ձեր ամենակարևոր գործերը պլանավորեք այս օրվա համար: Չորեքշաբթի ձեզանից կարող են ֆինանսական օգնություն խնդրել. աստղերը զգուշացնում են, որ կարող եք կորցնել այդ գումարը, ուստի մի փոքր ժլատությունը օգտակար կլինի: Ի դեպ, հիմա ժամանակն է սկսել պլանավորել ձեր եկամուտներն ու ծախսերը գալիք տարվա համար: Հինգշաբթ, եթե հնարավոր է, հետաձգեք գործերը և կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա, հատկապես, եթե զգում եք, որ ամեն ինչ այնպես չէ ընթանում: Ուրբաթ օրը ձեր խորհուրդը կարող է օգնել մեկ ուրիշին իր կյանքը ճիշտ ուղղությամբ տանել: Նվիրեք հանգստյան օրերը զբոսանքին, բնության հետ շփվելուն և ձեր գաղափարների շուրջ խորհրդածելուն:

Ջրհոս

Ջրհոսներ, այս շաբաթը ձեզ հատուկ էներգիա և դրական լիցք կբերի։ Եթե զգում եք, որ կարող եք սարեր շրջել, ապա ամենայն հավանականությամբ կշրջեք։ Առաջ գնացեք։ Ձգտեք նոր նախագծերի, բարձրաձայնեք ձեր գաղափարները և դաշնակիցներ փնտրեք։ Երեքշաբթի հաճելի հանդիպում կլինի։ Շաբաթվա կեսին կտեսնեք անցյալի ձեր ջանքերի և նվաճումների արդյունքները, և ոչ միայն դուք, այլև ձեր ղեկավարը ևս կգնահատի ու կպարգևատրի այդ արդյունքների համար։ Հինգշաբթի և ուրբաթ օրերին սպասվում են հաջող ֆինանսական գործարքներ։ Հանգստյան օրերին ժամանակ հատկացրեք ձեր անձնական կյանքին։ Միայն թե մտքներովդ չանցնի խանդել։ Դա կարող է բաժանման հանգեցնել։

Ձկներ

Ձկներ, աստղերը խորհուրդ են տալիս այս շաբաթ, բացել լինել նոր հնարավորությունների, կապերի և փորձառությունների համար: Ազատորեն ձեռնարկեք նոր նախագծեր: Ակտիվ եղեք անձնական կյանքում, ավելի շատ նախաձեռնողականություն ցուցաբերեք և սկսեք նոր ուսումնասիրություններ կամ դասընթացներ: Երեքշաբթի ձեր ուշադրությունը կարող է տեղափոխվել սիրելիների և ընտանեկան գործերի վրա: Ժամանակ հատկացրեք կարգի բերելու և հարմարավետ մթնոլորտ ստեղծելու համար: Շաբաթվա կեսին ընդունեք բոլոր հրավերներն ու հանդիպումները: Հինգշաբթի իմաստուն կերպով օգտագործեք ձեր էներգիան, զտեք ձեր կոնտակտները և վստահորեն ասեք «ոչ»: Հանգստյան օրերին հնարավոր է բուռն քննարկում. եղեք հարգալից և նրբանկատ:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 5121 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 16-22-ը 2026 թ․

16.11.2026
Այս օրերը, հավանաբար, կբերեն նվաճումների ճանաչում, անձնական կյանքում հանգստություն և գործնական հարաբերությունների վերականգնում:

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 9-15-ը 2026 թ․

09.11.2026
Շաբաթը խառը կլինի. ոմանց բախտը կբերի, մյուսները ստիպված կլինեն ինքնուրույն լուծել կուտակված խնդիրները, իսկ որոշներն էլ նույնիսկ կկանգնեն ընտրության առաջ, որը կփոխի նրանց ապագա ծրագրերը։

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 2-8-ը 2026 թ․

02.11.2026
Գալիք շաբաթը կլինի լարված. ոմանք ստիպված կլինեն զբաղվել կուտակված գործերով, մյուսները՝ վերանայել սիրելիների հետ հարաբերությունները, իսկ մի մասը հնարավորություն կունենա բարելավելու իրենց ֆինանսական վիճակը:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը 2026 թ․

26.10.2026
Եթե ոչ մի վատ բան չպատահի, ապա շաբաթն արդեն իսկ կարելի է հաջողված համարել: Այդուհանդերձ, լավ բաներ էլ կլինեն:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 19 - 25-ը 2026 թ․

19.10.2026
Այս շաբաթ ատ գործընթացներ կդանդաղեն, իսկ թե ինչպես դա կազդի կենդանակերպի նշանների վրա, ներկայացված է մեր աստղագուշակում:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 12-18-ը 2026 թ․

12.10.2026
Այս շաբաթը կլինի աշնան ամենահեշտ շաբաթներից մեկը։ Նորալուսնից (հոկտեմբերի 10) հետո կենդանակերպի շատ նշաններ հիանալի հեռանկարներ են ստացել թե՛ գործնական, թե՛ անձնական հարաբերություններում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-11-2026 13:19
Բանգկոկում կայացել է առաջին «Եվրատեսիլ Ասիա» երգի մրցույթը: Մասնակցել են 11 երկրների՝ Բանգլադեշի, Բութանի, Վիետնամի, Կամբոջայի, Լաոսի, Մալայզիայի, Մոնղոլիայի, Նեպալի, Թաիլանդի, Ֆիլիպինների և Հարավային Կորեայի, ներկայացուցիչները: BBC-ի փոխանցմամբ՝ հաղթող է ճանաչվել 19-ամյա Կարմելը Ֆիլիպիններից: Նա կատարել է «Sobra-Sobra» երգը, որը լրատվամիջոցները բնութագրել են որպես կանանց ազատագրման հիմն:
16-11-2026 12:39
Վերջին վեց տարիների ընթացքում ամեն տարի Քեյթ Միդլթոնը Վեստմինստերյան աբբայությունում կազմակերպում է Սուրբ Ծննդյան տոների մեծ համերգ, որին մասնակցում են թագավորական ընտանիքի գրեթե բոլոր անդամները և հայտնի հյուրեր: Պարզվել է, որ արքայազն Հարրին և Մեգան Մարքլը չեն ընդգրկվել այս տարվա  դեկտեմբերի 11-ին կայանալիք «Միասին Սուրբ Ծննդյանը» համերգի հյուրերի ցուցակում: Չնայած սասեքսցիների Մեծ Բրիտանիա վերադառնալուն, Բրիտանական թագավորական ընտանիքը դեռևս չի շտապում նրանց հետ վերականգնել հարաբերությունները:
16-11-2026 12:36
Միրա Անդրեևան ևս մեկ ցնցող հաղթանակ տարավ, այս անգամ WTA-ի եզրափակչում։ Նա դարձավ առաջին թենիսիստուհին Մարիա Շարապովայից հետո, որը նվաճեց այս տիտղոսը 22 տարեկանում։ Նա երկրորդ անգամ խաղաց Էլինա Սվիտոլինայի դեմ, որի հետ նախկինում մրցել էր խմբային փուլում։ Լարված խաղն ավարտվեց 7-5, 6-3 հաշվով՝ ռուս թենիսիստուհու օգտին։
16-11-2026 11:47
Վերջերս Ալեն Դելոնի երեք երեխաներից երկուսի մայրը և դերասանի տասնհինգ տարվա ընկերուհին՝ հոլանդացի մոդել և լրագրող Ռոզալի վան Բրիմենը, հրատարակել է իր հուշագրությունը՝ «Խենթ սեր» (Amour Fou): Գիրքը անմիջապես հետաքրքրություն է առաջացրել ֆրանսիացի դերասանի հետ իր կյանքի սարսափելի մանրամասների պատճառով, ով, ըստ Ռոզալիի, բռնություն էր կիրառում իր նկատմամբ:
16-11-2026 10:58
Ինչպես նշում է Daily Mail-ը, «Հարրի Փոթերի» 36-ամյա աստղ Էմմա Ուոթսոնն ընկել է Լոս Անջելեսի լեգենդար Chateau Marmont հյուրանոցում GQ Men of the Year երեկույթից դուրս գալիս: Ուոթսոնը միջոցառման համար ընտրել էր վառ նախշերով վինտաժային մինի զգեստ և սև ու սպիտակ բարձրակրունկ կոշիկներ: Հենց անհարթ մակերեսի հետ անհամատեղելի բարդ կոշիկներն են նրան փաստի առաջ կանգնեցրել: Այն պահին, երբ երկրպագուներից մեկը գոռացել է, որ նա բոլոր ժամանակների իր սիրելի դերասանուհին է, Ուոթսոնը կորցրել է հավասարակշռությունը և ընկել գետնին՝ գրեթե տապալելով մոտակայքում կանգնած ստորագրություն հայցողին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.11.2026
Դիտվել է 1001 անգամ
13.11.2026
Դիտվել է 359 անգամ
15.11.2026
Դիտվել է 313 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster