Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 6-12-ը 2025 թ․

06.10.2025

Համբերատար եղեք և պատրաստվեք նրան, որ նախատեսված ժամադրությունները կարող են վերջին րոպեին ձախողվել: Հոկտեմբերի 7-ի լիալուսինն այս շաբաթվա սկզբին լուրջ վնաս կհասցնի շատ նշանների սիրային կյանքին, բայց որոշների բախտը սիրո հարցում կբերի:

Խոյ

Խոյերի համար առաջիկա օրերը կարող են բերել մի շարք փոքր, բայց տհաճ մարտահրավերներ: Յուրաքանչյուր նոր խնդիր կպահանջի անհապաղ լուծում: Հետևեք ամենօրյա ռեժիմին, քանի որ ձեր տոկունությունն ու հստակ մտածելու ունակությունը կարող են վճռորոշ դեր խաղալ այս մրցավազքում: Ամեն ինչ դիտարկեք որպես ուժի փորձություն: Շաբաթվա կեսից սկսած՝ ձեր բոլոր ջանքերը կենտրոնացրեք դրականը գտնելու վրա: Ձեր շրջապատի բարի մտադրություններով մարդիկ ոսկու արժեք ունեն. գնահատեք նրանց: Ուրբաթ օրը մի վախեցեք կիսվել ձեր փորձով. դա կարող է ազդել կարիերայի առաջխաղացման վրա և զգալիորեն բարձրացնել ձեր հեղինակությունը: Շաբաթավերջին չափազանց համբերատար եղեք:

Ցուլ

Ցուլերին սպասվում է էներգետիկ շաբաթ՝ լի անսպասելի շրջադարձերով ու պտույտներով։ Եթե երազում էիք արկածների մասին, հիմա կատարյալ ժամանակն է դրանք իրականացնելու համար։ Շաբաթվա առաջին կեսը լավ հնարավորություն կընձեռի ցուցադրելու ձեր հմտություններն ու կարողությունները։ Այնուամենայնիվ, հենց այս ժամանակահատվածում է, որ ձեր նյարդային համակարգը կարող է լրջորեն լարվել։ Փորձեք վերահսկել ձեր հույզերը և չնեղացնել սիրելիներին։ Հինգշաբթի հույսը մի՛ դրեք բախտի վրա՝ հենվեք ձեր սեփական ուժերի վրա։ Ուրբաթ օրը խուսափեք չմտածված խոստումներ տալուց և չափազանց բարձր չափանիշներ մի՛ սահմանեք ձեզ կամ ուրիշների համար։ Հնարավորության դեպքում հանգստյան օրերն անցկացրեք բնության գրկում։

Երկվորյակ

Այս շաբաթ աստղերը Երկվորյակներին խորհուրդ են տալիս ժամանակ չվատնել։ Ընդարձակեք ձեր հորիզոնները, ձեռք բերեք նոր գիտելիքներ, ամրապնդեք առկա կապերը և ստեղծեք նորերը։ Բարդ առաջադրանքներին լուրջ մի՛ վերաբերվեք՝ դրանք լուծեք որպես հանելուկներ։ Երեքշաբթի սկսեք անկեղծ զրույց, հատկապես, եթե դրա մասին որոշ ժամանակ մտածել եք։ Չորեքշաբթի կարող եք նոր մակարդակի հասնել՝ թե՛ առօրյա, թե՛ անձնական կյանքում։ Շաբաթվա երկրորդ կեսին փորձեք անմիջապես ուղղել թույլ տրված բոլոր սխալները։ Գործեք ավելի արագ և վճռական, քան սովորաբար, բայց խուսափեք ռիսկային ներդրումներից։ Հանգստյան օրերին փորձեք մենակ չմնալ. գտեք նման հետաքրքրություններ ունեցող խումբ։

Խեցգետին

Խեցգետիններն այս շաբաթ կարող են ակնկալել ուժեղ հույզեր և մի շարք անսպասելի իրադարձություններ: Խուսափեք ուրիշների գործողությունները վերահսկելու կամ խորհուրդներ տալու փորձերից: Դրա փոխարեն կենտրոնացեք ձեր սեփական նպատակներին հասնելու և անձնական կյանքը բարելավելու վրա: Երեքշաբթի հնարավոր է անսպասելի իրադարձություն, որը ձեզ կշեղի ճիշտ ուղուց. փորձեք հնարավորինս արագ հարմարվել: Չորեքշաբթի կարևոր է ճիշտ առաջնահերթություններ սահմանել, հակառակ դեպքում հուզական ուժասպառության ռիսկ կա: Շաբաթվա երկրորդ կեսին համբերությունը կլինի ձեր հաջողության գրավականը: Մի՛ վիրավորվեք խոսքերից, մարդկանց ազատություն տվեք և հարգեք նրանց սահմանները: Շաբաթ օրը դիմադրեք գայթակղությանը և մի՛ վտանգեք ձեր խնայողությունները:

Առյուծ

Այս շաբաթ Առյուծների նյարդային համակարգը կարող է տատանվել, ուստի փորձեք չկենտրոնանալ միայն բացասական բաների և խնդիրների վրա: Այս տրամադրության մեջ հեշտ է բաց թողնել իրավիճակը բարելավելու հնարավորությունները: Փորձեք գոնե որոշ ժամանակով անջատել ձեր ներքին կասկածամիտին և քննադատին: Այս արատավոր շրջանից դուրս եկեք պարզ գործնական և առօրյա գործողությունների միջոցով: Կարևոր հարցերի վերաբերյալ որոշումները հետաձգեք մինչև շաբաթվա երկրորդ կեսը: Մի կողմ դրեք դրաման և հույզերը և փնտրեք առավել հասկանալի ու կառուցողական լուծումներ: Հանգստյան օրերին հատկապես հանդուրժող եղեք ուրիշների սխալների նկատմամբ և խուսափեք հակամարտություններից:

Կույս

Դուք, հավանաբար, կփափագեք խաղաղություն։ Սակայն անսպասելի իրադարձությունները այլ բան կթելադրեն։ Դուք պետք է անհապաղ արձագանքեք և արագ գործեք՝ ըստ իրավիճակի պահանջի։ Պատրաստ եղեք փոխել ծրագրերը և հրաժարվել նախկիններից։ Հանգստանալու կամ ոգեշնչման սպասելու հնարավորությունները քիչ հավանական են։ Շաբաթվա առաջին կեսին հատկապես ուշադիր եղեք։ Դիմեք վստահելի դաշնակիցների օգնությանը. նրանք ձեզ չեն հիասթափեցնի։ Շաբաթվա երկրորդ կեսին ուշադիր եղեք և հետևեք ամեն ինչի. բաց մի թողեք նշաններն ու կարևոր հուշումները։

Կշեռք

Շաբաթվա առաջին կեսը Կշեռքների համար բավականին լարված և զգացմունքային կլինի՝ կայծկլտալով հրավառության նման։ Սովորականից մի փոքր ավելի վստահեք ուրիշներին։ Հետևեք, որ ոչ ոք ձեզ ի շահ իրեն չօգտագործի։ Ուշադրություն դարձրեք մանրուքներին և շրջապատի մարդկանց անկեղծությանը։ Չորեքշաբթի հատկապես զգոն եղեք՝ հնարավոր են լուրջ սխալներ։ Շաբաթվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կլինի, և հենց այս ժամանակահատվածում կարող են բացվել նոր հնարավորություններ ու հորիզոններ։ Ուրբաթ օրը հատկապես օգտակար կլինեն ձեր նախկինում ձեռք բերված գիտելիքներն ու տաղանդները։ Ինքնաներկայացման հարցում ձեզ մի սահմանափակեք։

Կարիճ

Այս շաբաթը Կարիճներին կարող է դժվարին մարտահրավերներ բերել։ Շաբաթվա առաջին մի քանի օրերին կարող եք շատ քննադատության ենթարկվել և ցանկանալ հանձնվել։ Մի զիջեք և շարունակեք առաջ շարժվել։ Չորեքշաբթի և հինգշաբթի օրերին խուսափեք արմատական որոշումներ կայացնելուց կամ նոր նախագծեր ձեռնարկելուց։ Ուրբաթ օրը հատկապես զգույշ եղեք ձեր ֆինանսների հետ և խուսափեք այն խոշոր գնումների վրա ծախսելուց։ Շաբաթավերջի մոտենալուն պես զգոն եղեք. կարող եք առաջարկներ ստանալ ձեր ֆինանսական վիճակը բարելավելու համար։ Մի՛ վարանեք խորհուրդ կամ օգնություն խնդրել։

Աղեղնավոր

Հակամարտությունները, թյուրըմբռնումները և վեճերն Աղեղնավորին կհետապնդեն ամբողջ շաբաթվա ընթացքում: Փորձեք զսպել ձեր բուռն զգացմունքները. դա դժվար կլինի, բայց աստղերը վստահ են, որ կարող եք հաղթահարել դա: Ձեր ամբողջ ուշադրությունն ու ժամանակը կենտրոնացրեք այն գործողությունների վրա, որոնք ձեզ դրականությամբ են լցնում և կկարողանաք շաբաթվա առաջին կեսն անցկացնել առանց լուրջ վնասների: Շաբաթվա կեսին խուսափեք սադրանքներին տրվելուց և խուսափեք նախանձից: Շաբաթվա երկրորդ կեսին կենտրոնացեք սպորտի և ձեր դիմադրողականությունը բարձրացնելու վրա: Սա բարենպաստ ժամանակահատված է վատ սովորություններից հրաժարվելու համար:

Այծեղջյուր

Աստղերն Այծեղջյուրներին զգուշացնում են. այս շաբաթ միայնակ ոչինչ մի՛ արեք, որը կարելի է վստահել ուրիշներին կամ անել թիմի կազմում: Երկուշաբթի և երեքշաբթի օրերին ցուցաբերեք առավելագույն ինքնատիրապետում. այս օրերը շատ սթրեսային կլինեն: Այնուամենայնիվ, շաբաթվա կեսին կարող են առաջ գալ հաճելի անակնկալներ: Ինքնաիրացման անսպասելի հնարավորություն նույնպես կներկայացվի. բաց մի՛ թողեք այն և օգտվեք ձեր հնարավորությունից: Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ է բանակցություններ, հանդիպումներ և նոր նախագծեր պլանավորելու համար: Բայց մի՛ գերագնահատեք ձեր ուժն ու ազդեցությունը: Հավանականություն կա, որ շաբաթավերջին կծագեն բացթողումներ և կուլիսային բամբասանքներ: Ոչ մեկին մի՛ վստահեք, բացի ինքներդ ձեզնից:

Ջրհոս

Ջրհոսներն այս շաբաթ պետք է խուսափեն բոլոր խնդիրները միանգամից լուծելու փորձերից: Շաբաթվա առաջին կեսին հատուկ ուշադրություն դարձրեք լավը վատից տարբերակելուն: Չարամիտների և վնասարարների ազդեցությունը ձեր կյանքի վրա այժմ իր գագաթնակետին կլինի: Չորեքշաբթի խուսափեք թակարդի մեջ ընկնելուց. ձեզ կարող են խաբել: Շաբաթվա երկրորդ կեսը հիանալի հնարավորություններ կընձեռի խոշոր աշխատանքային նախագծերն ավարտելու և հաջող հանդիպումների համար: Կիրակի փորձեք ժամանակ հատկացնել վերլուծության և պլանավորման համար. առանց հստակ ծրագրի դուք չեք կարողանա հաղթահարել հետագա առաջադրանքների հոսքը:

Ձկներ

Ձկների համար շաբաթվա առաջին կեսն ավելի հաջողակ կլինի։ Կկարողանաք մեծ հաջողությունների արձանագրել ձեր կյանքի տարբեր ոլորտներում, բայց դրան հասնելու համար լսեք ձեր ինտուիցիային։ Կարեկցանքը կօգնի ձեզ ընդհանուր լեզու գտնել ուրիշների հետ։ Առավելագույնս օգտագործեք այս ժամանակահատվածը։ Հինգշաբթի պատրաստ եղեք փոփոխությունների՝ աննշան, բայց բավականին նկատելի։ Ուրբաթ օրը հատկապես դիվանագիտորեն վարվեք և խուսափեք ուղղակի բախումներից։ Շաբաթ օրը փորձեք որքան հնարավոր է շատ ընդհանուր հետաքրքրություններ գտնել սիրելիների հետ։ Կիրակի կարող է անսպասելի նվեր ստացվել։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 3331 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 27-ից մայիսի 3-ը 2026 թ․

27.04.2026
Այս շաբաթը փոփոխություններ կբերի բոլոր կենդանակերպի նշանների համար, անկախ նրանից՝ դա ձեզ դուր կգա, թե ոչ։ 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 20-26-ը 2026 թ․

20.04.2026
Այս ժամանակահատվածը կարելի է համարել համեմատաբար հանգիստ, բայց որոշ նշանների համար դա կլինի անդորր' փոթորկից առաջ։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 13-19-ը 2026 թ․

13.04.2026
Այս շաբաթ հոգ տարեք ձեր նյարդերի, փողի և հարաբերությունների մասին՝ մի վատնեք ձեզ իրարանցման և անօգուտ զբաղմունքների վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 6-12-ը 2026 թ․

06.04.2026
Շաբաթը խոստանում է մարտահրավերներով լի լինել, բայց շատերի բախտը կբերի սիրո հարցում։ Իսկ որոշ նշաններ անսպասելի շահույթներ կստանան։ Բոլոր մանրամասները՝ աստղագուշակական կանխատեսման մեջ։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 30-ից ապրիլի 5-ը 2026 թ․

30.03.2026
Ապրիլի սկիզբը՝ հակառակ սպասումների, այնքան մեղմ ու խշխշան չի լինի, որքան առվակը։ Սակայն գարնանային արևի շողերը, այսուհանդերձ, կտաքացնեն դժվար օրերը։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 23-29-ը 2026 թ․

23.03.2026
Մարտի վերջը շատերի համար փորձության ժամանակաշրջան կլինի։ Սակայն աստղերը կանխատեսում են, որ մենք բոլորս կհաղթահարենք այս մարտահրավերները, իսկ ոմանք նույնիսկ կկարողանան բարելավել իրենց ֆինանսական գործերը կամ սիրային հարաբերությունները։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.04.2026
Դիտվել է 7263 անգամ
27.04.2026
Դիտվել է 613 անգամ
24.04.2026
Դիտվել է 203 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster