Նորաձեւ մանիկյուր. սեզոնի առաջարկները
23.05.2012
Գեղեցիկ մանիկյուրը միշտ հետաքրքրություն է առաջացնում դիզայնի տեխնոլոգիայի նկատմամբ: Որոշ գաղափարներ, սակայն շատ հեշտությամբ կարող եք ինքներդ կյանքի կոչել տնային պայմաններում: Ահա այս սեզոն նորաձեւ տարբերակներից մի քանիսը:
Նորաձև է աստղիկներով մանիկյուրը
Աստղաձև պատկեներով մանիկյուրը միշտ էլ գայթակղիչ է համարվել: Դուք ինքներդ կարող եք նկարել աստղեր բարակ վրձնի օգնությամբ, գնդիկավոր գրիչով, կպչուն պիտակներ ամրացնելով, անգամ՝ փայլաթիթեղի կտորներով: Այս սեզոն նորաձև են հատկապես ծովաստղերը:

Էֆեկտով մանիկյուր
Այսօր մանիկյուր արտադրող ընկերություններն առաջարկում են հսկայական տեսականի, իսկ դրանց մեջ աչքի են ընկնում էֆեկտներով մանիկյուրները: Նման օրինակ է հենց ճաքող մանիկյուրը, մոդայիկ են նաև մագնիսկանան լաքերը:

Լուսնային մանիկյուր
Արդեն ծանոթ եք այս ոճին: Լուսնային մանիկյուրը 20-րդ դարի դասականության ճիչն է համարվում: Հոլիվուդյան շատ աստղեր մինչև այսօր էլ չեն հրաժարվում այս դիզայնից: Սա նույն ֆրանսիական ֆրենչն է, միայն թե հակառակ կողմից: Ամենատարածվածը կարմիր հիմքով և կաթնագույն ֆրենչով լուսնային մանիկյուրն է:

Մանիկյուր ծաղիկներով
Ծաղկավոր մանիկյուրը սեզոնի հիթերից է: Կարող եք միատոն գույնի վրա մեծ ու փոքր ծաղիկներ կպցնել: Կարևորը, որ եղունգները լինեն նուրբ, ոչ թե ճչան:

Մանիկյուր փայլերով
Շատ դիզայներներ են օգտագործում փայլեր: Դուք կարող եք ուղղակի քսել որեւէ միատոն գույն, իսկ վրայից արդեն պատրաստի փայլերով լաքը: Ահա և վերջ:

Մանիկյուր փիրսինգով
Շատ ակտուալ է այսօր: Կարող եք գնել զարդը և շատ հեշտությամբ ամրացնել եղունգին: Եվ Ձեր «բողոքականի» կերպարը պատրաստ է:

Դիտվել է 14459 անգամ
|