Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

«Մայրիկն այդպես ասաց». 5 նշան, որ դուք ստիպված կլինեք ձեր ամուսնուն կիսել սկեսրոջ հետ

29.08.2025

Ինչպես ժամանակին ճանաչել «մայրիկի բալիկին» և չկորցնել ինքդ քեզ։

Նույնիսկ արտաքուստ բավականին առնական, իրենց մասնագիտության մեջ հաջողակ, հոգատար և շփվող տղամարդիկ կարող են հոգեբանորեն կախված լինել իրենց մորից։ Ի վերջո, այսպես կոչված, ծնողներից բաժանումը ոչ այնքան ֆիզիկական հեռացում է, որքան հոգեբանական գործընթաց։

Այս անառողջ հարաբերություններն աստիճանաբար են բացահայտվում։ Տղամարդու հետ մտերմանալուն զուգընթաց նկատում ես, որ մոր կարծիքը հաճախ ավելի կարևոր է նրա համար, քան քոնը, և նա ավելի շատ ժամանակ է անցկացնում ծնողի հետ, քան քո։ Սա դժվար փորձություն է կնոջ համար։ Հետևաբար, ավելի լավ է անմիջապես ճանաչել նման զարգացումը և որոշել, թե ինչ անել հաջորդիվ։

5 նշան, որ տղամարդը չափազանց կապված է մոր հետ

300x400

1. Նա ապրում է մոր կանոններով

Դուք գնում եք արձակուրդ, և նա ասում է. «Օ՜, մայրիկը խորհուրդ է տալիս Կիպրոսը»։ Դուք առաջարկում եք տեղափոխվել աշխատանքին ավելի մոտ վայր, բայց՝ «մայրիկը կանհանգստանա»։ Նա երեխա չէ, բայց միևնույն է, իր կյանքի որոշումները համաձայնեցնում է մոր հետ, կարծես առանց նրա թոըյլտվության չի կարող քայլ անել։ Ահա թե ինչպես է դրսևորվում հուզական կախվածությունը։

Եթե նա ամեն հնարավոր դեպքում հղում է կատարում մոր կարծիքին, դա հարգանք չէ, այլ սեփական կյանքով ապրելու անկարողություն։

2. Նա պայքարում է մոր սիրո համար

Ընտանիքներում, որտեղ սահմանները ժամանակին չեն դրվել, չափահաս երեխաները դեռ կարող են իրենց եղբայրների և քույրերի հետ մրցակցել մոր ուշադրության համար։ Կամ սեփական հոր հետ, եթե միակ երեխան է։ Հոգեբանները սա անվանում են հոգեբանական արյունապղծություն՝ երբ ընտանիքում դերերը խառնված են։

3. Նա ամեն ինչ քննարկում է մոր հետ։ Նույնիսկ ձեր ինտիմ կյանքը

Կռվե՞լ եք։ Մայրը գիտի։ Դուք պլանավորում եք երեխաներ ունենա՞լ։ Նա նախ հարցնում է մորը։ Վերջինս ամեն ինչ գիտի, նույնիսկ, ձեր ինտիմ կյանքի մասին՝ լավ, թեկուզ առանց մանրամասների։ Եվ դուք ու ձեր տղամարդը չունեք պաշտպանված անձնական տարածք։

Իսկ եթե մայրը խորհուրդներ է տալիս, թե ինչպես «վերադաստիարակել ձեզ», և նա լսում է, ապա դա արդեն սահմանների խախտում է։

4. Նա միշտ և ամենուր նրա հավանության կարիք ունի 

Նույնիսկ եթե նա ուրախ է իր հաջողություններով, իսկապես երջանիկ կլինի միայն այն ժամանակ, երբ մայրը հավանություն տա դրանց: Առաջխաղացում, հարսանիք, երեխայի համար անվան ընտրություն՝ ամեն ինչ պետք է ունենա «մոր կնիքը»:

Նրա զգացմունքները ձեր հանդեպ կարող են անկեղծ լինել, բայց նա չի ապրի ձեզ հետ, այլ ձեր և իր մոր միջև:

5. Նա չի կարող մերժել իր մայրիկին, նույնիսկ, եթե դա հակասում է ձեր ծրագրերին

300x400

Դուք որոշել եք հանգստյան օրերին միասին գնալ քաղաքից դուրս, և հանկարծ մայրիկը օգնություն է խնդրել վերանորոգման համար, ու նա արդեն չի գալիս: Կամ դուք միասին ծրագրել եք Նոր տարվա արձակուրդը, բայց նա լուռ տոմսեր է պատվիրում դեպի իր հայրենի քաղաք, քանի որ «մայրիկը կվիրավորվի»:

Բառերով նա, կարծես, քեզ հետ է, բայց «քո հետաքրքրությունների» և «մոր զգացմունքների» միջև ցանկացած ընտրության դեպքում ծնողը հաղթում է։ Որովհետև նրան «ոչ» ասելը նշանակում է դավաճանել և լինել «վատ որդի»։ Սա նշանակում է, որ նա կհաշտվի, կզիջի, կհետաձգի քեզ հետ հանդիպումները, նույնիսկ, եթե ինքը չցանկանա՝ պարզապես այն պատճառով, որ չգիտի, թե ինչպես մոր ցանկություններն առանձնացնել իր կամքից և իրական կարիքից։

Ինչ-որ պահի ստիպված կլինեք ինքներդ ձեզ տալ գլխավոր հարցը. պատրա՞ստ եմ լինել այնպիսի հարաբերությունների մեջ, որտեղ ինչ-որ մեկը միշտ ինձանից կարևոր է, իսկ կողքիս ոչ թե զուգընկեր է, այլ դեռևս մայրիկի որդին։ Կարող եք փորձել սահմաններ որոշել, խոսել զգացմունքների մասին, հույս դնել փոփոխության վրա, և երբեմն դա իսկապես աշխատում է։ Բայց կարևոր է հիշել. անհնար է «վերադաստիարակել» մեծահասակին, եթե նա ինքը չի ցանկանում փոխվել։

Եվ այստեղ խոսքը նրա մասին չէ, այլ քո։ Այն մասին, թե արդյոք դու ցանկանո՞ւմ ես նման հարաբերությունների մեջ լինել և պատրա՞ստ ես քեզ զոհաբերել ինչ-որ մեկի հուզական անհասունության դիմաց։ Որովհետև սերը երկու մեծահասակների հանդիպում է, ովքեր բավականաչափ տարածք ունեն միմյանց համար։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 2619 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Կին–հրավառություն. ինչու է այս տեսակը գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

27.02.2026
Կին չէ, այլ մի կրակ։ Երբ տղամարդն այսպես է արտահայտվում նոր ծանոթուհու, մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ մասին, դա միշտ ընկալվում է որպես բարձրագույն կարգի հաճոյախոսություն։

Ցավոտ հարց. 3 կարևոր փաստ դավաճանության մասին

06.02.2026
Ինչո՞ւ ենք մենք դավաճանում, և ինչո՞ւ են դավաճանում մեզ։ Եվ ամենակարևորը՝ որքա՞ն է հավանականությունը, որ դա տեղի ունենա ձեր հարաբերություններում։

25 արտահայտություն, որոնք պետք է կարդա յուրաքանչյուր կին

07.01.2026
Տեղին է ծանոթանալ հանրահայտ գործիչների՝ կանանց բնութագրող հիշարժան արտահայտություններին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.04.2026
Դիտվել է 716 անգամ
24.04.2026
Դիտվել է 224 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster