Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 7-13-ը 2025 թ․

07.04.2025

Մերկուրի նահանջն ավարտվում է ապրիլի 7-ին, և այս օրը նա կփորձի խլել մեր ողջ էներգիան։ Ուստի ոչ մի կարևոր բան մի պլանավորեք և ընդունեք այն փաստը, որ երկուշաբթին ծանր օր է։ Բայց հետո ամեն ինչ շատ ավելի զվարճալի կլինի: Հետադիմական Վեներայից վախենալու կարիք չկա, քանի որ այն գործում է այլ կերպ. իր ժամանակաշրջանի սկզբում երբեմն խիստ և նույնիսկ դաժան է, իսկ վերջում նրա ազդեցությունն աստիճանաբար մարում է։

Խոյ

Խոյ Կենդանակերպի նշանի ներկայացուցիչներն այս շաբաթ կարող են տրամադրության անսպասելի փոփոխություններ զգալ, թեև դրա համար որևէ ակնհայտ պատճառ չի լինի։ Երեքշաբթի և չորեքշաբթի փորձեք ավարտին հասցնել ձեր սկսած բոլոր գործերը, հակառակ դեպքում դրանք երկար ժամանակ կկանգնեն։ Հինգշաբթի օրը մի վստահեք նույնիսկ ձեր ամենամոտ մարդկանց խորհուրդներին և վստահ մի եղեք օգնելու առաջարկներին։ Ուրբաթ օրը կարող եք հնարավորություն ունենալ ձեզ դրսևորելու նոր բիզնեսում. եթե ձեր լավագույնս դրսևորեք, հնարավոր են նոր շահույթներ: Հանգստյան օրերին զերծ մնացեք ինչ-որ բան քննադատելու և խորհուրդ տալու ցանկությունից, այլապես կոնֆլիկտներից խուսափել հնարավոր չի լինի։ Ավելի լավ է նախօրոք ձեզ համար մշակութային ծրագիր կազմակերպեք և հանգիստ ժամանակ անցկացնեք։

Ցուլ

Աստղերը Ցուլերին նախազգուշացնում են. այս շաբաթ պետք է համառ լինեք բոլոր հարցերում, և այդ ճնշման տակ մանր խնդիրները կվերանան: Շաբաթվա առաջին կեսին կկարողանաք հասնել միանգամից մի քանի ցանկալի նպատակների։ Երեքշաբթի կամ չորեքշաբթի մեծ է անսպասելի եկամուտների հավանականությունը կամ ավելի բարձր աշխատավարձով նոր հետաքրքիր պաշտոնի առաջարկ կունենաք։ Եթե շաբաթվա երկրորդ կեսին ճանապարհորդելու հնարավորություն ունեք, մի մերժեք։ Ճամփորդությունները կարող են նոր հնարավորություններ բացել ինչպես ձեր անձնական կյանքում, այնպես էլ բիզնեսում: Ուրբաթ օրն իրադարձությունները մի շտապեցրեք, հանգստացեք և զերծ մնացեք նախաձեռնողականությունից։

Երկվորյակ

Երկվորյակների համար կարևոր է չթուլացնել իրենց զգոնությունը։ Պատրաստ եղեք արագ և հստակ որոշումներ կայացնելուն: Վստահեք փորձին և ինտուիցիային, ու դրանք ձեզ հուսախաբ չեն անի: Երեքշաբթի մի անտեսեք ընկերների խորհուրդները և մի հրաժարվեք օգնությունից։ Չորեքշաբթի օրը կարող է տհաճ իրավիճակ ստեղծվել, ինչի պատճառով ստիպված կլինեք վերանայել հարաբերությունները ընկերներից կամ գործընկերներից մեկի հետ։ Հինգշաբթի ձեր մտերիմները համառորեն կպահանջեն ձեր ուշադրությունը, սակայն սա հիանալի օր է նաև ռոմանտիկ ժամադրության համար՝ դուք պետք է ընտրություն կատարեք։ Ուրբաթը բարենպաստ է պարտքերը մարելու համար։ Հանգստյան օրերին մենությունն ու հոգեհարազատ զբաղմունքն օպտիմալ կլինեն։ Վերլուծեք անցած ամիսները, գովեք ինքներդ ձեզ ձեռքբերումների համար և ազատորեն նոր ծրագրեր կազմեք:

Խեցգետին

Խեցգետիններն այս շաբաթ կարող են ծանրաբեռնված լինել ստեղծագործ գաղափարներով։ Կենտրոնացեք ամենախոստումնալիցների վրա, միանգամից մի զբաղվեք ամեն ինչով. Հիմա իմաստ չունի ձեզ մասերի բաժանել: Ժամանակ տրամադրեք եկամտի նոր աղբյուրի մասին մտածելու համար: Երեքշաբթի մի կախվեք նյարդայնացնող ու անհանգստացնող մտքերից և վեճի մեջ մի մտեք սիրելիների կամ գործընկերների հետ։ Չորեքշաբթի օրը անշահախնդիր արարք կատարեք, աստղերը նշում են՝ դա ձեզ համար կհաշվետ կլինի։ Հինգշաբթի գործերի և իրադարձությունների հորձանուտը կարող է սկսել պտտվել՝ պահպանեք սառնասրտություն և փորձեք ամեն ինչին արձագանքել առանց էմոցիաների: Շաբաթ օրը բարենպաստ է քաղաքից դուրս հանգստանալու համար, ավելի լավ է մոտ լինել ջրին, և կապ չունի՝ դա գետ կլինի, թե բաղնիք։ Վերալիցքավորվեք էներգիայով ձեր տարերքի մեջ:

Առյուծ

Առյուծի նշանի ներկայացուցիչների մոտ այս շաբաթ կարող է աճել նյարդայնությունը։ Դուք կցանկանաք ամեն ինչ ստանալ միանգամից, իսկ երբ դա չստացվի, կարող է գրգռվածություն առաջանալ։ Հաղթահարեք ձեր անհամբերությունը և փոքր քայլեր կատարեք դեպի ձեր նպատակը: Մի ամաչեք խորհուրդ կամ օգնություն խնդրելուց: Երեքշաբթի կոպիտ մի եղեք ուրիշների հետ և շատ կտրուկ մի արտահայտեք ձեր բողոքները։ Մի փոքր դիվանագիտություն, և ամեն ինչ կլուծվի ձեր օգտին: Հինգշաբթի բիզնեսում կարող է նոր հեռանկար կամ գումար աշխատելու անսպասելի հնարավորություն բացվել ։ Ուրբաթ օրը պատրաստ եղեք հաճելի անակնկալների։ Եվ, ամեն դեպքում, պատրաստվեք նաև տհաճներին։ Հանգստյան օրերին մի կասկածեք ձեր հմայքին և ժամադրության գնացեք։

Կույս

Կույսերի համար այս շաբաթվա հաջողությունը հիմնականում կախված կլինի սեփական տրամադրությունից ու էներգիայից։ Ուստի առավելագույնս հոգ տարեք ողջամիտ առօրյայի և հավասարակշռված սննդակարգի մասին: Շաբաթվա առաջին կեսին հնարավորինս հարստացե՛ք նոր գիտելիքներով ու հաղորդակցությամբ։ Չորեքշաբթի կարող են դժվարություններ առաջանալ գործընկերների հետ՝ մեծ է հավանականությունը, որ ձեզ կհուսահատեցնեն կամ նույնիսկ միտումնավոր կխոչընդոտեն: Թույլ մի տվեք, որ ձեզ վիրավորեն: Հինգշաբթի օրը հնարավոր են խնդիրներ անձնական կյանքում և խանդի տեսարաններ զուգընկերոջ կողմից։ Ուրբաթ օրը ուշացումների ու խափանված պլանների օր է։ Նախապես մտածեք այլընտրանքային տարբերակների մասին, որպեսզի չշփոթվեք, երբ ամեն ինչ սխալ ընթանա: Շաբաթ օրը մի շփվեք փոխաբերություններով և ակնարկներով՝ ամեն ինչ ուղիղ ասեք, այլապես շրջապատը ձեզ չի հասկանա:

Կշեռք

Կշեռքներին անսովոր դրական շաբաթ է սպասվում, բայց մոբիլիզացրեք ձեր ողջ ուժը և հատկապես ուշադիր հետևեք առողջությանը։ Երեքշաբթի կկարողանաք առաջնորդ դառնալ և առաջնորդել ձեր գործընկերներին, և այդ ջանքերը կնկատվեն վերադասի կողմից։ Չորեքշաբթին բարենպաստ է սխալները շտկելու համար, ինչպես նաև լավ օր՝ հաշտվելու մեկի հետ, ում հետ երկար ժամանակ վիճված եք։ Հինգշաբթի օրը հնարավոր են անսպասելի խոչընդոտներ բիզնեսում. սթափ արագ գնահատեք, թե ինչն է ավելի լավ՝ առաջ մղե՞լ, թե՞ դադարեցնել: Ուրբաթ օրն ավելի զուսպ եղեք։ Հանգստյան օրերին կազմակերպեք ձերն հանգստը և անպայման զբոսնեք այգում կամ անտառում. ձեզ իսկապես բնության հետ հաղորդակցություն է անհրաժեշտ:

Կարիճ

Կարիճները դժվար թե կարողանան այս շաբաթ հանգստանալ։ Կյանքը համառորեն ձեզ կկանչի նոր սխրանքների։ Երեքշաբթին կլինի ամենաակտիվ օրը, այնպես որ մի մոռացեք առողջ սնվելու և վիտամինների մասին։ Չորեքշաբթի կենտրոնացեք ամենակարևոր բաների վրա և ավելորդ պարտավորություններ մի ստանձնեք։ Ուրբաթ օրը նպատակահարմար կլինի տեսնել ընկերներին կամ սիրելիին, նույնիսկ եթե ժամանակը չի հերիքում, բայց աշխատանքային շաբաթվա վերջում ձեզ իսկապես դրական հույզեր կպահանջվեն: Շաբաթ օրը մի վախեցեք հիասթափվել ինչ-որ մեկից կամ սեփական արարքներից։ Ցանկացած դժվարության վերաբերվեք որպես ուսումնական փորձի: Կիրակի ուշադիր ստուգեք ձեզ հասած տեղեկատվությունը և մի շտապեք հավատալ այն ամենին, ինչ լսում եք, հատկապես ձեր զուգընկերոջ մասին խոսակցություններին:

Աղեղնավոր

Աստղերն Աղեղնավորներին զգուշացնում են՝ այս շաբաթ կարող են տեղի ունենալ հետաքրքիր ծանոթություններ, ջերմ հանդիպումներ և ռոմանտիկ ժամադրություններ։ Փորձեք չփչացնել դրանք ավելորդ էմոցիոնալությամբ, զսպեք ինքներդ ձեզ և հետևեք այն ամենին, ինչ ասում եք։ Շաբաթվա առաջին կեսին կարող եք հայտնվել բազմաթիվ իրադարձությունների էպիկենտրոնում՝ պատրաստ եղեք, որպեսզի անակնկալի չմատնվեք: Հինգշաբթի ձեր ստեղծագործական կամ երևակայական գաղափարները կարող են շահույթ կամ համընդհանուր ճանաչում բերել: Շաբաթվա երկրորդ կեսին ինքներդ որոշեք հիմնական անելիքը և մի կողմ մղեք մանրները։ Օգտակար կլինի նոր բան սովորել, գրանցվել վարպետության դասի կամ սկսել դասընթացի մասնակցել: Խաղադրույք կատարեք ինքներդ ձեզ վրա, դա ապագայում կհատուցվի:

Այծեղջյուր

Այս շաբաթ Այծեղջյուրները պետք է ժամանակ հատկացնեն շտկելու այն սխալները, որոնք վերջերս թույլ են տվել։ Փորձեք հարթել սուր անկյունները բիզնեսում և հարաբերություններում: Շաբաթվա առաջին կեսին հավասարակշռեք ակտիվ աշխատանքն ու հանգիստը։ Հինգշաբթին կարող է լինել չպլանավորված հանդիպումների օր, դրանցից ոմանք կարող են այնքան էլ հաճելի չլինել, բայց մյուսները մեծ օգուտ կբերեն ձեզ բիզնեսում։ Շաբաթվա երկրորդ կեսին փնտրեք ձեր հմտությունների և տաղանդների կիրառման նոր ոլորտներ։ Ուրբաթ օրը հնարավոր են էմոցիոնալ պոռթկումներ ու միայնության զգացումներ։ Հանգստյան օրերին ձեր ժամանակը տրամադրեք հանգստին և երեխաներին։

Ջրհոս

Ջրհոսներն այս շաբաթ պետք է անպայման խուսափեն կոնֆլիկտներից։ Եթե դուք ներգրավվեք ինչ-որ ճակատամարտի մեջ, բոլոր հաշվարկներով կպարտվեք: Երեքշաբթի կարող է անցյալից մարդ հայտնվել։ Զգույշ և զգոն եղեք. չպետք է նորից կյանք թույլ տաք մեկին, ով ժամանակին ձեզ թողել է: Չորեքշաբթի կատարեք այնպիսի գործողություններ, որոնք հնարավորինս դրական են և ձեզ էներգիայով են լցնում ։ Հինգշաբթի ինչ-որ խնդիր ինքն իրեն կլուծվի, եթե դադարեք անհանգստանալ դրա համար։ Շաբաթ օրը հապճեպ եզրակացություններ մի արեք, որ ձեզ չեն գնահատում և ձեր շահերը հաշվի չեն առնում, հակառակ դեպքում դա կարող է վեճի պատճառ դառնալ։ Պետք է խուսափեք կոնֆլիկտներից, հիշու՞մ եք: Կիրակի օրը ժամանակն անցկացրեք մտերիմների հետ, ովքեր ձեր հրատապ կարիքն ունեն։

Ձկներ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար կարևոր է շաբաթվա ընթացքում զգացմունքներին չտրվել։ Տրամաբանությունն ու ողջախոհությունը պահպանելու համար պետք է գործադրեք բոլոր ջանքերը։ Փորձեք հետևել նախկինում կազմված ձեր ծրագրերին և ժամանակ չկորցնել սոցիալական ցանցերում։ Երեքշաբթի կարող են հայտնվել նոր առաջադրանքներ. մի անհանգստացեք, դուք կարող եք կարգավորել դրանք: Չորեքշաբթի օրը ձեր էներգիան ուղղեք միայն ամենակարևոր բաներին, մի տարվեք մանրուքներով։ Շաբաթվա երկրորդ կեսին ապավինեք կարգապահությանը և վարքագծի փորձված մեթոդներին։ Ուրբաթ և շաբաթ օրերին արդյունավետ օգտագործեք ձեր ժամանակը:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 4983 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 27-ից մայիսի 3-ը 2026 թ․

27.04.2026
Այս շաբաթը փոփոխություններ կբերի բոլոր կենդանակերպի նշանների համար, անկախ նրանից՝ դա ձեզ դուր կգա, թե ոչ։ 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 20-26-ը 2026 թ․

20.04.2026
Այս ժամանակահատվածը կարելի է համարել համեմատաբար հանգիստ, բայց որոշ նշանների համար դա կլինի անդորր' փոթորկից առաջ։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 13-19-ը 2026 թ․

13.04.2026
Այս շաբաթ հոգ տարեք ձեր նյարդերի, փողի և հարաբերությունների մասին՝ մի վատնեք ձեզ իրարանցման և անօգուտ զբաղմունքների վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 6-12-ը 2026 թ․

06.04.2026
Շաբաթը խոստանում է մարտահրավերներով լի լինել, բայց շատերի բախտը կբերի սիրո հարցում։ Իսկ որոշ նշաններ անսպասելի շահույթներ կստանան։ Բոլոր մանրամասները՝ աստղագուշակական կանխատեսման մեջ։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 30-ից ապրիլի 5-ը 2026 թ․

30.03.2026
Ապրիլի սկիզբը՝ հակառակ սպասումների, այնքան մեղմ ու խշխշան չի լինի, որքան առվակը։ Սակայն գարնանային արևի շողերը, այսուհանդերձ, կտաքացնեն դժվար օրերը։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 23-29-ը 2026 թ․

23.03.2026
Մարտի վերջը շատերի համար փորձության ժամանակաշրջան կլինի։ Սակայն աստղերը կանխատեսում են, որ մենք բոլորս կհաղթահարենք այս մարտահրավերները, իսկ ոմանք նույնիսկ կկարողանան բարելավել իրենց ֆինանսական գործերը կամ սիրային հարաբերությունները։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-05-2026 11:55
Սուշին և ռոլլերը կարելի է ներառել սննդակարգում նույնիսկ խիստ սննդակարգի ժամանակ, սակայն դրանց կալորիականությունը մեծապես կախված է բաղադրիչներից և պատրաստման եղանակից: Ամենաթեթևը և օգտակարը սոուսների նվազագույն քանակությամբ, պանրով և տապակած բաղադրիչներով տարբերակներն են՝ սաշիմի առանց բրնձի, մակի թունա ձկով կամ սաղմոնով, օնիգիրի և մակի վարունգով։ Ըստ մասնագետների՝ սննդակարգից արժե բացառել, կամ գոնե նվազագույնի հասցնել տապակած՝ տեմպուրա ռոլլերը:
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.04.2026
Դիտվել է 848 անգամ
01.05.2026
Դիտվել է 443 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster