Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Աշխարհի ութերորդ հրաշալիքը

07.04.2025

Թագավորը շատ էր սիրում իր մորը՝ ծեր թագուհուն։ Նրա պատվին նա նոր տոն էր սահմանել՝ Մայրերի օրը։

Եվ, ահա, հանդիսավոր օրը եկավ: Կենտրոնական հրապարակում ցուցադրված էին մայրական սերը փառաբանող արվեստի գործեր։ Ամբողջ օրը բանաստեղծներն ու երաժիշտները գովում էին մայրության գեղեցկությունը, բայց թագավորը դժգոհ էր.

- Ոչ ոք չկարողացավ արժանիորեն փառաբանել մորը: Իսկապե՞ս մեր երկրում իրական ստեղծագործողներ չկան։

- Դուք սխալվում եք, ձերդ մեծություն, – հանկարծ ասաց անծանոթ մի երիտասարդ։

- Դու համարձակվում ես հերքե՞լ ինձ, - բարկացավ թագավորը։–Ուրեմն ցույց տուր, թե ինչ ես բերել տոնի համար: Հուսով եմ, որ դու իսկապես հիանալի բան ես արարել:

–Ես ոչինչ չեմ բերել, որովհետև…, - սկսեց ասել երիտասարդը:

- Դու պատժից չես խուսափի՛ , - երիտասարդին զայրացած ընդհատեց թագավորը:

Սակայն երիտասարդը հանգիստ շարունակեց.

–Մայրական սերն այնքան բարձր է, որ ոչ նկարչի վրձինը, ոչ բանաստեղծի գրիչը ի վիճակի չեն այդ բարձունքի նույնիսկ կեսին հասնել։ Ցանկացած հրաշալի ու գեղեցիկ բան, որ գոյություն ունի Երկրի վրա, ստեղծվել է մոր շնորհիվ։ Մայրն աշխարհի ութերորդ և ամենամեծ հրաշալիքն է, քանի որ աշխարհի յոթ հրաշալիքները ստեղծվել են այն արարիչների կողմից, որոնց մայրն է ծնել ու մեծացրել:

Երիտասարդը լռեց, իսկ հավաքված բազմությունը նրան պարգեւատրեց բուռն ծափահարություններով։

Շնորհավոր Մայրության և գեղեցկության տոնը, սիրելի՛ Լեդիներ։ Եղե՛ք միշտ սիրված ու գնահատված։

LADYNEWS.am

Դիտվել է 4260 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ոմանց՝ ամեն ինչ, մյուսներին՝ ոչինչ․ ինչու ցանկությունները չեն իրականանում

14.04.2026
Կան մի քանի կարևոր գործոններ, որոնք ազդում են ձեր ցանկության իրականացման վրա։

Ինչպես իմանալ, թե արժե արդյոք տվյալ մեկի հետ շփվել

27.03.2026
Պարզելու համար, թե նոր ծանոթի հետ հարաբերությունները կստացվեն, թե ոչ, կարող եք օգտագործել պարզ մեթոդ։

Գտեք ձեզ համապատասխան երջանկությունը

08.03.2026
Հին Հունաստանում բոլոր կանայք երջանկության համար գնում էին Աֆրոդիտե աստվածուհու մոտ։  Յուրաքանչյուր հույն կին պետք է ընտրեր, թե իրեն ինչ տեսակի երջանկություն է համապատասխանում։

7 եղանակ՝ հարաբերություններում հուզական մտերմությունը վերականգնելու համար

26.02.2026
Արտաքինից ամեն ինչ կարող է կայուն թվալ՝ համատեղ տուն, ծրագրեր, արձակուրդներ, բայց զուգընկերները կարող են իրենց միայնակ զգալ նույնիսկ միասին լինելիս։

Ամուսինների միջև տարիքային որ տարբերությունը կարելի է համարել առավել բարենպաստ

12.02.2026
Զուգընկեր ընտրելիս տարիքն ամենակարևոր չափանիշներից մեկն է։ Ծանոթությունների կայքերում այն առաջատար տեղ է զբաղեցնում հասակի, կրթության և ֆինանսական կարգավիճակի հետ մեկտեղ։

Ինչու պետք չէ փող տալ տղամարդուն. 5 կարևոր պատճառ

27.01.2026
Համատեղելով ֆինանսական գրագիտությունն ու աշխարհիկ իմաստնությունը՝ ներկայացնում ենք, թե ինչու չպետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերեք, նույնիսկ, եթե թվում է, թե նա է ձեր միակը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-04-2026 12:07
58-ամյա Նիկոլ Քիդմանը և 61-ամյա Սանդրա Բուլոքը միասին հայտնվել են «Գործնական մոգություն 2» ֆիլմի պրեմիերային, որը թողարկվում է օրիգինալ ֆիլմից 28 տարի անց։ Շնորհանդեսը տեղի է ունեցել Լաս Վեգասի CinemaCon փառատոնում։ «Գործնական մոգություն» ֆիլմի շարունակության պրեմիերան նախատեսված է 2026 թվականի սեպտեմբերի 11-ին։ Դերասանուհիները կվերադառնան իրենց կերպարներին, և պատմությունը կծավալվի 25 տարի անց՝ ուսումնասիրելով կախարդների նոր սերունդը և նրանց պայքարը մութ ուժերի դեմ։
15-04-2026 11:53
Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանը պրոֆեսիոնալ ռինգում իր երրորդ մենամարտը կանցկացնի մայիսի 1-ին: Անիi հաջորդ մենամարտը նորից կկայանա Երևանում, իսկ մրցակիցը համաշխարհային վարկանիշային աղյուսակի 14-րդ համար Ռեհեմա Մադուդոն է:  Անի Հովսեփյանը կանանց հավաքականի միակ անդամն է այս պահին պրոֆեսիոնալ ռինգում ու անկախ Հայաստանի միակ Եվրոպայի չեմպիոնը կանանց բռնցքամարտում:
15-04-2026 07:18
Ապրիլի 15-ին Ալլա Պուգաչովան նշում է իր 77-ամյակը և այդ օրը երգչուհին կանցկացնի սիրելիների շրջապատում։ Նրա հետ են երեխաները՝ Լիզան և Հարրին, ինչպես նաև ամուսինը՝ Մաքսիմ Գալկինը։
15-04-2026 02:11
Հեյլի Բիբերը հայտնվել է Interview ամսագրի նոր համարի շապիկին։ Ազդեցիկ անձը և Ջասթին Բիբերի կինը լուսանկարվել են Saint Laurent, Hermès, Alexander McQueen, Dior և Chloé ապրանքանիշերի հագուստներով։ Հարցազրույցում նա պատմել է, թե ինչպես է սովորել հանգիստ հաղթահարել առցանց ատելությունը և խոսել է մայրության մասին։
14-04-2026 10:38
56-ամյա Լորեն Սանչեսը հայտարարել է, որ երեխա է ուզում իր 61-ամյա ամուսնու՝ միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հետ։ The New York Times-ին տված հարցազրույցում Սանչեսն ասել է, որ սիրում է երեխաներին և ուզում է երեխա ունենալ Ջեֆ Բեզոսից. «Ես վաղը ևս մեկ երեխա կունենայի»։ Այս խոստովանությունից հետո Լորենը նույնիսկ ստիպված էր զանգահարել թերթի լրագրողին՝ հաստատելու համար, որ ներկայումս հղի չէ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.04.2026
Դիտվել է 618 անգամ
09.04.2026
Դիտվել է 309 անգամ
10.04.2026
Դիտվել է 272 անգամ
14.04.2026
Դիտվել է 175 անգամ
15.04.2026
Դիտվել է 142 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster