Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 24-30-ը 2025 թ․

24.03.2025

Այս շաբաթ մեզ սպասվում է հետադիմական Վեներայի և Մերկուրիի կրկնակի ցնցում: Բայց նշանների մեծ մասի համար այդ հարվածները կողքից կանցնեն: Բացի այդ, գարնանային գիշերահավասարի օրվանից հետո Արևը կենդանակերպով շարժվում է այլ էներգիայով և ակտիվորեն փոփոխություններ է պահանջում, հետևաբար, այս շաբաթն առավել բարենպաստ է ձեր շրջակա տարածքը բարելավելու համար՝ լինի դա տանը կամ աշխատավայրում: Փորձեք ձերբազատվել ինչ-որ հին ու ձանձրալի բանից և գնել նորը: Սա վերաբերում է բոլոր նշաններին, իսկ անհատական կանխատեսումները մեր աստղագուշակում են։

Խոյ

Խոյերին բավական հակասական շաբաթ է սպասվում՝ զգացմունքային տատանումներով ու անսպասելի անակնկալներով։ Երկուշաբթի օրը ձեզ հարկավոր կլինի ակնթարթորեն որոշումներ կայացնել և գործել՝ անտեսելով անցյալի փորձը։ Եղեք աշխույժ: Չորեքշաբթի ստուգեք ձեր ձեռքի տակով անցնող թղթերը՝ սխալներից խուսափելու համար։ Ուրբաթ օրը հնարավոր է դյուրագրգիռության և իմպուլսիվության բարձրացում՝ ժամանակ հատկացրեք հանգստանալու համար։ Հանգստյան օրերին կարող եք մի շարք հետաքրքիր առաջարկներ ստանալ։ Համաձայնեք նոր նախագծերի և քննարկեք նույնիսկ ամենաանհավանական գաղափարները: Ամեն ինչ կստացվի։

Ցուլ

Ցուլերը վերջապես կզգան գարնանային տրամադրությունը։ Այո, հետադիմական Մերկուրին կարգելափակի ցանկացած հեռանկար աշխատավայրում և անհնարին կդարձնի նոր բիզնես նախագծերի մեկնարկը, սակայն ձեր անձնական կյանքը կեռա: Գնացեք ժամադրության, սիրախաղ արեք գործընկերների հետ և, նույնիսկ, ծանոթություններ հաստատեք փողոցում. սա բարենպաստ ժամանակ է ձեր սրտի ընկերոջը գտնելու համար: Երեքշաբթի օրը կարող եք հատկապես ոգեշնչված լինել. համարձակորեն ընդլայնեք ձեր հետաքրքրությունների շրջանակը և նոր բաներ սովորեք: Շաբաթվա երկրորդ կեսին հատկապես ուշադիր եղեք ձեր առողջության նկատմամբ։ Անհրաժեշտության դեպքում վերանայեք ձեր սննդակարգը և պահպանեք ջրային ռեժիմը:

Երկվորյակ

Երկվորյակներն այս շաբաթ պետք է հատկապես ակտիվ լինեն, այդ ժամանակ ամեն ինչ լավ կստացվի։ Ձեր անձնական կյանքը արգելակված կլինի․ հետադիմական Վեներային խաբելու և, այնուամենայնիվ, ժամադրության գնալու փորձերը կարող են վերածվել անախորժությունների: Այսպիսով, ավելի լավ է ռիսկի չդիմել: Երեքշաբթի օրը աշխատավայրում դժվարությունների կհանդիպեք. ձեր գործընկերներից մեկը կարող է ձեզ մեղադրել ղեկավարների մոտ կամ ձեր փորձել ձեր սխալներն ի ցույց դնել: Պատրաստ եղեք պաշտպանել արդարությունը, բայց դա արեք դիվանագիտորեն և ողջամտորեն: Շաբաթ օրը բարենպաստ է կերպարը փոխելու և զգեստապահարանը թարմացնելու համար։ Կիրակի օրը ուշադրություն դարձրեք այն հարազատներին, որոնց հետ երկար ժամանակ չեք շփվել։

Խեցգետին

Խեցգետիններն այս շաբաթ իրենց տիեզերքի կենտրոն զգալու շատ առիթներ կունենան։ Շրջապատողները կսկսեն ձեզ խնամքով և ուշադրությամբ ողողել: Փորձեք փոխհատուցել բարությունը, բայց զգույշ եղեք, որ դա խորամանկ մանիպուլյացիայի մաս չլինի. ինչ-որ մեկը կարող է փորձել ստիպել ձեզ անել մի բան, որը դուք չեք ցանկանում: Չորեքշաբթի օրը կարող է դժվար լինել, բայց դուք կարող եք հաղթահարել այն, եթե մանրուքներն արհամարհեք: Հինգշաբթի շատ կարևոր է բերանը փակ պահել՝ մի կիսվեք ծրագրերով և գաղափարներով։ Շաբաթվա վերջում ձեր էներգիայի մակարդակը կարող է կտրուկ իջնել, այնպես որ ավելի շատ զբոսնեք և հանգստացեք:

Առյուծ

Առյուծներին վառ ու զգացմունքային շաբաթ է սպասվում։ Գուցե նույնիսկ չափազանց պայծառ: Կոնֆլիկտները շատ կլինեն, սակայն հնարավոր են նաեւ հաճելի անակնկալներ։ Երկուշաբթի և երեքշաբթի օրերին ինչ-որ բան կարող է էականորեն փոխվել ձեր անձնական կյանքում։ Չորեքշաբթի պատրաստ եղեք հայտնվելու ուշադրության կենտրոնում. ձեզ կարող են հրավիրել հանրային բանավեճի և ստիպված լինեք ինչ-որ բան ապացուցել: Օգտագործեք միայն ռացիոնալ փաստարկներ և աշխատեք չկորցնել ինքնատիրապետումը։ Շաբաթվա երկրորդ կեսին թիմային ցանկացած ակտիվություն բարենպաստ է։ Քննարկեք գաղափարներ, գտեք փոխզիջումներ, հնարեք նոր նախագծեր:

Կույս

Աստղերն այս շաբաթ մի շարք փոփոխություններ ու հետաքրքիր իրադարձություններ են խոստանում Կույսերի համար։ Ապավինեք միայն ձեր ուժերին, և դա ձեզ հուսախաբ չի անի։ Ամենակարևորը հստակ հասկանալն է, թե ուր եք գնում և ինչի եք ուզում հասնել։ Երեքշաբթի կարող է լուծվել ինչ-որ կարևոր, վաղեմի հարց։ Շաբաթվա կեսը բարենպաստ է քաղաքից դուրս կարճատև ճանապարհորդությունների համար։ Հինգշաբթի օրը ժամանակ տրամադրեք սիրելիների հետ զրուցելու համար․ գուցե ժամանակն է քննարկել ապագան և լուրջ որոշումներ կայացնել: Ուրբաթ օրը պլանները կարող են անսպասելիորեն փոխվել, բայց դա ձեզ միայն ձեռնտու կլինի. կարող է տեղի ունենալ հետաքրքիր ծանոթություն կամ արկած:

Կշեռք

Այս շաբաթ Կշեռքները պետք է հատկապես զգույշ լինեն ֆինանսների հարցում։ Խուսափեք խոշոր գնումներ կատարելուց և պարտքով գումար մի տվեք։ Շաբաթվա սկզբին կարող է ի հայտ գալ ձեզ համար խնդիրներ հորինելու ձեր մշտական հակումը։ Փորձեք իրատեսորեն նայել իրավիճակին և մի կախվեք մանրուքներից: Հինգշաբթի օրը ձեր ինքնավստահությունը կարող է մեծանալ վերադասի կողմից արժանի գնահատականից և խրախուսումից: Շաբաթվա վերջում կարող է հայտնվել հետաքրքիր առաջարկ՝ ուշադիր վերաբերվեք դրան: Շաբաթ օրը բարենպաստ է ժամադրության, ընկերների հետ հանդիպումների և աղմկոտ հավաքոըյթներ այցելելու համար։

Կարիճ

Շաբաթվա սկզբին աստղերը Կարիճներին խորհուրդ են տալիս հոգ տանել իրենց առողջության մասին։ Վերանայեք ձեր սննդակարգը և այցելեք մասնագետների, ինչը հետաձգել եք երկար ժամանակ։ Երեքշաբթի օրն անցյալից մի մարդ կարող է ձեզ հիշեցնել իր մասին։ Անվերապահորեն մի վստահեք այն ամենին, ինչ նա ասում է: Չորեքշաբթին վտանգավոր օր է, ձեզ կներքաշեն կոնֆլիկտների մեջ։ Փորձեք չտրվել և հանգստություն պահպանել։ Հինգշաբթի օրը ձեր գաղտնիքները մի վստահեք նույնիսկ ամենահուսալի մարդկանց։ Ուրբաթը բարենպաստ է երեխաների հետ շփվելու համար, նրանցից դրական էներգիայով կլիցքավորվեք։ Եթե հանգստյան օրերին ձեզ հյուր կկանչեն կամ ճամփորդելու առաջարկ կանեն՝ մի մերժեք: Գտեք ինքներդ ձեզ համար ոգեշնչման նոր աղբյուրներ:

Աղեղնավոր

Այս շաբաթ Աղեղնավորները կարող են հոգևոր վերելք ապրել, և շատ գործեր ձեր ուժերի սահմաններում կլինեն, ինչը զգալիորեն կազդի ձեր եկամուտների և կարիերայի աճի վրա: Բայց անձնական կյանքում դեռ դադար կլինի, որն առաջացել է հետադիմական Վեներայի պատճառով։ Շաբաթվա սկզբին թեթև մի՛ հագնվեք, զգուշացեք մրսածությունից և ցրտից։ Երեքշաբթի օրը ծանոթներից մեկը կարող է ձեզ զարմացնել, իսկ դա հաճելի անակնկալ չի լինի։ Չորեքշաբթի զերծ մնացեք մեծ ծախսեր անելուց։ Հինգշաբթի օրը աշխատեք լավագույնս դրսևորվել աշխատավայրում։ Շաբաթվա վերջում թույլ տվեք ձեզ հանգստանալ և զբաղվել ձեզ դուր եկած հոբբիով:

Այծեղջյուր

Այծեղջյուրներն իդեալական շաբաթ կունենան ամփոփելու, ամեն ինչ կարգի բերելու, երկար սպասված խնդիրները լուծելու համար։ Վերլուծեք, թե ինչից և ումից է ավելի լավ հեռավորություն պահպանել: Երկուշաբթի օրը շատ բարձր տոնով խոսակցություններ կլինեն, ինչ-որ թյուրիմացություն կառաջանա շրջապատի հետ։ Երեքշաբթի ավելի լավ է ակտիվ չլինեք, սպասողական վերաբերմունք դրսևորեք և շատ հարցեր առանց ձեզ կլուծվեն։ Աստղերը խորհուրդ են տալիս հինգշաբթի օրը չտարվել ալկոհոլային խմիչքներով, քանի որ դա կարող է մեծապես ազդել ձեր առողջության վրա։ Շաբաթվա երկրորդ կեսին ժամանակ տրամադրեք նրան, ով ձեզ ներդաշնակությամբ է լցնում։

Ջրհոս

Այս շաբաթ Ջրհոսները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն իրենց շրջապատին. ինչ-որ մեկը կարող է վատ լուրեր տարածել կամ տեղեկություններ տրամադրել ձեր լավը չցանկացողներին: Երկուշաբթին կարող է լինել ակտիվ և բուռն: Փորձեք առաջնահերթությունը տալ ձեր պարտականություններին: Երեքշաբթի օրը ձեզնից կարող են օգնություն խնդրել՝ մի մերժեք։ Դրա դիմաց կարող եք արժեքավոր փորձ ձեռք բերել: Շաբաթվա կեսին աշխատեք ավելի քիչ ժամանակ անցկացնել միայնակ։ Հանգստյան օրերին կարող եք արկածների ցանկություն զգալ, այնպես որ, եթե հնարավոր է, քաղաքից դուրս գնացեք:

Ձկներ

Ձկների համար այս շաբաթը հիանալի ժամանակ կլինի ստեղծագործական գործունեության համար։ Երկուշաբթի օրը առանձնահատուկ վստահ կլինեք ու կկարողանաք բարդ խնդիր լուծել։ Երեքշաբթի զերծ մնացեք ավելորդ խոսակցություններից ու վեճերից։ Աստղերը զգուշացնում են, որ չորեքշաբթի օրը տեղի ունեցած ծանոթությունը կարող է անհեռանկարային լինել, ժամանակ մի կորցրեք։ Շաբաթվա երկրորդ կեսին մի նյարդայնացեք մանրուքների պատճառով և ավելի շատ կենտրոնացեք ձեր անձնական նպատակների վրա։ Ուրբաթ և շաբաթ օրերին զգույշ եղեք ճանապարհորդելիս և ճանապարհներին: Բավականաչափ ժամանակ տրամադրեք դրսում քայլելու համար:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 1103 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 31-ից ապրիլի 6-ը 2025 թ․

31.03.2025
Հետադիմական Մերկուրիի վերջին շաբաթն է, ուստի կյանքի որոշ ոլորտներ դեռ արգելափակված կլինեն, բայց ուրախությունն ու հաճույքը կամաց-կամաց իրենց տեղն են գրավում. կլինեն շատ բարենպաստ օրեր:

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 24-30-ը 2025 թ․

24.03.2025
Այս շաբաթ մեզ սպասվում է հետադիմական Վեներայի և Մերկուրիի կրկնակի ցնցում: Բայց նշանների մեծ մասի համար այդ հարվածները կողքից կանցնեն:

Շաբաթվա աստղագուշակ․ 2025թ. մարտի 17-23-ը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

17.03.2025
Հետադիմական Մերկուրին որոշել է հետադիմական Վեներայի հետ ընկերական կապ պահել: Հիմա նրանք ձեռք ձեռքի տված քայլում են և քննարկում, թե ինչպես դժվարացնել մեր կյանքը:

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 10-16-ը 2025 թ․

10.03.2025
Այս շաբաթ հետադիմական Վեներան կշարունակի արգելափակել սիրո, ռոմանտիկայի և լավ տրամադրության հոսքը: Իսկ շաբաթ օրը նրան կմիանա Մերկուրին, և իսկական արգելափակում կսկսվի: Ինչպե՞ս դա կազդի կենդանակերպի նշանների վրա։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 3-9-ը 2025 թ․

03.03.2025
Հետադիմական Վեներան իր ամենաակտիվ դրսևորմամբ մեզ վրա կթափվի հենց երկուշաբթի առավոտից: Ի՞նչ է սա նշանակում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար՝ կարդացեք ներկայացվող աստղագուշակում։

Շաբաթվա աստղագուշակ․ փետրվարի 24-ից մարտի 2-ը 2025 թ․

24.02.2025
Եկեք փորձենք այս շաբաթվա օրերը լցնել սիրարին արկածներով և կրքով՝ մինչև ապրիլ դրական էներգիայով լիցքավորվելու համար:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
31-03-2025 14:14
Հելեն Միրենը հայտնել է, որ Ջեյմս Բոնդի դերում երբեք կին չի լինելու, քանի որ լրտեսական ֆրանշիզը «ծնվել է խոր սեքսիզմից»։ Գործակալ 007-ի ապագան ներկայում կասկածի տակ է այն բանից հետո, երբ Amazon MGM Studios-ը 1 մլրդ դոլարի գործարք կնքեց կերպարի ստեղծագործական վերահսկողության համար Բարբարա Բրոկոլիի եւ Մայքլ Գ. Ուիլսոնի՝ կինոպրոդյուսեր Ալբերտ «Քաբի» Բրոկկոլիի բրիտանա-ամերիկյան ժառանգների եւ Բոնդի մասին ֆիլմերի երկարամյա տնօրինողների հետ:
31-03-2025 11:33
Դուբայում հաշմված մոդելը ուշքի է եկել, սակայն դեռ լռում է կատարվածի մասին։ Մարիա Կովալչուկը դեռ հիվանդանոցում է։ Առայժմ ոչ ոք չգիտի, թե որքան ժամանակ կպահանջվի, որպեսզի աղջիկը կարողանա խոսել տեղի ունեցածի մասին, սակայն նրա վիճակի բարելավում արդեն կա։
31-03-2025 10:24
Մեքսիկայում կառավարության կողմից հովանավորվող անառողջ սննդի արգելքը երկրի դպրոցներում ուժի մեջ է մտել շաբաթ օրը։ Երկիրը պայքարում է ճարպակալման եւ դիաբետի՝ աշխարհում ամենավատ համաճարակներից մեկի դեմ, հաղորդել է Associated Press-ը:
31-03-2025 06:04
Էլիզաբեթ Մոսը 42 տարեկանում առաջին անգամ մայր է դարձել, այս մասին նա խոսել է Լոս Անջելեսում կայացած PaleyFest միջոցառման ժամանակ։ Դերասանուհին խոստովանել է, որ իր առաջնեկը ծնվել է անցյալ տարի, և որ իր հետ նույնիսկ եղել է «Աղախի հեքիաթը» սերիալի վերջին սեզոնի նկարահանումներին։
31-03-2025 04:59
Նոր տվյալների համաձայն, տղամարդիկ, որոնք հաճախ են բաց թողնում շագանակագեղձի քաղցկեղի հետազոտությունը, շատ ավելի հաճախ են մահանում այդ հիվանդությունից: Շագանակագեղձի քաղցկեղը տղամարդկանց մոտ ամենահաճախ ախտորոշվող քաղցկեղն է 112 երկրներում, և կանխատեսվում է, որ դրա տարածվածությունը կկրկնապատկվի մինչև 2040 թվականը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2025 թ․

01.03.2025
Մարտին նշանների մեծ մասը ստիպված կլինի մոռանալ սիրո և նոր զուգընկերներ փնտրելու մասին: Բայց երեք բախտավորներին կհաջողվի շրջանցել շրջափակումը և ցանկալի ժամադրություններ ունենալ։

LADYNEWS TV
Արսեն Գրիգորյանը թողարկել է «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացրած Will You Marry Me երգի տեսահոլովակը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
28.03.2025
Դիտվել է 922 անգամ
25.03.2025
Դիտվել է 842 անգամ
26.03.2025
Դիտվել է 544 անգամ
27.03.2025
Դիտվել է 387 անգամ
29.03.2025
Դիտվել է 359 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster