Ռիհաննան Ուիթնի Հյուսթոն չի լինի
21.05.2012
Ռիհաննան հերքել է Ուիթնի Հյուսթոնի մասին կենսագրական ֆիլմում նրան մարմնավորելու լուրը: Նա նշել է, որ նման առաջարկ չի ստացել:
Նմանատիպ լուրեր սկսեցին շրջանառվել Ռիհաննայի ապրիլյան հարցազրույցից հետո, երբ նա խոստովանել էր, որ շատ է ուզում խաղալ Ուիթնիի դերում: «Դա շատ պատասխանատու դեր է: Ով էլ վերցնի այդ պատասխանատվությունը, պիտի շատ աշխատի»,- նշել է երգչուհին:
Ռիհաննան նաեւ ասել է, որ շատ նշանակալից դերեր մերժել է, քանի որ երբեք չի նկարահանվել ֆիլմերում, բայց համոզված է, որ շուտով իր տեղը կգտնի կինոաշխարհում: Դիտվել է 2294 անգամ
|