Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ փետրվարի 17-23-ը 2025 թ․

17.02.2025

Ամսվա կեսը մեզ համար ստեղծագործական շրջան է լինելու։ Ոչ ավանդական մոտեցումները մեծ օգուտներ կբերեն, իսկ նորին ձգտումը կպարգևատրվի մինչև ժամկետի ավարտը։ Սիրային հարաբերություններում մեծ փոփոխություններ չեն ակնկալվում, շատ բան կմնա այնպես, ինչպիսին կա։ Առաջարկում ենք ավելի մանրամասն ծանոթանալ, թե շաբաթվա ընթացքում ինչ է սպասվում Կենդանակերպի յուրաքանչյուր նշանին։

Խոյ

Այս շաբաթ Խոյերը պետք է համբերատար լինեն ֆինանսական հարցերում։ Հնարավոր են աննշան ուշացումներ կամ անսպասելի ծախսեր։ Կատարեք միայն պլանավորված գնումներ և կենտրոնացեք ընթացիկ նախագծերն ավարտելու վրա՝ նախքան նորերը սկսելը: Անձնական կյանքում խուսափեք վեճերից և փորձեք փոխզիջում գտնել։ Կարևոր է չփչացնել հարաբերությունները սիրելիների հետ՝ վեճը կարող է երկար ձգվել:

Ցուլ

Ցուլերին բարենպաստ շաբաթ է սպասվում սիրելիների հետ հարաբերություններն ամրապնդելու համար։ Մի վախեցեք ցույց տալ ձեր զգացմունքները և կիսվել մտքերով: Խորհուրդ է տրվում հարմարավետ երեկո անցկացնել տնային միջավայրում կամ գնալ քաղաքից դուրս։ Մասնագիտական ոլորտում հնարավոր են հետաքրքիր առաջարկներ կամ խորացված ուսուցման հնարավորություններ։ Ցուլերի համար զարգացման նոր ուղի կբացվի, որը անցնելով՝ դուք կկարողանաք ձեզ ավելի լավ եկամուտ ապահովել։

Երկվորյակ

Երկվորյակները պետք է ուշադրություն դարձնեն իրենց առողջությանը և խուսափեն գերհոգնածությունից։ Մի ծանրաբեռնեք ձեզ աշխատանքով և ժամանակ գտեք հանգստանալու համար: Գտեք կուտակված լարվածությունից ազատելու միջոց: Գործընկերների հետ շփվելիս եղեք նրբանկատ և խուսափեք կոնֆլիկտներից։ Մի՛ հակադրվեք ուրիշների կարծիքներին։ Պետք է փնտրել շրջանցող լուծումներ:

Խեցգետին

Խեցգետիններին այս շաբաթը հաջողություն կբերի ստեղծագործական գործունեության մեջ: Մի վախեցեք փորձարկումներից և ձեր անհատականությունը ցույցբերելուց: Ձեր յուրահատուկ մոտեցումը կնկատվի և կպարգևատրվի: Անձնական կյանքում հնարավոր են հաճելի անակնկալներ, ռոմանտիկ հանդիպումներ։ Ձեր երկրորդ կեսը կցանկանա հաճելի անակնկալ մատուցել։ Հպանցիկ ակնարկեք նրան, թե ինչ եք ցանկանում: Միայնակ Խեցգետինները կկանգնեն ընտրության առաջ. նոր հարաբերություններ սկսելու հնարավորություն կլինի։

Առյուծ

Առյուծները պետք է զսպվածություն ցուցաբերեն ֆինանսական հարցերում և խուսափեն ռիսկային ներդրումներից։ Կենտրոնացեք կայունության և երկարաժամկետ պլանավորման վրա: Ներդրումներ մի կատարեք այն բանում, որը նույնիսկ փոքր-ինչ կասկած է հարուցում: Զուգընկերոջ հետ հարաբերություններում ցուցաբերեք ըմբռնում և աջակցություն: Այժմ ձեր սիրելիի համար կարևոր է, որ դուք այնտեղ լինեք և բռնեք նրա կողմը։ Աստղագուշակը նշանի ազատ ներկայացուցիչներին խորհուրդ է տալիս իրենց ուշադրությունն առայժմ այլ ոլորտ տեղափոխել։

Կույս

Կույսերի համար շաբաթը բարենպաստ է սովորելու, մտահորիզոնն ընդլայնելու համար։ Բաց մի թողեք նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու հնարավորությունը։ Անկախ նրանից, թե դուք նոր մասնագիտություն եք սովորում, թե կատարելագործում եք ձեր հմտությունները, ստացած գիտելիքը ձեզ օգուտ կբերի: Աշխատանքում ցուցաբերեք նախաձեռնություն և պատասխանատվություն։ Ինքներդ ձեզ առաջարկեք դժվար առաջադրանքներ կատարելու համար: Մինչև ժամանակաշրջանի ավարտը դրանք ձեզ շոշափելի շահույթ կբերեն:

Կշեռք

Կշեռքները պետք է ուշադրություն դարձնեն կենցաղային գործերին և հարմարավետ միջավայր ստեղծելուն։ Ժամանակ գտեք ձեր ընտանիքի և մտերիմների համար, կազմակերպեք հարմարավետ երեկո։ Կարող եք մաքրություն անել, դեն նետել ավելորդ իրերը կամ փոփոխություններ կատարել տան կահավորման մեջ։ Ձեր մասնագիտական կյանքում կարող են փոփոխություններ լինել, որոնց պետք է ճկունությամբ մոտենալ: Եթե հարմարվեք նոր հանգամանքներին, շուտով կկարողանաք լավ գումար վաստակել։ Ձեր ինտուիցիան կօգնի ձեզ պարզել, թե ինչ պետք է անեք հենց հիմա և ինչը՝ հետաձգեք: Դուք պետք է վստահեք վստահեք ձեր կանխազգացողությանը:

Կարիճ

Կարիճների համար շաբաթը էներգիա և ինքնավստահություն կբերի։ Օգտագործեք այս ժամանակահատվածը ձեր նպատակներին հասնելու և բարդ խնդիրները լուծելու համար։ Օրինակ ծառայեք ուրիշների համար, դարձեք նրանց առաջնորդողներից մեկը: Անձնական կյանքում բաց եղեք նոր ծանոթությունների ու փորձառությունների համար։ Զբաղվածները կպարզաբանեն իրենց երկար ժամանակ տանջող որոշ հարցեր, իսկ ազատները ծանոթանալու հնարավորություն կստանան։

Աղեղնավոր

Աղեղնավորները պետք է զգույշ լինեն ուրիշների հետ շփվելիս և խուսափեն բամբասանքներից։ Կենտրոնացեք ձեր գործերի վրա և թույլ մի տվեք, որ ձեզ շեղեն կարևոր բաներից: Որքան ակտիվորեն ներգրավվեք մեկ գործի մեջ, այնքան ավելի արդյունավետ կլինեք: Մի վատնեք ձեր ուժերը միանգամից մի քանի ուղղություններով, դա միայն ձախողման կբերի: Ֆինանսական ոլորտում եղեք խնայող և խուսափեք համպատրաստի գնումներից։ Հիմնական գնումները հետաձգեք մինչև մարտ, քանի որ ձեր ակնկալածից բոլորովին այլ բան գնելու վտանգ կա։

Այծեղջյուր

Այծեղջյուրների համար շաբաթը կարիերայի աճի ու մասնագիտական զարգացման հնարավորություններ կստեղծի։ Ձեր մասնագիտական որակները կնկատվեն ղեկավարության կողմից և կգնահատվեն։ Բաց մի թողեք ձեր տաղանդները ցուցադրելու և ճանաչում ձեռք բերելու հնարավորությունը։ Անձնական կյանքում ձեր զուգընկերոջ նկատմամբ ցուցաբերեք խնամք և ուշադրություն։ Այս նշանի ներկայացուցիչները սեր և հոգատարություն կստանան այնքան, որքանով իրենք դա կցույցաբերեն։

Ջրհոս

Ջրհոսները պետք է ուշադրություն դարձնեն իրենց առողջությանը և զբաղվեն ֆիզիկական վարժություններով։ Փորձեք ժամանակ գտնել հանգստի համար՝ գերլարումից խուսափելու նպատակով։ Եղեք բաց և ազնիվ ընկերների ու ընտանիքի հետ շփվելիս՝ ձեր հարաբերություններն ամրապնդելու համար: Նպատակներին հասնելու համար Եղեք համբերատար և համառ: Թույլ մի տվեք, որ անհաջողությունները ձեզ տապալեն ու հավատացեք ինքներդ ձեզ:

Ձկներ

Ձկների համար շաբաթը կբերի ոգեշնչում և ստեղծագործական վերելք: Օգտագործեք այս ժամանակը ձեր գաղափարներն ու նախագծերն իրականացնելու համար: Անձնական կյանքում եղեք ռոմանտիկ և ուշադիր ձեր զուգընկերոջ նկատմամբ՝ ներդաշնակ մթնոլորտ ստեղծելու համար։ Փոխզիջումների գնացեք, որտեղ անհրաժեշտ է, և մի վիճեք ձեր զուգընկերոջ հետ անտեղի: Ֆինանսական ոլորտում զգույշ եղեք եւ խուսափեք ռիսկային ներդրումներից։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 6275 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 10-16-ը 2026 թ․

10.08.2026
Շատերը ստիպված կլինեն վերանայել իրենց անմիջական ծրագրերն ու ֆինանսական ռազմավարությունները, իսկ շաբաթավերջի մոտենալուն պես որոշ նշաններ կբախվեն համբերության և դիմացկունության փորձության։

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 3-9-ը 2026 թ․

03.08.2026
Աստղաբանական կանխատեսումը խոստանում է նոր հնարավորություններ և բարենպաստ փոփոխություններ նշանների մեծ մասի համար, բայց միայն այն դեպքում, եթե դուք գործեք մտածված և չտրվեք զգացմունքներին։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը 2026 թ․

27.07.2026
Այս շաբաթը կլինի ամռան ամենասթրեսայիններից մեկը։ Լիալուսինը խոչընդոտներ կստեղծի թե՛ գործնական, թե՛ անձնական հարաբերություններում։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 20- 26-ը 2026 թ․

20.07.2026
Հուլիսի վերջը շատ մոտ է, բայց տխրելու պատճառ չկա. առջևում դեռ ամառվա մի ամբողջ ամիս կա։ Իսկ մինչ այդ, ծանոթացեք մեր ավանդական շաբաթական աստղագուշակին։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 13-19-ը 2026 թ․

13.07.2026
Շաբաթվա աստղագուշակը կբացահայտի, թե ում է հաջողություն սպասվում սիրային կյանքում, ում՝ կոնֆլիկտներ, և ում՝ ֆինանսական կորուստներ։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 6-12-ը 2026 թ․

06.07.2026
Մերկուրիի հետադարձ շարժման երկրորդ շաբաթն է, և հենց նոր է մոլորակը սկսում հասնել իր «վնասակարության» գագաթնակետին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
12-08-2026 10:18
Կրիշտիանու Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսը նոր գլուխ սկսեցին իրենց հարաբերություններում՝ այս անգամ որպես ամուսիններ։ 2026 թվականի օգոստոսի 11-ին զույգը պաշտոնապես գրանցեց իրենց հարաբերությունները Պորտուգալիայում՝ երկար սպասված առիթի համար ընտրելով մտերիմ քաղաքացիական արարողություն`իրենց ընտանիքի հետ։
12-08-2026 10:08
Արհեստական բանականությունը մարդկանց սովորեցնում է բարություն: ԱԲ–ն կարող է օգնել մարդկանց զարգացնել էմպատիան․ այսպիսի նախնական եզրակացության են եկել Ֆինիքսի համալսարանի հետազոտողները, որոնք ներկայացրել են պիլոտային հետազոտության արդյունքները Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի ամենամյա համաժողովում:
12-08-2026 09:27
«Վայրի հրեշտակ» սերիալի աստղեր Նատալիա Օրեյրոն և Ֆակունդո Արանան վերամիավորվել են կարմիր գորգի վրա սերիալի թողարկումից 28 տարի անց. 54-ամյա դերասանը Բուենոս Այրեսում աջակցել է 49-ամյա դերասանուհուն՝ նրա «Ես նարցիսիստ եմ» կատակերգական ֆիլմի պրեմիերայի ժամանակ:
12-08-2026 05:24
45-ամյա Ալեսանդրա Ամբրոսիոն ամուսնանում է իր 44-ամյա ընկերոջ՝ Բաք Փալմերի հետ՝ երկու տարվա հարաբերություններից հետո: Զարդերի դիզայներն իր սիրելիին ամուսնության առաջարկ է արել լողափում՝ Ինդոնեզիայում հանգստանալիս: Իր Ինստագրամում սուպերմոդելը կիսվել է պահով և գրել. «Ես քեզ կընտրեի այս կյանքում և հաջորդ բոլոր կյանքերում: Մեր հավերժության համար, իմ սեր»:
12-08-2026 01:12
Մոտ 2,4 միլիոն աֆղան աղջիկներ «Թալիբան» շարժման իշխանության գալուց հինգ տարի անց շարունակում են զրկված մնալ միջնակարգ կրթություն ստանալու հնարավորությունից։ Իրավիճակի մասին հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ կոչ անելով անհապաղ և առանց որևէ նախապայմանի վերականգնել աղջիկների և կանանց՝ միջնակարգ և բարձրագույն կրթություն ստանալու իրավունքը, հաղորդում է Associated Press-ը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.08.2026
Դիտվել է 855 անգամ
06.08.2026
Դիտվել է 413 անգամ
07.08.2026
Դիտվել է 376 անգամ
08.08.2026
Դիտվել է 365 անգամ
12.08.2026
Դիտվել է 95 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster