Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Տրիկոտաժի 5 նորաձև տեսակ, որոնք ձեր կերպարը կդարձնեն անսովոր և ոճային

29.11.2024

Այս ձմռանը կրկին առաջին պլան է մղվում տրիկոտաժը։ Առաջարկվում են հետաքրքիր հյուսվածքներ, որոնք ցանկացած կերպար կդարձնեն անսովոր և ոճային։

Տրիկոտաժը դադարել է լինել ձանձրալի և բացառապես ֆունկցիոնալ. այն աստիճանաբար վերածվում է կերպարի հիմնական շեշտի, իսկ նորաձև հյուսվածքները օգնում են հանդերձանքն իսկապես յուրօրինակ դարձնել:

Գալիք ցուրտ սեզոնին տրիկոտաժը զարմացնում է տարբեր հյուսվածքներով և տեխնիկայով, որոնք նույնիսկ ամենապարզ սվիտերը դարձնում են արվեստի գործ: Կամ պարզապես` ոճային և գերժամանակակից:

Մենք ընտրել ենք ամենաթրենդային հյուսվածքներից հինգը, որոնք հասատ այս ձմռանն արժե ընդգրկեք ձեր զգեստապահարանում:

Հյուսքով գործվածք. դասական, որը երբեք դուրս չի գալիս նորաձևությունից

600x400

Խոշոր հյուսքերը մի գործվածք են, որը միշտ ասոցացվում է հարմարավետության և ավանդույթի հետ. նման տրիկոտաժե հագուստ մենք կրում ենք մանկուց։

Գործվածքի այս տեսակը վերադարձել է նորաձևության՝ մի փոքր հարմարվելով ժամանակակից միտումներին: Այժմ հյուսքերը ուշադրություն են գրավում իրենց ծավալային ռելիեֆով և բազմակողմանիությամբ:

600x400

Խոշոր հյուսքերը կատարյալ տեսք ունեն մեծ չափսերով սվիտերների, կարդիգանների և նույնիսկ զգեստների վրա:

Ինչի՞ հետ համադրել: Հագեք խոշոր հյուսքերով տրիկոտաժե սվիտերը պարզ վզով կամ երկար թևով և համադրեք այն լայն փողքերով տաբատի կամ ջինսերի հետ:

Ժանեկավոր գործվածք․ թեթևություն և ռոմանտիկա

600x400

Ժանեկավոր տրիկոտաժը կատարյալ ընտրություն է նրանց համար, ովքեր ցանկանում են կանացիություն հաղորդել իրենց կերպարին:

Նուրբ նախշերի միահյուսումը հագուստը դարձնում է թեթև և յուրահատուկ: Միեևնույն ժամանակ, դրանք կարող են ապահովել մեծ ջերմություն, եթե ուշադիր ընտրեք արտադրանքի բաղադրությունը:

Ժանեկավոր սվիտերները կամ կարդիգանները հիանալի են շերտավորելու համար՝ ստեղծելով հետաքրքիր տեսողական էֆեկտ, բայց դրանք նաև ինքնուրույն ոճային տեսք ունեն ՝ հանդես գալով որպես շեշտադրում:

Ինչի՞ հետ համադրել: Օրինակ՝ ժանյակավոր ժակետը հագեք սովորական վերնաշապիկի կամ շապիկի վրայից: Հագուստը լրացրեք հաստ ատլասե կիսաշրջազգեստով կամ կաշվե տաբատով։

Խոտածածկույթ. ռետրո՝ ժամանակակից մեկնաբանմամբ

600x400

Երկար ճկուն հյուսվածքով տրիկոտաժը կրկին թրենդային է՝ այն հիշեցնում է 2000-ականների ոճը, բայց նոր մեկնաբանությամբ։

«Խոտածածկույթ»-ն աչքի է ընկնում իր փափկությամբ և ծավալով։ Այս սվիտերները զվարթ և համարձակ տեսք ունեն՝ կերպարին կրեատիվություն հաղորդելով:

Ինչի՞ հետ համադրել: Այս հյուսվածքի սվիտերը համադրեք մինիմալիստական իրերի հետ՝ ուղիղ ջինսե տաբատ, մատիտ կիսաշրջազգեստ կամ կաշվե շորտեր: Բայց զգույշ եղեք՝ ծավալուն դետալները կարող են փոխել կազմվածքը՝ մեծացնելով ուսերը կամ ավելորդ ծավալ հաղորդելով գոտկատեղի հատվածում։

Փափկամազ տրիկոտաժ․ հարմարավետություն նոր ձևով

600x400

Եվս մեկ «փափկամազիկ»․ այն կարելի է տարբերել «խոտածածկույթ»-ից իր ավելի կարճ և խիտ բաղադրիչով։ Այս թրենդը համադրում է փափկությունն ու ջերմությունն ուղիղ իմաստով և նույնիսկ ձմռանը մարմնավորում է հարմարավետությունը:

Ալպակայից, մոհայրից կամ անգորայից պատրաստված փափուկ տրիկոտաժը հագուստն իսկապես շքեղ է դարձնում: Նյութի թեթև փայլը ավելացնում է հմայքը, իսկ հյուսվածքը՝ հարմարավետությունը:

600x400

Ինչի՞ հետ համադրել: Հագեք փափկամազ սվիտերը կաշվե կիսաշրջազգեստով կամ հաստ բրդյա տաբատով։ Լրացրեք կերպարը սթեյթմենթ զարդերով։ Կամ ընտրեք կոստյում՝ մաքսի կիսաշրջազգեստով և ջեմպերով:

Մի քանի հյուսվածքների համադրություն փորձարկումներ

Երբ մեկ հյուսվածքը բավարար չէ, դիզայներներն առաջարկում են խառնել տարբեր նյութեր և տեխնիկա:

600x400

Համակցված մոդելները, որոնք համատեղում են հարթ տրիկոտաժը, հյուսքերովը և ժանյակավորը, ասեղնագործվածն ու շերտավոր տրիկոտաժը, կարող են դառնալ կոկիկ շեշտադրում առօրյա ոճի համար: Նման հագուստները լրացուցիչ աքսեսուարներ չեն պահանջում՝ դրանք ինքնուրույն արդեն վառ են։

600x400

Ինչի՞ հետ համադրել: Համակցված տրիկոտաժները լրացրեք միագույն բազային տարրերի հետ, ինչպիսիք են մինի կիսաշրջազգեստը կամ կուլոտ–տաբատներն ու բարձրաճիտ կոշիկները:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1218 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ձմեռային 8 թրենդ, որոնք հաճոյախոսությունների տարափ կառաջացնեն

19.12.2024
Ջերմությունն ու ոճն այլևս չեն հակադրվում, այլ հիանալի կերպով լրացնում են միմյանց։

Տրիկոտաժի 5 նորաձև տեսակ, որոնք ձեր կերպարը կդարձնեն անսովոր և ոճային

29.11.2024
Գալիք ցուրտ սեզոնին տրիկոտաժը զարմացնում է տարբեր հյուսվածքներով և տեխնիկայով, որոնք նույնիսկ ամենապարզ սվիտերը դարձնում են արվեստի գործ: Կամ պարզապես` ոճային և գերժամանակակից:

Ձմեռային 5 թրենդ, որոնց արդեն պատրաստվելու ժամանակն է

30.10.2024
Սեզոնը, որի գալուն մնացել է քիչ ժամանակ, խոստանում է լինել ամենատարբեր նյութների և համարձակ շեշտադրումների իսկական հրավառություն, որը սովորական կերպարներին պայծառություն և հիշարժանություն կհաղորդի:

Ինչպիսին պետք է լինի կատարյալ սվիտերը 2024 թվականի աշնանը

02.10.2024
Զմրուխտին, որը 2024 թվականի գարուն-ամառ սեզոնում գրավել էր նորաձևության սիրահարների միտքն ու սրտերը, փոխարինելու է եկել կանաչի բոլոր երանգներից ամենաազնիվը՝ ձիթապտղի գույնը:

Ջինսային թրենդ․ դասականի գերժամանակակից փոխարինողը

24.09.2024
Օրերն աստիճանաբար ցրտում են։ Վերարկուներ ու բաճկոններ հագնելու համար դեռ շատ վաղ է, բայց թեթև անձրևանոցը կատարյալ է այս աշնանային եղանակի համար:

6 նորաձևության հնարք Կարա Դելևինից, որոնք դուք նույնպես կարող եք կիրառել

10.09.2024
Մոդելի ոճով հիանում են ամբողջ աշխարհում, և նա հեշտությամբ յուրացնում է նոր թրենդները՝ չկորցնելով իր անհատականությունը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-12-2024 14:14
Հիրոսիմայի համալսարանի Կենսաբժշկական գիտությունների և առողջության բարձրագույն դպրոցի գիտնականները պարզել են, որ կոֆեինը շաքարով կամ արհեստական քաղցրացուցիչներով ավելի շատ է խախտում մկների ցիրկադային ռիթմերը, քան նույն խթանիչը՝ զուգորդված պարզ ջրի հետ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science of Food (SF) ամսագրում:
20-12-2024 04:16
Քիմ Քարդաշյանը մեծ մասշտաբի նվերներ է անում. Միլիարդատերը իր լավագույն ընկերուհուն՝ Թրեյսի Ռոմուլուսին, ծննդյան օրվա առթիվ 100 հազար դոլար արժողությամբ Tesla Cybertruck է նվիրել։ Ռոմուլուսի Instagram Stories-ում հրապարակված տեսանյութում Քիմը խնդրում է նրան դուրս նայել։ «Ի՞նչ! Դու լո՞ւրջ ես ասում: Դու գժվե՞լ ես։ Դու խելքդ թռցրե՞լ ես», - այսպես է Թրեյսին ոգեւորված արձագանքել նվերին:
20-12-2024 01:23
60-ամյա Կիանու Ռիվզը հանրությանն է ներկայացրել իր 51-ամյա սիրելիին՝ Ալեքսանդրա Գրանտին։ Զույգը փայլել է Լոս Անջելեսում կայացած «Երազահան 3-ը կինոյում» ֆիլմի պրեմիերային։
20-12-2024 00:29
Ամերիկացի հեռուստաաստղ և մոդել Քենդալ Ջենները կիսամերկ լուսանկարվել է Calvin Klein նորաձեւության ապրանքանիշի գովազդում։ Համապատասխան հրապարակումը հայտնվել է ապրանքանիշի սոցիալական ցանցերում։
20-12-2024 00:03
Օրերս հայտնի դարձավ, որ ռուս մոդել և հեռուստահաղորդավարուհի Սվետլանա Սավիցկայան մահացել է Փարիզում մեքենայի անիվների տակ։ Վթարը տեղի է ունեցել դեկտեմբերի սկզբին։ Աղջիկը պարզապես քայլում էր փողոցով, երբ ճանապարհին վթարային իրավիճակ է ստեղծվել՝ բախումից խուսափելու համար վարորդներից մեկը կտրուկ շրջադարձ է արել և հարվածել Սվետլանային։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2024 թ․

01.12.2024
Դեկտեմբերի վերջին այնքան խառնաշփոթ կլինի, որ նույնիսկ առանց Մերկուրիի շատ բան կսողա դեպի ներքև: Բայց մի շտապեք նեղսրտվել. խնդիրները ձեզ կշրջանցեն, եթե չկորցնեք կենտրոնացումը:

LADYNEWS TV
Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ «Abnormal» երգով։ Լիլիթը խոստովանել է, երգն իր երգացանկի ամենասիրելի գործերից է, որից մինչ օրս «չի հագեցել»։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.12.2024
Դիտվել է 932 անգամ
17.12.2024
Դիտվել է 641 անգամ
18.12.2024
Դիտվել է 600 անգամ
18.12.2024
Դիտվել է 509 անգամ
19.12.2024
Դիտվել է 289 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster