Հոգեբանները եկել են այն եզրակացության, որ կանայք աշխատանքում հաջողություններ գրանցելու համար պիտի լռեն, իսկ տղամարդիկ, ընդհակառակը, շատ խոսեն:
Որպես կանոն, կանայք, որոնք շատ են խոսում աշխատավայրում, շատ ավելի քիչ բանիմաց և փորձառու են: Համենայն դեպս, այս եզրակացությանն են եկել նրանց շրջապատողները: Յելի համալսարանի հոգեբաններին փորձն իրականացնելու համար օգնել են 156 կամավորներ, որոնք գոյություն չունեցող տնօրենի մասին հոդված պիտի կարդային: Ղեկավարը նկարագրվում էր նախ որպես կին, ապա՝ տղամարդ: Իսկ հետո այդ ղեկավարին պիտի գնահատեին 7 բալանոց սանդղակով:
Ղեղավարի շատախոսությունը երևում էր նրա՝ հոդվածում արտահայտած մտքերից: Միջին հաշվով զրուցասեր տղամարդիկ ունեցել են 5.64, լռակյացները՝ 5.11 բալ, իսկ ահա կանանց շատախոսությունը գնահատվել է 4.83, լռությունը՝ 5.62 բալ:
Միավորների տարբերությունը հաշվի առնելով՝ փորձագետները կանանց խորհուրդ են տալիս զսպել իրենց և քիչ խոսել: Դա կապահովի վերելքներ կարիերայում:
04-07-2025 10:41 ԱՄՆ-ում յուրաքանչյուր հինգերորդ հղի կին ստիպված է պահպանել անկողնային ռեժիմ' կապված բարդությունների հետ: Անկողնային ռեժիմն անշուշտ ունի ինչ-ինչ առավելություններ, սակայն այն մեծացնում է շաքարախտի զարգացման և արյան մեջ թանձրուկների առաջացման ռիսկը, ինչպես նաև կարող է հանգեցնել դեպրեսիայի և մկանային զանգվածի կորստի: Բացի այդ, երկար ժամանակ պառկած վիճակում հղիությունն անցկացրած մայրերի նորածին երեխաների մոտ հաճախ մարմնի զանգվածը փոքր է լինում, գրում է The Daily Mail պարբերականը:
04-07-2025 10:18 Իսպանիայում բրիտանուհին ծանր վիճակում է հայտնվել դաջվածք անելուց հետո և տեղափոխվել հիվանդանոց, գրում է Daily Star-ը։ Պարբերականի տվյալներով՝ Փոփի-Մեյ Քրեթչլին շտապ հոսպիտալացվել է ծանր բարդություններով։ Բժիշկները կասկածում են, որ պատճառը կարող էր լինել դաջվածքից հետո զարգացած բակտերիալ վարակը կամ խմիչքից թունավորումը։ Աղջիկը ներկայում մահաթմբիրի մեջ է:
04-07-2025 10:14 Կենտուկիի բնակչուհի Քեյթի Բեյլին վիճակախաղում խոշոր շահում է ունեցել՝ բախտագուշակությամբ թխվածքաբլիթից (Fortune Cookie) թվեր ընտրելով՝ հաղորդում է UPI-ն: Քեյթին նշել, է, որ գաղափարը պատահաբար է ծագել. նա որոշել է խաղալ բախտագուշակության վրա տպագրված թվերով, որը նրան տվել էր դուստրը։ Շահումի մասին լուրը նրա համար բոլորովին անակնկալ էր. նրա նոութբուքի էկրանին է հայտնվել 50 հազար դոլար մրցանակի մասին հայտարարող պատուհան։
04-07-2025 09:40 Օռլանդո Բլումը և Քեթի Փերին հաստատել են, որ բաժանվել են ինը տարվա համատեղ կյանքից հետո։ Զույգի ներկայացուցիչների հայտարարությունը հայտնվել է արևմտյան լրատվամիջոցներում։
04-07-2025 01:42 68 տարեկան հասակում Մալիբուի իր տանը մահացել է «Սպանել Բիլին» և «Ջրամբարի շներ» ֆիլմերի աստղ Մայքլ Մադսենը, հաղորդում է NBC Los Angeles-ը՝ հղում անելով դերասանի ներկայացուցիչներին և տեղական ոստիկանությանը։