Թրամփի ամենասիրելի և հավակնոտ դստեր կյանքի 16 կանոն
07.11.2024
Ներկայումս Իվանկա Թրամփը փորձում է հեռու մնալ քաղաքականությունից և ներկա է լինում միայն ամենակարևոր իրադարձություններին, մինչդեռ շատերը կարծում են, որ նա իր մասին դեռ բարձրձայն կհայտարարի։
ԱՄՆ-ում ավարտվեցին նախագահական ընտրությունները, կրկին նախագահ դարձավ Դոնալդ Թրամփը։ Իր ելույթում Թրամփն իրեն անվանեց նոր նախագահ, չեմպիոնական պար կատարեց YMCA երգի ներքո, իսկ տեսանյութն արագ տարածվեց սոցիալական ցանցերում: Թրամփն իր երախտագիտությունը հայտնեց Փենսիլվանիայի ընտրողներին և նրան աջակցում էին ոչ միայն քաղաքական ստրատեգները, այլ նաև նրա հարազատները, և առաջին հերթին սիրելի դուստրը՝ Իվանկա Թրամփը։
Իվանկան ծնվելուց ի վեր համարվում էր Դոնալդ Թրամփի գլխավոր սիրելին, իսկ հետո դարձավ նրա գլխավոր դաշնակիցը։ Բավականին երիտասարդ տարիքում նա բոլորին ցույց տվեց իր նպատակասլաց բնավորությունը, և այդ պատճառով նրան սկսեցին նախապատրաստել քաղաքական կարիերայի։ Ժամանակին աղջիկը ստացել է հեղինակավոր կրթություն տնտեսագիտության ոլորտում (Ջորջթաուն և Փենսիլվանիայի համալսարաններ) և գրեթե անմիջապես սկսել աշխատել հոր վարչակազմում: Իվանկան, ինչպես իր ամուսին Ջարեդ Քուշները, հետագայում նշանակվեց Թրամփի խորհրդական։ Ու թեև նախագահի դուստրը միշտ հերքում էր, որ ուղղակի ազդեցություն է ունեցել ընտրողների վրա, հաճախ էր հրապարակային ելույթներ ունենում։ Նրա հիմնական նախաձեռնությունն էր ընդլայնել կանանց տնտեսական ու քաղաքական իրավունքները և աջակցել կանանց բիզնեսին:
Այնուամենայնիվ, Իվանկան նվազագույն մասնակցություն ունեցավ Դոնալդ Թրամփի նոր ընտրարշավում: 2022 թվականի հուլիսին նա ողբերգական հանգամանքներում կորցրեց մորը՝ Իվանա Թրամփին, ուստի որոշեց հեռանալ քաղաքականությունից և բիզնեսից ու ամբողջությամբ նվիրվեց իր ընտանիքին։ Հոկտեմբերի 30-ին Իվանկա Թրամփը դարձավ 43 տարեկան և ի պատիվ այս իրադարձության, սոցիալական ցանցերում հրապարակեց իր «կյանքի կանոնները»՝ կիսվեց թեզերով, որոնք այս պահին հանդիսանում են իր հիմնական առաջնահերթությունները։
Իվանկա Թրամփի կյանքի կանոնները.
1. Ընտանիքն ու ընկերներն ամեն ինչ են։ Փայփայեք այդ հարաբերությունները և թույլ տվեք մարդկանց գիտենալ, որ դուք հոգ եք տանում իրենց մասին: Ինչպես ասում է Էսթեր Պերելը, «ուրիշների հետ ձեր հարաբերությունների որակը որոշում է ձեր կյանքի որակը»:
2. Ներեք մարդկանց՝ դա ազատություն է տալիս:
3. Յուրաքանչյուր մարդ ուսուցիչ է։ Յուրաքանչյուր մարդ, ում դուք հանդիպում եք, իր մեջ դասեր է պարունակում, որոնք ձեր հոգուն պետք են աճի համար:
4. Խուսափեք բամբասանքներից։ Ընտրեք բառեր, որոնք բուժում են և ոչ թե վնասում:
5. Վստահեք ինքներդ ձեզ: Որոշեք ձեր հիմնական արժեքները և ապրեք դրանցով: Սա կօգնի հստակ սահմաններ դնել:
6. Սնուցե՛ք ձեր մարմինը։ Կերեք ամբողջական, սննդարար ուտելիք: Վայելե՛ք պատահաբար բաժին հասած տորթի կտորը. դա ևս կյանքի ուրախություններից մեկն է:
7. Ամեն օր արևի լույս ընդունեք:
8. Ուժեղ մարմին նշանակում է ուժեղ ոգի։ Ամեն օր շարժվեք, սպորտով զբաղվեք։
9. Ձգտեք ամենօրյա երեք հաղթանակների՝ ֆիզիկական հաղթանակի, մտավոր հաղթանակի և հոգևոր հաղթանակի: Նավալ Ռավիկանտն ասել է. «Հանգիստ միտք, ձիգ մարմին և սիրով լի տուն: Այս բաները հնարավոր չէ գնել: Դրանք պետք է վաստակել»:
10. Զարգացրե՛ք ինքնատիրապետումը։ Ինչպես Մարկուս Ավրելիուսն է ասել. «Դուք իշխանություն ունեք ձեր մտքի, այլ ոչ թե դրանից դուրս իրադարձությունների վրա: Գիտակցե՛ք սա, և դուք ուժ կստանաք»։
11. Հոգ տարեք ձեր հանգստության մասին: Էպիկտետոսը նշել է. «Ամեն ոք, ով կարող է զայրացնել ձեզ, դառնում է ձեր տերը»:
12. Բաց եղեք ճշմարտության համար, ուր էլ որ այն տանի: Լսեք, վերլուծեք, զարգացեք: Ընդունեք նոր գաղափարներ, կապեր և արվեստ:
13. Հետաքրքրասիրություն դրսևորեք։ Ձեր զուգընկերոջ, երեխաների, ընկերների և աշխարհի նկատմամբ:
14. Կյանքին մոտեցեք սիրով և դրականությամբ։ Դոլլի Պարթոնն ասել է. «Ես չեմ քննադատում կամ դատում, ես սիրում և ընդունում եմ»
15. Ձեր ժամանակը և էներգիան ծախսեք այն ամենի վրա, ինչն իսկապես կարևոր է:
16. Մի քննադատեք այն, ինչ չեք կարողանում հասկանալ։ Փոխարենը հետևե՛ք և սովորե՛ք։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 1616 անգամ
Читать на русском
|