Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Ձմեռային 5 թրենդ, որոնց արդեն պատրաստվելու ժամանակն է

30.10.2024

Սեզոնը, որի գալուն մնացել է քիչ ժամանակ, խոստանում է լինել ամենատարբեր նյութների և համարձակ շեշտադրումների իսկական հրավառություն, որը սովորական կերպարներին պայծառություն և հիշարժանություն կհաղորդի: Ահա թե ինչ արժե գնել արդեն հիմա:

Ներկայացնում ենք ձմեռային սեզոնի հինգ հիմնական միտումները:

Արհեստական մորթի և մուշտակներ

Հիշո՞ւմ եք, թե անցյալ տարի ինչպես էին վիրուսային դարձել մորթե գլխարկները: Կարծես, թե մի քանի շաբաթ հետո մենք կտեսնենք այս միկրոթրենդի վերադարձը։ Եվ այստեղ պարզապես առանց մուշտակ չի լինի։

Ավելի ու ավելի շատ բրենդներ են հրաժարվում բնական մորթի օգտագործելուց (չնայած վերավաճառքի կայքերում կարելի է գտնել իննսունականների գլուխգործոց վինտաժ մոդելներ. ուշադրություն դարձրեք դրանց, եթե ցանկանում եք բնական մուշտակ)։ Արհեստական մորթին վաղուղ դարձել է ձմեռային նորաձևության անբաժանելի մասը:

600x400

24-25 ձմեռային սեզոնում նորաձև կլինի տարբերակների ողջ տեսականին՝ փափկամազ կարճ մուշտակներից մինչև շքեղ մաքսի երկարությամբ մոդելները։

Նման մորթյա բաճկոնները ոչ միայն ջերմացնող են (տեխնոլոգիական մեկուսացման շնորհիվ բնականից շատ ավելի թեթև ու տաք են), այլև տպավորիչ՝ կերպարին ծավալ և շքեղություն հաղորդելով։ Մուշտակները կարող են լինել դասական չեզոք երանգների կամ վառ գույների նրանց համար, ովքեր չեն վախենում աչքի ընկնել։

600x400

Ի դեպ, թրենդային են ոչ միայն «արքայական» և գլամուր մուշտակները, այլև փափկամազ տարբերակները, որոնք ձեզ փոքրիկ պինգվին կդարձնեն։ Այնպես որ՝ բոլորը իրենց կարող են գտնել այս թրենդում:

Շեշտադրված կոշիկներ՝ սպիտակ կարճ և երկարաճիտ 

Կոշիկները մնում են ամենօրյա տեսքի առանցքը՝ ամենապարզ կերպարը դարձնելով հետաքրքիր և ոչ ձանձրալի:

2024–2025 թվականների ձմռանը «Ձյունանուշիկի կոշիկներ»-ը կվերագտնեն իրենց նախկին ժողովրդականությունը։ Սպիտակ կարճ և երկարաճիտ կոշիկները ոչ միայն թարմություն են հաղորդում տեսքին, այլև հզոր շեշտադրում դառնում ձմեռային զգեստապահարանում, երբ տարբերակները շատ չեն՝ կարելի է խաղալ միայն վերնազգեստի, կոշիկների կամ աքսեսուարների հետ։

Սպիտակ կոշիկները, որոնք մինչև վերջերս համարվում էին ոչ պրակտիկ, կրկին դառնում են մաքրության և խիզախության խորհրդանիշ։ Այս կոշիկները կատարելապես կհամադրվեն ինչպես վառ վերարկուների, այնպես էլ մինիմալիստական տեսքի հետ՝ ընդգծելով ոճի նրբագեղությունը։

Ոչխարի կաշի՝ ամենուր

Չե՞ք սիրում մորթի: Գոյություն ունի հիանալի այլընտրանք՝ ոչխարի կաշին և դրա իմիտացիան։

Այս սեզոնին այն դարձել է բազմաթիվ հավաքածուների անբաժանելի տարր, և զարմանալի չէ, որ ասոցացվում է հարմարավետության և ջերմության հետ:

600x400

Ոչխարի կաշին ցանկացած հագուստի հաղորդում է խորություն և հարմարավետություն: Բացի այդ, դա հիանալի միջոց է ձեր ոճը հարմարեցնելու ավելի ցուրտ եղանակին՝ առանց հարմարավետության զոհաբերման: Այսպիսով՝ դուք չպետք է անտեսեք այս թրենդը:

Զամշե մեծ պայուսակներ

Փափուկ զամշից պատրաստված մեծ պայուսակները գալիք ձմեռային սեզոնի առանցքային աքսեսուարն են։

Այստեղ մեծ է Օլսեն քույրերի դերը․ դա նրանց The Row-ն էր Margaux մոդելով, որն ակտիվորեն ազդեց այս միտումի վրա՝ գովազդելով մեծ մինիմալիստական պայուսակները, որոնք համատեղում են ուտիլիտարիզմն ու շքեղությունը:

600x400

Այս աքսեսուարները կատարյալ են ամենօրյա օգտագործման համար և ընդգծում են ձեր տեսքի հանգիստ շքեղությունը: Զամշը՝ իր հարուստ տեսքով և փայլատ ծածկույթով, ջերմություն և ազնվականություն է հաղորդում ցանկացած հագուստի:

Զամշե պայուսակները տեղին կլինեն ինչպես գործնական, այնպես էլ առօրյա զգեստապահարանում՝ համակցված ջինսերի կամ դասական վերարկուների հետ։

Ընդգծված երկար թևերով սվիտերներ

Իհարկե, նորաձևությունը չի սահմանափակվում միայն բազային հագուստով: 2024–2025 թթ ձմռանը զգեստապահարանում առանձնահատուկ տեղ կզբաղեցնեն ընդգծված երկար թևերով սվիտերները։

600x400

Ծավալուն տարբերակները, անսովոր ճարմանդները կամ բարդ ընդգծումները միտում են, որոնք ուշադրությունը հրավիրում են մանրուքների վրա և համապատասխան երանգ հաղորդում կերպարին:

Նման սվիտերները կարող են դառնալ վառ շեշտադրում, հատկապես, եթե ունեն հարուստ գույներ՝ շագանակագույնից և բորդոյից մինչև կապույտ ու զմրուխտ:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 3554 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Dolce Bob, Paris Chic և ևս 5 նորաձև սանրվածք 2025 թվականի ամռան համար

24.06.2025
Եկեք ոգեշնչվենք այս սեզոնի հիմնական միտումներից և ընտրենք նորաձև սանրվածք, որի միջոցով կհավաքենք շատ հաճոյախոսություններ և գեղեցիկ սելֆիներ կանենք։

Ինչի հետ հագնել ջինսե վերնաշապիկը 2025 թվականին. խորհուրդներ ոճաբանից

19.06.2025
Ջինսե վերնաշապիկը բազմակողմանի է, ոճային և աներևակայելի գործնական։ Այն կարող է հեշտությամբ ինտեգրվել տարբեր կերպարների հետ՝ ցանկացած եղանակի համար։

Ամառանը սպիտակով. ինչու է այս գույնի պայուսակը միշտ հարմար

27.05.2025
Ժամանակ չունե՞ք ամառային սեզոնի համար ձեզ նոր հագուստով ուրախացնելու։ Մենք կհուշենք, թե որտեղից սկսել։ Այս աքսեսուարը նույնիսկ նախորդ տարիների կերպարը կդարձնի ավելի թարմ և տպավորիչ։

Ծովակնյա եղունգներ․ կատարյալ գույն 2025 թվականի ամառային մանիկյուրի համար

21.05.2025
Ծովակնի (ակվամարինի) թափանցիկ կապտա-կանաչ գույնը կապված է տաք ալիքների, աղի քամու և ամառային օրվա հանգստության հետ։ Հետևաբար, զարմանալի չէ, որ ամառային սեզոնին այս քարը դարձել է մանիկյուրի հիմնական ոգեշնչման աղբյուրը։

Ինչպես անցավ Met Gala 2025-ը․ պարահանդեսի պայծառ պահերը

06.05.2025
Եթե տարվա մեջ կա կատարյալ երկուշաբթի, դա անկասկած մայիսի առաջին երկուշաբթին է, երբ բոլոր մեծ աստղերը հավաքվում են Նյու Յորքում։ Այդ օրը Մետրոպոլիտեն արվեստի թանգարանն ավանդաբար անցկացնում է Met Gala զգեստների ինստիտուտի պարահանդեսը։

Այս գարնանը և ամռանը նորաձև են ջինսե զգեստները

10.04.2025
Ջինսե զգեստները դադարել են լինել միայն բազային իրեր ու դարձել են ուրվագիծ, ոճ և տրամադրություն փորձարկելու իրական դաշտ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
24-06-2025 10:42
Մեծ Բրիտանիայի իշխանությունները, կանանց եւ աղջիկների հանդեպ բռնության դեմ պայքարի միջոցների խստացման շրջանակում, հայտարարել են պոռնոգրաֆիական նյութերի արգելման մասին, որոնք խեղդման տեսարաններ են պարունակում։
24-06-2025 05:44
Փոփ-աստղը Սաբրինա Քարպենտերը շարունակում է զարմացնել երկրպագուներին Prada Beauty-ի հետ ոճային համագործակցությամբ։ Prada Beauty-ն ազդարարել է շուրթերի Banana Yellow նոր բուրավետ բալզամը, որը հարմարեցվում է մաշկի տակ, վառ դեղին սթիկով, նուրբ ոսկեգույն ավարտով։ Չնայած հյութալի գույնին՝ բալզամը կիսաթափանցիկ է եւ շուրթերին հաղորդում է բնական փայլ։
24-06-2025 03:50
Բրեդ Փիթը և նրա 32-ամյա սիրուհի Ինես դե Ռամոնը ներկա են գտնվել «Ֆորմուլա 1» ֆիլմի եվրոպական պրեմիերային, որտեղ 61-ամյա դերասանը խաղացել է գլխավոր դերը: Միջոցառումը տեղի է ունեցել Լոնդոնի Լեսթեր հրապարակում:
24-06-2025 02:57
28-ամյա Կլավա Կոկան որոշել է անկեղծ խոստովանություններ անել սոցիալական ցանցերում: Երգչուհին իր բաժանորդներին ասել է, որ վերջերս աշխատանքից բացի ուրիշ բան անելու հնարավորություն չունի: «Ես հեռախոսս վերցնում եմ աշխատանքային զրույցների հետ, հենց որ աչքերս բացում եմ, և նույն կերպ քնում եմ», - ասել է երգչուհին: Նրա խոսքով՝ իրեն պակասում է անհոգության զգացումը: Բացի այդ, չնայած աշխատանքը հաճույք է պատճառում իրեն, աստղը մտահոգված է, որ կարող է գերհոգնածություն ստանալ:
24-06-2025 01:54
Լանա Դել Ռեյը ծննդյան օրը նշել է ամուսնու՝ 56-ամյա Ջերեմի Դյուֆրենի հետ։ Երգչուհին դարձել է 40 տարեկան։ Նա տոնակատարությունից լուսանկարներ է հրապարակել իր Ինստագրամում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2025 թ․

01.06.2025
Ամռան առաջին ամիսը կլինի հետադարձ Պլուտոնի ազդեցության տակ։ Այս ժամանակահատվածը որևէ մեծ խնդիր չի բերի, բայց Պլուտոնը որոշների հունիսը կփչացնի։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
18.06.2025
Դիտվել է 584 անգամ
19.06.2025
Դիտվել է 548 անգամ
23.06.2025
Դիտվել է 488 անգամ
20.06.2025
Դիտվել է 467 անգամ
21.06.2025
Դիտվել է 272 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster