Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 9-16-ը 2024 թ․

09.09.2024

Արեգակն ավարտում է իր ճանապարհն Առյուծի համաստեղությամբ, ինչը նշանակում է, որ կրակի տարերքի նշանների համար ամեն ինչ նվազման կգնա: Իսկ մնացա՞ծը։ Կարդացեք մեր հորոսկոպում.

Խոյ

Այս շաբաթ Խոյերին շատ աշխատանք է սպասվում։ Ամեն ինչ կանեք կարիերայի աստիճանով առաջ ընթանալու համար։ Երեքշաբթի օրը անսպասելիորեն կլուծվի վաղեմի խնդիրը, և դուք չսպասված շահույթ կստանաք։ Չորեքշաբթի օրը մեծ է առողջական խնդիրների հավանականությունը՝ զգույշացեք ջրնցիկ քամիներից և սառը ջրից։ Շաբաթվա երկրորդ կեսին ձեզ հնարավոր է գործուղում կամ ընկերական ճանապարհորդություն առաջարկեն։ Հեռավոր ընկերը կարող է ձեզնից օգնություն խնդրել՝ մի մերժեք: Այս բարի գործը շուտով կվերադառնա ձեզ հարյուրապատիկ:

Ցուլ

Ցուլերին ակտիվ ու բազմազան շաբաթ է սպասվում։ Երկուշաբթին կլինի հարուստ անսպասելի շրջադարձերով, բայց դրանք բոլորն էլ դրական ընթացք կունենան։ Օգտակար կլինի գնալ ինչ-որ հասարակական վայր և նոր բան սովորել։ Չորեքշաբթի սպասվում են փոքր շահույթ և լավ տրամադրություն։ Հինգշաբթի օրը դուք կարող եք լրացուցիչ աշխատանքի առաջարկ ստանալ. ընդունեք այն միայն այն դեպքում, եթե կարողանաք ամեն ինչ արդյունավետ և ժամանակին կատարել: Այս շաբաթ վեճերի մեջ մի ընկեք ձեր ղեկավարի կամ գործընկերների հետ, հատկապես, երբ նրանք իրենք անտրամադիր լինեն: Հակառակ դեպքում հնարավոր չէ խուսափել ոչ ադեկվատ արձագանքից և երկարատև կոնֆլիկտից: Հանգստյան օրերին զբաղվեք սպորտով և առողջարար արարողություններով:

Երկվորյակ

Աստղերը Երկվորյակների համար նորացման շաբաթ են կանխատեսում։ Ձեր ներկայիս ծանոթներից մի քանիսն իրենք կարող են դադարել շփվել ձեզ հետ: Մի զարմացեք, դուք փոխվում եք, ձեր շրջապատը նույնպես: Կատարեք ամբողջական աուդիտ. ձեր տանը որ իրերն են հնացել, որ հարաբերություններն են սպառել իրենց: Ձեր կյանքում նոր փուլ է սկսվում։ Երեքշաբթի օրը ազատորեն ձեռնարկեք ցանկացած գործ: Չորեքշաբթի օրը ոչ մեկի հետ մի կիսվեք ձեր ծրագրերով, ավելի լավ է նախ իրագործեք դրանք։ Ուրբաթ օրը գործեր ձեռնարկեք միայն վստահելի մարդկանց հետ և որևէ փաստաթուղթ մի ստորագրեք։

Խեցգետին

Այս շաբաթ Խեցգետինները կցանկանան անդրադառնալ և մտածել այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում: Կյանքը ձեր շուրջը կեռա, կողքից ինչ-որ մեկը կհոխորտա, իսկ դուք կգտնեք մենության և մտորումների պահեր: Երեքշաբթի օրը ձեզ անհրաժեշտ կլինի կարևոր որոշում կայացնել՝ ապավինեք ձեր ինտուիցիային։ Չորեքշաբթի կհայտնվի լրացուցիչ չպլանավորված աշխատանք, մի վախեցեք ստանձնել այն. դուք կարող եք գլուխ հանել: Ուրբաթ օրը կարևոր զրույց տեղի կունենա՝ իր անսպասելի բացահայտումներով, որոնք կփոխեն ձեր ողջ հետագա կյանքը։

Առյուծ

Այս շաբաթ փորձեք հնարավորինս շատ աշխատել ապագայի համար։ Ավելի ինտենսիվ պլանավորեք, զարգացրեք շփումները, փնտրեք նոր տեղեկություններ։ Ընդունեք ցանկացած առաջարկվող օգնություն և մի հրաժարվեք ավելի փորձառու գործընկերների խորհուրդներից։ Երեքշաբթի ձեր տրամադրությունը հնարավորինս լավ կլինի՝ այդ օրն արեք ամենակարեւոր գործերը։ Հինգշաբթի օրը կարող եք ականատես լինել կոնֆլիկտի, մի միացեք դրան և որևէ մեկի կողմը մի բռնեք։ Ուրբաթ օրը հնարավորություն կունենաք շտկել անցյալի սխալը՝ խելամտորեն օգտագործեք այդ հնարավորությունը:

Կույս

Կույսեր, ձեզ ուրախ ու հետաքրքիր շաբաթ է սպասվում։ Երկուշաբթի օրը ձեռնպահ մնացեք նոր գործերից ու նախագծերից, այլապես ֆինանսական կորուստներ կունենաք։ Բայց միջավայրը բարենպաստ է մեծ ծախսերի և բանկերի հետ փոխգործակցության համար։ Հինգշաբթի օրը կատարեք այն, ինչ երկար ժամանակ խոստացել էիք, քարը գցեք ուսերից և ազատեք ձեր ձեռքերը։ Ուրբաթ օրը ինչ-որ հաճելի բան արեք, որը ձեզ էներգիա կհաղորդի: Հանգստյան օրերին նախաձեռնությունը վերցրեք ձեր ձեռքը՝ հավաքեք ընկերներին, մտերիմներից մեկին կինոթատրոն, հրավիրեք և քննարկեք թեմաներ, որոնք երկար ժամանակ ձեզ հանգիստ չեն տալիս։ Մի մոռացեք պահպանել ջրային ռեժիմը։

Կշեռք

Աստղերը Կշեռքներին խորհուրդ են տալիս այս շաբաթ կարևոր որոշումներ չընդունել և չգրանցվել մեծ ու կարևոր իրադարձությունների մասնակցելու համար։ Կենսունակությունը լավագույնը չի լինի, ինքնազգացողությունը կպահանջի հանգստություն, իսկ մինչև չորեքշաբթի ուժերը հանկարծակի կնվազեն: Հանգստի համար հնարավորինս շատ ժամանակ հատկացրեք։ Երեքշաբթի օրը կարևոր զանգ կատարեք, որը երկար ժամանակ հետաձգում էիք։ Հիմա հարմար պահ է ընկերների ու գործընկերների հետ հարաբերությունները վերանայելու և նոր ծրագրեր նախանշելու համար։ Կիրակի օրվանից ուժը կվերականգնվի, և դուք կսկսեք օգտվել դրանից։ Մի ամաչեք դժվար պահերին ընկերներից օգնություն և աջակցություն խնդրելուց:

Կարիճ

Շաբաթվա առաջին կեսին ձեզ կթվա, որ բոլորը ձեր դեմ են շրջվում։ Ղեկավարները դժգոհ կլինի, փաստաթղթերում կարող են սխալներ հայտնաբերվել, իսկ ամենաանպատեհ պահին տեղի կունենան աննշան անսարքություններ: Լավագույնը, որ դուք կարող եք անել, դա տեղի ունեցողին զգացմունքային չարձագանքելն ու կոնֆլիկտների մեջ չմտնելն է։ Չորեքշաբթի օրը ձեզ համար անսպասելի առաջարկ կարող է բացվել, ուշադիր եղեք դրա նկատմամբ։ Ուրբաթ օրը կատարյալ ժամանակ է նոր զուգընկերոջ հետ ժամադրության կամ ձեր ընտրյալի հետ ռոմանտիկ երեկոյի համար (եթե արդեն զույգ եք): Հանգստյան օրերին հատկապես զգույշ եղեք ճանապարհներին և հոգ տարեք ձեր մասին։

Աղեղնավոր

Շաբաթվա սկզբին Աղեղնավորները ստիպված կլինեն ակտիվորեն պաշտպանել իրենց շահերն ու տեսակետը։ Հնարավոր է նույնիսկ բացահայտ կռվի մեջ հայտնվեք մեկի հետ, ում քննադատությանը շատ երկար եք դիմացել։ Մի վախեցեք կոնֆլիկտներից, դրանք վաղուց ոհասունացել են, և հիմա ամեն ինչ հարթելու ամենահարմար պահն է։ Չորեքշաբթի օրը զերծ մնացեք լուրջ որոշումներ կայացնելուց՝ մեծ է սխալվելու հավանականությունը։ Բայց հինգշաբթի և ուրբաթ օրերին, ընդհակառակը, վերահսկեք աշխատանքային գործընթացը, կառավարեք ձեր գործընկերներին և նրանց ուղղորդեք ճիշտ ուղղությամբ։ Ցանկացած դժվար գործ կախված կլինի ձեզանից։ Հանգստյան օրերն օգտագործեք ձեր տունը բարեկարգելու համար՝ լինի դա մաքրություն, վերանորոգում, նոր կահույք գնել կամ, նույնիսկ, նոր բնակարանի փնտրտուք:

Այծեղջյուր

Այս շաբաթ Այծեղջյուրները չափազանց ակտիվ և հավակնոտ կլինեն։ Դուք կցուցադրեք ձեր ձեռքբերումները, որպեսզի գովազդեք ինքներդ ձեզ և ձեզ դարձնեք ավելի տեսանելի և նշանակալից: Եվ դա իզուր չի անցնի: Չորեքշաբթի օրը հնարավոր է ձեզ հրավիրեն ղեկավարության հետ չնախատեսված զրույցի, ինչպես նաև լրացուցիչ աշխատանք առաջարկեն։ Ուրբաթ օրը ժամանակ հատկացրեք բացառապես ձեր հետաքրքրությունների ոլորտին։ Արեք ձեզ համար մի բան, որը երկար ժամանակ հետաձգում էիք։ Շաբաթվա վերջում ֆինանսական կամ հարկային հարցերը ձեր լրացուցիչ ուշադրությունը կպահանջեն։ Մի մոռացեք ֆիզիկական ակտիվության մասին։

Ջրհոս

Աստղերը Ջրհոսներին խորհուրդ են տալիս շաբաթվա սկզբին գոնե մի երկու օր հանգստանալ, հակառակ դեպքում նյարդային պոռթկումից չեք խուսափի։ Անձնական հարցերըհնարավոր չի լինի անորոշ ժամանակով հետաձգվել: Չորեքշաբթի օրը վերանայեք ձեր աշխատանքային պարտականությունների շրջանակը. արդյոք դուք այլ մարդկանց աշխատանքն անվճար չե՞ք անում, ընդ որում՝ վաղուց: Հինգշաբթի ճիշտ ժամանակն է ղեկավարի հետ խոսելու և անհասկանալի կետերը պարզաբանելու համար: Ուրբաթ օրը հարաբերություններում կոնֆլիկտ կլինի, մի փախեք դրանից, այլ հանգիստ ու դիվանագիտորեն լուծեք։ Շաբաթ օրը մնացեք տանը. ժամանակն է պատրաստել համեղ ճաշ, գիրք կարդալ և լինել բնության գրկում:

Ձկներ

Ձկներ, այս շաբաթ ցուցաբերեք առավելագույն ակտիվություն, շատ բան կախված կլինի ձեր դրական էներգիայից։ Ցուցաբերեք նախաձեռնություն և եղեք վստահ: Երեքշաբթի օրը պատրաստ եղեք կարևոր որոշում կայացնելու՝ դա անմիջապես կանդրադառնա ձեր կյանքի շատ տեսանկյունների վրա: Չորեքշաբթի օրը զուգընկերոջ հետ անկեղծ զրույցի սպասեք, որը թույլ կտա բացահայտել ձեր հարաբերությունների նոր կողմերը։ Ուրբաթ օրը կգնահատվեն ձեր աշխատունակությունը և հուսալիությունը, հնարավոր է, որ կարիերայում նոր մակարդակի կբարձրանաք: Հանգստյան օրերին հավասարակշռություն գտեք հանգստի և աշխատանքի միջև։ Թույլ տվեք ձեզ երկար զբոսնել բնության գրկում:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 6795 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 10-16-ը 2026 թ․

10.08.2026
Շատերը ստիպված կլինեն վերանայել իրենց անմիջական ծրագրերն ու ֆինանսական ռազմավարությունները, իսկ շաբաթավերջի մոտենալուն պես որոշ նշաններ կբախվեն համբերության և դիմացկունության փորձության։

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 3-9-ը 2026 թ․

03.08.2026
Աստղաբանական կանխատեսումը խոստանում է նոր հնարավորություններ և բարենպաստ փոփոխություններ նշանների մեծ մասի համար, բայց միայն այն դեպքում, եթե դուք գործեք մտածված և չտրվեք զգացմունքներին։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը 2026 թ․

27.07.2026
Այս շաբաթը կլինի ամռան ամենասթրեսայիններից մեկը։ Լիալուսինը խոչընդոտներ կստեղծի թե՛ գործնական, թե՛ անձնական հարաբերություններում։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 20- 26-ը 2026 թ․

20.07.2026
Հուլիսի վերջը շատ մոտ է, բայց տխրելու պատճառ չկա. առջևում դեռ ամառվա մի ամբողջ ամիս կա։ Իսկ մինչ այդ, ծանոթացեք մեր ավանդական շաբաթական աստղագուշակին։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 13-19-ը 2026 թ․

13.07.2026
Շաբաթվա աստղագուշակը կբացահայտի, թե ում է հաջողություն սպասվում սիրային կյանքում, ում՝ կոնֆլիկտներ, և ում՝ ֆինանսական կորուստներ։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 6-12-ը 2026 թ․

06.07.2026
Մերկուրիի հետադարձ շարժման երկրորդ շաբաթն է, և հենց նոր է մոլորակը սկսում հասնել իր «վնասակարության» գագաթնակետին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-08-2026 13:38
Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28
59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև  մոդելի համարկատարել է իր հիթերը  և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22
Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44
Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ  «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23
Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.08.2026
Դիտվել է 1173 անգամ
12.08.2026
Դիտվել է 295 անգամ
14.08.2026
Դիտվել է 215 անգամ
15.08.2026
Դիտվել է 133 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster