Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Տղամարդու 8 հատկանիշ, որոնց պարագայում կարող եք առողջ հարաբերություններ կառուցել

22.08.2024

Զուգընկեր ընտրելը կյանքի ամենակարևոր որոշումներից մեկն է։ Մենք ընտրում ենք ոչ միայն մարդու, ում հետ կիսելու ենք տարածությունը, այլև դաշնակից, ընկեր, աջակից: Կատարյալ մարդիկ, իհարկե, չկան, բայց յուրաքանչյուր մարդ ունի որոշակի որակներ, որոնց վրա արժե ուշադրություն դարձնել։

Հոգեբանները նշել են առողջ հարաբերությունների համար հարմար տղամարդու մի քանի հիմնական հատկանիշներ։

Զգացմունքային հասունություն

Սա զուգընկեր ընտրելիս հաշվի առնելու հիմնական կետերից մեկն է: Զգացմունքային հասունություն ունեցող տղամարդը կարողանում է կառավարել իր զգացմունքները, կարող է լսել, հասկանալ, կարեկցանք ցուցաբերել։ Նրա հետ հեշտ է վստահելի հարաբերություններ կառուցել։

Պատասխանատվություն

Տղամարդը, ով պատրաստ է լուրջ հարաբերությունների, գիտակցում է իր պարտականությունները և միշտ կատարում խոստումները։ Նա խուսափում է անիմաստ և անիրագործելի հայտարարություններից՝ հասկանալով, որ իր խոսքերն էական նշանակություն ունեն։ Այսինքն՝ ասում է ու անում, ոչ թե միայն խոստանում։

Հարգանք և ըմբռնում

Զուգընկերոջ նկատմամբ հարգանքը և նրա զգացմունքներն ու կարիքները հասկանալու կարողությունը հարաբերությունների պատրաստ տղամարդու անբաժանելի հատկանիշներն են: Երբ զուգընկերոջդ հետ ես, պետք է զգաս, որ քեզ հասկանում և հարգում են որպես մարդ։

Հակամարտությունները լուծելու ունակություն

Հարաբերություններում թյուրիմացություններն անխուսափելի են, ուստի կարևոր է, որ տղամարդն իմանա, թե ինչպես դրանք լուծել կառուցողական ճանապարհով։ Լավ զուգընկերը չի խուսափի կոնֆլիկտներից, բայց և չի գրգռի դրանք։ Նա կձգտի փոխզիջում գտնել և կարգավորել իրավիճակը, որպեսզի երկու կողմերն էլ գոհ լինեն։

Հումորի զգացում

Հումորի զգացումն անգնահատելի հատկություն է, որը կարող է հարստացնել հարաբերությունները և համատեղ կյանքն ավելի աշխույժ ու հաճելի դարձնել: Երբ զուգընկերները կարող են միասին ծիծաղել, դա ստեղծում է հատուկ կապ, որն ավելին է, քան պարզապես հաղորդակցությունը: Հումորը թույլ է տալիս յուրաքանչյուր զուգընկերոջը զգալ ավելի հանգիստ և բնական:

Աջակցություն և հոգատարություն

600x400

Լավ զուգընկերը միշտ պատրաստ է աջակցել ձեր ջանքերին և հոգ տանել ձեր բարեկեցության մասին: Նա կարողանում է հարմարվել ձեր կյանքում տեղի ունեցող փոփոխություններին՝ լինի դա մասնագիտական հաջողություններ, թե անձնական մարտահրավերներ, և միշտ ունի խրախուսական խոսքեր ու գործողություններ, որոնք ամրապնդում են ձեր կապը: Նրա հոգատարությունը դրսևորվում է մանրուքների մեջ՝ ձեր նախասիրությունների և կարիքների նկատմամբ ուշադրության, ինչպես ուրախությունները, այնպես էլ դժվարությունները ձեզ հետ կիսելու պատրաստակամության մեջ:

Ընդհանուր արժեքներ և հետաքրքրություններ

Ընդհանուր արժեքներն ու շահերը միասին ապրելու կարևոր կողմն են: Երբ երկու մարդիկ կիսում են կյանքի հիմնական սկզբունքները և ձգտում նմանատիպ նպատակների, դա ամուր հիմք է ստեղծում փոխըմբռնման և աջակցության համար:

Ազնվություն և անկեղծություն

Տղամարդու հետ ամեն ինչ պետք է լինի պարզ և հասկանալի, հարաբերությունները հարկ է կառուցվեն վստահության և անկեղծության վրա: Պետք չէ հանդուրժել գաղտնիքներն ու փակվածությունը. խուսափեք նրանցից, ովքեր հուզական ճոճանակներ են ստեղծում, սիրախաղ են անում այլ կանանց հետ, թույլ են տալիս իրենց հայտնվել ձեր կյանքում, իսկ հետո աննկատ անհետանալ, թաքցնել հեռախոսը և խոսել հանելուկներով, կարծես, թե պետք է նրան բացահայտել՝ որպես բարդ մարդու։ Այս ամենը ահազանգեր են, որոնք վկայում են այն մասին, որ հարաբերությունները հաստատ առողջ ու ներդաշնակ չեն լինի։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 3344 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Մեծանուն մարդիկ՝ երջանկության մասին. լավագույն մտքերի ընտրանի

08.03.2025
Սիրելի Լեդիներ, շնորհավորում ենք մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առիթով և միանում բոլոր այն բարեմաղթանքներին, որոնք այսօր կլսեք ձեր սիրելիներից, մտերիմներից։ Դրանցում, անխոս, ամենաշատ հնչող մաղթանքներից է երջանկությունը, ինչը ևս ցանկանում ենք ձեզ։

6 անսպասելի բոնուս, որոնք ստանում եք, եթե ձեր սիրտը կոտրված է

08.01.2025
Սիրելիի հետ բաժանումը կարող է դժվար և տխուր լինել, նույնիսկ, եթե այն նախաձեռնվել է ձեր կողմից։ Այնուամենայնիվ, վերականգնողական շրջանը կարող է բուժիչ և օգտակար լինել:

Ճանապարհ դեպի երջանկություն

31.12.2024
Հինգ հոգի իմաստունից վերցրեցին երջանկության քարտեզը և ճանապարհ ընկան երջանկություն փնտրելու։

Ինչպես պահել ցանկություն, որպեսզի այն անպայման իրականանա․ անհրաժեշտ մեթոդներն ու քայլերը

26.12.2024
Շատերը գիտեն ցանկության ուժի մասին: Ինչպե՞ս անել, որ ցանկությունը միայն երազանք չմնա, այլ իրականանա։

Ապագա ամուսնալուծության 4 նախանշան

18.12.2024
Ինչպե՞ս հասկանալ՝ ամուսնությունը կարելի՞ է փրկվել, թե՞ այն դատապարտված է փլուզման:

Ինչու են հաջողակ մարդիկ միայնակ․ հոգեբաների բացատրությունը

06.12.2024
Հասնելով կարիերայի բարձունքներին՝ մարդը հաճախ դատարկություն և մենակություն է զգում, երբ ծանոթների, մտերիմների և ընկերների հետ շփումն ավելի ու ավելի պակաս հաճելի է դառնում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-03-2025 12:24
Դառը ուտելիքը կարող է կանխել արյան ճնշման բարձրացումը, սիրտ-անոթային հիվանդությունները եւ դիաբետը, ինչպես նաեւ շատ այլ հիվանդություններ։ Միեւնույն ժամանակ, դառը նյութերը պաշտպանում են ազատ ռադիկալների առաջացրած վնասումներից եւ անգամ դանդաղեցնում են բջիջների ծերացման պրոցեսը։ Միեւնույն ժամանակ, դառը մթերքները ճնշում են բորբոքումները եւ ունեն հակաուռուցքային, հակաբակտերիալ եւ հակաօքսիդանտ ազդեցություն, հայտնել են գիտնականները։
18-03-2025 05:48
Ավստրալիայի դատարանը գեղեցկության թագուհուն մեղավոր է ճանաչել ինը տարի շարունակ ամուսնու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար: Այս մասին հայտնում է Nine News-ը։ Դատարանի առաջ է կանգնել 49-ամյա Քեթրին Իզոբել Հեյը, որը ողջ երկրում հայտնի դարձավ 1999 թվականին, երբ հաղթեց «Միսս Թասմանիա», ապա «Միսս Ավստրալիա» մրցույթներում։ Նա նաև 2002-ից 2009 թվականներին եղել է Թասմանիայի Լեյբորիստական կուսակցության պատգամավոր նահանգի խորհրդարանում:
18-03-2025 02:27
Քայլի Ջենները ցուցադրել է իր հիասքանչ կազմվածքը կիպ լատեքսային մինի զգեստով՝ Instagram-ում ներկայացնելով իր «Khy-ի ամենասեքսուալ հավաքածուն»: Քայլին նշել է, որ սա իր «ամենասեքսուալ հավաքածուն է մինչ այժմ», և կարժենա 148-ից 278 դոլար:
18-03-2025 01:43
Երգչուհի Ռիհաննան, ում վերջերս կասկածում էին երրորդ անգամ հղիության մեջ, նոր լուսանկարներ է հրապարակել իր Instagram-ում։ Նոր լուսանկարներում երգչուհին ներկայանում է նույն հանդերձանքով, ինչ վերջին միջոցառմանը։ Այնուամենայնիվ, լուսանկարում նա հարթ փորով է։ Սակայն երկրպագուները նկատել են նաև, որ Ռիհաննան այլ լուսանկարներ է ավելացրել այն դիրքերում, որտեղ նրա փորը չի երևում։
18-03-2025 00:45
Կարլի Քլոսը հայտարարել է, որ հղի է երրորդ երեխայով։ 32-ամյա մոդելը լուրով կիսվել է իր սոցցանցում՝ հրապարակելով ֆոտոշարք։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2025 թ․

01.03.2025
Մարտին նշանների մեծ մասը ստիպված կլինի մոռանալ սիրո և նոր զուգընկերներ փնտրելու մասին: Բայց երեք բախտավորներին կհաջողվի շրջանցել շրջափակումը և ցանկալի ժամադրություններ ունենալ։

LADYNEWS TV
Արսեն Գրիգորյանը թողարկել է «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացրած Will You Marry Me երգի տեսահոլովակը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
12.03.2025
Դիտվել է 616 անգամ
13.03.2025
Դիտվել է 584 անգամ
17.03.2025
Դիտվել է 516 անգամ
14.03.2025
Դիտվել է 453 անգամ
15.03.2025
Դիտվել է 426 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster