Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 19-25-ը 2024 թ․

19.08.2024

Նահանջող Մերկուրին կամաց-կամաց սողում է դեպի իր սահմանագիծը՝ մնում է համբերել մինչև այս շաբաթվա և հաջորդ շաբաթվա կեսը: Բայց առանց այս ճանապարհորդի էլ կան բազմաթիվ երկնային մարմիններ, որոնք ազդում են կենդանակերպի բոլոր նշանների վրա:

Խոյ

Աստղերը զգուշացնում են, որ այս շաբաթ Խոյերին սպասվում է հագեցված հասարակական և աշխարհիկ կյանք։ Տարբեր միջոցառումներ, շփումներ բիզնես գործընկերների հետ, հանդիպումներ հին ընկերների հետ, ժողովներ աշխատավայրում՝ դուք ամենուր կլինեք բարձունքում: Չորեքշաբթի օրը մտածեք, թե ինչ եք ուզում անել մոտ ապագայում։ Բոլոր առաջարկներից ու հնարավորություններից ընտրեք ամենաքիչ ռիսկայինը։ Ուրբաթ օրը հոգեկան անդորրը կարող է սասանվել, և դա բացասաբար կանդրադառնա բիզնեսի վրա։ Վերականգնեք առողջ քնի և հանգստի ռեժիմը: Վերանայեք ձեր սննդակարգը:

Ցուլ

Ողջ շաբաթվա ընթացքում Ցուլերը ստիպված կլինեն մեծ ուշադրություն դարձնել ֆինանսական հարցերին՝ փակել պարտքերը կամ հաշվարկել գնումների ավելի շահավետ տարբերակներ: Երեքշաբթի օրը կարող եք մեծ հիասթափություն ապրել մի մարդու հետ շփվելուց, ում նախկինում շատ էիք հավանել։ Փորձեք ամենաճիշտ դասը քաղել այդ իրավիճակից։ Հավանականություն կա, որ հինգշաբթի օրը ստիպված լինեք շտապ փոխել ձեր պլանները, իսկ դա հղի կլինի նյարդային և ֆիզիկական մեծ լարվածությամբ, արդյունքում՝ ուժի կորստով։ Հանգստյան օրերին կարող եք անհաշտ լինել ինքներդ ձեզ հետ, ուստի նախքան ձեր արտաքին տեսքը, գործողությունները կամ որոշումները քննադատաբար գնահատելը, դադար տվեք և հանգստացեք ամեն ինչից:

Երկվորյակ

Երկվորյակների համար շաբաթվա սկիզբը կարող է բարդ թվալ։ Նույնիսկ առօրյա գործերը կարող են ձեզանից պահանջել մոբիլիզացնել ձեր ողջ կամքի ուժն ու կարգապահությունը: Երկուշաբթին ու երեքշաբթին բարենպաստ են թիմում աշխատելու համար, սակայն մի մոռացեք բոլոր մասնակիցների հետ համաձայնեցնել գործողությունների ծրագիրը, այլապես սխալներից չեք խուսափի։ Հինգշաբթի օրը հարմար է ճանապարհորդությունների և գործնական բանակցությունների համար։ Շաբաթվա երկրորդ կեսին ժամանակ տրամադրեք եկամտի նոր աղբյուրներ փնտրելու համար։ Աշնանը զգալի ծախսեր են սպասվում, այնպես որ դեռ մի տարվեք գնումներով և խնայեք: Հանգստյան օրերին սպորտով զբաղվեք։

Խեցգետին

Խեցգետիններ, շաբաթվա առաջին կեսը լավագույն ժամանակը չէ մեծ գործեր իրականացնելու համար։ Եղեք ավելի շատ դիտորդ, քան մասնակից: Միայն դրսից նայեք, թե ինչ է կատարվում։ Վերլուծեք այն, ինչ տեսնում եք և մշակեք նոր ռազմավարություն հաջողության հասնելու համար: Սա վերաբերում է թե՛ բիզնեսին, թե՛ անձնական կյանքին։ Երեքշաբթի և չորեքշաբթի ձեռնպահ մնացեք էմոցիոնալ գործողություններից։ Շաբաթվա երկրորդ կեսին գումար խնայեք՝ ֆինանսներն առայժմ բավարար չեն լինի, բայց դա ժամանակավոր է։ Ուրբաթ օրը բարենպաստ է գրախանութ կամ գրադարան այցելելու, ինքնակրթության կամ խորացված ուսուցման համար։ Նույնիսկ, եթե դուք պարզապես ցանկանում եք կարկանդակ պատրաստել ինտերնետից վերցված նոր բաղադրատոմսով, ապա հաջոության կհասնեք:

Առյուծ

Այս շաբաթ Առյուծները բավականին մեծ հնարավորություններ կունենա ամեն ինչ, ամենուր և միանգամից ստանալու համար։ Երեքշաբթի օրվանից ձեր հարաբերությունները գործընկերների ու հարազատների հետ կսկսեն լավանալ։ Հինգշաբթի կամ ուրբաթ օրը ձեզ կարող են հրավիրել որևէ կարևոր իրադարձության, և ձեր կարիերայի առաջխաղացումը կախված կլինի այնտեղ ունեցած ձեր ելույթներից: Ամբողջ շաբաթ շատ շփումներ կլինեն, բայց հետևեք ձեր առօրյային և ճիշտ սնվելուն, որպեսզի ամեն ինչի համար բավարար ուժ ունենաք։ Հանգստյան օրերին զգայունություն եղեք ձեր ընտանիքի անդամների նկատմամբ և ավելի քիչ ընդհատեք նրանց:

Կույս

Արդեն շաբաթվա սկզբին Կույսերը կցանկանան ցույց տալ իրենց լավագույն կողմերը և ինքնահաստատվել կյանքի տարբեր ոլորտներում։ Բայց աստղերը զգուշացնում են, որ հիմա դրա համար լավագույն ժամանակը չէ։ Չորեքշաբթի օրը ոչ մի փաստաթուղթ մի ստորագրեք, եթե նույնիսկ երեք անգամ կարդաք բոլոր տառերը։ Ուրբաթ օրը հնարավորինս շատ ժամանակ և ուշադրություն հատկացրեք ձեր երկրորդ կեսին և մի խնայեք նվերների ու հյուրասիրությունների վրա: Շուտով ձեր հարաբերություններում կարող է ճգնաժամ սկսվել։ Փորձեք նախօրոք նվազեցնել դրա «կործանարար ուժը», և ձեր հովանավոր մոլորակը կօգնի կայունացնել ամեն ինչ:

Կշեռք

Շաբաթվա առաջին կեսին հատուկ ուշադրություն դարձրեք աշխատանքային հարցերին։ Կարգավորեք փաստաթղթերը, ավարտեք առկախված նախագծերը և խուսափեք վարկի կամ վերանորոգման հետ կապված ծախսերից: Չորեքշաբթի օրը կարող եք չպլանավորված, անկեղծ զրույց ունենալ մեկի հետ, ով կարող է օգնել ձեզ: Եղեք զուսպ, բայց ազնիվ: Շաբաթվա երկրորդ կեսին կարող է գործուղվեք. մի վստահեք անծանոթ ուղեկիցներին: Մինչև ամառվա վերջ կարող եք ունենալ երկարատև անքնության շրջան: Գիշերը լավ քնելու համար մի խուսափեք առողջ ապրելակերպից:

Կարիճ

Այս շաբաթ Կարիճների համար կյանքը կեռա: Բայց փորձեք նոր էներգիայի հոսքը խելամտորեն ծախսել, որպեսզի այն չվատնվի մանր անհեթեթությունների վրա։ Հիմա այնքան բարենպաստ շրջան է, որ եթե կենտրոնացնեք ձեր ուշադրությունը և ձեր ուժերը ճիշտ կիրառեք, ապա կկարողանաք իրականացնել վաղուց մտածված նվիրական ծրագրերը։ Երեքշաբթի օրը ձեր կյանքում կարող է հայտնվել դրական մարդ, ով արմատապես կփոխի իրադարձությունների ընթացքը։ Կարևոր հանգամանք՝ ձեռնպահ մնացեք նրա առջև ինքնաքննադատությունից և ինքնավստահության դրսևորումներից։ Ձեր հանգստյան օրերը նվիրեք տան կամ բնակարանի մաքրությանը:

Աղեղնավոր

Շաբաթվա առաջին կեսը կնշանավորվի հոգնածությամբ ու էներգիայի կորստով։ Այս ամենը կարող է խաթարել ձեր ընթացիկ կամ երկարաժամկետ ծրագրերը և նույնիսկ ձեր սովորական ապրելակերպը: Երեքշաբթի և չորեքշաբթի օրերին լուրջ գործեր մի ձեռնարկեք, քանի որ մեծ է ճակատագրական սխալներ թույլ տալու վտանգը։ Դանդաղեցրեք ընթացքը և փորձեք նկատել մանրուքները: Հինգշաբթի օրն աշխատանքային հարցերն աստիճանաբար կվերադառնան իրենց սովորական ռիթմին, և դուք կկարողանաք գլուխ հանել նույնիսկ նրանցից, որոնք հետաձգվել էին երկար ժամանակով։ Ուրբաթ օրը հարմար է իրավական և անշարժ գույքի հետ կապված հարցեր լուծելու համար։ Հանգստյան օրերին ժամանակ հատկացրեք ստեղծագործությանը կամ հանգստին:

Այծեղջյուր

Առաջիկա շաբաթը շատ բարենպաստ է նոր գաղափարների ու նախագծերի համար։ Երեքշաբթի աշխատավայրում հետաքրքիր չպլանավորված հանդիպում կարող է տեղի ունենալ։ Եթե զուգընկերոջ հետ ընդհանուր լեզու գտնեք, ապա շահավետ բիզնես պայմանագիր կկնքեք։ Ամբողջ շաբաթվա ընթացքում հատկապես զգույշ եղեք ձեր փաստաթղթերի հետ: Հինգշաբթի օրը մեծ է աշխատավայրում կոնֆլիկտների, տանը՝ վեճերի հավանականությունը։ Աշխատեք հարաբերություններ չպարզել և վերահսկել ձեր էմոցիաները․ այդ դեպքում իրավիճակն ինքնին կշրջվի ձեր ուզած ուղղությամբ: Ուրբաթ օրը հավաքեք իրերը և գնացեք անսովոր զբոսանքի՝ ձիով կամ մոտորանավով, որը նախընտրում եք:

Ջրհոս

Այս շաբաթ Ջրհոսների մոտ կարող է ցանկություն առաջանալ արտաժամյա աշխատանք ստանձնել՝ հանուն հավելյալ եկամուտների։ Սթափ գնահատեք ձեր ուժեղ կողմերը և խոստումներ մի տվեք՝ առանց վստահության, որ կարող եք դրանք կատարել։ Այնուամենայնիվ, եթե չհուզվեք և ամեն ինչին խելամտորեն մոտենաք, շաբաթը բարեհաջող կստացվի, և ձեր ծրագրերը կիրականանան, թեկուզ ոչ արագ, բայց հաստատուն: Հինգշաբթի օրը կարող է բարդ խոսակցություն լինել ձեր ղեկավարի հետ։ Մի հապաղեք, և այդ ժամանակ ձեզ կլսեն ու կգնահատեն: Շաբաթվա երկրորդ կեսին բարենպաստ կլինեն ուղեւորություններն ու ճանապարհորդությունները։

Ձկներ

Աստղերը զգուշացնում են, որ շաբաթվա սկզբին Ձկները պետք է ցուցադրեն իրենց դիվանագիտական բոլոր հմտությունները։ Ձեր աչքի առաջ պլանները կփոխվեն, և անսպասելի շփումներ կլինեն: Երեքշաբթի և չորեքշաբթի ձեզ վրա կարող է ընկնել դժվարությունների և անհանգստությունների ձնահյուսը: Մի ամաչեք ձեր սիրելիներից օգնություն խնդրելուց: Հինգշաբթի ամեն ինչ կարող է սխալ ուղղությամբ գնալ, բայց դժվար թե կարողանաք ազդել իրադարձությունների ընթացքի վրա։ Այսպիսով, պարզապես սպասեք, մինչև ամեն ինչ ինքն իրեն ստացվի: Միևնույն ժամանակ պլանավորեք իրադարձությունների ձեր հետագա ցանկալի ընթացքը: Հանգստյան օրերին ժամանակ գտեք գրքեր կարդալու և հաճելի ընկերակցությամբ զբոսելու համար։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 2112 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ դեկտեմբերի 16-22-ը 2024 թ․

16.12.2024
Վերջապե՜ս։ Մերկուրիի նահանջի շրջանն ավարտվել է, և այժմ ամեն ինչ ավելի լավ կլինի։ Ճիշտ է, ոչ բոլորի համար և ոչ անմիջապես, բայց եկեք ամեն ինչի մասին խոսենք հերթով:

Շաբաթվա աստղագուշակ․ դեկտեմբերի 9-15-ը 2024 թ․

09.12.2024
Մերկուրիի նահանջի վերջին շաբաթն է, և այս երկնային թափառաշրջիկը կկատաղի: Հետևաբար, մենք կուտակում ենք համբերություն և նախուտեստներ՝ սթրեսից ազատվելու համար

Շաբաթվա աստղագուշակ․ դեկտեմբերի 2–8-ը 2024 թ․

02.12.2024
Նահանջող Մերկուրին շարունակում է դանդաղեցնել մեր բազմաթիվ գործեր, սակայն նրա ազդեցությունն աստիճանաբար թուլանում է:

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը 2024 թ․

25.11.2024
Կենդանակերպի նշաններից շատերին հանգիստ շաբաթ է սպասվում, ինչը թույլ կտա ուժ ու էներգիա խնայել ոչ այնքան հեշտ տարվա վերջի համար։

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 18-24-ը 2024 թ․

18.11.2024
Այս շաբաթ սպասվում են հետաքրքիր և հագեցած իրադարձություններ, որոնք կօգնեն ավելի լավ հասկանալ մեր նպատակները և զարգացնել ռազմավարական մտածողությունը։

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 11-17-ը 2024 թ․

11.11.2024
Աստղերն ասում են, որ շաբաթը դժվար է լինելու կրակի նշանների, հեշտ՝ ջրային նշանների համար։ Բայց մի շտապեք անհանգստանալ դժվարությունների համար. կանխատեսումները մեզ տրվում են նրա համար, որպեսզի կարողանանք պատրաստվել հնարավոր դժվարություններին և նվազագույն կորուստներով հաղթահարել դրանք:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-12-2024 12:11
Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի փոքր բեմում այսուհետ հնարավոր կլինի դիտել «Հարաբերություններ» դրաման, որի հեղինակն ու բեմադրիչն Էլմիրա Սոլոյանն է։ Ներկայացման մեջ խաղում են թատրոնի դերասաններ Մանվել Խաչատրյանը, Արմեն Մարգարյանը, Աննա Մանուչարյանը, Ելենա Կասիմյանը։
21-12-2024 11:15
Օմսկում ընթացող գեղասահքի Ռուսաստանի առաջնությունում կանանց մենասահքի կարճ ծրագրից հետո առաջատարը Ադելյա Պետրոսյանն է, որը վաստակել է 85,78 միավոր։ Լավագույն եռյակում են նաեւ Ալինա Գորբաչովան (77,57) եւ Աննա Ֆրոլովան (75,01)։
21-12-2024 02:24
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին The Envelope ամսագրի նոր նկարահանման ժամանակ ցուցադրել է իր կազմվածքը բաց ուսերով զգեստով։ Հրատարակությունը լուսանկարը հրապարակել է սոցցանցերում։ 49-ամյա Անջելինա Ջոլին դարձել է ամսագրի դեմքը։
21-12-2024 01:28
Հոլիվուդյան դերասանուհի Մեգան Ֆոքսին կասկածում են դերասան Միկել Մորոնեի հետ սիրավեպի մեջ՝ ռեփեր Machine Gun Kelly-ի հետ բաժանվելուց հետո։ Այս մասին հայտնում է E!News տաբլոիդը։ Մեգան Ֆոքսի և Միկել Մորրոնեի սիրավեպի մասին բամբասանքները ծագել են «Մեգան. ձեր խոնարհ ծառան» ֆիլմում նկարահանումից հետո, որոնցում դերասանները խաղում էին գլխավոր դերերը:
20-12-2024 14:14
Հիրոսիմայի համալսարանի Կենսաբժշկական գիտությունների և առողջության բարձրագույն դպրոցի գիտնականները պարզել են, որ կոֆեինը շաքարով կամ արհեստական քաղցրացուցիչներով ավելի շատ է խախտում մկների ցիրկադային ռիթմերը, քան նույն խթանիչը՝ զուգորդված պարզ ջրի հետ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science of Food (SF) ամսագրում:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2024 թ․

01.12.2024
Դեկտեմբերի վերջին այնքան խառնաշփոթ կլինի, որ նույնիսկ առանց Մերկուրիի շատ բան կսողա դեպի ներքև: Բայց մի շտապեք նեղսրտվել. խնդիրները ձեզ կշրջանցեն, եթե չկորցնեք կենտրոնացումը:

LADYNEWS TV
Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ «Abnormal» երգով։ Լիլիթը խոստովանել է, երգն իր երգացանկի ամենասիրելի գործերից է, որից մինչ օրս «չի հագեցել»։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.12.2024
Դիտվել է 1020 անգամ
17.12.2024
Դիտվել է 720 անգամ
18.12.2024
Դիտվել է 648 անգամ
18.12.2024
Դիտվել է 581 անգամ
19.12.2024
Դիտվել է 365 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster