Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Հեյլի Բիբերն իր առաջին հարցազրույցն է տվել հղիության մասին և նկարահանվել ֆոտոշարքում

24.07.2024

27-ամյա Հեյլի Բիբերը շատ շուտով մայր է դառնալու, սակայն նրա առաջին հղի ֆոտոշարքն ամսագրի համար միայն հիմա է թողարկվել։

W ամսագիրը սոցցանցերում հրապարակել է մոդելի նոր լուսանկարները։ Շապիկի համար ընտրվել է կադր, որում Հեյլին կեցվածք է ընդունել Saint Laurent-ով՝ Էնթոնի Վակկարելոյի ներքնազգեստով։

Մեկ այլ լուսանկարում Բիբերը ցուցադրում է իր սլացիկ ոտքերը McQueen by Seán McGirr սվիտերով, Prada-ի գլխարկով և զուգագուլպաներով։

600x400

600x400

Նկարահանումների ժամանակ դերասան Սթիվեն Բոլդուինի դուստրը փորձել է նաև Rodarte-ից ժանյակավոր սպիտակ մինի, Alaïa վարդագույն մորթյա վերարկու, JW Anderson ծաղկային բրոշով վերնաշապիկ և այլ իրեր

600x400:

Լուսանկարներն արել է բրիտանացի Դեյվիդ Սիմսը, ով նախկինում աշխատել է մոդել Նատալյա Վոդյանովայի, դերասանուհի Զենդայայի և այլ աստղերի հետ։

600x400

Ամսագրին տված հարցազրույցում Հեյլին խոստովանել է, որ հղիության առաջին եռամսյակը հեշտ չի եղել տոքսիկոզի պատճառով։ Այժմ մոդելը լավ տրամադրություն ունի ուժային մարզումների և սպիտակուցներով հարուստ դիետայի շնորհիվ, որը բաղկացած է «շատ ձվից, հավից և սթեյքից»։

600x400

«Ես ուտում եմ այն ամենը, ինչ երեխան ուզում է: Եթե նա մի օր պիցցա ուզի, մենք պիցցա կպատրաստենք»,- խոստովանել է ապագա մայրը:

600x400

Հիշեցնենք, որ մոդելն իր հղիության մասին հայտարարել է 2024 թվականի մայիսի 9-ին։ Երեխան առաջինը կլինի Հեյլիի ու նրա ամուսնու՝ 30-ամյա երգիչ Ջասթին Բիբերի համար։

600x400

600x400

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 899 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սինդի Քրոուֆորդը կիսվել է երիտասարդ մնալու իր սիրելի գաղտնիքներից մեկով

11.09.2024
Սինդի Քրոուֆորդը դառնալով Good American-ի դեմք՝ պատմել է ջինսերի նկատմաբի իր սիրո, բազմակողմանիության և նորաձևության մեջ բոդի դրականության մասին:

Ամուսնանալ 42 տարեկանում. դերասանուհի Քեմերոն Դիասի և երաժիշտ Բենջի Մեդդենի սիրո պատմությունը

30.08.2024
Օգոստոսի 30-ին Քեմերոն Դիասը դառնում է 52 տարեկան։ Դիասը բազմաթիվ սիրավեպեր է ունեցել հայտնի տղամարդկանց հետ, սակայն իր ընտանեկան երջանկությունը նա գտավ ռոք երաժիշտ Բենջի Մեդդենի հետ ամուսնության մեջ։

Հեյլի Բիբերն իր առաջին հարցազրույցն է տվել հղիության մասին և նկարահանվել ֆոտոշարքում

24.07.2024
27-ամյա Հեյլի Բիբերը շատ շուտով մայր է դառնալու, սակայն նրա առաջին հղի ֆոտոշարքն ամսագրի համար միայն հիմա է թողարկվել։

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-09-2024 10:54
Դատարկ ստամոքսին մեկ բաժակ սուրճ խմելը կարող է առաջացնել այրոց և մարսողության խանգարում, նշում են սննդաբանները: Ըստ Daily Mail-ի՝ սուրճը բարձր թթվային ըմպելիք է, որը կարող է գրգռել ստամոքսի լորձաթաղանթը, առաջացնել թթվային արտադրություն և առաջացնել տհաճ ախտանիշներ: Այս ազդեցությունից կարելի է խուսափել, եթե հրաժարվեք դատարկ ստամոքսին սուրճ խմելու սովորությունից և այն օգտագործեք ինչ-որ ուտեստի հետ։
16-09-2024 10:38
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 6-րդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը կմրցի Հնդկաստանի թիմի հետ։ Հայաստանի թիմը 10 միավորով բաժանում է առաջինից երրորդ տեղերը Հնդկաստանի եւ Մոնղոլիայի հետ։ Առաջին 5 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Տրինիդադ եւ Տոբագոյին (4:0), Մեքսիկային (4:0), Հունգարիայի երկրորդ թիմին (3:1), Վիետնամին (3:1) եւ Չինաստանին (2,5:1,5):
16-09-2024 10:32
Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանն առաջին անգամ Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) վարկանիշային աղյուսակում բարձրացել է 49-րդ տեղ։ Նախորդ շաբաթ նա 50-րդն էր։ Դասակարգման առաջատարը լեհ Իգա Շվյոնտեկն է։ Վերջինիս հաջորդում են Արինա Սաբալենկան (Բելառուս) և Ջեսիկա Պեգուլան (ԱՄՆ)։
16-09-2024 05:04
Նյարդային համակարգի հիվանդություններ ունեցողները, ինչպես նաև հղի կանայք պետք է իրենց սննդակարգում ներառեն ճակնդեղ, հայտնում է NEWS.ru-ն։ Այս ուտեստը պարունակում է ֆտոր, ֆոսֆոր, մագնեզիում, մանգան, ցինկ, պղինձ, կալիում և երկաթ։ Ուստի այն օգնում է հորմոնալ և սրտանոթային համակարգերի հիվանդությունների, ինչպես նաև նյութափոխանակության խանգարումների դեպքում։ Կանխում է անեմիան, նշում են մասնագետները։
16-09-2024 01:12
Պաղեստինա-հոլանդական ծագումով ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդը նկարահանվել է Chopard ոսկերչական ապրանքանիշի գովազդում բաց կերպարով։ Համապատասխան նկարները հրապարակել է Vogue-ը։ 27-ամյա մոդելը կեցվածք է ընդունել կապույտ ջինսե տաբատով և սպիտակ բաճկոնով, որը հագել է մերկ մարմնի վրա։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր, 2024 թ․

01.09.2024
Բոլորն ավելի հեշտ սկսեցին շնչել, երբ օգոստոսի 28-ին ավարտվեց Մերկուրիի նահանջը: Սակայն սեպտեմբերին իր գագաթնակետին է հասնում նահանջող Սատուրնը, և նրա ազդեցությունը կենդանակերպի նշանների վրա չի կարելի անտեսել:

LADYNEWS TV
Լեդի Գագան եւ Բրունո Մարսը նոր երգ են թողարկել՝ «Die with a Smile»՝ վինտաժային ոգեշնչված տեսահոլովակով։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.09.2024
Դիտվել է 441 անգամ
11.09.2024
Դիտվել է 381 անգամ
12.09.2024
Դիտվել է 345 անգամ
13.09.2024
Դիտվել է 342 անգամ
14.09.2024
Դիտվել է 325 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster