Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 24-30-ը 2024 թ․

24.06.2024

Բոոտիդների աստղաթափությունը (իրականում՝ ասուպային հոսք) կշարունակվի ամբողջ շաբաթվա ընթացքում, և դա բարենպաստ ազդեցություն կունենա կենդանակերպի նշանների վրա: Այս ժամանակահատվածում մտքերը կնյութականան, ինչը նշանակում է, որ կմեծանա ձեր նվիրական ցանկություններն իրականացնելու հնարավորությունները։ Ընկնող աստղերի էներգիան բոլոր նշաններին կօգնի ավելի վճռական դառնալ և հաղթահարել դժվարությունները։

Խոյ

Այս շաբաթ Խոյերը նոր հնարավորություններ կունենան կյանքի տարբեր ոլորտներում։ Ճիշտ սահմանեք ձեր առաջնահերթությունները, որպեսզի ոչինչ բաց չթողնեք: Աստղերը խորհուրդ են տալիս ժամանակ չկորցնել ու չսպասել, որ փոփոխություններն ինքնուրույն գան։ Այս ժամանակահատվածում թիմում աշխատելն ավելի լավ արդյունքներ կտա, քան միայնակ գործելը։ Շաբաթվա սկզբին ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը։ Չորեքշաբթի և հինգշաբթի գործեք հնարավորինս ակտիվ, իրականացրեք միայն նախապես կազմված ծրագրերը և խուսափեք ինքնաբուխ ցանկություններից։ Հանգստյան օրերն անցկացրեք ձեր սիրելիների հետ՝ ցանկալի է բնության գրկում։

Ցուլ

Շաբաթը բավականին բարենպաստ կլինի Ցուլերի համար։ Հավանական է, որ երեքշաբթի օրը կհայտնվեք բոլորի ուշադրության կենտրոնում։ Լինի դա կորպորատիվ իրադարձություն, կամ հանդիպում, կամ ընկերների հավաք՝ դուք հնարավորություն կունենաք փայլելու և ցուցադրեուլ ձեր նոր կերպարը կամ նոր հմտությունները: Հինգշաբթի օրը Ցուլերը լավ գումար աշխատելու հնարավորություն կունենան։ Հանգստյան օրերին աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել դրսում և սպորտով զբաղվել, բայց ոչ թե ստիպողաբար, այլ հաճույքով։

Երկվորյակ

Այս շաբաթը համեմատաբար չեզոք կլինի Երկվորյակների համար։ Աշխատանքի մեջ չպետք է նոր գործեր և նախագծեր ստանձնեք, ավելի լավ է ավարտեք հինը՝ հավասարակշռված տեմպերով։ Հիմա ավելի լավ է ակտիվորեն զբաղվել ձեր անձնական կյանքով և սկսել իրականացնել նախանշված ծրագրերը։ Փորձեք պահպանել գաղտնիություն և ձեր ծրագրերով մի կիսվեք որևէ մեկի հետ: Շաբաթվա վերջում խուսափեք ֆիզիկական և էմոցիոնալ սթրեսից, հակառակ դեպքում դա կարող է առաջացնել քրոնիկ հիվանդությունների սրացում։

Խեցգետին

Այս շաբաթ Խեցգետնի նշանի տակ ծնվածների համար կարևոր է հնարավորինս զբաղվել բիզնեսով և ուշադիր լինել մանրուքների նկատմամբ։ Բոլոր նախագծերի վերջնաժամկետները սուղ կլինեն, և շատ բան պետք է ավարտին հասցվի հապճեպ: Հավանականություն կա, որ հենց այս ժամանակահատվածում մրցակիցները ձեր անիվների մեջ փայտ կդնեն, բայց հենց թշնամիներն են, ովքեր ի վերջո ձեզ լավ կծառայեն և կօգնեն ինչ-որ կարևոր բան սովորել: Հանգստյան օրերին դուք կարող եք զգալ ավելորդ աղմուկ և մեծ ուշադրություն: Թուլ մի տվեք ձեզ հոգնեցնել։

Առյուծ

Աստղերը հուշում են, որ այս շաբաթ Առյուծների համար այնքան էլ հեշտ չի լինի աշխատավայրում հավասարակշռություն պահպանելը։ Պետք է դադար տալ ու մտածել, պլանավորել նպատակներին հասնելու փուլերը։ Շատ հնարավորություններ կունենաք ինքնաիրացման համար։ Հիմա դուք պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեք ճակատագրի տարբեր նշաններին։ Չորեքշաբթին և հինգշաբթին կատարյալ կլինեն հաշտեցման, աշխատանքային և սիրային հարաբերությունների բարելավման համար։ Շաբաթվա վերջում պետք է լավ հանգստանաք․ ձեզ պետք է ակտիվ հանգիստ։

Կույս

Վաղ անցյալի իրադարձությունները Կույսին կհետապնդեն նաև այս շաբաթ: Փորձեք կարևոր դասեր քաղել այն ամենից, ինչ տեղի է ունեցել։ Աշխատեք ձեր սխալների վրա և բացահայտեք անախորժությունների հնարավոր աղբյուրները․ դա մեծապես կօգնի բարելավել իրավիճակը ապագայում: Չորեքշաբթի օրը հատկապես զգույշ եղեք՝ կասկածելի թղթեր մի ստորագրեք, ճանապարհը սխալ տեղում մի անցեք, ավելորդ բաներ մի ասեք։ Հանգստյան օրերին մտերիմները դժվար թե թույլ տան ձեզ հանգստանալ՝ հրահրելով կոնֆլիկտներ և բախումներ: Փորձեք չարձագանքել և չփչացնել ձեր նյարդերը։

Կշեռք

Նախընտրելի է, որ Կշեռքներն այս շաբաթը նվիրեն իրենց վրա աշխատելուն, ինչպես նաև սիրուն ու ստեղծագործությանը։ Շաբաթվա սկզբին հանկարծակի կարող եք ցանկանալ տեղափոխվել նոր աշխատանքի։ Կամուրջները մի և մի տաքացեք․ այժմ ամենահարմար ժամանակը չէ ձեր գործունեության ոլորտը փոխելու համար։ Միաժամանակ ամենայն ավելորդից ազատվելու ու տհաճ կապերը կտրելու ճիշտ ժամանակն է։ Այս շաբաթ աստղերը խորհուրդ են տալիս զերծ մնալ խոշոր գնումներից։ Չպետք է հույս դնեք նաև շահումների կամ հաջող ներդրումների վրա:

Կարիճ

Կարիճների ինտուիցիան այս ժամանակահատվածում հատկապես զգայուն կլինի, անպայման ականջալուր եղեք ձեր ներքին ձայնին, այն ձեզ ցույց կտա նպատակին հասնելու ճիշտ ուղին։ Շաբաթվա սկզբին ժամանակ մի խնայեք ստեղծարարության վրա․ այն անպայման հաջողությամբ պսակվի։ Հինգշաբթի օրը հնարավոր են զգալի շահույթներ, աշխատեք ամեն ինչ միանգամից չծախսել՝ ձեզ ֆինանսական առումով անբարենպաստ շրջան է սպասվում։ Հանգստյան օրերին հոգ տարեք տան և երեխաների մասին:

Աղեղնավոր

Շաբաթը Աղեղնավորի նշանի ներկայացուցիչների համար բարենպաստ ժամանակ կլինի ուղևորությունների և ճանապարհորդությունների համար, հատկապես դեպի ջրային ավազաններ։ Աշխատեք այս օրերին հնարավորինս ընդլայնել ձեր մտահորիզոնը։ Թարմ գաղափարները իրենց սպասեցնել չեն տա, և նոր տեղեկատվությունը արագ ու հեշտությամբ կյուրացվի: Չորեքշաբթի օրն արհամարհեք ուրիշների խորհուրդները և ինքներդ լուծեք բոլոր հարցերը՝ հույսը դնելով միայն սեփական փորձի և ուժերի վրա։ Մի փոքր ինքնավստահությունն ու առողջ էգոիզմը հիմա չեն խանգարի։

Այծեղջյուր

Այծեղջյուրներ, ձեզ շատ հետաքրքիր շրջան է սպասվում։ Ստեղծագործական մտածողության արթնացումը թույլ կտա ձեզ այս շաբաթ անհավանական իմաստուն որոշումներ կայացնել և նոր տեխնիկա մշակել՝ գաղափարները կյանքի կոչելու համար: Մտածեք այն մասին, թե ինչ կցանկանայիք սկսել կամ ավարտին հասցնել: Շաբաթվա վերջում ֆինանսական բախտը կժպտա Այծեղջյուրներին՝ կարող եք խոշոր գնումներ և ներդրումներ կատարել, որոնք ոչ միայն կփոխհատուցվեն, այլև լավ շահույթ կբերեն շատ մոտ ապագայում։

Ջրհոս

Աստղերը զգուշացնում են, որ Ջրհոսը թեւակոխում է կյանքի մի կարևոր շրջան, որի ընթացքում կարող են լինել և՛ շատ լավ, և՛ շատ տհաճ բաներ։ Բաց պահեք ձեր աչքերը և եղեք խելացի, որտեղ անհրաժեշտ է: Կուտակեք դրական էներգիա, դա օգտակար կլինի մեկ կոնկրետ խնդիր լուծելու համար։ Աշխատեք ուշադրություն չդարձնել տրամադրության հանկարծակի փոփոխություններին։ Լսեք հանգստացնող երաժշտություն, զբաղվեք յոգայով և մեդիտացիայով:

Ձկներ

Ձկներ, այս շաբաթ ձեզ կարող են այցելել տարբեր կրեատիվ գաղափարներ, որոնք կարող են զգալի եկամուտ բերել: Եղեք համբերատար և մի արագացրեք իրադարձությունները: Կենտրոնացեք ձեր նպատակների վրա: Չորեքշաբթի օրը կարող է թյուրիմացություն առաջանալ գործընկերների հետ, սակայն ձեր էմոցիաներին ազատություն մի տվեք՝ ի վերջո ձեր հարաբերությունները միայն կբարելավվեն։ Կարգավորեք ձեր աշխատանքային գրաֆիկը որքան հնարավոր է հարմար, որպեսզի աշխատեք առավել արդյունավետ: Շաբաթվա վերջում ժամանակ տրամադրեք լիցքաթափվելու համար:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 6361 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 25-31-ը 2026 թ․

25.05.2026
Գարնան վերջին շաբաթը նպաստավոր չէ երկար ճանապարհորդությունների կամ ռիսկային ձեռնարկումների համար: Ավելի շատ ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 18-24-ը 2026 թ․

18.05.2026
Մայիսի երկրորդ կեսը կենդանակերպի շատ նշանների համար բարենպաստ է սիրավեպերի և հարաբերությունների ամրապնդման համար։ Աստղերը նաև շատ հետաքրքիր բաներ են պատրաստել մյուսների համար։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 11-17-ը 2026 թ․

11.05.2026
Աստղերը խորհուրդ են տալիս այս շաբաթ չձեռնարկել մեծ նախագծեր: Լավագույնն է կենտրոնանալ հին խնդիրները լուծելու և սահուն առաջ շարժվելու վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 4-10-ը 2026 թ․ 

04.05.2026
Այս շաբաթ ինտուիցիան կլինի կենդանակերպի բոլոր նշանների առաջնորդող աստղը, իսկ բախտ կժպտա նրանց, ովքեր հետևում են որոշակի ծրագրի:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 27-ից մայիսի 3-ը 2026 թ․

27.04.2026
Այս շաբաթը փոփոխություններ կբերի բոլոր կենդանակերպի նշանների համար, անկախ նրանից՝ դա ձեզ դուր կգա, թե ոչ։ 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 20-26-ը 2026 թ․

20.04.2026
Այս ժամանակահատվածը կարելի է համարել համեմատաբար հանգիստ, բայց որոշ նշանների համար դա կլինի անդորր' փոթորկից առաջ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-05-2026 10:56
Խենթ կինոմարաթոնն ավարտվեց. Կաննի կինոփառատոնը հատեց եզրագիծը։ 2026 թվականի «Ոսկե արմավենու ճյուղը» բաժին հասավ Քրիստիան Մունջիուի «Ֆյորդ» ֆիլմին։ Այն պատմում է հինգ երեխա ունեցող զույգի մասին, որը տեղափոխվում է նորվեգական մի փոքրիկ գյուղ։ Այնտեղ նրանք սկսում են մեկուսացված կյանք և արագորեն մտերմանում տեղացիների հետ։ Սակայն շուտով խնդիրներ են ծագում։ Ճապոնուհի Օկամոտո Տաոն և ֆրանսուհի Վիրջինի Էֆիրան արժանացան «Լավագույն դերասանուհի» մրցանակին՝ ռեժիսոր Ռյուսուկե Համագուչիի «Հանկարծ» ֆիլմում իրենց դերերի համար։
25-05-2026 10:43
Անջելինա Ջոլիի հետ ութ տարվա սկանդալային դատական վեճերից հետո, դերասան Բրեդ Փիթը, կարծես, լիովին կորցրել է հավատը պաշտոնական ամուսնության նկատմամբ: Ներքին աղբյուրները պնդում են, որ դերասանը երջանիկ է Ինես դե Ռամոնի հետ, բայց չունի կրկին ամուսնանալու մտադրություն: Ներքին աղբյուրների խոսքով՝ Ջոլիի հետ կապված պատմությունը նրա վրա թանկ է նստել, և ոչ միայն տարիների դատական վեճերի պատճառով:
25-05-2026 10:25
Ձմերուկի բաղադրության մեջ կա մեծ քանակությամբ լիկոպին, որն անհրաժեշտ է յուրաքանչյուրի օրգանիզմին: Այն գործում է որպես հակաօքսիդատն և օգնում է խուսափել քաղցկեղից ու սրտանոթային հիվանդություններից: Ձմերուկի հյութը օգնում է մեղմել մկանային ցավերը, քանի որ այն պարունակում է նաև մեծ քանակությամբ ցիտրուլին: Այն մարդու օրգանիզմի համար շատ կարևոր ամինաթթու է, որից կախված է օրգանիզմում արյան ճնշումը: Ձմերուկն օրգանիզմից հեռացնում է տոկսիկները: Այն անփոխարինելի է քրոնիկ լյարդի հիվանդություններ ունեցողների համար, քանի որ այն ապատոկսիկավորում է օրգանիզմը և օգնում է լյարդի աշխատանքին:
25-05-2026 08:46
Sկանդալ Կաննում Միս Վենեսուելան դաժանորեն ծեծի է ենթարկվել իր հյուրանոցային համարում։ Հարձակվողը հերքում է մոդելի մեղադրանքները: Նա պնդում է, որ ինքն էլ նույնքան տուժել է, որքան Անդրեա դել Վալը իրեն վնասել է:
25-05-2026 07:09
Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի Չանդրապուր շրջանում չորս կին է զոհվել վագրուհու և նրա ձագերի հարձակման հետևանքով։ Այս միջադեպը դարձել է շրջանում այս տարվա ընթացքում վագրի մահացու հարձակման յոթերորդ դեպքը, հայտնում է The Indian Express թերթը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
20.05.2026
Դիտվել է 357 անգամ
19.05.2026
Դիտվել է 346 անգամ
21.05.2026
Դիտվել է 289 անգամ
22.05.2026
Դիտվել է 264 անգամ
24.05.2026
Դիտվել է 154 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster