Հրեշտակը
07.04.2024
Ծնվելուց մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն.
–Ես չգիտեմ, թե ինչու եմ գնում այդ աշխարհ: Ի՞նչ պետք է անեմ։
Աստված պատասխանեց.
-Ես քեզ հրեշտակ կտամ, որը միշտ քո կողքին կլինի: Նա քեզ ամեն ինչ կբացատրի։
-Բայց ինչպե՞ս կարող եմ հասկանալ նրան, չէ՞ որ ես նրա լեզուն չգիտեմ:
-Հրեշտակը քեզ կսովորեցնի իր լեզուն: Նա կպաշտպանի քեզ բոլոր դժվարություններից:
-Իսկ ինչպե՞ս և ե՞րբ կվերադառնամ քեզ մոտ:
-Քո հրեշտակը քեզ ամեն ինչ կասի:
-Ի՞նչ է իմ հրեշտակի անունը:
–Կարևոր չէ, թե ինչ է նրա անունը, նա շատ անուններ ունի: Դու նրան կանվանես «մայրիկ»:
Շնորհավոր Մայրության և գեղեցկության օրը, սիրելի կանայք, եղե՜ք սիրված և երջանիկ։ Դիտվել է 1959 անգամ
Читать на русском
|