Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

40 «լեգենդար» կանայք նկարահանվել են բրիտանական Vogue-ի հրաժեշտի համարի շապիկին

09.02.2024

Թողարկվել է բրիտանական Vogue-ի վերջին շապիկը, որը պատրաստել է նախկին գլխավոր խմբագրը. դրանում նկարահանվել են 40 հերոսուհիներ։ Քեյթ Մոսը և նրա դուստրը՝ Լայլան, Վիկտորյա Բեքհեմը, Անյա Թեյլոր-Ջոյը, Մայլի Սայրուսը, Իրինա Շեյքը, Սինդի Քրոուֆորդը, Կարա Դելևինը, Ջեյն Ֆոնդան, Կայա Գերբերը, Սալմա Հայեկը, Լինդա Եվանգելիստան, Էմբեր Վալետտան, Դուա Լիպան, Նաոմի Քեմփբելը, Սերենա Ուիլյամս, Օփրա Ուինֆրի և այլք:


Անցյալ տարվա հունիսին հայտնի դարձավ, որ Էննինֆուլը, ով 2017 թվականից գլխավորում էր բրիտանական Vogue-ը, լքում է իր պաշտոնը։ Նա Conde Nast-ում կստանձնի «գլոբալ խորհրդատվական պաշտոն՝ ավելի լայն ստեղծագործական նախագծեր իրականացնելու հնարավորությամբ»:

Հետաքրքիրն այն է, որ ըստ ինսայդերների՝ նա հեռացվել է աշխատանքից, քանի որ ցանկանում էր դուրս մղել Աննա Վինտուրին:

600x400

Էննինֆուլը գրում է, որ վստահ չէր, որ կկարողանա հավաքել և միասին նկարահանել 40 հերոսուհիներին, որոնք վերջին վեց տարիների ընթացքում հայտնվել են ամսագրի շապիկին: «Երկրի վրա 40 ամենապահանջված և փառաբանված կանայք կկարողանա՞ն դեկտեմբերյաn մեկ օր հավաքվել Նյու Յորքի ստուդիայում՝ միասնական նկար անելու համար: Փաստ՝ նրանք եկել են: Լոնդոնից, Նյու Յորքից, Փարիզից, Միլանից, Լոս Անջելես և այլ քաղաքներից, նրանք հայտնվել են կարծես երազում»։

600x400

Էննինֆուլը նշել է, որ բոլոր աստղերն այնպես են արել, որ ամեն ինչ հարթ ընթանա, և Ջիջի Հադիդը ժամանակին կարողացել է տուն վերադառնալ իր երեք տարեկան դստեր՝ Հայի մոտ։

600x400

Սինդի Քրոուֆորդ/Լուսանկարը՝ Ned Rogers/British Vogue

600x400

Քեյթ Մոս/Լուսանկարը՝ Ned Rogers/British Vogue

600x400

Կարա Դելևին/ Լուսանկարը՝ Ned Rogers/British Vogue

600x400

Ջիջի Հադիդ/Լուսանկարը՝ Ned Rogers/British Vogue

600x400

Մայլի Սայրուս/Լուսանկարը՝ Ned Rogers/British Vogue

600x400

Վիկտորիա Բեքհեմ/Լուսանկարը՝ Ned Rogers/British Vogue

600x400

Մոդելները նկարահանման ժամանակ/Լուսանկարը՝ Ned Rogers/British Vogue

Աղբյուր` LADYNEWS.am


Դիտվել է 3177 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ոչ միայն փաստերի իմացություն. խելացի մարդու 7 բնորոշիչ

07.03.2025
Ի՞նչն է մարդուն իսկապես խելացի դարձնում: Կարելի է ենթադրել, որ բարձր IQ–ն, էրուդիցիան և բարդ խնդիրներ լուծելու կարողությունը։ Բայց իրականում ինտելեկտը միայն գլխում արագ հաշվարկելու կամ շատ փաստեր հիշելու կարողությունը չէ:

«Միսս Եվրոպա 2025» գեղեցկության մրցույթում հաղթել է Ղրիմից ժամանած մասնակիցը

25.02.2025
33-ամյա Յուլիա Պավլիկովան Ղրիմից հաղթել է «Միսս Եվրոպա-2025» մրցույթում, որը տեղի է ունեցել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։

Տղամարդիկ բաժանումն ավելի ծանր են տանում, քան կանայք․ հետազոտություն

13.02.2025
Արդյո՞ք տղամարդկանց քիչ է անհանգստացնում միայնությունը, թե՞  իրենց մտահոգություններով հետ չեն մնում զուգընկերուհներից:

Գիտնականները պարզել են, որ կանոնավոր արձակուրդները սպասվածից ավելի օգտակար են

06.02.2025
Հետազոտողները կիսվել են խորհուրդներով, թե ինչպես պլանավորել արձակուրդը՝ դրանից առավելագույն օգուտ քաղելու համար:

2025 թվականի աստղագուշակը՝ ըստ կենդանակերպի նշանների

31.12.2024
2025 թվականի անձնական ծրագիրը աստղերի հետ համակարգելու համար եկեք ծանոթանանք աստղագուշակների կանխատեսումներին։ Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար նրանք արդեն կազմել են Օձի տարվա հորոսկոպը։

Նեյրոցանցը OnlyFans-ի մոդելին ճանաչել է աշխարհի ամենագեղեցիկ կին

25.12.2024
Արհեստական ինտելեկտն ընտրել է աշխարհի ամենագեղեցիկ կնոջը։ Նա 25-ամյա բրազիլացի մոդել Ռոզալին Քորալն է։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-03-2025 11:30
32-ամյա Դավիթ Մանուկյանն ու Մարի Կրեյբրրին կիսվել են իրենց հարսանիքի առաջին լուսանկարով։ Դավան (բլոգերի ստեղծագործական կեղծանունը) տեսանյութ է հրապարակել տոնակատարությունից և մի քանի ջերմ խոսք նվիրել կնոջը։
17-03-2025 11:27
Ջոնաթան Անդերսոնը լքում է Loewe նորաձեւության տան կրեատիվ տնօրենի պաշտոնը, որը նա զբաղեցնում էր 11 տարի։ Այս մասին 40-ամյա դիզայները հայտնել է սոցցանցերում։ Նա Instagram-ում հրաժեշտի գրառում է հրապարակել և հետահայաց պահեր` տանը աշխատելու շրջանից։ Ջոնաթան Անդերսոնը, ով նաև ղեկավարում է իր սեփական ապրանքանիշը՝ JW Anderson, կարող է դառնալ Dior-ի կրեատիվ տնօրեն:
17-03-2025 11:22
Կալիֆոռնիայի դատարանն ամերիկյան Starbucks սուրճի ցանցին պարտավորեցրել է 50 միլիոն դոլար փոխհատուցում վճարել վարորդ-առաքչին, որը լուրջ այրվածքներ է ստացել տաք ըմպելիքի սխալ փակված կափարիչի պատճառով, հայտնել է CNN-ը։
17-03-2025 11:13
Երկրպագուները զայրացած են արձագանքել Քանյե Ուեսթի նոր երգին, որում մասնակցություն ունեն նաեւ նրա դուստրը՝ Նորթ Ուեսթը, եւ սեքսուալ հանցանքի մեջ մեղադրվող Շոն «Դիդի» Կոմբսը: Քիմ Քարդաշյանը վրդովված է թրեքից եւ այն փաստից, որ իր դստերը ներքաշել են Դիդդիի պատմության մեջ։
17-03-2025 06:18
Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը 3 աստիճան առաջադիմել է Կանանց թենիսի ասոցիացիայի դասակարգման աղյուսակում եւ կարիերայում առաջին անգամ 36-րդն է։ Ինդիան Ուելսի WTA-1000 մրցաշարի եզրափակիչում աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկային հաղթած ռուսաստանցի Միրա Անդրեեւան առաջին անգամ 6-րդ տեղում է։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2025 թ․

01.03.2025
Մարտին նշանների մեծ մասը ստիպված կլինի մոռանալ սիրո և նոր զուգընկերներ փնտրելու մասին: Բայց երեք բախտավորներին կհաջողվի շրջանցել շրջափակումը և ցանկալի ժամադրություններ ունենալ։

LADYNEWS TV
Արսեն Գրիգորյանը թողարկել է «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացրած Will You Marry Me երգի տեսահոլովակը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
12.03.2025
Դիտվել է 587 անգամ
13.03.2025
Դիտվել է 549 անգամ
14.03.2025
Դիտվել է 417 անգամ
17.03.2025
Դիտվել է 411 անգամ
15.03.2025
Դիտվել է 398 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster