Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Ոչ միայն կապույտ. ջինսերի որ այլ գույներն են արդիական 2023 թվականի աշնանը և ձմռանը

12.10.2023

Կապույտ ջինսերը վաղուց դասական են և երբեք դուրս չեն գա նորաձեւությունից: Բացի այդ, կապույտի համար կան բազմաթիվ տարբերակներ՝ բաց կապույտից, որը հատկապես արդիական է ամռանը և ուշ գարնանը, մինչև մուգ կապույտ, որը կատարյալ է ցուրտ սեզոնի համար:

Բայց եթե բազմազանություն եք ցանկանում, խորհուրդ ենք տալիս դիտարկել նաև ջինսերի այլ երանգներ ևս։

Ներկայացնում ենք, թե հատկապես որ գույների ջինսերն են թրենդային այս աշնանը և ձմռանը:

Մոխրագույն

Մոխրագույնը սեզոնի հիթն է: Այն կարող եք կրել ամբողջ կերպարով կամ լրացնել այլ երանգներով՝ կապույտ, վարդագույն, սև, սպիտակ, կարմիր։ Այս գույնի ջինսերը հարմար են աշնան համար և, ինչպես կապույտները, ունեն բազմաթիվ տարբերակներ՝ բաց մոխրագույնից մինչև մուգ, գրեթե սև։ Դուք կարող եք միանգամից մի քանի մոդել ընտրել:

600x400

600x400

600x400

Սեւ

Սև ջինսերը համադրվում են ամեն ինչի հետ և կատարյալ են աշուն-ձմեռ սեզոնի համար: Միաժամանակ, դրանք այնքան էլ ձանձրալի և պաշտոնական տեսք չունեն, որքան, օրինակ, սև տաբատը: Այս գույնի օգտին մեկ այլ դրականը վերջինիս գործնականությունն է:

600x400

600x400

600x400

Բեժ և շագանակագույն

Անձրևի և ցուրտ եղանակի պայմաններում նպատակահարմար է սպիտակ ջինսերը փոխարինել բեժով. դրանք շատ ավելի ներդաշնակ տեսք ունեն եղանակի հետ: Խորհուրդ ենք տալիս նաև ուշադրություն դարձնել շագանակագույն և, անգամ, պղնձե երանգներին. դրանք հաճախ են հայտնվել 2023 թվականի աշուն-ձմեռ ցուցադրություններում և հետաքրքիր տեսք ունեն։

600x400

600x400

600x400

Մետաղական

Այս աշնանը մենք շարունակում ենք կրել մետալիկ երանգների իրեր, այդ թվում՝ ջինսերը։ Ի դեպ, նման մոդելներն արդիական են ոչ միայն երեկոյան, այլեւ ցերեկային կերպարի համար։ Ոճավորեք դրանք առօրյա հագուստով և գնացեք սրճարան՝ նախաճաշելու։

600x400

600x400

600x400

Խակի

Եվս մեկ երանգ, որը հատկապես ներդաշնակ տեսք ունի աշնանը։ Դրական կողմերից մեկն այն է, որ ապրանքանիշերն առաջարկում են այս գույնի մի քանի տարբերակ՝ բացից մինչև մուգ:

600x400

600x400

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 3295 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Այլևս արդիական չեն. 5 թրենդ, որոնք կմնան 2024–ում

09.01.2025
Նորաձևությունը երբեք կանգ չի առնում. որոշ միտումներ, հազիվ հանրաճանաչություն ձեռք բերելով, իրենց տեղը զիջում են նոր թրենդներին:

Flippy Bob. թրենդային սանրվածք, որը պաշտում են Քարդաշյանները, Բիբերը և Հադիդը

25.12.2024
Եթե ցանկանում եք ոճային և ժամանակակից տեսք ունենալ՝ առանց ժամեր ծախսելու, ապա շրջված բոբը հենց այն է, ինչը ձեզ հարկավոր է: Նրբագեղ, հեշտ և աներևակայելի տպավորիչ:

Ձմեռային 8 թրենդ, որոնք հաճոյախոսությունների տարափ կառաջացնեն

19.12.2024
Ջերմությունն ու ոճն այլևս չեն հակադրվում, այլ հիանալի կերպով լրացնում են միմյանց։

Տրիկոտաժի 5 նորաձև տեսակ, որոնք ձեր կերպարը կդարձնեն անսովոր և ոճային

29.11.2024
Գալիք ցուրտ սեզոնին տրիկոտաժը զարմացնում է տարբեր հյուսվածքներով և տեխնիկայով, որոնք նույնիսկ ամենապարզ սվիտերը դարձնում են արվեստի գործ: Կամ պարզապես` ոճային և գերժամանակակից:

Ձմեռային 5 թրենդ, որոնց արդեն պատրաստվելու ժամանակն է

30.10.2024
Սեզոնը, որի գալուն մնացել է քիչ ժամանակ, խոստանում է լինել ամենատարբեր նյութների և համարձակ շեշտադրումների իսկական հրավառություն, որը սովորական կերպարներին պայծառություն և հիշարժանություն կհաղորդի:

Ինչպիսին պետք է լինի կատարյալ սվիտերը 2024 թվականի աշնանը

02.10.2024
Զմրուխտին, որը 2024 թվականի գարուն-ամառ սեզոնում գրավել էր նորաձևության սիրահարների միտքն ու սրտերը, փոխարինելու է եկել կանաչի բոլոր երանգներից ամենաազնիվը՝ ձիթապտղի գույնը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
14-01-2025 11:10
ԱՄՆ քաղաքացուհուն թույլ չեն տվել մուտք գործել Լեհաստան, քանի որ նրա անձնագիրը լի է եղել ձեռագիր գրառումներով: Կնոջը կանգնեցրել են անձնագրային հսկողությունում, քանի որ նրա փաստաթղթում գրված են եղել օդանավակայանների գտնվելու վայրի և անունների մասին ձեռագիր նշումներ այն երկրների վիզայի դրոշմանիշերի տակ, որտեղ նա այցելել է:
14-01-2025 11:04
Հյու Ջեքմանը և Սաթթոն Ֆոսթերին առաջին անգամ տեսել են կրքոտ համբուրվելիս այն բանից հետո, երբ պարզվել է, որ նրանց գաղտնի հարաբերություններն այլեւս գաղտնիք չեն: «Ռոսոմախի»-ի 56-ամյա դերասանը և Բրոդվեյի 49-ամյա գեղեցկուհին սիրահարված տեսք ունեին և չէին կարողանում պոկվել իրարից, երբ համբուրվում էին իրենց մեքենայում Սան Ֆերնանդո In-N-Out-ում:
11-01-2025 10:25
Շաքարի ավելցուկը բացասական ազդեցություն է թողնում արյան շրջանառության վրա և կարող է հանգեցնել ներքին օրգանների խանգարման: Եզրահանգումը Կոպենհագենի համալսարանի սննդաբաններինն է: Միևնույն ժամանակ, սննդաբանները համոզված են, որ կարևոր ներքին օրգանները, ինչպիսիք են ուղեղը և սիրտը, նույնպես վնասվում են արյան անբավարարությունից: 
11-01-2025 10:18
Այրիս Էպֆելի անձնական հավաքածուն աճուրդի է հանվելու. հունվարին Christie's-ում աճուրդի հանվելիք ավելի քան 200 իրերի թվում են հանգուցյալ ինտերիերի դիզայների փիրուզագույն զարդերը, կրաքարի կանաչ արձանիկը, որը պատկերում է նրան սկուտեր վարելիս, վարդագույն, կարմիր և դեղին Carolina Herrera անսամբլը և 18 զույգ ակնոց, որոնցից ոչ մեկը սև չէ, հաղորդում է WWD-ն։ Ակնկալվում է, որ Այրիս Էպֆելի իրերի աճուրդը, որի հասույթը կուղղվի բարեգործությանը, կհավաքվի առնվազն 250 հազար դոլար:
11-01-2025 10:07
Քարդաշյան-Ջեներ ընտանիքը տարհանվել է Հիդեն-Հիլզի եւ Կալաբասասի իրենց առանձնատներից Լոս Անջելեսում հրդեհների պատճառով։ «Քենեթ» հրդեհը սպառնում է հասնել այն թաղամասեր, որտեղ ապրում է հանրահայտ ընտանիքը։ DailyMail.com-ի տվյալներով՝ Քիմ, Քլոե եւ Քորթնի Քարդաշյանները, Քրիս Ջեները, Քայլի Ջեները եւ Քենդալ Ջեները իրենց մերձավորների հետ միասին հաջող հեռացել են շրջանից։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2025 թ․

01.01.2025
Սա այն ամիսն է, երբ դուք կարող եք սկսել ամենահավակնոտ նախագծերը և ձգտել ձեր նվիրական նպատակներին: 

LADYNEWS TV
Spotify երաժշտական ծառայությունն ամփոփել է 2024 թվականի արդյունքները և որոշել տարվա ամենահայտնի երգը։ Խոսքը «Birds of a Feather» հիթի մասին է, որը կատարում է հայտնի ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
09.01.2025
Դիտվել է 742 անգամ
13.01.2025
Դիտվել է 619 անգամ
10.01.2025
Դիտվել է 574 անգամ
11.01.2025
Դիտվել է 431 անգամ
14.01.2025
Դիտվել է 269 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster