Թրենդ. 5 զույգ կոշիկ 2000-ականներից, որոնք արդիական են այսօր
25.08.2023
Դեռև տասը տարի առաջ մենք ծիծաղում էինք 2000-ականների կարմիր գորգի վրա հայտնի մարդկանց լուսանկարների վրա: Իսկ հիմա կրկին ոգեշնչվել ենք։
2000-ականների թրենդը նորաձևություն վերադարձավ մի քանի տարի առաջ։ Սկզբում ոճաբանները կարծում էին, որ դա անցողիկ կլինի, սակայն միտումը հաստատվել է, և այժմ ոչ ոք չի կասկածում, որ 20 տարի առաջվա թրենդների ժամանակակից մեկնաբանությունը մեզ հետ երկար ժամանակով է։
Եվ եթե սկզբը տրվեց զարդերից (հիշեք նույն չոկերները), ապա այժմ ավելի ու ավելի շատ կոշիկներ են զրոյականներից վերադառնում նորաձեւություն։
Քառակուսի քթով բոկոտիներ
Թերևս ամենավառ թրենդը, որը վերադարձել է 2000-ականների վերջից։ Հատուկ շքեղություն՝ բոկոտիներ կաշվե կապիչներով, որոնք կարելի է մի քանի անգամ պտտել ոտքի շուրջը:
Այս մոդելը նորաձևություն վերադարձավ դեռևս 2020-ի համավարարակի ժամանակ և ամուր արմատավորվել է թրենդների մեջ. այժմ դուք կարող եք վստահորեն գնել այս մոդելը և վստահ լինել, որ հաջորդ գարնանը դրանք ևս արդիական կլինեն:
Ինչի հետ հագնել․ միդի և մաքսի զգեստներ, սարաֆաններ, 0-ականների կիսաշրջազգեստներ, առօրյա կամ պատառոված ջինսերի հետ:
Ակորդեոն երկարաճիտ կոշիկներ
Դրանց պաշտում էին Ջեյ Լոն (աստղը մշտապես կրում է դրանք) և Ռիհաննան, որն այն ժամանակ նոր էր սկսում իր փայլուն կարիերան։ Ակորդեոնային երկարաճիտ կոշիկները բարձր վերնամասով են, բավական ազատ և մի քանի անգամ ծալված:
Դրանք նորաձևություն վերադարձան տասականների վերջում և իրենց հաստատուն տեղը գտան «տգեղ կոշիկների» դարաշրջանում։ Գալիք աշնանն ակորդեոն երկարաճիտ կոշիկները կրկին թրենդային կլինեն:
Ինչի հետ հագնել․ մինի կիսաշրջազգեստով կամ ջինսե շորտերով, եթե երեկույթի եք գնում։
Բաց կրունկով լոֆերներ
Այս մոդելը ևս պարտական է «տգեղ կոշիկների» նորաձևության վերադարձին. թրենդը հիշել է Gucci-ն մոտ հինգ տարի առաջ՝ թողարկելով անկրունկ մորթյա լոֆերներ (ապրանքանիշը դեռ թարմացնում է այս մոդելների շարքը): Իհարկե, թրենդը ակնթարթորեն որդեգրվեց Zara-ի կողմից, և այժմ նման մոդելներ հեշտ է գտնել կոշիկի բազմաթիվ ապրանքանիշերում:
Ինչի հետ հագնել. գերժամանակակից տաբատ կոստյումներով՝ մի փոքր զվարճություն և անլուրջություն ավելացրեք պաշտոնական հանդերձանքին:
Հարթակով և բարձր կրունկներով կոշիկներ
Խոսքը նրանց մասին չէ, որոնցում հարթակը օգնեց ինչ-որ կերպ կանգնել առնվազն 12 սանտիմետր բարակ կրունկի վրա. այս կոշիկները հայտնի էին տասականներին և դեռ չեն վերադարձել նորաձևություն: Իսկ ահա Bratz տիկնիկների կոշիկները, ինչպես մոդելն անմիջապես անվանվեց համացանցում, մի քանի տարի առաջ հիշվեցին Versace-ի կողմից. ապրանքանիշը թողարկել է զանգվածային կրունկներով և հարթակով կոշիկներ՝ պատված ատլասե գործվածքով: Դրանք այսօր էլ արդիական են։
Ինչի հետ հագնել․ միդի կիսաշրջազգեստներ կամ գերգլամուր տեսքով՝ Bratz տիկնիկների ոճով (հո միայն Բարբին չպե՞տք է լինի թրենդում):
Սրածայր երկար քիթով կոշիկներ, այդ թվում՝ երկարաճիտ
Ուշադրություն, ոչ թե միայն սուր, այլ երկարաձիգ: Որպես կանոն, նման քթով երկարաճիտ կոշիկները նույնպես շատ կիպ են նստում ոտքին։ «Little Muck՝s shoes»-ը որոշ ժամանակ տարածված էր 2000-ականներին և գրեթե 20 տարի անց կրկին հայտնվել է թրենդում: Այն մինչ ճրս էլ տարօրինակ է թվում, բայց դա այլևս ոչ մեկին չի մտահոգում:
Ինչի հետ հագնել. ուղիղ ջինսե տաբատով և սպիտակ վերնաշապիկով՝ շեշտը թողնելով կոշիկների վրա:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2706 անգամ
Читать на русском
|