Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Քենդալ Ջենները կարծում է, որ քչերն են ցանկանում հանդիպել իր հետ

17.08.2023

Քենդալ Ջենները նկարահանվել է Harper`s Bazaar-ի համար ֆոտոշարքում և հրատարակությանը տված հարցազրույցում խոսել հոգեկան առողջության մասին, և թե ինչու, իր կարծիքով, քչերը կցանկան հանդիպել իր հետ։

Ամսագրի շապիկի համար սուպերմոդելը կեցվածք է ընդունել MIu Miu-ի ասեղնագործված վարտիքով՝ սեզոնի ամենաքննարկվող հագուստներից մեկը:

Քենդալը մանկուց սկսել է նկարահանվել ընտանեկան ռեալիթի շոուում։ Նրա ավագ քույր Քիմ Քարդաշյանն այդ ժամանակ արդեն հայտնի էր։ Մոդելը պատմել է, որ «ուժեղ կանանցով» շրջապատված մեծանալն իրեն ավելի իմաստուն է դարձրել և օգնել «ինքնագնահատականի զգացում ձևավորել»։

600x400

Այժմ կարիերայի, անձնական կյանքի և ներքին վիճակի միջև հավասարակշռություն պահպանելու համար Քենդալը հաճախում է հոգեթերապևտի։ Մեկուկես տարվա թերապիան օգնել է նրան դառնալ ավելի հավասարակշռված: «Ես այցելում եմ իմ թերապևտին շաբաթը մեկ անգամ, ուստի ամեն շաբաթ նոր բան եմ իմանում իմ մասին: Ես անընդհատ զարգանում եմ ու պարզապես ուրախ եմ դրա համար»:

600x400

Քենդալը, ով, ըստ լուրերի, սիրավեպ ունի ռեփեր Բադ Բաննիի հետ, ասում է, որ սիրո մեջ ինքը շատ համառ մարդ է և պատրաստ է մինչև վերջ պայքարել հարաբերությունների համար։ Միևնույն ժամանակ նա հասկանում է, որ ոչ բոլորը կհամաձայնեն հանդիպել իր հետ։

600x400

«Եթե սիրում եմ, ապա սիրում եմ ուժեղ և առանց ներողամտության: Չեմ սիրում հրաժեշտը և կպայքարեմ, որ հրաժեշտ չտամ: Միշտ կպայքարեմ հարաբերությունների համար: Ես ոչ մի բանից չեմ հանձնվում: Որոշ մարդիկ պատրաստ չեն հանդեպել ինձ հետ նման պայմաններով։ Բայց դա նորմալ է: Ես նախընտում եմ այդպես վարվելել, քան փակվել (զգացմունքներով) և նրանց հնարավորություն չտալ»:

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 2923 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

79-ամյա Հելեն Միրենը բացահայտել է իր կազմվածքի գաղտնիքը. օրական անհրաժեշտ է ընդամենը 12 րոպե

07.01.2025
Կարմիր գորգերի վրա դերասանուհին պարբերաբար գերազանցում է նույնիսկ իր երիտասարդ գործընկերներին։

Լեոնարդո դի Կապրիոյի անեծքը. ինչպես է դերասանը «սև նշան» դնում իր նախկինների վրա

22.11.2024
Հոլիվուդում լեգենդներ են պտտվում դերասանի սիրատոչորության մասին, սակայն վերջին շրջանում կանայք դժվարությամբ են համաձայնվում նրա հետ ժամադրության գնալ: Խնդիրը օսկարկիր դերասանի հակասական հեղինակությունն է:

«Միսս Ինթերնեյշնլ 2024»-ը Վիետնամից է և շատ ամաչկոտ

14.11.2024
Օրերս Տոկիոյում կայացավ «Միսս Ինթերնեյշնլ 2024» մրցույթի եզրափակիչը, որի հաղթող ճանաչվեց վիետնամցի ուսանողուհի, 22-ամյա Հյուն Թհի Թհան Թյունը:

Աննա Եղոյանի պոեզիաթերապիան

06.11.2024
Շատերն աշունը համարում են տարվա ամենառոմանտիկ եղանակը, և բանաստեղծուհի Աննա Եղոյանը բացառություն չէ։

Դրամատիկ կյանք. կանայք Արմեն Ջիգարխանյանի կյանքում

08.10.2024
Դերասան Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին։ Նրա կյանքը լի էր սիրային փորձություններով, հատկապես բուռն էին կյանքի վերջին տարիները։

Սինդի Քրոուֆորդը կիսվել է երիտասարդ մնալու իր սիրելի գաղտնիքներից մեկով

11.09.2024
Սինդի Քրոուֆորդը դառնալով Good American-ի դեմք՝ պատմել է ջինսերի նկատմաբի իր սիրո, բազմակողմանիության և նորաձևության մեջ բոդի դրականության մասին:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-01-2025 11:16
Սուրճի մեջ դարչին ավելացնելը կարող է մի փոքր իջեցնել արյան շաքարը և զսպել քաղցը: Այս մասին The Conversation-ին ասել են Հարավային Ավստրալիայի համալսարանի սննդաբանները։ Դարչինի կարողությունը՝ արագացնել քաշի կորուստը, գնահատվել է բազմաթիվ հետազոտությունների արդյունքում: Դրանցից մեկը ցույց է տվել, որ օրական 1,5 գրամ դարչին օգտագործելը (կես թեյի գդալում պարունակվող քանակությունը) մի քանի ամսվա ընթացքում նվազեցրել է գոտկատեղի շրջագիծը 1,68 սմ-ով։
15-01-2025 11:12
Ջիջի Հադիդը դարձել է Rabanne «Million Gold for Her» օծանելիքների նոր դեմքը, որոնք մարմնավորում են ուժի, հաջողության եւ բույրի վստահության հաղթանակը։ «Ինձ դուր է գալիս հավասարակշռությունը։ Իմ անձը շատ բանով տղամարդկային երանգներ ունի, ուստի ինձ դուր է գալիս կանանց եւ տղամարդկանց տարրերի համադրումը բույրի մեջ»,- ասել է Հադիդը։
15-01-2025 11:08
Նոր հետազոտության համաձայն՝ տղամարդկանց մոտ գանգուղեղային վնասվածքից մահանալու հավանականությունը երեք անգամ ավելի բարձր է կանանցից։ Նոր հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են Brain Injury ամսագրում, գիտնականները հայտնաբերել են նաև, որ 75 եւ ավելի բարձր տարիքի տարեց մարդիկ գանգուղեղային վնասվածքների հետ կապված մահացության ամենաբարձր ցուցանիշներն ունեն՝ ավելի քան 86 մահ յուրաքանչյուր 100 հազար մարդու հաշվով։
15-01-2025 01:20
Քեյթ Միդլթոնը վերադարձել է հիվանդանոց, որտեղ բուժում էր անցնում քաղցկեղից։ Ինչպես ինքը՝ արքայադուստրն է ասում, քաղցկեղի բուժումը շատ անկանխատեսելի է։ Դու կարող ես քեզ լավ զգալ այսօր, իսկ հետո կարող են դարձյալ դժվար օրեր գան:
15-01-2025 00:23
Ջեսիկա Սիմփսոնը 10 տարվա ամուսնությունից հետո բաժանվել է ամուսնուց՝ ռոմանտիկայի պակասի պատճառով։ Աստղը խոստովանել է, որ ինքն ու Էրիկը վաղուց առանձին են ապրում։ Մի քանի ամիս զույգը փորձում էր փրկել իրենց հարաբերությունները, բայց ոչինչ չէր ստացվում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2025 թ․

01.01.2025
Սա այն ամիսն է, երբ դուք կարող եք սկսել ամենահավակնոտ նախագծերը և ձգտել ձեր նվիրական նպատակներին: 

LADYNEWS TV
Spotify երաժշտական ծառայությունն ամփոփել է 2024 թվականի արդյունքները և որոշել տարվա ամենահայտնի երգը։ Խոսքը «Birds of a Feather» հիթի մասին է, որը կատարում է հայտնի ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
09.01.2025
Դիտվել է 742 անգամ
13.01.2025
Դիտվել է 623 անգամ
10.01.2025
Դիտվել է 574 անգամ
11.01.2025
Դիտվել է 434 անգամ
14.01.2025
Դիտվել է 285 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster