Վերջին հանգստյան օրերի արդյունքում «Բարբի» ֆիլմն ԱՄՆ-ում վաստակել է ևս 33,7 միլիոն դոլար՝ տարածաշրջանում տոմսարկղային մուտքերը հասցնելով 500 միլիոն դոլարի։
Հյուսիսային Ամերիկայից դուրս ֆիլմի հասույթը գերազանցել է 657 միլիոն դոլարը՝ կինոնկարի ընդհանուր եկամուտը հասցնելով 1,18 մլրդ դոլարի։
Այսպիսով, «Բարբի»-ն դարձավ Warner Bros-ի պատմության մեջ երկրորդ ամենաշատ եկամուտ ունեցող ֆիլմը։ Առջևում միայն «Հարրի Փոթերը և մահվան պարգևները. Մաս 2»-ն է ՝ 1,31 մլրդ դոլար արդյունքով։
Ինչ վերաբերում է 2023 թվականի ցուցանիշներին, ապա այստեղ Գրետտա Գերվիգի ֆիլմը զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն «Սուպեր Մարիո եղբայրները»-ին՝ վերջինիս ցուցանիշը 1,35 միլիարդ դոլար է։
Ի վերջո, «Բարբին» դարձել է միանձնյա առաջատար կանանց կողմից ստեղծված կինոնկարների ցանկում։ Նախկինում առաջատարի դափնին պատկանում էր «Կապիտան Մարվելին». վերջինիս ստեղծման վրա աշխատել են Աննա Բոդենը և Ռայան Ֆլեքը։
19-07-2025 09:51 Անջելինա Ջոլիի ավագ կենսաբանական դուստրը տեղափոխվել է նրա տնից, հաղորդում է Daily Mail-ը: Աղբյուրի տվյալներով՝ Շայլոն, ով անցյալ տարվա մայիսին դարձավ 19 տարեկան, այժմ ապրում է իր մտերիմ ընկերուհու՝ պարուհի Քեոնի Ռոուզի հետ:
19-07-2025 09:44 Դենիզ Ռիչարդսը պնդում է, որ բազմիցս ենթարկվել է ընտանեկան բռնության իր ամուսնու՝ Աարոն Ֆիպերսի կողմից, ով մեկ շաբաթ առաջ ամուսնալուծության հայց է ներկայացրել իրենից: Դերասանուհին և OnlyFans-ի մոդելը ոստիկանությանը տրամադրել է հարձակման լուսանկարները և ստացել արգելող որոշում՝ ամուսնուն իրեն մոտենալը կանխելու համար: 54-ամյա Ռիչարդսը դատական հայց է ներկայացրել ամուսնու դեմ և հայտարարությանը կցել է 2022 թվականին արված իր աչքի կապտուկների լուսանկարները:
19-07-2025 09:36 Ձկան յուղի պատիճների մեջ պարունակվող օմեգա-3 ճարպաթթունների ցածր չափաբաժինները կարող են նվազեցնել էպիլեպսիա ունեցողների նոպաների հաճախականությունը, ինչը տեղի չի ունենում դեղորայքային բուժման միջոցով: Օրական ձկան յուղի երեք պատիճները (օմեգա-3 ճարպաթթուների մոտ 1080 միլիգրամ) բավարար է, որպեսզի ի հայտ գան դրական արդյունքներ:
18-07-2025 09:42 Կոֆեինը կարող է կանխել խրոնիկական սթրեսի հետևանքով առաջացած դեպրեսիայի զարգացումը՝ փոխազդելով աղիների և ուղեղի միջև կապի վրա։ Չինաստանում նման եզրակացության են հանգել Չունցինի բժշկական համալսարանի գիտնականները։
18-07-2025 09:36 Չինաստանի Նանկին քաղաքում (Ցզյանսու նահանգ) ձերբակալվել է 38-ամյա մի տղամարդ՝ Ցզյաո մականունով, որը առցանց հայտնի է որպես «Կարմիր քույր»։ Հետաքննիչների տվյալներով՝ տղամարդը, որը հագնվել է կնոջ պես, սեռական հարաբերություն է ունեցել տղամարդկանց հետ, ապա գաղտնի նկարահանել է միջադեպը և առցանց վաճառել է անպարկեշտ տեսանյութերը։ Նա պնդում է, որ քնել է ավելի քան 1000 տղամարդու հետ։