2023 թվականի աշնանային 3 ամենականացի թրենդները
03.08.2023
Ցուրտ սեզոնը մոտ է. մենք սկսում ենք պատրաստվել:
Ներկայացնում ենք երեք շատ կանացի միտում գալիք սեզոնի համար։
Գրոտեսկային գոտկատեղ
Գոտկատեղի ընդգծված գիծը մեկ վերադառնում է նորաձևություն, մեկ կրկին, մեծ չափերի թրենդի հերթական փուլով, մոռացվում։ Այս աշնանը նորաձեւության սիրահարները ոչ միայն կընդգծեն գոտկատեղը, այլև դա կանեն հատուկ գրոտեսկով։
«Ավազե ժամացույցի» ուրվագիծը վերադառնում է չափազանցված տեսքով՝ գոտկատեղի հատվածում կտրուկ անկումներով, որոնք ձեռք են բերվում արհեստականորեն ավելացված ծավալների օգնությամբ:
Կիպ կրկող գոտկատեղով զգեստներ, կոնքերի մոտ բացվող բաճկոններ, լայն ուսերով վերարկուներ. պետք է խոստովանեք, որ կանացիությունը կարտահայտվի բավականին յուրահատուկ ձևով:
Ռոզետներ
Այս թրենդը հաստատ չի կարելի նոր ու անակնկալ անվանել. մենք հասցրինք այն վայելել դեռ գարնանը, չմոռացանք ամռանը և կշարունակենք կրել այն գալիք աշնանը։
Վրադիր ծավալային կտորե ծաղիկներն արդեն կարելի է ձեռք բերել ապրանքանիշերի շատ խանութներում: Որպես կանոն, դրանք կա՛մ կարվում են հագուստների վրա, օրինակ՝ կանացի կտրվածքով բլուզների կամ զգեստների, կա՛մ վաճառվում են ժապավենների վրա, որպեսզի ինքներդ աքսեսուարը կապեք այնտեղ, որտեղ ուզում եք։
Միանգամից զգուշացնենք. թրենդն, իսկապես, կանացի է, բայց մի փոքր ռետրո ոճով. կեղծ ծաղիկները եկել են անցյալ դարից, բայց նորաձևություն են վերադարձել 2000-ականների կեսերին և կարող են ասոցիացիաներ առաջացնել տարբեր դարաշրջանների հետ:
Բարձր կտրվածքներ
Եվ կանացի է, և շատ սեքսուալ, և նաև առաջին սեզոնը չէ, որ թրենդում է: Բարձր կտրվածքներն այս տարվա կարևոր թրենդներից են, որոնք դուք ամռանը կարող էիք տեսնել անգամ ջինսե մաքսիների վրա:
Բայց աշնանը մենք չենք փնտրում կտրվածքներ ամենաակնառու բաների վրա՝ զգեստներին ու կիսաշրջազգեստներին ավելացվում են վերարկուները, ջինսերը և տաբատները։ Կարևոր հավելումն այն է, որ արդիական են միայն լայն մոդելները, որոնցում կտրվածքներն ավելացնում են ծավալներ:
Եթե տաբատների բարձր կտրվածքները ձեզ համար մի փոքր համարձակ են թվում, հավատարիմ մնացեք դասականին. փորձեք կտրվածքներով մաքսի զգեստներ կամ վերարկուներ։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2506 անգամ
Читать на русском
|