Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 24-30-ը 2023 թ․

24.07.2023

Մերկուրին կմիանա Վեներայի հետ՝ հարթելով հակասությունները, մեզ տրամադրելով մտերմության: Եվ չնայած ընդհանուր իրավիճակը շարունակում է լարված մնալ, մեզ համար ավելի հեշտ կլինի շփվելն ու բանակցելը։ Կարծես ճակատագիրն ինքն է դրդում հարցերի խաղաղ լուծմանը՝ ցույց տալով, թե ինչպես է հնարավոր և անհրաժեշտ գործել։

Լավ ժամանակ է ձեր գաղափարները ներկայացնելու համար:

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 24-30-ը 2023 թ. Խոյ

Գործերը շատ սահուն կընթանան: Ճիշտ է, որոշ նախագծերի նկատմամբ անտարբեր կդառնաք, փոխարենը կհայտնվեն նոր ծրագրեր։ Եթե լուրջ խոսակցություն ունեք, ապա անկախ դատավոր հրավիրեք՝ ձեզ խաղաղարար պետք կգա։ Իսկ ժամանակաշրջանի վերջում կենտրոնացեք ընտանեկան գործերի վրա։ Այստեղ կկարողանաք բացահայտել ձեր բոլոր տաղանդները և առանց ջանքերի լուծել այն խնդիրները, որոնք նախկինում երբեք չեն արվել։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 24-30-ը 2023 թ. Ցուլ

Դուք կկարողանաք օպտիմալացնել այն գործերը, որոնք կանգ են առել: Տեղեկությունները, որոնք ընկերները կհաղորդեն շաբաթվա առաջին կեսին, կօգնեն ձեզ հաջողության հասնել կարիերայում։ Բայց անձնական կյանքի հարցերը պետք է ինքնուրույն լուծվեն։ Փորձեք հանգստյան օրերն անցկացնել ձեր սիրելիների հետ։ Նրանք ձեզ էներգիա կհաղորդեն և համընթացս շահավետ գաղափար կտան, որը կարող եք իրականացնել շատ մոտ ապագայում։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 24-30-ը 2023 թ. Երկվորյակ

Հանգիստը լավ բան է, իսկ ձեզ համար դա պարզապես անհրաժեշտ է։ Ավելին, այս շաբաթվա ցանկացած ճամփորդություն և ուղևորություն շատ հաջող կանցնի։ Հանգիստ ճանապարհ ընկեք՝ ձեզ անմոռանալի փորձ է սպասվում: Բիզնեսում փորձեք ավելի շատ համբերություն և հաստատակամություն ցուցաբերել։ Գնահատեք իրավիճակը ողջախոհությամբ: Զգացմունքները, հուզական կապվածությունները հաշիվ չեն, դրանք միայն կխանգարեն:

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 24-30-ը 2023 թ. Խեցգետին

Այս շաբաթ մեկ անգամ չէ, որ ստիպված կլինեք հիշել «Ոչ ամենը, ինչ փայլում է, ոսկի է» ասացվածքը: Ձեզ հիմա մոլորեցնելը հեշտ է, զգոն եղեք։ Վստահեք միայն ապացուցված փաստերին և հնարավորության դեպքում հետաձգեք կարևոր փաստաթղթերի ստորագրումը։ Հատկապես զգույշ եղեք ֆինանսների հետ կապված հարցերում։ Ռիսկն այժմ միայն կորուստների կհանգեցնի, նույնիսկ եթե ի սկզբանե վստահ եք, որ գործը հեշտ է տրվելու:

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 24-30-ը 2023 թ. Առյուծ

Իրավիճակները վերադառնում են անցյալ, ճակատագիրը կարծես թե քննում և դիտարկում է, թե արդյոք հաշվի առե՞լ եք անցյալի սխալները, արդյոք կարո՞ղ եք դա անել այս անգամ։ Ցանկացած խնդիր այժմ լուծվում է հեշտությամբ, առանց ջանքերի: Եվ այնուամենայնիվ, դուք կարող եք դուրս գալ մասշտաբներից: Մի տրվեք ձեր թույլ կողմերին, աշխատեք ամեն ինչում չափը պահպանել։ Իսկ շաբաթվա վերջում մի կողմ դրեք բոլոր գործերը (նույնիսկ անհետաձգելի) ու հանգստացեք։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 24-30-ը 2023 թ. Կույս

Անհիմն անհանգստությունը, տագնապները ձեզ պահում են լարվածության մեջ: Դուք հակված եք կասկածամիտ, դատապարտող և վախով վերաբերվել նույնիսկ նրանց, ում վստահում եք: Ձեր վախերն իրական հիմք չունեն, սա կուտակված հոգնածությունն է։ Հնարավորության դեպքում կտրվեք աշխատանքից: Գոնե հանգստյան օրերին լրիվ անջատվեք աշխատանքից, կենցաղային խնդիրներից։ Ձեզ թույլ տվեք հանգստանալ:

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 24-30-ը 2023 թ. Կշեռք

Շատ տարբեր ու դժվար գործեր կլինեն։ Ցանկություն կլինի փախչել եռուզեռից, թաքնվել մարդկանցից։ Դուք պետք է հավաքվենք և գործենք՝ չնայած կասկածներին։ Այո, դուք ստիպված կլինեք որոշ ժամանակ մոռանալ ինքներդ ձեզ, բայց խաղն արժե ռիսկին: Ավելի շատ ազատ ժամանակ կհայտնվի շաբաթվա երկրորդ կեսին։ Պլանավորեք հանդիպել ընկերների հետ հանգստյան օրերին: Սա ձեզ ուժ կտա և կբարձրացնի ձեր տրամադրությունը:

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 24-30-ը 2023 թ. Կարիճ

Ներդաշնակ և հանգիստ շաբաթ է։ Սա լավ ժամանակ է ցանկացած գործընկերության համար: Շաբաթվա վերջում հավանական է մի իրավիճակ, որը ցույց կտա, թե ով ինչի է արժանի։ Դիմակներն ընկել են, կհասկանաք, թե ինչ խաղ էին խաղում ձեր ընկերները։ Ձեզ մի կորցրեք, իրավիճակը շրջեք ձեր օգտին և հաղթող կլինեք։ Հերիք է զայրանաք կամ վիրավորվեք ու պահը կկորչի, առիթը բաց կթողնեք։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 24-30-ը 2023 թ. Աղեղնավոր

Ամեն ինչ վերադառնում է, և այժմ դուք նույնպես կցանկանաք վերադառնալ նրան, ինչ մոռացված էր։ Նախկին հոբբի կամ աշխատանք, հին ընկերներ․ դրա համար դուք պատրաստ եք զոհաբերությունների, հրաժեշտ տվեք ներկայի ձեռքբերումներին: Կամուրջները մի այրեք։ Փորձեք համատեղել եղածը ներկայի հետ։ Կարևոր է հավասարակշռություն գտնել և նպատակ չդնել այն բաների վրա, որոնք չափազանց դժվար իրականանալի են (կամ չեք կարող ձեզ թույլ տալ) կամ այլևս արդիական չեն:

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 24-30-ը 2023 թ. Այծեղջյուր

Դուք հնարավորություն կունենաք զարգացնելու այն նախագծերը, որոնք վերջերս խոչընդոտների են բախվել։ Սակայն ավելի լավ է բանակցությունները վարել շաբաթվա առաջին կեսին։ Հանգստյան օրերին մոտ ավելի դժվար կլինի ընդհանուր հայտարարի գալ։ Եվ ոչ միայն ուրիշների, այլ նաև ինքներդ ձեզ հետ: Սա հիանալի շրջան է ինքներդ ձեզ, ձեր գործողությունների դրդապատճառները և ձեր առջեւ դրված նպատակները հասկանալու համար։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 24-30-ը 2023 թ. Ջրհոս

Էմոցիոնալ անկայուն շաբաթ է։ Գետինը կարծես ոտքերիդ տակից սահում է։ Վախը մեծ աչքեր ունի, խնդիրներն այնքան մեծ չեն, որքան պատկերացնում եք։ Հիմնական բանը փոփոխություններին չդիմադրելն է, և դրանք երկար սպասել չեն կարող։ Կարգի բերեք ձեր պահարանը և մտքերը: Հիմա ժամանակն է վերանայելու այն ամենը, ինչի վրա հիմնված է ձեր ինքնագնահատականը: Ձեզ կարող է անհրաժեշտ լինել հոգեբանի օգնություն։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 24-30-ը 2023 թ․ Ձկներ

Ավելորդ ամեն ինչից ազատվելու անհրաժեշտություն կզգաք։ Ավելորդ կապերը, ինչպես ավելորդ առարկաները, խառնում են ձեր մտավոր տարածքը: Վերցրեք ավելն ու առանց ափսոսելու, կյանքից ջնջեք այն ամենը, ինչը ձեզ խանգարում է առաջ շարժվել: Ավելի ուշադիր հետևեք ձեր առողջությանը: Ցանկացած հիվանդության ավելի լուրջ վերաբերվեք, քան նախկինում: Այժմ կարող եք բռնել հիվանդության մեկնարկը և կանխել դրա զարգացումը:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 7037 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 16-22-ը 2026 թ․

16.11.2026
Այս օրերը, հավանաբար, կբերեն նվաճումների ճանաչում, անձնական կյանքում հանգստություն և գործնական հարաբերությունների վերականգնում:

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 9-15-ը 2026 թ․

09.11.2026
Շաբաթը խառը կլինի. ոմանց բախտը կբերի, մյուսները ստիպված կլինեն ինքնուրույն լուծել կուտակված խնդիրները, իսկ որոշներն էլ նույնիսկ կկանգնեն ընտրության առաջ, որը կփոխի նրանց ապագա ծրագրերը։

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 2-8-ը 2026 թ․

02.11.2026
Գալիք շաբաթը կլինի լարված. ոմանք ստիպված կլինեն զբաղվել կուտակված գործերով, մյուսները՝ վերանայել սիրելիների հետ հարաբերությունները, իսկ մի մասը հնարավորություն կունենա բարելավելու իրենց ֆինանսական վիճակը:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը 2026 թ․

26.10.2026
Եթե ոչ մի վատ բան չպատահի, ապա շաբաթն արդեն իսկ կարելի է հաջողված համարել: Այդուհանդերձ, լավ բաներ էլ կլինեն:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 19 - 25-ը 2026 թ․

19.10.2026
Այս շաբաթ ատ գործընթացներ կդանդաղեն, իսկ թե ինչպես դա կազդի կենդանակերպի նշանների վրա, ներկայացված է մեր աստղագուշակում:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 12-18-ը 2026 թ․

12.10.2026
Այս շաբաթը կլինի աշնան ամենահեշտ շաբաթներից մեկը։ Նորալուսնից (հոկտեմբերի 10) հետո կենդանակերպի շատ նշաններ հիանալի հեռանկարներ են ստացել թե՛ գործնական, թե՛ անձնական հարաբերություններում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-11-2026 12:29
44-ամյա Անն Հեթուեյը երրորդ անգամ մայր է դարձել: «Սատանան Prada է կրում» ֆիլմի աստղը և նրա ամուսինը՝ Ադամ Շուլմանը, այժմ մեծացնում են երեք երեխա: Դեռևս մանրամասներ չկան՝ նորածինի կամ նրա անվան մասին, բայց պապարացիներն արդեն լուսանկարել են Աննին երեխայի հետ:
18-11-2026 12:09
Փրինսթոնի համալսարանի հետազոտությունը ցույց է տվել, որ նույն ժանրի և տասնամյակի երգերը տարբեր մարդկանց մեջ զարմանալիորեն նման հիշողություններ են արթնացնում, նույնիսկ եթե այդ հիշողությունները խիստ անձնական են թվում։ Գիտնականներն այդ ազդեցությունը կապում են մշակութային սցենարների հետ, որոնք ազդում են իրադարձությունների մասին մեր հիշողութունների և տարիներ անց դրանց մտովի վերադառնալու վրա։
18-11-2026 10:18
Վաղ սկսվող (մինչև 65 տարեկանը) Ալցհայմերի հիվանդության լիարժեք դրսևորումից հինգ տարի առաջ կարող են հաճախանալ դեպրեսիայի, գլխապտույտի և գլխացավի դրվագները։ Նման եզրակացության են հանգել Օուլուի և Արևելյան Ֆինլանդիայի համալսարանների հետազոտողները։
17-11-2026 19:53
Քենդալ Ջենները կրկին դարձել է սոցիալական ցանցերի կատակների առարկա։ Մոդելի անհարմար վարունգ կտրելու փորձի տեսանյութը տարածվել է համացանցում, նույնիսկ նրա քրոջը՝ Քայլիին, ծիծաղեցնելով։ Հիմա բոլորը խոսում են նրա տարօրինակ դիմահարդարման մեթոդի մասին, որը անվանել են «անհպում»։ Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ L'Oréal Paris-ի պաշտոնական էջը հրապարակեց Քենդալի տեսանյութը, որտեղ նա օգտագործում է ապրանքանիշի նոր բարձիկավոր դիմահարդարման միջոցը։ Սակայն, միջոցով դիմահարդարման քսելու եղանակը ցույց տալու փոխարեն, մոդելը հայտնվում է ամբողջությամբ քսված դեմքով։ Եվ երբ խոսքը վերաբերում է միջոցը քսելուն, ակնհայտ է դառնում, որ նա պարզապես կեղծում է գործընթացը, քանի որ սպունգը մնում է լիովին մաքուր՝ այդպիսով խախտելով արարողակարգի չգրված կանոնը։
17-11-2026 19:49
Արքայազն Ուիլյամը թագավորական ընտանիքի ֆուտբոլի ամենամեծ երկրպագուն է։ Նա սիրում է գնալ խաղերի, այդ թվում՝ իր ավագ որդուն՝ Ջորջի հետ, և երբեմն նույնիսկ պատրաստ է խախտել թագավորական անվտանգության կանոնները՝ կարևոր խաղ դիտելու համար։ Հենց դա էլ տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի Իսպանիա-Անգլիա խաղի ժամանակ, ըստ The Mirror-ի։ Լիգայի ընդհանուր փուլի չորրորդ փուլի մաս կազմող խաղը տեղի ունեցավ Բարսելոնայում։ Խաղում մասնակցում էին համանուն իսպանական ակումբը և «Աստոն Վիլլան», բրիտանական ակումբը, որին Ուիլյամը երկրպագում է համալսարանական տարիներից ի վեր։ Արքայազնը գնացել էր խաղը դիտելու ոչ մենակ, այլ Ջորջի հետ՝ այդպիսով խախտելով արարողակարգի չգրված կանոնը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.11.2026
Դիտվել է 1260 անգամ
13.11.2026
Դիտվել է 433 անգամ
15.11.2026
Դիտվել է 417 անգամ
17.11.2026
Դիտվել է 242 անգամ
18.11.2026
Դիտվել է 195 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster