Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 10-16-ը 2023 թ․

10.07.2023

2023 թվականի հուլիսի 10-ից 16-ն ընկած շաբաթվա հորոսկոպը կենդանակերպի բոլոր նշաններին խորհուրդ է տալիս հատկապես այս ժամանակահատվածում սթափ գնահատել իրենց հնարավորությունները։ Հնարավոր է, որ ամեն ինչ պլանավորվածի համաձայն չընթանա, եւ դուք ստիպված լինեք հարմարվել փոփոխվող հանգամանքներին։ Ուստի աշխատեք ավելորդ պարտավորություններ չստանձնել ու պատրաստ եղեք ցանկացած անակնկալի։


Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 10-16-ը 2023 թ. Խոյ

Խոյերի համար այս շաբաթը բավականին պասիվ կլինի։ Կյանքի առաջնահերթությունների վերաիմաստավորումը շաբաթվա վերջին կարող է հանգեցնել ամեն ինչ միանգամից արմատապես փոխելու ցանկության։ Զգուշացեք նման որոշումներ կայացնելուց։ Բայց վերագնահատում անել, թե բարոյական, թե նյութական, միանշանակ արժե: Մի կառչեք հնից, քանի որ դա ձեզ թույլ չի տալիս քայլ կատարել դեպի ապագա։

Սիրելիի հետ հարաբերություններում սովորեք փոխզիջումների գնալ, այլապես վեճերը կդարձնեք ձեր կյանքի անբաժանելի մասը։ Մասնագիտական ոլորտում սպասողական կեցվածք ընդունեք։ Հանգստյան օրերն անցկացրեք լճակի ափին կամ գեղատեսիլ բնության գրկում։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 10-16-ը 2023 թ. Ցուլ

Ցուլերը պետք է պատրաստ լինեն գործերում որոշակի լճացման, մի արագացրեք իրադարձությունները, ամեն ինչ պետք է շարունակվի իր բնականոն հունով։ Փորձեք հետևել տարբեր նախանշաններին, որոնցով այս շաբաթը հարուստ կլինի։ Հիշեք, որ պատահական իրադարձություններ չկան, և եթե դրանք ձեզ հետ պատահեն, ապա իրենց մեջ շատ կարևոր դաս են կրում։

Վստահեք ձեր ինտուիցիային, հիմա սա, թերեւս, լավագույն խորհրդատուն է ձեզ համար: Աշխատանքում գործընկերների հետ կարող են թյուրըմբռնումներ կամ թյուրիմացություններ առաջանալ, նման իրավիճակները նվազագույնի հասցնելու համար փորձեք ամենակարևոր հարցերը լուծել նամակագրության միջոցով։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 10-16-ը 2023 թ. Երկվորյակ

Իրենց կյանքի ռոմանտիկ կողմից Երկվորյակները ստիպված կլինեն մի փոքր շեղվել։ Ձեր ուշադրությունն ամբողջությունն ամբողջությամբ զբաղված կլինի կարիերային ու ֆինանսներին վերաբերող հին հարցերով, որոնց լուծումն այլեւս ուշանել չի կարելի։ Բայց մի տխրեք դրա համար, քանի որ ձեր հաղորդակցման հմտություններն ի վիճակի են լուծելու ցանկացած դժվարություն, գլխավորը՝ իսկապես ցանկանալն է:

Հոգ տանրեք ձեր առողջության մասին, արագ ինքնաբուժման կարողությունը կարող է ձախողվել: Անպայման ժամանակ գտեք քաղաքից դուրս լավ հանգստի համար: Մի անտեսեք կանխարգելիչ միջոցառումները, դա կօգնի կանխել որոշ հիվանդություններ։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 10-16-ը 2023 թ. Խեցգետին

Այս շաբաթ աշխատանքային հարցերը չափազանց շատ ժամանակ կխլեն Խեցգետիններից։ Աստղերը խորհուրդ են տալիս չափազանց զգույշ լինել փաստաթղթերի հետ, ավելի լավ է վերահաստատել նախկինում ստացված պայմանավորվածությունները, դա կխնայի ձեր ժամանակն ու ջանքերը։

Պատրաստ եղեք այն փաստին, որ արտաքին հանգամանքները ձեզ անընդհատ շեղելու են, սա կլինի ձեր սկզբունքներին հավատարմության յուրահատուկ փորձություն: Ստեղծագործական ինքնաիրացումը կօգնի ձեզ շեղվել աշխատանքային խառնաշփոթից, մի զրկեք ձեզ դանից:

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 10-16-ը 2023 թ. Առյուծ

Առյուծի հմայքը կօգնի առաջին իսկ վայրկյաններից հաղթել ուրիշներին։ Հին հարցերի ու խնդիրների լուծումը կլինի միանգամայն անցավ ու հեշտ։

Նոր ծանոթությունը կարող են վերածվել լուրջ ռոմանտիկ հարաբերությունների կամ իսկական ընկերության, թեև հարկ է նշել, որ և՛ առաջին, և՛ երկրորդ տարբերակները բարենպաստ կլինեն ձեզ համար։ Շաբաթվա վերջում պլանավորեք ուղևորություն դեպի ամառանոց, որտեղ կարող եք հանգստանալ բնության գրկում:

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 10-16-ը 2023 թ. Կույս

Ամեն ինչ կշռադատելու և հապճեպ որոշումներ չընդունելու ունակությունը Կույսերին կօգնի խուսափել անախորժություններից։ Ընկերական ուսը կդառնա իսկական հենարան, մի շտապեք հրաժարվել օգնությունից, դուք դեռ ամենազոր հրաշագործ չեք։

Անձնական հարաբերություններում պետք է մի փոքր անկեղծ լինեք, մի վախեցեք ցույց տալ ձեր իրական զգացմունքները ձեր սիրելիին, քանի որ չեք կարող իրական հարաբերություններ կառուցել միայն ամենօրյա հաղորդակցության վրա: Չորեքշաբթի օրվանից սկսեք թեթեւ ֆիզիկական վարժությունների անել՝ ուղղված ողնաշարի ամրացմանը։ Հանգստյան օրերին ընկերական շփումը իսկական լուծում կլինի ձեզ համար։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 10-16-ը 2023 թ. Կշեռք

Մի շտապեք ուրիշների մոտ գովերգել ձեր մտադրությունները, քանի որ չարագործները կարող են ամեն կերպ փորձել վնասել ձեզ: Կարիերայի ոլորտում Կշեռքներն ակնհայտորեն հաջողակ կլինեն, մի հապաղեք՝ դուք արժանի եք այն նվերներին, որոնք ճակատագիրը առատաձեռնորեն տալիս է ձեզ։

Նախաձեռնողականություն դրսևորեք, և դա կնկատվի ու կպարգևատրվի: Շաբաթվա վերջին կազմակերպեք փոքրիկ խնջույք ընտանիքի և ամենամտերիմ ընկերների համար։ Բնությունը, շփումը, ակտիվ խաղերը ձեզ համար իսկական բուժիչ բալասան կդառնան։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 10-16-ը 2023 թ. Կարիճ

Հիշեք, որ մեծ տուն կառուցելու համար նախ պետք է ամուր հիմք գցել․ Կարիճները հիմա հենց ամուր հիմքի մասին պետք է հոգ տանեն իրենց գործունեության մեջ։

Հետևաբար, վերլուծեք ձեր թույլ կողմերը և մտածեք, թե ինչպես կարելի է դրանք լրացնել․ գուցե արժե անցնել վերապատրաստման դասընթաց, թեմատիկ վարպետության դասեր կամ որևէ այլ բան, որը կօգնի ձեզ դառնալ գնահատելի արհեստավարժ մի կոնկրետ ոլորտում: Ուշադիր եղեք ձեր առողջության նկատմամբ, եթե վատ եք զգում, դիմեք մասնագետի, ինքնաբուժումը պատշաճ արդյունք չի տա։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 10-16-ը 2023 թ. Աղեղնավոր

Աղեղնավորներին հիանալի շրջան է սպասվում, երբ նրանք կցանկանան մոռանալ գործերի մասին կամ գոնե բավական մակերեսորեն վերաբերվել դրանց՝ չխորանալով նրբությունների մեջ։

Հնարավորության դեպքում կարճատև արձակուրդ կամ մի երկու լրացուցիչ հանգստյան օր վերցրեք, ազատ ժամանակը տրամադրեք ինքներդ ձեզ, ձեր հետաքրքրություններին, հոբբիներին, ընտանիքին և, իհարկե, հանգստին։ Հետաքրքիր պատմություն ունեցող մի փոքրիկ քաղաք մեկնելը ձեզ կպարգևի նոր հույզեր, բարձր տրամադրություն և նոր ձեռքբերումների ոգևորություն:

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 3-9-ը 2023 թ. Այծեղջյուր

Դուք պատրաստ եք լինել ձեր շահերի իսկական մարտիկ, պարզապես հիշեք, որ չափից դուրս ճնշումը կարող է ձեր դեմ շրջվել։ Դուք պարզապես չեք կարող միայնակ բարձունքների հասնել, ուստի այժմ ժամանակն է մտածել համախոհների վստահելի թիմի մասին, որոնց հետ կարող եք իրականություն դարձնել նույնիսկ ամենահամարձակ երազանքները:

Այծեղջյուրների գաղափարն իրենց բիզնեսի մասին կարող է շատ հստակ ուրվագծվել, բայց մտահղացումից բացի, դեռ չարժե գործնականում առաջ շարժվել: Լճափին հանգիստը կօգնի վերականգնել ուժը։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 10-16-ը 2023 թ. Ջրհոս

Պատրաստ եղեք այն փաստին, որ աշխատանքը կկլանի ձեր ամբողջ ժամանակը: Զգացմունքները լիովին կհեղեղեն Ջրհոսներին, բայց նույնիսկ այդ դեպքում փորձեք զսպել ինքներդ ձեզ: Աշխատավայրում խառնաշփոթ իրավիճակ կլինի, անկանխատեսելի փոփոխություններից հնարավոր չէ խուսափել։

Այս ամենում գլխավորը, հիշե՛ք, ցանկացած փոփոխություն ձեզ համար միայն դեպի լավը կլինի։ Հանգիստը և լավ քունը կօգնեն վերականգնել ուժերը: Աղմկոտ երեկույթներից ավելի լավ է խուսափել, հատկապես հանգստյան օրերին:

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 10-16-ը 2023 թ․ Ձկներ

Ձկների համար այս շաբաթը բավականին հանգիստ ու չափված կլինի։ Հնարավորություն կլինի ամեն ինչ դասավորել դարակներում, գործերում կարգ ու պարզություն կտիրի։

Պարզապես հիշեք, որ ձեր կյանքը հարուստ է ոչ միայն աշխատանքով․ ոչ մի դեպքում մի մոռացեք սիրելի հոբբիների մասին, զարգացրեք ձեր տաղանդները, եղեք ստեղծագործ, քանի որ դա ձեզ թույլ կտա ոգեշնչվել և հոգեպես հանգստանալ: Շաբաթվա վերջում պլանավորեք կարճ շրջայց մոտակա տարածքներով, սա հնարավորություն կտա լիցքաթափվել։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 1103 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 29-ից մայիսի 5-ը 2024 թ․

29.04.2024
Այս շաբաթը շատ նյարդային ու անհարթ է լինելու։ Բայց Արևը կամաց-կամաց կընտելանա Ցուլին հյուրընկալվելիս և մինչև հինգշաբթի կհավասարակշռի հոգսերն ու դժվարությունները, ինչպես նաև հզոր խթան կհանդիսանա բոլոր հարցերում հաջողության հասնելու համար: 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 22-28-ը 2024 թ․

22.04.2024
Շաբաթվա սկզբին Լուսինը և Արեգակը փոքր-ինչ հակասություն կունենան, իսկ Մերկուրին դեռևս նահանջող է: Սակայն հանգստյան օրերի մոտենալուն զուգահեռ իրավիճակը կհարթվի, և կենդանակերպի նշանների մեծ մասն ավելի ազատ կշնչի։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 15-21-ը 2024 թ․

15.04.2024
Լիալուսնին նախորդող շաբաթը և միաժամանակ Մերկուրիի նահանջի շրջանը, փորձության փուլ է Կենդանակերպի նշանների մեծամասնության համար: Այնուամենայնիվ, ոմանց բախտը կբերի: Ո՞ւմ և ե՞րբ:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 8-14-ը 2024 թ․

08.04.2024
Պարզեք, թե ինչպիսին է լինելու գալիք յոթ օրը, ինչին պատրաստվել, ինչից խուսափել, որպեսզի բաց չթողնեք ոչ մի կարևոր բան։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 1-7-ը 2024 թ․

01.04.2024
Պարզեք, թե ինչպիսի՞ն է լինելու հաջորդ յոթ օրը, ինչի՞ն պատրաստվել, ինչի՞ց խուսափել, որպեսզի բաց չթողնեք ոչ մի կարևոր բան։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 25-31-ը 2024 թ․

25.03.2024
Շաբաթը կլինի հաջող, իրադարձություններով հագեցած և հետաքրքիր։ Աստղերը կաջակցեն նրանց, ովքեր իրենց վրա կվերցնեն ինչ-որ նոր բան, նույնիսկ, եթե այդպիսի մարդիկ չունեն կոնկրետ ծրագիր։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-05-2024 13:14
Արհեստական բանականությունը կարող է պարզել հազվադեպ հիվանդություն ունեցող պացիենտներին ախտորոշումից մի քանի տարի առաջ, նշվում է նոր հետազոտությունում։ Արհեստական բանականության վերջերս մշակված ծրագիրը կարողացել է հաջողությամբ պարզել այն մարդկանց, ովքեր եթակա են եղել հազվադեպ իմունային խանգարման ռիսկին։
04-05-2024 07:28
Շերոն Սթոունի որդեգրած որդին՝ Ռոհանը, որոշել է գնալ մոր հետքերով և դերասան դառնալ. ներկայունս նա արդեն ներգրավված է մեկ գաղտնի նախագծում։ Ինքը՝ «Հիմնական բնազդ»-ի աստղն է կիսվել է լուրով։
04-05-2024 03:18
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար։ X-ի իր միկրոբլոգում երկրպագուների հետ շփման ժամանակ նրանցից մեկը հրապարակել է տեքստային հաղորդագրության սքրինշոթ, որն արված էր Բեյոնսեի լուսանկարի վրա՝ ի աջակցություն երգչուհու նոր՝ Cowboy Carter ալբոմի: «Ես դեռ այն կարծիքին եմ, որ Քլոեն պետք է, որ լեսբուհի լինի»,-նշված է տեքստում, որին Քարդաշյանը պատասխանել է. «Դե, չես կարող ասել, թե ինչ է սպասվում ինձ ապագայում»:
03-05-2024 09:27
Կնոջ առևանգման մեջ մեղադրվող տղամարդը բանտ է նստել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, իսկ հետո երկու ամիս անց ազատ է արձակվել և առևանգել նույն կնոջը: 53-ամյա Ջեֆրի Հոլլին վերադարձել է բանտ՝ 11 մեղադրանքով:
03-05-2024 09:19
Սննդային հավելումներն իսկապես կարող են օգնել բարելավել սննդային որակը: Այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դրանք չեն կարող փոխարինել հավասարակշռված դիետան, որը բաղկացած է մի շարք բնական արտադրանքներից: Բացի այդ, ոչ բոլոր վիտամինների և հանքային համալիրներն են ստեղծվում հավասար. որոշները կարող են պարունակել անցանկալի կամ թունավոր նյութեր, ինչպես նաև սննդանյութեր սխալ դեղաչափերով և վատ ներծծվող ձևերով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 713 անգամ
01.05.2024
Դիտվել է 703 անգամ
30.04.2024
Դիտվել է 246 անգամ
03.05.2024
Դիտվել է 128 անգամ
04.05.2024
Դիտվել է 86 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster