Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 3-9-ը 2023 թ․

03.07.2023

Այս շաբաթ Կենդանակերպի բոլոր նշանները ստիպված կլինեն կրկնակի ջանք ներդնել աշխատանքում, բայց, այդ պարագայում, որոշ ժամանակ անց լավ արդյունքներ կարող են ի հայտ գալ։ Հնարավոր է, որ ստիպված լինեք դիմել պետական կառույցներին: Եվ ձեր ճանապարհին կարող են լինել տարբեր տեսակի խոչընդոտներ: Այնուամենայնիվ, չպետք է թևաթափ լինել, ավելի լավ է վերանայեք ձեր վերաբերմունքը գործընկերների նկատմամբ՝ միաժամանակ վարքի այլ մարտավարություն կիրառելով։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 3-9-ը, 2023 թ. Խոյ

Խոյերն այս շաբաթ ոչ լուրջ հարցերում, ոչ էլ մանրուքներում չպետք է հույսը դնեն ուրիշների վրա և նրանցից օգնություն կամ խորհուրդ խնդրեն։ Այս ընթացքում նույնիսկ ամենամտերիմ մարդիկ հակված կլինեն եսասեր դրսևորել ձեր նկատմամբ և չեն արձագանքի խնդրանքներին կամ, խոստանալով, արդյունքում կհուսահատեցնեն ձեզ։ Գործելով ինքնուրույն՝ դուք շատ ավելի լավ կլուծեք ձեր խնդիրները։ Նրանք, ովքեր սիրահարված են, կարող են հույս դնել փոխադարձ զգացմունքների վրա։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 3-9-ը, 2023 թՑուլ

Շատ Ցուլերի այս շաբաթ կարող է թվալ, թե իրենց կյանքում սև շերտ է հայտնվել: Աշխատավայրում և անձնական կյանքում կուտակված իրարանցումը կարող է լրջորեն խաթարել ոչ միայն ձեր զգացմունքային վիճակը, այլև մարդկության հանդեպ հավատը: Մի տրվեք այս անկումային տրամադրություններին. մտերիմներն ամեն ինչ կանեն ձեզ աջակցելու համար, իսկ շաբաթվա վերջին ամենը լավ կլինի, ավելին, արդյունքը կգերազանցի բոլոր սպասելիքները։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 3-9-ը, 2023 թԵրկվորյակ

Երկվորյակներն այս շաբաթ անսպասելի հզոր աջակցություն կստանան հասարակության մեջ ամուր և հեղինակավոր դիրքեր ունեցող մարդկանց կողմից: Սակայն հին գործերը, որոնց լուծումը երկար ժամանակ հետաձգում էիք, կարող են հիշեցնել իրենց մասին ու ստիպել վերադառնալ դրանց։ Արդյունքում չի կարելի բացառել զգալի ծախսերը։ Սիրային հարաբերություններում շատ Երկվորյակներ կհայտնվեն խաչմերուկում. վերջ դնել հարաբերություններին, թե փորձել դրանք վերակենդանացնել՝ կախված է ձեզանից:

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 3-9-ը, 2023 թԽեցգետին

Խեցգետիններն ամբողջ շաբաթը կանցկացնեն բազմաթիվ օգտակար ծանոթությունների ու գործնական հանդիպումների նշանի տակ։ Ժամանակը չի բավականացնի, բայց աշխատեք ամենուր պահանջված ժամին լինել և ոչ մի տեղ չուշանալ, դրանից շատ բան կախված կլինի: Այնուամենայնիվ, զգուշությամբ վերաբերվեք այն տեղեկատվությանը, որը դուք կստանաք այս ժամանակահատվածում. կրկնակի ստուգեք: Խեցգետինները, ովքեր են սկսում անձնական նոր հարաբերություններ կառուցել, ունեն հաջողության հասնելու բոլոր հնարավորությունները

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 3-9-ը, 2023 թԱռյուծ

Առյուծներին այս շաբաթ խորհուրդ չի տրվում ֆինանսական հարցերում կարևոր որոշումներ կայացնել։ Ժամանակ վերցրեք և ճիշտ վերլուծեք իրավիճակը, կշռեք դրական և բացասական կողմերը: Նույնիսկ եթե այս պահին ձեր դրամապանակը դատարկ է, մի անհանգստացեք վաղվա օրվա մասին, ամեն ինչ շատ շուտով կլավանա: Չամուսնացած Առյուծներին աստղերը խոստանում են ռոմանտիկ ծանոթություն բոլորովին անսպասելի վայրում։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 3-9-ը, 2023 թԿույս

Գործողություններ ձեռնարկելը և հոսանքի հետ չգնալն այն է, ինչ այս շաբաթ անհրաժեշտ է Կույսերին, եթե նրանք ցանկանում են հաջողության հասնել: Ստիպեք ինքներդ ձեզ լքել ձեր հարմարավետության գոտին և վերջապես ավարտին հասցրեք սկսած նախագիծը, կատարեք ղեկավարության «արտաժամյա» առաջադրանքները: Մի արհամարհեք նոր գարծարար առաջարկները. դրանցից մեկը կարող է ցատկահարթակ լինել ձեր լավ ապագայի համար: Բայց անձնական կյանքում չպետք է արագացնել իրադարձությունները՝ թող ամեն ինչ շարունակվի բնական հունով:

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 3-9-ը, 2023 թԿշեռք

Այս շաբաթ Կշեռքները էներգիայի հզոր վերելք կզգան, և, հետևաբար, առանց մեծ դժվարության, ելք կգտնեն ամենախառնաշփոթ իրավիճակներից։ Պարզապես մի գնացեք ծեծված ճանապարհով. ցույց տվեք մտածողության ինքնատիպություն և նորարար մոտեցում: Սա դեպի ձեզ կգրավի նոր մարդկանց, ովքեր կդառնան ձեր օգնականներն ու համախոհները։ Բախտը կժպտա նաև նրանց, ովքեր երկար ժամանակ սեր են փնտրում և ոչ այնքան հաջող։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 3-9-ը, 2023 թԿարիճ

Կարիճներին աստղերը խորհուրդ են տալիս այս շաբաթ կենտրոնանալ աշխատանքի վրա, հակառակ դեպքում կարող եք մեծ հնարավորություններ բաց թողնել: Առաջիկա օրերին հատկապես հաջող կլինեն փաստաթղթերի կազմման, գործարքների կնքման հետ կապված գործերը։ Ճիշտ է, հնարավոր է, որ մտերիմները դժգոհ լինեն ձեր ընդհանուր զբաղվածությունից։ Բանը վիճաբանության մի հասցրեք՝ աշխատեք հանգիստ բացատրել նրանց ամեն ինչ:

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 3-9-ը, 2023 թԱղեղնավոր

Աղեղնավորները գրեթե ամբողջ շաբաթ կենտրոնացած կլինեն աշխատանքի վրա, և դա ճիշտ է. սա ամենաբարենպաստ ժամանակն է ղեկավարության հետ կապ հաստատելու, օգտակար շփումներ կառուցելու և կարևոր գործարքներ կնքելու համար: Այս ժամանակահատվածում կարող եք հույս դնել նաև ընկերների և գործընկերների աջակցության վրա, իսկ ընտանեկան հարաբերություններն ավելի ներդաշնակ կդառնան: Այնուամենայնիվ, հարկ կլինի հոգ տանել ձեր առողջության մասին. այժմ այն կարող է խոցելի լինել:

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 3-9-ը, 2023 թԱյծեղջյուր

Այս շաբաթ Այծեղջյուրները դժվար թե կարողանան երկնքից աստղեր իջեցնել, և դա պարտադիր չէ։ Ձեզ կգրավեն առօրյա գործերն ու երկրային ուրախությունները, որոնցից մեծ հաճույք կստանաք։ Աշխատավայրում կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որի ժամանակ չարժե վիճել վերադասի հետ։ «Գերադասում եմ ոչինչ չասել» մարտավարությունը արդիական կլինի նաև տանը՝ թույլ տվեք, որ ձեր ամուսնական զուգընկերը մի փոքր քմահաճ լինի։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 3-9-ը, 2023 թՋրհոս

Ջրհոսների համար այս շաբաթն անսահմանափակ հնարավորություններ կբացի. դուք ուղիղ մուտք կունենաք այն ամենին, ինչ նախկինում փակված էր: Մասնագիտական հարցերում ապավինեք ներքին ձայնի հուշումներին, սակայն խնդիրը լուծելու ինտուիտիվ կերպով գտնված ճանապարհը դեռ պետք է վերլուծվի և ճշգրիտ հաշվարկվի բոլոր քայլերը։ Եվս մեկ բան. այս ընթացքում ոչինչ չի կարելի հետաձգել «հետագային», քանի որ նման նոր հնարավորություն կարող է չառաջանալ։

 Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 3-9-ը, 2023 թ Ձկներ

Ձկներին այս շաբաթ լուրջ տարաձայնություններ ու վեճեր են սպասվում ամուսնական զուգընկերոջ, մտերիմների ու հին ընկերների հետ։ Հնարավոր է, որ վիրավորվելով՝ որոշեք «ընդհատակ անցնել», բայց մեկուսացումն ու միայնությունը լավագույն ելքը չեն այս իրավիճակից։ Եթե վերլուծեք վեճերի պատճառները, ապա անպայման կհասկանաք, որ դա ձեր մեջ է՝ դուք այժմ չափազանց պահանջկոտ, նախանձկոտ և կասկածամիտ եք սիրելիների նկատմամբ:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 5564 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 27-ից մայիսի 3-ը 2026 թ․

27.04.2026
Այս շաբաթը փոփոխություններ կբերի բոլոր կենդանակերպի նշանների համար, անկախ նրանից՝ դա ձեզ դուր կգա, թե ոչ։ 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 20-26-ը 2026 թ․

20.04.2026
Այս ժամանակահատվածը կարելի է համարել համեմատաբար հանգիստ, բայց որոշ նշանների համար դա կլինի անդորր' փոթորկից առաջ։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 13-19-ը 2026 թ․

13.04.2026
Այս շաբաթ հոգ տարեք ձեր նյարդերի, փողի և հարաբերությունների մասին՝ մի վատնեք ձեզ իրարանցման և անօգուտ զբաղմունքների վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 6-12-ը 2026 թ․

06.04.2026
Շաբաթը խոստանում է մարտահրավերներով լի լինել, բայց շատերի բախտը կբերի սիրո հարցում։ Իսկ որոշ նշաններ անսպասելի շահույթներ կստանան։ Բոլոր մանրամասները՝ աստղագուշակական կանխատեսման մեջ։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 30-ից ապրիլի 5-ը 2026 թ․

30.03.2026
Ապրիլի սկիզբը՝ հակառակ սպասումների, այնքան մեղմ ու խշխշան չի լինի, որքան առվակը։ Սակայն գարնանային արևի շողերը, այսուհանդերձ, կտաքացնեն դժվար օրերը։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 23-29-ը 2026 թ․

23.03.2026
Մարտի վերջը շատերի համար փորձության ժամանակաշրջան կլինի։ Սակայն աստղերը կանխատեսում են, որ մենք բոլորս կհաղթահարենք այս մարտահրավերները, իսկ ոմանք նույնիսկ կկարողանան բարելավել իրենց ֆինանսական գործերը կամ սիրային հարաբերությունները։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.04.2026
Դիտվել է 7265 անգամ
27.04.2026
Դիտվել է 646 անգամ
24.04.2026
Դիտվել է 205 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster