Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 26-ից հուլիսի 2-ը 2023 թ․

26.06.2023

2023 թվականի հունիսի 26-ից հուլիսի 2-ն ընկած շաբաթվա ընթացքում լուսինը կշարունակի աճել։ Երկուշաբթի օրը կսկսվի Աճող լուսնի, այսպես կոչված, երկրորդ փուլը: Բոլոր նշանները կստանան այն, ինչին արժանի են դարձել նախորդ յոթ լուսնային օրերի ընթացքում: Կիրակին Լիալուսնից առաջ վերջին օրն է՝ ամենահզորն ու ամենաերջանիկը։ 2023 թվականի հունիսի 26-ից հուլիսի 2-ն ընկած շաբաթվա աստղագուշակը մեծ աճ և տարատեսակ զարգացումներ է խոստանում բոլոր նրանց, ովքեր քրտնաջան աշխատում են:

Խոյ

Խոյերի համար այս շաբաթը շատ հագեցած կլինի: Հատկապես հաջողակ կլինի ստեղծագործական մասնագիտությունների տեր մարդկանց համար։ Բոլոր գաղափարները մյուսների կողմից կընդունվեն առավել քան բարեհաճորեն, իսկ ազդեցիկ մարդիկ կաջակցեն ցանկացած նախաձեռնության: Այնուամենայնիվ, աշխատանքում սովորականից ավելի շատ խոչընդոտներ հարկ կլինի հաղթահարել։ Մրցակիցները կարող են ակտիվանալ:

Դուք պետք է խնայեք ձեր նյարդերը և ավելորդ էներգիա չվատնեք՝ ձեր ողջ ներուժն ուղղելով կոնկրետ բաների․ այդ դեպքում ձեր ջանքերը կպսակվեն նյութական հաջողությամբ։ Անձնական կյանքում հնարավոր են նոր խոստումնալից ծանոթություններ։ Աստղերը խորհուրդ են տալիս հանգստյան օրերն անցկացնել հնարավորինս շատ մարդկանց շրջապատում։

Ցուլ

Այս շաբաթ Ցուլերը ստիպված կլինեն բոլոր ջանքերը գործադրել սկսած գործն ավարտին հասցնելու համար։ Անհրաժեշտ է քրտնաջան աշխատել՝ ձեր կյանքը ճիշտ ուղղությամբ ուղղորդելու նպատակով։ Այնուամենայնիվ, ձեր ջանքերը մեծ արդյունքներ կբերեն, և այս շաբաթ ժամանակ կունենաք անելու շատ ավելին, քան սպասում էիք։

Ճիշտ է, գործընկերների հետ շփումներում հնարավոր են խնդիրներ։ Ընտանիքի անդամները նույնպես կարող են իրենց լավագույն կողմերով չդրսևորել: Սակայն շաբաթվա վերջում սիրային ժամադրության կամ հետաքրքիր շփման հիանալի հեռանկարներ կհայտնվեն։

Երկվորյակ

Այս շաբաթ Երկվորյակներին շատ գործեր բաժին կընկնեն։ Փորձեք անել միայն այն, ինչն անհրաժեշտ է։ Դուք կարող եք զգալ էներգիայի անկում, այնպես որ հոգ տարեք ձեր առողջության մասին:

Ինչ վերաբերում է կարեւոր, բայց ոչ հրատապ գործերին, ապա ավելի լավ է սպասել առավել բարենպաստ ժամանակի։ Իսկ առայժմ շտապ ազատվեք բացասական մտքերից, քանի որ այժմ մեծ է ռիսկը, որ դրանք իրականություն դառնան։

Խեցգետին

Այս շաբաթը հիանալի է Խեցգետինների համար նոր նախաձեռնությունների, գնումների, ծանոթությունների և ռոմանտիկ հանդիպումների համար: Փորձեք հավասարաչափ բաշխել աշխատանքը և հանգիստը։

Աշխատանքում հաջողության կհասնեք, կարող եք լրացուցիչ եկամտի աղբյուր գտնել կամ պարգևատրում ստանալ ձեր հիմնական աշխատավայրում: Հանգստյան օրերին փորձեք ժամանակ անցկացնել դրսում և թարմացնել ձեր զգեստապահարանը։

Առյուծ

Այս շաբաթ Առյուծները գլխապտույտ կսուզվեն առօրյա գործերի մեջ։ Բացի այդ, գուցե ստիպված լինեք լուծել ընտանեկան կոնֆլիկտներ, այնպես որ աշխատանքը հետին պլան կմնա: Փորձեք չտարվել զգացմունքներով։

Հանգիստ եղեք և հավասարակշռված գործեք։ Բացի այդ, կմեծանա կարգուկանոնի և մաքրության ձեր ցանկությունը, ուստի ժամանակն է սկսել բարեկարգել ձեր շրջապատող տարածքը:

Կույս

Կույսերի համար աշխատավայրում իրավիճակը կարող է բարդանալ, ուստի նախընտրելի է ամենալուրջ գործերը հետաձգել ավելի ուշ: Այս շաբաթ պետք է սահմանափակեք շփումները և մենակ մնաք ինքներդ ձեզ հետ:

Նաև պետք է հոգ տանեք ձեր առողջության մասին: Հանգստյան օրերին կարող եք մի փոքր հանգստանալ և ժամանակ անցկացնել զվարճալի շրջապատում։ Իսկ որպեսզի համատեղեք օգտակարը հաճելիի հետ՝ ընկերների հետ քննարկեք ապագայի համատեղ ծրագրեր։

Կշեռք

Ֆինանսական ոլորտն այս շաբաթ առանձնապես բարենպաստ չի լինի Կշեռքների համար։ Հնարավոր է, որ բոլոր ցանկությունների համար գումարը չբավականացնի, իսկ առաջնահերթությունները որոշելը հեշտ չի լինի։ Այնուամենայնիվ, չարժե ֆինանսների համար վիճել մտերիմների հետ. փորձեք փոխզիջում գտնել:

Դուք չպետք է հանրայնացնեք ձեր ծրագրերը. չարագործները քնած չեն: Բայց այս շաբաթ ձեզ լավ նորություն է սպասվում, որը վերաբերում է աշխատանքի և ֆինանսների լավ հեռանկարներին։

Կարիճ

Այս շաբաթ աստղերը Կարիճներին խորհուրդ չեն տալիս հետևել ուրիշների խորհուրդներին, կենտրոնացեք միայն ձեր կարծիքի վրա և պաշտպանեք այն մինչև վերջ։

Ֆինանսական առումով շաբաթը հաջող կլինի՝ կկարողանաք փակել հին պարտքերը կամ գնել այն, ինչ վաղուց էիք ցանկանում: Փորձեք բոլոր հնարավոր ձևերով դրական տրամադրվել՝ հաճելի հոբբիով, երաժշտությամբ կամ կինոթատրոն հաճախելով:

Աղեղնավոր

Այս շաբաթ Աղեղնավորները չպետք է աջ ու ձախ պատմեն իրենց ծրագրերի մասին։ Փորձեք ավելի քիչ տեղեկատվություն տալ ուրիշներին, հատկապես, եթե հարյուր տոկոսով վստահ չեք նրանց պարկեշտությանը: Խուսափեք ռիսկերից, հատկապես՝ ֆինանսների հետ կապված։

Շաբաթվա վերջում գումար կծախսեք, բայց դրանք հաճելի կլինեն՝ ուղղված ընտանիքի հետ ժամանցին և հանգստին: Այս շաբաթ ավելի շատ ուշադրություն դարձրեք ինքներդ ձեզ և մի ձգտեք առաջնորդության։

Այծեղջյուր

Այս շաբաթվա Այծեղջյուրի պլանները կարող են ամբողջությամբ չիրականացվեն կամ այնքան էլ այնպես չընթանան, ինչպես դուք կցանկանայիք, բայց դա դժբախտություն չէ։ Ֆինանսական առումով շաբաթը հաջող կլինի, սակայն շաբաթավերջին ավելի լավ է լուրջ գնումներ չծրագրել։

Աստղերը խորհուրդ են տալիս աշխատանքում մի փոքր դադար տալ և հանգստանալ՝ դուք դա շատ երկար չեք արել։ Զբաղվեք ապագայի համար նպատակներ կազմելով, ինչպես նաև ինքներդ ձեզ կրթելով ու նոր հմտություններ ձեռք բերելով:

Ջրհոս

Այս շաբաթ իրադարձությունները կզարգանան Ջրհոսների վերահսկողությունից դուրս։ Ավելի լավ է նոր նախաձեռնությունները հետաձգել առավել բարենպաստ ժամանակի, իսկ այս շաբաթն անցկացնել սպասման ռեժիմում։ Հոգ տարեք ինքներդ ձեր, արտաքին տեսքի և հոգեվիճակի նկատմամբ:

Միակ բանը, որից հնարավոր չէ խուսափել, ընթացիկ ֆինանսական հարցերի լուծումն է, և չպետք է անտեսել դրանք, այլապես դա սպառնում է դրամական կորուստներով։

Ձկներ

Ձկներն ընդհանուր լեզու կգտնեն հարազատների հետ, ուստի այժմ համատեղ ձեռնարկումների ժամանակն է։ Շաբաթը հատկապես բարենպաստ է վերանորոգման և տան բարեկարգման համար։ Միևնույն ժամանակ զգույշ եղեք և հոգ տարեք ձեր մասին առօրյա կենցաղում։ Ֆիզիկական ակտիվությունն ու սպորտը շատ օգտակար են, սակայն այս ժամանակահատվածում ձեզ ուժասպառ մի արեք։

Աշխատանքում ամեն ինչ չի ընթանա այնպես, ինչպես կցանկանայինք, իսկ պատճառը ձեր ակտիվության թուլացումն է։ Այնուամենայնիվ, շաբաթվա վերջում կզգաք թարմ էներգիայի ալիք։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 6573 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 27-ից մայիսի 3-ը 2026 թ․

27.04.2026
Այս շաբաթը փոփոխություններ կբերի բոլոր կենդանակերպի նշանների համար, անկախ նրանից՝ դա ձեզ դուր կգա, թե ոչ։ 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 20-26-ը 2026 թ․

20.04.2026
Այս ժամանակահատվածը կարելի է համարել համեմատաբար հանգիստ, բայց որոշ նշանների համար դա կլինի անդորր' փոթորկից առաջ։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 13-19-ը 2026 թ․

13.04.2026
Այս շաբաթ հոգ տարեք ձեր նյարդերի, փողի և հարաբերությունների մասին՝ մի վատնեք ձեզ իրարանցման և անօգուտ զբաղմունքների վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 6-12-ը 2026 թ․

06.04.2026
Շաբաթը խոստանում է մարտահրավերներով լի լինել, բայց շատերի բախտը կբերի սիրո հարցում։ Իսկ որոշ նշաններ անսպասելի շահույթներ կստանան։ Բոլոր մանրամասները՝ աստղագուշակական կանխատեսման մեջ։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 30-ից ապրիլի 5-ը 2026 թ․

30.03.2026
Ապրիլի սկիզբը՝ հակառակ սպասումների, այնքան մեղմ ու խշխշան չի լինի, որքան առվակը։ Սակայն գարնանային արևի շողերը, այսուհանդերձ, կտաքացնեն դժվար օրերը։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 23-29-ը 2026 թ․

23.03.2026
Մարտի վերջը շատերի համար փորձության ժամանակաշրջան կլինի։ Սակայն աստղերը կանխատեսում են, որ մենք բոլորս կհաղթահարենք այս մարտահրավերները, իսկ ոմանք նույնիսկ կկարողանան բարելավել իրենց ֆինանսական գործերը կամ սիրային հարաբերությունները։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.04.2026
Դիտվել է 7266 անգամ
27.04.2026
Դիտվել է 650 անգամ
24.04.2026
Դիտվել է 205 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster