Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Ինչպես պարզել, թե ինչ տաղանդ ունեք

23.06.2023

«Ես տաղանդ ունե՞մ», «Իսկ եթե սխալ բա՞ն եմ անում», «Գուցե ես ա՞յլ առաքելություն ունեմ»: - այս հարցերը տանջում են շատերին՝ անկախ տարիքից։

Որոշ ժամանակ տրամադրեք ինքներդ ձեզ բացահայտելու համար: Որքան ավելի շատ հետաձգեք այս ընթացակարգը, այնքան երկար կշարունակեք մնալ անտեղյակության և կասկածի տակ ձեր կյանքի ուղու առնչությամբ:

Առաջարկում ենք ծանոթանալու հոգեբան Իվան Պիրոգովի արդյունավետ տեխնիկային, որը կոչվում է «Անձի առաքելության վերլուծություն»: Գրիչ և թուղթ վերցրեք։

Քայլ 1. Թվարկեք ձեր երազանքները

Առաջինը, որ պետք է անել, ձեր բոլոր երազանքները հիշելն է՝ ինչի՞ մասին եք երազել մանկության, պատանեկության, դպրոցում, քոլեջում, հասուն տարիքում: Մինչև ներկա պահը։

Գրեք դրանք:

Քայլ 2․ Առանձնացրեք «Ունենալ» և «Լինել»

Այսպիսով, երազանքները թվարկված են: Ժամանակն է դրանք բաժանել «ունենալ» և «լինել» կատեգորիաների:

«Ունենալ» կատեգորիայի երազանքները ինչ-որ բան ունենալու երազանքներ են:

«Լինել» կատեգորիայում այն երազանքներն, որոնցում դուք ինքներդ ձեզ տեսնում եք ինչ-որ դերում:

Այժմ առանձին սյունակում գրեք «լինել» կատեգորիայում ընդգրկվածները․ այսուհետ աշխատանքը գնալու է

միայն դրանց հետ:

Քայլ 3. Ի՞նչն է արձագանք գտել ձեր հոգում

Հիշեք՝ առանձնահատուկ հուզմունք զգացե՞լ եք դիտելով որոշակի մասնագիտության մարդկանց:

Կցանկանայի՞ք լինել նրանց տեղում: Գրեք դա:

Քայլ 4. Ի՞նչն եք հաճույքով արել

Նախորդ քայլերում ստացված ցանկում ավելացրեք բոլոր այն գործողությունները, որոնք ձեզ հաճույք են պատճառել: Ինչո՞վ էիք հաճույք զբաղվում մանուկ հասակում: Երիտասարդության շրջանո՞ւմ։ Ավելի մեծ տարիքո՞ւմ։ Ի՞նչ գործընթացներ և գործունեություններ են այժմ ձեզ ուրախություն պարգևում:

Քայլ 5. Հրաժարվում ենք ավելորդություններից

600x400

Այժմ ստուգեք բոլոր գրանցված երազները «հուզական արձագանքի» առումով: Դա անելու համար հաջորդաբար պատկերացրեք յուրաքանչյուր կետ «լինել» ցանկից և արձանագրեք առաջացող զգացողություններն ու հույզերը: Պետք է պատկերացնել առաջին դեմքով: Մտեք ցանկալի դերի մեջ, որի մասին երազում էիք: Պատկերացրեք, որ այս դերն արդեն ձեր իրականությունն է։ Ի՞նչ եք անում այս պահին։ Ինչո՞վ եք զբաղվում։ Ի՞նչ եք տեսնում և լսում: Եվ վերջապես, ինչպե՞ս եք վերաբերվում դրան:

Երբ մտնեք դերի մեջ, ուշադրություն դարձրեք զգացմունքներին և հույզերին: Այնուհետև զգացմունքների ուժգնությունը գնահատեք 0-ից 10:

Քայլ 6. Անխղճորեն ջնջում ենք

Այժմ խաչ քաշեք այն երազանքների վրա, որոնք նախորդ քայլում նվազագույն միավոր են հավաքել: Սրանք երազանքներ են, որոնցից դուք կարող եք մեկընդմիշտ հրաժարվել հենց հիմա: Դրանք այս պահին այլևս չեն համապատասխանում ձեզ:

Քայլ 7. Որակների խմբավորում

Այսպիսով, ձեր առջև ձեր բնածին հակումների իրական ցուցակն է՝ ձևակերպված երազանքների տեսքով։ Այս փուլում դրանք պատահականորեն թափված են մեկ կույտի մեջ: Ուշադիր նայեք ցանկին և պատասխանեք հետևյալ հարցերին. այս ցուցակի ո՞ր կետերը կարելի է խմբավորել, ո՞ր կետերը կարող են սերտորեն կապված լինել միմյանց հետ:

Օրինակ, ձեր ցուցակը պարունակում է հետևյալ կետերը՝ «Ես ուզում եմ ճանապարհորդել աշխարհով մեկ», «Ես ուզում եմ գրող դառնալ» և «Ես ուզում եմ օտար լեզուներ սովորել»։ Հասկանալի է, որ աշխարհով մեկ ճանապարհորդելու ցանկությունը շատ լավ համակցվում է լեզուներ սովորելու ցանկության հետ։ Իսկ գրքեր գրելու ցանկությունը կարող է սերտորեն կապված լինել ճանապարհորդության հետ։ Արդյունքում երեք կետերն էլ գեղեցիկ կերպով լրացնում են միմյանց։

Քայլ 8. Խմբերն անվանակոչում ենք

Նայեք խմբավորված կետերին և անուններ տվեք յուրաքանչյուր խմբին: Անունը պետք է խոսի ձեր բնածին տաղանդի մասին, որն առաջացրել է փոխկապակցված երազանքների մի ամբողջ շղթա։ Օրինակ՝ «Տեղեկություն փնտրելու, պատասխաններ գտնելու և առեղծվածներ լուծելու կարողություն», «Մարդկանց օգնելու կարողություն» և այլն։

Քայլ 9. Խմբերի միջև կապերի որոնում

Մենք գրեթե ավարտեցինք: Մնում է հասկանալ, թե խմբերն ինչպես են կապված միմյանց հետ։ Դա անելու համար ստացված խմբերը գրեք առանձին ցուցակում։

Նայեք ցուցակին և մտածեք, թե ինչպես է մի խմբի գոյությունը նպաստում մյուսին: Պրակտիկան ցույց է տալիս, որ խմբերը միշտ փոխադարձ աջակցող կապեր ունեն:

Քայլ 10. Մենք փնտրում ենք մեր տաղանդների կիրառման հնարավորությունը

Մտածեք և գրեք ձեր տաղանդներն իրական կյանքում իրացնելու բոլոր հնարավոր տարբերակները։ Ո՞րն է այդ մասնագիտությունը կամ գործունեության տեսակը: Միգուցե ձեր տաղանդները միաժամանակ հարմար են տարբեր մասնագիտությունների՞ն: Որքան շատ տարբերակներ, այնքան լավ:

Քայլ 11. Վերջապես որոշում ենք կյանքում մեր սիրելի զբաղմունքը

Դուք գրե՞լ եք ձեր տաղանդների հնարավոր օգտագործման ցանկը: Հիանալի է, այժմ գնահատեք ստացված ցուցակի յուրաքանչյուր տարրը 1-ից 10 սանդղակով: 10-ը շատ ցանկալի տարբերակն է։ 0-ն՝ ամենաքիչ ընդունելին:

Այսպիսով դուք վերջապես կհստակեցնեք այն կոնկրետ ուղղությունը, որն, իսկապես, արժանի է ձեր ուշադրությանը։ Այդ ուղղությունը ձեզ կբերի հաջողություն, ուրախություն կյանքում և, իհարկե, լավ եկամուտ։ Ի վերջո, երբ գիտես, որ հաստատ տաղանդ ունես դրա համար, ամեն ինչ ընթանում է վստահությամբ և խանդավառությամբ:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 6383 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես ճիշտ սառեցնել դդմիկը. 4 լավագույն մեթոդ

28.07.2026
Ներկայացնում ենք դդմիկը սառեցնելու չորս եղանակ, որոնք այս ամառային բանջարեղենը ցանկացած ժամանակ կվերածեն լիարժեք, պատրաստի ուտեստի:

Ձեզ ևս խորհուրդ չի տրվում. սննդամթերք, որոնք մաշկաբանները չեն օգտագործում

03.07.2026
Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր օրգանիզմ անհատական է, և այն, ինչ օգնում է մեկին, կարող է չհամապատասխանել մյուսին։

Ամռանը մաշկի խնամքի կարևոր կանոններ

18.06.2026
Եթե նկատում եք այս նշաններից որևէ մեկը, ապա ձեր մաշկը տաք ամիսներին հատուկ խնամքի կարիք ունի։

Ինչպես քնի համար ճիշտ բարձ ընտրել

29.05.2026
Հաճախ հենց բարձն է ամենամեծ ազդեցությունն ունենում պարանոցի դիրքի, քնի որակի, առավոտյան գլխացավերի և հոգնածության վրա։

Քաղց, թե՞ ծարավ. ինչպես է ջրի հավասարակշռությունը կարգավորում ախորժակը 

19.05.2026
Ինչո՞ւ է ուղեղը շփոթում քաղցը ծարավի հետ։ Պարզաբանենք, թե ինչպես է ջրազրկումը ազդում ախորժակի, նյութափոխանակության և հագեցվածության հորմոնների վրա։

Մաշկի ցաներ. որտեղից են առաջանում և ինչպես բուժել

18.03.2026
Ներկայացնում ենք, թե ինչպես խնամել մաշկը՝ առանց այն չորացնելու և վերականգնելով դրա մաքրությունը, փայլը և առողջությունը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 628 անգամ
12.08.2026
Դիտվել է 409 անգամ
14.08.2026
Դիտվել է 351 անգամ
15.08.2026
Դիտվել է 330 անգամ
18.08.2026
Դիտվել է 124 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster