Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 19-25-ր 2023 թ․

19.06.2023

Հունիսի 19-ին Լուսինը կթեւակոխի աճի փուլ, որը կտեւի մինչեւ հաջորդ ամսվա սկիզբ։ 2023 թվականի հունիսի 19-25-ը ընկած շաբաթվա աստղագուշակի համաձայն՝ լինելու է ստեղծագործական էներգիայի ավելացման շրջան։ Հետաքրքիր, կրեատիվ գաղափարներ, ստեղծագործելու ցանկություն, ռոմանտիկ ազդակներ և աննախադեպ ակտիվություն․ ահա թե ինչ կարող է ձեզ սպասել այս օրերին: Բայց աստղերը զգուշացնում են կենդանակերպի բոլոր նշանների համար զգացմունքային ֆոնի որոշակի անկայունության մասին։

Ինչպես պահպանել լավ տրամադրությունը և խուսափել կոնֆլիկտներից, ձեզ կհուշի աստղագիտական կանխատեսումը։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 19-25-ր 2023 թ. Խոյ

Խոյերն այս շաբաթ կկարողանան իրենց վառ դրսևորել մասնագիտական ոլորտում՝ փայլուն կերպով հաղթահարելով աշխատանքի կամ հասարակական կյանքում հայտնված բարդ առաջադրանքը՝ պահպանելով արդարությունն ու օրինականությունը։ Ընթացքում նպաստավոր կապեր ձեռք կբերեք, որոնք ապագայում շատ օգտակար կլինեն։ Բայց այս ամենը միայն այն դեպքում, եթե ամբողջությամբ կենտրոնանաք աշխատանկի վրա՝ մի որոշ ժամանակ մի կողմ դնելով ընտանեկան հոգսերն ու սիրային գործերը։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 19-25-ր 2023 թ. Ցուլ

Անտարբերությունը և որևէ բան անելու բացարձակ դժկամությունն այս շաբաթ կտիրեն Ցուլերի մեծ մասին: Ձեզ պատած ներքին հակասությունները կստիպեն անվերջ երկխոսություն վարել ինքներդ ձեզ հետ, բայց ոչ մի վերջնական եզրակացության չեք գա։ Ժամանակաշրջանը վտանգավոր է, քանի որ ձեր հոգեբանական թուլությունից այժմ կարող են օգտվել չարագործները կամ պարզապես խորամանկ մարդիկ, ովքեր ձեզ կուղղորդեն դեպի իրենց շահավետ «հուն»:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 19-25-ր 2023 թ. Երկվորյակ

Երկվորյակներն այս շաբաթ ապահովագրված չեն ընտանեկան հարաբերություններում մեծ սխալներից: Նախքան ձեր կամքն ընտանիքի անդամներին պարտադրելը, թող նրանք արտահայտեն իրավիճակի վերաբերյալ իրենց տեսլականը, և դուք անպայման կգաք այն եզրակացության, որ ճիշտ են: Մեկ այլ սուր իրավիճակ կարող է լինել այն, ինչ կկատարվի աշխատավայրում: Եթե ղեկավարության հետ կոնֆլիկտ սկսվի, այն, ամենայն հավանականությամբ, կլինի վերջինը ձեր ներկայիս պաշտոնում:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 19-25-ր 2023 թ. Խեցգետին

Այս շաբաթը խոստանում է Խեցգետինների համար լինել ոչ այնքան արդյունավետ։ Առաջնահերթությունները լինելու են քաղաքից դուրս ուղևորությունները, ընկերների հետ հավաքույթները, խնջույքները և այլ ժամանցային միջոցառումները, բայց ոչ աշխատանքային կամ տնային գործերը: Աշխատեք չչարաշահել հանգստի վրա ծախսերը, քանի որ շաբաթվա վերջում բավականին մեծ փողերի հետ կապված հարց կարող է առաջանալ։ Ավելի լավ է հետաձգել հայցերի ներկայացումը, ինչպես նաև այցելությունները պետական կառույցներ։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 19-25-ր 2023 թ. Առյուծ

Առյուծներն այս շաբաթ կունենան վիթխարի և միևնույն ժամանակ բավականին իրական գաղափարներ ու ծրագրեր, որոնք դուք կշտապեք կյանքի կոչել ձեր ներհատուկ էներգիայով։ Բայց մինչ սկսելն աստղերը խորհուրդ են տալիս վերանայել ձեր կյանքի առաջնահերթությունները, ազատվել հնացած հարաբերություններից և դադարել անհաջողությունների պատճառը փնտրել ուրիշների մեջ։ Որքան շուտ անեք այս քայլերը, այնքան արագ կիրականանան ձեր ամենախելագար երազանքները։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 19-25-ր 2023 թ. Կույս

Միայնակ Կույսերն այս շաբաթվա գլխավոր հաջողակներն են։ Շատ հավանական է, որ նրանք աներևակայելի գեղեցիկ սիրավեպ սկսեն: Ճիշտ է, դա անմիջապես կհրահրի բամբասանքների ալիք, դրանք չի կարելի բացառվել անգամ նշանի ամուսնացած ներկայացուցիչների հետ կապված։ Ընդհանրապես, այս ժամանակահատվածում օտարների ներխուժումը ձեր կյանք կլինի բավականին հաճախակի և շատ տհաճ։ Եղեք համբերատար և պատրաստվեք հակահարված տալու:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 19-25-ր 2023 թ. Կշեռք

Կշեռքներին այս շաբաթ հակացուցված է երկրորդական դեր ստանձնել ցանկացած վայրում։ Ե՛վ աշխատավայրում, և՛ տանը, աշխատեք ղեկավարել, պաշտպանել ձեր դիրքերը և ստանձնել ողջ պատասխանատվությունը։ Այժմ դուք, անշուշտ, զգալի հաջողությունների կհասնեք ձեր կարիերայում և կկարողանաք լուծել հարազատների հետ բարդ հարաբերությունները։ Իսկ եթե վաղուց էիք ցանկանում փորձել ձեր ուժերը որպես ձեռներեց, ապա սա ճիշտ ժամանակն է։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 19-25-ր 2023 թ. Կարիճ

Կարիճներն այս շաբաթ կփորձեն մոտեցնել մասնագիտական հաջողությունները կամ արագորեն առաջ տանել սեփական բիզնեսը։ Հավանականություն կա, որ ծրագրվածը զգալի արդյունք կբերի, բայց դա հնարավոր կլինի միայն հեղինակավոր մարդու՝ բարեկամի կամ մտերիմ ընկերոջ աջակցությամբ։ Անձնական կյանքում մեծ փոփոխություններ չեն սպասվում։ Նրանք, ովքեր երազում են նոր սիրավեպի մասին, ստիպված կլինեն համբերատար լինել։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 19-25-ր 2023 թ. Աղեղնավոր

Աղեղնավորների մոտ այս շաբաթ հկայտնվի առաջացած դժվարություններն արագ լուծելու շնորհ, նույնիսկ այնպիսիք, որոնք հետապնդում են երկար տարիներ: Աշխատանքում զգալի հաջողությունների կհասնեք, իսկ սիրելիների շրջապատում համակրելի մարդու համբավ կվաստակեք։ Ձեզ, իր հերթին, կօգնեն գործընկերները, մտերիմները և նույնիսկ անծանոթ մարդիկ։ Այս շրջանում կարող եք հույս դնել անգամ բախտի վրա՝ այն դեմքով կշրջվի դեպի ձեզ և կուղեկցի բոլոր հարցերում:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 19-25-ր 2023 թ. Այծեղջյուր

Այծեղջյուրներն այս շաբաթ մասնագիտական խնդիրներով մտահոգվելու շատ առիթ չեն ունենա։ Եթե դրանք առաջանան, այնքան աննշան կլինեն, որ կկարողանաք հեշտությամբ լուծել, իսկ ազատված ուժերն ու ժամանակը ծախսել անձնական կյանքի, հանգստի ու ինքնազարգացման վրա: Եվ սա շատ տեղին կլինի, քանի որ ձեր սիրային կամ ընտանեկան հարաբերություններն այժմ կարող են կարգավորել և ամրապնդել:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 19-25-ր 2023 թ. Ջրհոս

Ջրհոսներին այս շաբաթ հակացուցված է աչքի ընկնելը: Խուսափեք վերադասների հետ հանդիպումից, անվերապահ դատողություններ մի արեք, խորհուրդներ և երաշխավորություններ մի տվեք, հատկապես, եթե դա ձեզանից չեն խնդրել, մի փորձեք առանձնանալ թանկարժեք հագուստով կամ նորաոճ գաջեթներով: Միառժամանակ փորձեք մնալ աննկատ: Հակառակ դեպքում, կարող եք ենթարկվել սուր թշնամանքի և նույնիսկ ուրիշների կողմից հալածանքի:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 19-25-ր 2023 թ․ Ձկներ

Ձկներին այս շաբաթ խորհուրդ է տրվում զգալիորեն նվազեցնել ակտիվությունն ինչպես աշխատավայրում, այնպես էլ տանը։ Ցանկացած նորամուծություն և փորձարկում խստիվ արգելվում է։ Այն ամենը, ինչ հիմա փորձում եք փոխել, կհանգեցնի բավականին տարօրինակ և ոչ այնքան հաճելի հետևանքների։ Բայց հարազատների հետ շփումը լավ կանցնի, հատկապես նրանց հետ, ովքեր տարիքով ձեզնից մեծ են կամ փոքր:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 5610 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 27-ից մայիսի 3-ը 2026 թ․

27.04.2026
Այս շաբաթը փոփոխություններ կբերի բոլոր կենդանակերպի նշանների համար, անկախ նրանից՝ դա ձեզ դուր կգա, թե ոչ։ 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 20-26-ը 2026 թ․

20.04.2026
Այս ժամանակահատվածը կարելի է համարել համեմատաբար հանգիստ, բայց որոշ նշանների համար դա կլինի անդորր' փոթորկից առաջ։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 13-19-ը 2026 թ․

13.04.2026
Այս շաբաթ հոգ տարեք ձեր նյարդերի, փողի և հարաբերությունների մասին՝ մի վատնեք ձեզ իրարանցման և անօգուտ զբաղմունքների վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 6-12-ը 2026 թ․

06.04.2026
Շաբաթը խոստանում է մարտահրավերներով լի լինել, բայց շատերի բախտը կբերի սիրո հարցում։ Իսկ որոշ նշաններ անսպասելի շահույթներ կստանան։ Բոլոր մանրամասները՝ աստղագուշակական կանխատեսման մեջ։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 30-ից ապրիլի 5-ը 2026 թ․

30.03.2026
Ապրիլի սկիզբը՝ հակառակ սպասումների, այնքան մեղմ ու խշխշան չի լինի, որքան առվակը։ Սակայն գարնանային արևի շողերը, այսուհանդերձ, կտաքացնեն դժվար օրերը։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 23-29-ը 2026 թ․

23.03.2026
Մարտի վերջը շատերի համար փորձության ժամանակաշրջան կլինի։ Սակայն աստղերը կանխատեսում են, որ մենք բոլորս կհաղթահարենք այս մարտահրավերները, իսկ ոմանք նույնիսկ կկարողանան բարելավել իրենց ֆինանսական գործերը կամ սիրային հարաբերությունները։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.04.2026
Դիտվել է 7266 անգամ
27.04.2026
Դիտվել է 651 անգամ
24.04.2026
Դիտվել է 205 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster