Ցնցուղի փոխարեն լոգանք ընդունելու 5 պատճառ
13.04.2023
Մարդկանց մեծամասնությունը նախընտրում է ցնցուղը, քանի որ այն ավելի արագ է և հարմար։ Սակայն մասնագետները վստահ են, որ մեզ զրկելով փրփուրով տաք ջրի մեջ պառկելու հաճույքից՝ շատ բան ենք կորցնում։
Մաշկի խոնավեցում և շերտազատում
Նախ՝ տաք լոգանքն ավելի լավ է հեռացնում կեղտը և մաշկի մահացած բջիջները, քան ցնցուղը: Տաք ջրի մեջ ծակոտիները բացվում են, և մաքրումը շատ ավելի խորն է լինում։ Սակայն պետք է զգույշ լինել՝ կոշտ քլորացված ջուրը կարող է մաշկից հանել բնական ճարպերը և արդյունքում չորացնել այն։ Նույն պատճառով մաշկաբանները խորհուրդ են տալիս գոլ լոգանք ընդունել, ոչ թե տաք:
Assisted Living Magazine բժշկական ամսագրի խմբագիր, բուժքույր Նենսի Միտչելը խորհուրդ է տալիս շաբաթը մեկ անգամ լոգանք ընդունել, ինչը բավական է մաշկի վրա օգտակար բակտերիաների շերտը պահելու և վատ բակտերիաներից ազատվելու համար։ Գիտական լեզվով ասած՝ պահպանել միկրոբիոտայի հավասարակշռությունը:
Ամբողջ մարմնի թուլացում
Կանոնավոր տաք լոգանքները կարող են օգնել թուլացնել մկանային լարվածությունը, ասում է ֆիթնեսի անձնական մարզիչ Էլիոթ Թորսնին: Դա պայմանավորված է նրանով, որ տաք ջուրը լայնացնում է արյունատար անոթները և լավացնում արյան շրջանառությունը, այսինքն՝ բնականորեն թուլացնում է մկանները։ Մարզիկներին խորհուրդ է տրվում ինտենսիվ մարզումներից հետո կաթնաթթուն մկաններից արագ հեռացնելու համար տաք լոգանք ընդունել:
Ահա մի քանի խորհուրդ, թե ինչպես դա ճիշտ անել.
• լոգանք ընդունեք քնելուց առաջ, որպեսզի անմիջապես հետո պառկեք քնելու, • լոգարանի մեջ լցրեք գոլ ջուր․ ջերմաստիճանը պետք է լինի 37-38 ° C, • լոգարանի մեջ ընկղմվեք մինչև սրտի մակարդակը. կարիք չկա կրծքավանդակի վերին հատվածը ընկղմել ջրի մեջ, որպեսզի չծանրաբեռնվի սրտանոթային համակարգը, • պառկեք լոգարանում առնվազն 10, բայց ոչ ավելի, քան 20 րոպե:
Օգտակարություն հոգեկան առողջության համար
Մաքրումը և թուլացումը լավ են: Սակայն 2017 թվականին գերմանացի գիտնականների ուսումնասիրությունը, որը հրապարակվել է BMC Medicine ամսագրում, ցույց է տվել, որ կանոնավոր տաք լոգանքները օգնում են նաև հաղթահարել դեպրեսիան: Դեպրեսիվ խանգարումով տառապող մի խումբ անձիք շաբաթը երկու անգամ 40 աստիճանով լոգանք են ընդունել՝ բժիշկների կողմից նշանակված կարգով: Մեկ ամիս անց նրանց ցուցանիշները Հեմիլթոնի սանդղակով վեց միավորով բարելավվել են: Ավելին, մեկ այլ խմբի արդյունքները, որոնք լոգանքի փոխարեն աերոբիկայով են զբաղվել, շատ ավելի համեստ են ստացվել։ Նրանց վիճակը բարելավվել է ընդամենը երեք միավորով։ Ահա թե ինչ է անում կենսունակություն հաորդող լոգանքը։
Քնի կարգավորում
Տեխասի համալսարանի գիտնականները պարզել են, որ նրանց մոտ, ովքեր քնելուց մեկ կամ երկու ժամ առաջ լոգանք են ընդունում, մեծանում է ոչ դանդաղ քնի փուլը։ Դա պայմանավորված է մարմնի սառեցմամբ այն տաքացնելուց հետո. մարմինը նման հաջորդականությունն ընկալում է որպես քնելու ազդանշան: Քունը դառնում է ավելի խորն ու ուժեղ, իսկ օրգանիզմը ստանում է որակյալ հանգիստ։
Հիգիենա
Ենթադրվում է, որ ցնցուղն ինքնին ավելի մաքուր է, քան լոգանքը: Սա այդքան էլ ճիշտ չէ. լողախցիկը լի է թաց անկյուններով, որոնցում սիրում են բույն դնել բակտերիաները: Ընդ որում, դա պայմանավորված է ոչ միայն նրանով, որ խցիկն ավելի քիչ են լվանում, այլ նաև այն պատճառով, որ երբեմն այդ անկյուններին պարզապես հնարավոր չէ հասնել։ Լոգարանի հետ ամեն ինչ ավելի հեշտ է, եթե այն պարբերաբար լվանաք։ Եվ, ի դեպ, եթե տանը երեխաներ կան, առանց լոգարանի ուղղակի չես կարող։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2514 անգամ
Читать на русском
|