Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Ձեր տան ինտերիերը մեկ ժամում թարմացնելու 6 եղանակ

06.04.2023

Ներկայացնում ենք պարզ և արդյունավետ հնարքներ, որոնք կօգնեն ձեզ նորովի զգալ ծանոթ ինտերիերը:

1. Ծաղիկներ` ծաղկամանի մեջ

Ծաղիկներն աշխուժացնում են ինտերիերը և վառ շեշտադրումներ հաղորդում սենյակի գունային ներկապնակին:

Նրանց համար, ովքեր պատրաստ չեն կանոնավոր կերպով խնամել կենդանի բույսը, նպատակահարմար են սեզոնային ծաղիկների փնջերը: Տարվա ընթացքում տեսակները կփոխվեն, ուստի զարդարելու այս արագ և հեշտ միջոցը չի ձանձրացնի:

600x400

Ձեռք բերեք մի քանի գեղեցիկ ապակյա կամ կերամիկական ծաղկամաններ, որպեսզի կարողանաք դրանք համապատասխանեցնել ծաղիկների տեսակին և տրամադրությանը

2. Հեռացրեք բոլոր ավելորդությունները

Ինտերիերը թարմացնելու և դրանում ավելի լավ զգալու համար միշտ չէ, որ պետք է գնալ շինարարական խանութ կամ նոր դեկոր փնտրել: Երբեմն բավական է մեկ ժամ հատկացնել տարածքն ակտիվորեն մաքրելուն, և արդյունքն արդեն կտպավորի ձեզ։

Միևնույն ժամանակ, ավելորդություններից ազատվելը չի նշանակում անպայման դեն նետել ամեն հինը։

Օրինակ, մի սենյակում, որտեղ դասավորության հետ կապված խնդիրներ չկան, բայց դուք դեռ ցանկանում եք ինչ-որ բան փոխել, կարող եք պարզապես հեռացնել բոլոր (կամ գրեթե բոլոր) դեկորները:

600x400

Ազատ տարածությունը թույլ կտա թեթեւության զգացում ունենալ, որը, կարող է, ձեզ դուր գալ։ Կամ ոգեշնչել  փնտրել նոր զարդեր, որոնք կստեղծեն ցանկալի մթնոլորտ:

3. Փոխեք պատի դեկորը

Ձեր ինտերիերը թարմացնելու մեկ այլ արագ միջոց է պատի դեկորը փոխելը: Միևնույն ժամանակ, հին պաստառները, լուսանկարները, կախված նկարները պետք չէ դեն նետել. դուք կարող եք դրանք պարզապես դնել տուփի կամ դարակի մեջ, մինչև նորից ցանկանաք թարմացնել ձեւավորումը:

600x400

Որպեսզի կարողանաք իրերը կախել այնպես, ինչպես ցանկանում եք, օգտագործեք պատին աննկատ ամրացնելու մեթոդներ՝ հեղուկ մեխեր, երկկողմանի ժապավեն, սարդ-կեռիկներ և այլն:

4. Գորգ փռեք

Ինտերիերը վերափոխելու և միևնույն ժամանակ ֆունկցիոնալ տարածքն ընդգծելու ակնթարթային միջոց է այնտեղ գորգ փռելը։

Այն կարող է վառ լինել, ինչը կաշխուժացնի չեզոք լույսավորված ինտերիերը։ Իսկ հանգիստ տոներով մոդելը՝ աննկատ նախշով, տեսողականորեն չի ծանրաբեռնի տարածությունը:

600x400

Ընդարձակ սենյակում կարող եք նաև օգտագործել գերգի մի քանի կտոր՝ դրանք ներդաշնակեցնելով միմյանց. սա ինտերիերի ձեւվորման հետաքրքիր միտում է:

Եվ, իհարկե, գեղեցիկ գորգերը կարելի է կախել նաև պատին. մոտեցումը, որը ժամանակին համարվում էր հնացած, կրկին արդիական է ժամանակակից ինտերիերում:

5. Թարմացրեք տեքստիլը

Հարդարման մեկ այլ արագ և առանց ջանքերի եղանակը տեքստիլի փոփոխումն է: Այն առկա է յուրաքանչյուր սենյակում՝ ննջարանից մինչև լոգարան։

Եթե դուք ընտրեք նոր տեքստիլ դիզայն՝ այն տեղավորելով ինտերիերի ընդհանուր գունապնակում, սենյակի ողջ զգացողությունը կփոխվի:

600x400

Մի վախեցեք գույների փորձարկումներից. օրինակ, չեզոք մոխրագույն բազմոցի համար ընտրեք բարձի վառ ծածկոցներ: Կամ պատուհանների վրա կախեք վառ վարագույրներ՝ հակապատկեր նախշով։

6. Դեկորից կոմպոզիցիա հավաքեք

Եթե պատերին ինչ-որ բան կախելու ցանկություն չունեք, կարող եք դեկորատիվ կոմպոզիցիա հավաքել պահարանի, բաց դարակի կամ սուրճի սեղանի վրա։

Օգտագործեք մի քանի առարկաներ, որոնք շատ փոքր չեն, տարբերվում են բարձրությամբ, գույնով և ծավալով. օրինակ՝ պատին հենված շրջանակով պաստառ, զամբյուղի մեջ ծաղիկ և մոմ կամ փոքրիկ կերամիկական ծաղկաման:

600x400

Այսպիսի կոմպեզիցիան միշտ կարելի է ապամոնտաժվել, վերադասավորվել կամ լրացնել, այնպես որ ինտերիերը կթարմացվի հեշտությամբ և արագ:

 Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 7205 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Աշնանային թախիծի դեմ պայքարի լավագույն միջոցները

05.11.2026
Այս եղանակին մարմինը բնականաբար ձգտում է բարձր կալորիականությամբ և շաքարով հարուստ սննդի՝ փորձելով փոխհատուցել էներգիայի պակասը:

Միասին ուտելը կարող է նվազեցնել արյան մեջ շաքարի կտրուկ աճը

30.09.2026
Նույն ածխաջրային կերակուրից հետո գլյուկոզի մակարդակն ավելի քիչ էր բարձրանում, եթե մասնակիցները սնվում էին մտերիմների հետ, այլ ոչ թե մենակ։

Սա արդեն չափից դուրս է․ Կենդանակերպի նշանների անտանելի սովորությունները

15.09.2026
Ներկայացնում ենք յուրաքանչյուր նշանի ամենախորը գաղտնիքները և պատմում, թե նրանց առօրյա որ սովորությունները կարող են շրջապատի մարդկանց կյանքը դժոխքի վերածել։

Ինչ են պատմում ոտքի մատները մարդու բնավորության մասին

25.08.2026
Նայեք ձեր ոտքերին։ Վստահ ենք, որ դուք չգիտեք, թե դրանք ինչ կարող են պատմել ձեր մասին։ Պատասխանը պարզելու համար ձեզանից ընդամենը մի քանի վայրկյան կպահանջվի։

Ինչպես նիհարել առանց որևէ բան անելու․ ծույլ մարդու 10 պատվիրան 

29.07.2026
Ներկայացնում ենք քաշի կորստի առօրյա հնարքների ցանկ, որոնց իրականացնելը աներևակայելիորեն հեշտ է:

Netflix-ի 8 դետեկտիվ ֆիլմ, որոնք հաստատ արժե դիտել

07.07.2026
Ամեն տարի թողարկվող բազմաթիվ դետեկտիվ ֆիլմերի պատճառով զարմանալի չէ, որ որոշները աննկատ են մնում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-11-2026 14:33
Բրիթնի Սնոուն պաշտոնապես հայտարարել է իր նշանադրության մասին։ Դերասանուհին լուրը հայտնել է «Դրյու Բերիմորի շոու»-ի ժամանակ, որտեղ նա գովազդում էր «Որսորդական կանայք» սերիալի երկրորդ եթերաշրջանը։ 40-ամյա դերասանուհին պաշտոնապես հաստատել է իր նշանադրությունը 32-ամյա Հանթեր Մորենոյի հետ։ Նա պատասխանել է հաղորդավարի ուղիղ հարցին. «Դուք վերջերս նոր նշանվե՞լ եք»։ «Մենք նշանված ենք, այո։ Ես առաջ չեմ խոսել դրա մասին։ Ամեն ինչ կարգին է։ Դա այդքան էլ մեծ գաղտնիք չէ։ Ի վերջո, ո՞ւմ է դա ըբդհանրապես հետաքրքիր», - պատասխանել է Բրիթնին։
20-11-2026 14:25
57-ամյա Ջենիֆեր Լոպեսը մասնակցել է իր «The JLo Show: Live in Las Vegas» համերգային ֆիլմի Լոս Անջելեսի պրեմիերային: Միջոցառման համար նա ընտրել է Dolce & Gabbana-ի հավաքածու, որը ներառում էր կիսաթափանցիկ կրեմագույն ժանյակավոր զգեստ և ատլասե թիկնոց՝ մորթե զարդանախշերով, ծաղկային ասեղնագործությամբ և ծոպերով: Լոպեսի կերպարի գլխավոր առանձնահատկությունը սպիտակ ոսկուց Sicilia վզնոցն էր՝ զարդարված անգույն և դեղին ադամանդներով և 100 կարատից ավելի քաշ ունեցող բնական դեղին տանձաձև ադամանդով:
20-11-2026 14:12
Ջենիֆեր Լոուրենսը խոստովանել է, որ կրծքերի մեծացման վիրահատություն է կատարել։ Դերասանուհին այդ մասին հայտարարել է հեռուստաշոուի ժամանակ։ Հաղորդավարը «Մեռնիր իմ սեր» ֆիլմի աստղին հարցրել է, թե ինչպես է հնարավոր, որ կնոջ կրծքերը կոտրեն մարդու քիթը։ Նման դեպք վերջերս տեղի է ունեցել ռեալիթի շոուի ժամանակ, որտեղ մասնակից Հեյլի Գլասմանը կոտրել է քիթը մեկ այլ կնոջ կրծքերի վրա։ Եվ այդտեղ Լոուրենսը բացահայտել է ճշմարտությունը. «Այո, ես ինքս իմպլանտներ ունեմ։ Դրանք նոր են»։ Հաղորդավարուհին ենթադրել է, որ դերասանուհին այժմ 2-րդ չափսի տեր է։ Սակայն նա ուղղել է. «Ոչ, դանք լիարժեք 3 են»։
20-11-2026 05:08
Միգրենը և ծխելը ծննդաբերած կանանց մոտ 3,6 անգամ մեծացնում են իշեմիկ ինսուլտի վտանգը մինչև 60 տարեկանը։ Նման եզրակացության են եկել Դանիայի Օրհուսի համալսարանի հետազոտողները։ Աշխատանքը հրապարակվել է Neurology ամսագրում։
20-11-2026 04:13
Դեյվիսի Կալիֆոռնիական համալսարանի (UC Davis) և Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանի (UCSF) գիտնականների ղեկավարությամբ անցկացված լայնածավալ հետազոտությունը ցույց է տվել. որքան բարձր է բժշկական հետազոտությունների ընթացքում երեխայի գլխուղեղի ստացած ճառագայթման ընդհանուր չափաբաժինը, այնքան մեծ է երեխաների և դեռահասների գլխուղեղի ուռուցքի զարգացման ռիսկը։ Արդյունքները հրապարակվել են JAMA գիտական ամսագրում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.11.2026
Դիտվել է 1608 անգամ
17.11.2026
Դիտվել է 435 անգամ
18.11.2026
Դիտվել է 410 անգամ
20.11.2026
Դիտվել է 291 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster