Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

3 ամենանորաձև գարնանային կիսաշրջազգեստները

28.03.2023

Մինի, միդի և մաքսի. ներկայացնում ենք առավել արդիական տարբերակները:

Մաքսի՝ բարձր կտրվածքով

Մաքսին վերադառձել է նորաձևություն, և այն այս տարվա ամենակարևոր թրենդներից մեկն է։

Ձևվածքը հեռու է ամենապարզը լինելուց. այն կարող է տեսողականորեն և՛ ձգել կազմվածքը, և՛ կարճացնել ոտքերը: Ամեն ինչ կախված է ոճից և ճիշտ ուրվագիծից, որը ձեզ հարմար է:

600x400

Եթե վախենում եք, որ մաքսին «կուտի» ձեր երկար ոտքերը, կամ ուզում եք կիսաշրջազգեստ կրել առանց բարձրակրունկների, ապա դիտարկեք բարձր բացվածքով ամենանորաձև մաքսին։ Կիսաշրջազգեստի երկարությունը պետք է լինի մոտավորապես մինչև կոճերը, իսկ ոտքի երկայնքով բացվածքը պետք է լինի ծնկից վեր։ Ի դեպ, դրանք կարող են լինել երկուսը։

600x400

600x400

Ջինսե միդի

2000-ականների թրենդը վերադարձել է նորաձևություն: Մատիտ-կիսաշրջազգեստներին փոխարինել են չափավոր ազատ միդի ջինսերը:

Առաջարկում ենք ջինսե տաբատները փոխարինել դրանցով, գոնե՝ երբեմն, քանի որ նման կիսաշրջազգեստներն այնքան էլ քմահաճ չեն իրենց լրացնող իրերի նկատմամբ։

600x400

Ոգեշնչվում ենք մեր մայրերի և զրոյականների կերպարներով, կամ պարզապես նման կիսաշրջազգեստները լրացնում ենք սովորական շապիկով։

600x400

600x400

Թվիդ մինի

Դեռ անցյալ տարի կոստյումները դարձել էին հիմնական թրենդներից մեկը, բայց՝ տաբատի համադրությամբ։ Այս գարնանը մենք բոլոր տեսակի կոստյումները տեսնում ենք մինի կիսաշրջազգեսով: Ամենից հաճախ՝ թվիդից:

Դրական կողմերը շատ են՝ թվիդը տեղին է շատ դեպքերում, ինչպես նաև մոդայիկ է նման կոստյումներ կրել նույնիսկ ոչ շատ խիստ դրես-կոդով։ Խիտ կտորը տեսողականորեն լավ շտկում է կազմվածքը: Իսկ կերպարներ որոնելու երկար կարիք չի լինի․ կոստյումն արդեն իսկ ընտրված է, հարկ է միայն համապատասխանեցնել մայկան կամ վերնաշապիկը:

600x400

Ուշադրություն դարձրեք A-ձև թվիդ կիսաշրջազգեստներին. այս ձևվածքը համապատասխանում է բոլոր տեսակի կազմվածքներին և անհարմարություններ չի առաջացնում քայլելիս, վեր բարձրանալիս:

Գարնան համար ընտրեք պաստելի երանգներ՝ դրանք կթարմացնեն կերպարը։

600x400

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 767 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչ կիսատաբատներ ընտրել ամառվա համար, եթե չեք հասցրել նիհարել

09.06.2023
Այս հարմարավետ մոդելները նրանց համար են, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն հասցրել ամառային սեզոնին համապատասխան կազմվածք ձեռք բերել։

7 գույն, որոնք տեսողականորեն երիտասարդացնում են

24.05.2023
Հագուստի գույները կարող են ոչ միայն ընդգծել կազմվածքի առավելություններն ու թերությունները, այլև տեսողականորեն ավելացնել տարիքը: Կամ, ընդհակառակը, երիտասարդացնել:

Ոտնահարդարման այս երանգները թրենդային կլինեն ամբողջ ամառ․ 20 գաղափար, որոնք դուր կգան բոլորին

10.05.2023
Նեոն, կոտրված ապակու էֆեկտ, սթրազներ և այլ գաղափարներ՝ ոտքի եղունգները զարդարելու համար։

Որ տաբատներն այլեւս նորաձեւ չեն. 3 գլխավոր հակաթրենդ

12.04.2023
Ուշադրություն. խոսքը նեղ կամ ցածր գոտկատեղով մոդելների մասին չէ:

3 ամենանորաձև գարնանային կիսաշրջազգեստները

28.03.2023
Մինի, միդի և մաքսի. ներկայացնում ենք առավել արդիական տարբերակները:

Gucci նորաձեւության տունը 43 հազար դոլարով վաճառում է արջի տեսքով պայուսակներ

22.03.2023
Առաջին անգամ մոդելները ներկայացվել են ապրանքանիշի 2023 թվականի գարուն-ամառ ցուցադրությանը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-06-2023 11:32
Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչ։ Լեհ թենիսիստուհին կիսաեզրափակիչում 6:2, 7:6 (9:7) հաշվով պարտության մատնեց աշխարհի 14-րդ ռակետ, բրազիլացի Բեատրիս Հադադ-Մայային։  Եզրափակիչում Իգա Շվյոնտեկի մրցակիցը կլինի աշխարհի 43-րդ ռակետ, չեխ Կարոլինա Մուխովան, որը հաղթել էր աշխարհի երկրորդ ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկային։
09-06-2023 11:30
Ինքնավար կենցաղային տեխնիկան, ինչպիսին է փոշեկուլ ռոբոտը, մարդկանց կարող է զրկել տանն աշխատանքից ստացվող բավականության զգացողությունից։ Այդ զգացողությունը կյանքի իմաստի կարեւոր աղբյուր է։ Տունը հավաքելը մարդուն կարող է ավելի երջանիկ դարձնել՝ լցնելով հոգու դատարկությունը, գրել է EurekAlert-ը։
09-06-2023 07:39
Variety-ի փոխանցմամբ՝ «Էմիլին Փարիզում» ֆիլմի նոր եթերաշրջանի նկարահանումները, որոնք պետք է սկսվեին ամռան վերջին, Ամերիկայի սցենարիստների գիլդիայի անդամների գործադուլի պատճառով դադարեցվել են։ Նկարահանումները նախատեսվում է սկսել մինչեւ աշնան վերջ, սակայն Netflix ծառայության ներկայացուցիչները, որտեղ թողարկվում է սերիալը, չեն մեկնաբանել իրավիճակը։
09-06-2023 06:51
Ջոնի Դեփը չի ցանկանում վերադառնալ «Կարիբյան ծովի ծովահենները» ֆրանչայզին, քանի որ Disney կինոստուդիան չի աջակցել նրան Էմբեր Հերդի հետ վեճի ժամանակ։ Այս մասին հայտնում է DailyMail-ը՝ վկայակոչելով դերասանի ընկերներին։
09-06-2023 05:44
Բյուրականի աստղադիտարանի երիտասարդ գիտաշխատող Նաիրա Ազատյանի «Երիտասարդ ենթակարմիր աստղակույտերի որոնում և ուսումնասիրություն» աշխատանքը տեղ է գտել Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) 2022թ-ի լավագույն (հաղթանակած) թեկնածուական թեզերի թվում։ 
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2023 թ․

01.06.2023
2023 թվականի հունիսին աստղերը խոստանում են բազմաթիվ լուրջ փոփոխություններ և հույզեր՝ ինչպես անձնական կյանքում, այնպես էլ աշխատանքի մեջ:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ-2023»-ում Հայաստանը ներկայացնող Բրյունետը իր Future Lover երգով զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.06.2023
Դիտվել է 5260 անգամ
06.06.2023
Դիտվել է 460 անգամ
08.06.2023
Դիտվել է 145 անգամ
07.06.2023
Դիտվել է 125 անգամ
09.06.2023
Դիտվել է 116 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster