Երգչուհի Ժաննա Ֆրիսկեն պատրաստվում է հարսանիքին: Նրա ապագա ամուսինն է հեռուստառադիոհաղորդավար ու շոումեն Դմիտրի Շեպելյովը:
Ըստ ռուսական մի շարք լրատվամիջոցների' հարսանիքը կկայանա այս տարի' դեկտեմբերի 12-ին, Մայամիում: Նույն վայրում էլ կանցնի մեղրամիսը:
Հարսանիքը նկարելու իրավունքը կվաճառվի միայն մեկ հայտնի ամսագրի, որի անունը թեև չի նշվում, բայց ասում են՝ զույգն այժմ բանակցություններ է վարում ամսագրի ղեկավարության հետ:
Այս ապրիլին լրացավ 37-ամյա Ֆրիսկեի ու 29-ամյա Շեպելյովի ոչ պաշտոնական հարաբերությունների մեկ տարին: Այդ մեկ տարվա ընթացքում նրանք հանդիպում էին, իսկ վերջերս էլ մի քանի օր միասին արձակուրդ են անցկացրել Մեքսիկայում:
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում: