Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Տղամարդկային թերություններ, որոնք կանայք գրավիչ են համարում

03.02.2023

Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների աչքում տղամարդիկ, ովքեր ունեն որոշ բացասական բնավորության գծեր, ավելի առնական տեսք ունեն, ուստի կանայք բնազդաբար ձգվում են դեպի նրանց: Կանայք ցանկանում են ֆիզիկապես ուժեղ, խելացի և ինքնավստահ արական սեռի հետ զույգ ստեղծել և նրանից առողջ երեխաներ ծննդաբերել։

Հոգեբանները կանանց ցույց են տվել տղամարդկանց լուսանկարներ, որոնք այս կամ այն կերպ «բարդ» բնավորություն են ունեցել, և խնդրել են ընտրել իրենց տեսանկյունից ամենագրավիչը։

Հոգեբանները սահմանում են «ծանր» բնավորության երեք գիծ.

• հոգեպաթիա,
• նարցիսիզմ,
• մաքիավելիզմ.

Հոգեպաթիայի հիմնական գծերը համարվում են եսասիրությունը, սառնասրտությունը, անխղճությունը և հակասոցիալական վարքագիծը։

600x400

Նարցիսիզմը դրսևորվում է չափից դուրս հպարտությամբ, փառասիրությամբ, մեծամտությամբ, ինքնասիրահարվածությամբ և ուրիշների հանդեպ կարեկցանքի բացակայությամբ:

600x400

Մաքիավելիզմին բնորոշ են շրջապատին մանիպուլյացնելը, ցինիզմը, կենտրոնանալը բացառապես սեփական շահերի վրա։

600x400

Գիտնականներին հետաքրքրել է, թե այս երեք բացասական հատկանիշներից ո՞րն է ավելի շատ դուր գալիս կանանց, և արդյոք այս կամ այն նախապատվությունն ազդում է այդ կանանցից ծնված երեխաների թվի վրա։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նարցիսիզմը կանանց մոտ ասոցացվում է տղամարդու ֆիզիկական և հոգեկան առողջության, ինչպես նաև նրա սոցիալական հաջողությունների հետ։
Գիտնականները արձանագրել են, որ կանայք նախընտրում են տղամարդ «նարցիսներին»՝ իրենց լավ վերարտադրողական հատկությունների համար։ Եվ իսկապես, կանայք, ովքեր ընտրել էին «նարցիս» տղամարդկանց լուսանկարները՝ նրանց ավելի գրավիչ համարելով, երկու կամ ավելի երեխա են լույս աշխարհ բերել։

«Մաքիավելական» դեմքեր նախընտրած կանայք ավելի քիչ երեխաներ են ունեցել։

«Հոգեպաթիկ» տղամարդկանց նախընտրած կանանց երեխաների թիվը տարբերվել է։

Այս տվյալները ցույց են տալիս, որ ժամանակակից հասարակության մեջ կանայք նախընտրում են բնավորության բացասական գծեր ունեցող տղամարդկանց՝ նրանց ավելի մեծ սեռական գրավչության և մեծ թվով երեխաներ ունենալու ունակության պատճառով:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 476 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ստուգեք ձեր ուշադրությունն ու ինտելեկտը. թեստ

31.03.2023
Պարզ ու բարդ, լուրջ և զվարճալի տրամաբանական հնարքով գլուխկոտրուկները ոչ միայն ուղեղի հիանալի մարզանք են, այլև բարձրացնում են տրամադրությունը:

Կենդանակերպի 5 ամենաբարի նշանները

03.03.2023
Կան մարդիկ, ովքեր բնությունից բարի են։ Նրանք միշտ պատրաստ են օգնելու, նույնիսկ երբեմն ի վնաս իրենց։

4 պատճառ, թե ինչու են տղամարդիկ փախչում կանանցից

22.02.2023
Երբ հարաբերություններ են սկսվում, թվում է, թե ամեն ինչ հիանալի է ստացվում: Բայց ինչ-որ պահի տղամարդը պարզապես անհետանում է՝ ոչինչ չբացատրելով։ Ինչո՞ւ։

Տղամարդկային թերություններ, որոնք կանայք գրավիչ են համարում

03.02.2023
Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների աչքում տղամարդիկ, ովքեր ունեն որոշ բացասական բնավորության գծեր, ավելի առնական տեսք ունեն, ուստի կանայք բնազդաբար ձգվում են դեպի նրանց:

2023 թվականի սիրային աստղագուշակ

21.12.2022
2023 թվականը կենդանակերպի բոլոր նշանների համար լի կլինի հետաքրքիր անակնկալներով։ Որոշ իրադարձություններ կանցնեն արագ և գրեթե աննկատ, իսկ մյուսները, ընդհակառակը, իրենց հետքը կթողնեն ձեր ողջ կյանքում։

Կնոջ աչքերի գույնը մատնում է նրա բնավորությունը

22.11.2022
Կնոջ մասին կարելի է կարծիք կազմել թե նրա հագուկապից, թե դիմահարդարումից, թե խոսելաձևից թե… Ու այս «թե»-երը այնքա~ն շատ են: LN-ն առաջարկում է ստուգել՝ որքանով է Ձեր աչքերի գույնը վկայում Ձեր իսկ բնավորության մասին:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-04-2023 14:44
Չինաստանի ինը մասնագիտական քոլեջներ իրենց ուսանողներին կուղարկեն գարնանային արձակուրդի, որպեսզի նրանք կարողանան զուգընկեր գտնել: Այսպիսով, իշխանությունները հույս ունեն բարձրացնել ծնելիությունը երկրում:
01-04-2023 14:43
Ավստրալիայի 94-ամյա բնակչուհին, որը նույնիսկ դպրոցական կրթություն չի ստացել, 14 տարեկանից վարել է կարդացած գրքերի ցանկ։ Նրա թոռը Twitter-ի իր հետեւորդների հետ կիսվել է իր տատիկի օրագրի մի մասով։ Այն ունեցել է 1658 վերնագիր։
31-03-2023 10:48
Լանջաբացվածքը՝ դեկոլտեն, գալիս է դարերից ու համարվում կանացի գրավչությունն ընդգծող ամենասեքսուալ միջոցներից։ Լանջաբացվածքով հագուստ նախընտրող կանայք միշտ որակվել են համարձակ ու սեքսուալ։ Դեկոլտեն այնքան է տարածվել նորաձեւության մեջ, որ, նույնիսկ, որոշվել է դրան հատուկ օր նվիրել, որը դարձել է մարտի 31-ը։
31-03-2023 09:55
Ձեռքերի մաշկի ճաքերն այնքան էլ անվնաս չեն, որքան կարող է թվալ: Ամենից հաճախ ձեռքերի մաշկի վերքերը և միկրոճաքերը հանգեցնում են մաշկաբանական հիվանդությունների՝ պզուկների, դերմատոմիոզիտների կամ պիոդերմայի։ Բացի դրանից, ինֆեկցիաները մեծացնում են իմունային համակարգի բեռը, ինչը կարող է հետագայում ալերգիայի զարգացում առաջացնել։
31-03-2023 09:52
Գիտնականները պարզել են, որ հոգեկան հիվանդությամբ տառապող մարդկանց մարմինները կարող են կենսաբանորեն ավելի ծեր լինել, քան նրանց իրական տարիքը: Դա վերաբերում է այնպիսի վիճակներին, ինչպիսիք են դեպրեսիան, երկբեւեռ կամ տագնապային խանգարումները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2023 թ

01.04.2023
Այս ամիս սիրո մոլորակը' Վեներան, կհաստատվի Երկվորյակներում՝ արդյունքում մեզ համար ավելի հեշտ կլինի ընդհանուր լեզու գտնել, ավելի հաճելի կլինի միմյանց հետ շփվելը։

LADYNEWS TV
Երգչուհի Արփի Ալտոն, որը, հատկապես, հայտնի է յութուբյան տիրույթում եւ աշխարհահռչակ դերասանուհի Ջուլիա Ռոբերթսի հետ իր ակնհայտ նմանությամբ, ներկայացրել է «Նազան իմ յարը»՝ հայկական ամենահայտնի երգերից մեկի cover-ը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.03.2023
Դիտվել է 782 անգամ
28.03.2023
Դիտվել է 385 անգամ
30.03.2023
Դիտվել է 271 անգամ
01.04.2023
Դիտվել է 267 անգամ
29.03.2023
Դիտվել է 265 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster