«Միսս Տիեզերք» 71-րդ մրցույթը կանցկացվի հունվարի 15-ին Նոր Օռլեանում։
«Միսս Տիեզերքը» տարվա գեղեցկության վերջին և ամենակարևոր մրցույթն է: Ու թեև այն անցկացվում է 2023 թվականի հունվարի կեսին, եզրափակիչի հաղթողը կստանա «Միսս Տիեզերք 2022» տիտղոսը։
Տիտղոսի համար պայքարում են տարբեր երկրների 84 ներկայացուցիչներ։ Թագը հաղթողին կհանձնի նախորդ տարվա հաղթող Հարնաազ Սանդհուն Հնդկաստանից։
Մրցույթի այս տարվա մասնակիցները հիացնում են իրենց բազմազգ գեղեցկությամբ։ Սոցցանցերում հեգնանքով են վերաբերվում այն փաստին, որ Հոլանդիայի ներկայացուցիչը աֆրո-գանգուրներով մուլատուհի է, Իտալիայի մասնակից Վիրջինիա Սթաբլումը՝ թխամորթ գեղեցկուհի, իսկ Լատինական Ամերիկայի աղջիկները՝ ճերմակ մաշկով ու բաց մազերով են։
Թերևս, դա պետք է ընկալել որպես ժողովուրդների փոխազդեցության բնական գործընթաց և կանացի գեղեցկության նոր չափանիշների ընկալում։
Ալիսիա Ֆաուբել, 25 Իսպանիա
Աննա Լիննիկովա, 25 տարեկան, Ռուսաստան
Հաննա Քիմ, 27 տարեկան, Հարավային Կորեա
Վիրջինիա Ստաբլում, 24, Իտալիա
Օնա Մուդի, 24, Նիդեռլանդներ
Ի դեպ, ասում են, որ կազմակերպիչները ցանկանում են առաջ գնալ և ընդլայնել մրցույթի սահմանները՝ հեռանալով նախկին կանոններից։ Օրինակ, նախատեսվում է ամուսնացած, ծննդաբերող և նույնիսկ հղի մասնակիցներ ներառել։ Ինչո՞ւ պետք է կարգավիճակը և ընդհանրապես մայրությունն ինչ-որ կերպ փոխկապակցվեն կնոջ արտաքին տեսքի և սկզբունքների հետ:
Ֆերնանդա Ռոդրիգես, 24, Կոստա Ռիկա
Սոֆյա Դեպասեր, 24, Չիլի
Իվանա Բատչելոր, 22, Գվատեմալա
Նորմա Ուեմբես, 24, Նիկարագուա
Ալեսիա Ռովենո, 24, Պերու
Արդեն ավարտվել են «Միսս Տիեզերք 2022» մրցույթի նախնական ցուցադրությունները, որոնց ընթացքում Հայաստանի ներկայացուցիչ 25-ամյա Քրիստինա Այանյանը բարձրաձայել է հայերի ապրելու իրավունքի եւ կանացի ուժի մասին։
Մրցույթի ազգային տարազների փուլում Քրիստինան բեմ է դուրս եկել թիկնոցավոր զգեստով, որի վրա եղել են հայկական գորգագործության մեջ կիրառվող զարդանախշեր եւ վահանով, որը նույնպես զարդարված է եղել հայկական նախշերով։ Գեղեցկուհին կրել է պսակ եւ բեմահարթակում պարզել է «Հայաստանը՝ ապրելու իրավունքի համար» գրությամբ ցուցանակ։
31-10-2026 10:13 Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ իր Neuralink ընկերությունը ներկայացրել է նոր արտադրանք՝ Blindsight անվամբ, որը թույլ կտա տեսողության խնդիրներ ունեցողներին տեսնել աշխարհը։
30-10-2026 11:03 Քեթի Փերին պատմել է, թե ինչպես է նշել իր 42-ամյակը իր ընկերոջ՝ 54-ամյա Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։ Երգչուհու ծննդյան օրը զույգը ժայռամագլցում է կատարել, իսկ երեկոն ավարտել տոնական տորթով։
30-10-2026 10:55 Ոստիկանությունն ավարտել է 36-ամյա Հեյդեն Պանետերիի մահվան գործի քննությունը: Դերասանուհու մահը պաշտոնապես որակվել է որպես դժբախտ պատահար, հաղորդում է Daily Mail-ը: Իրավապահ մարմինների տվյալներով՝ դիահերձմամբ որպես մահվան պատճառ նշվել է մի քանի հզոր դեղամիջոցների թունավոր ազդեցությունը: Հետաքննիչները բռնության հետքեր չեն հայտնաբերել և գործը փակել են:
30-10-2026 10:40 Երեկ երեկոյան Լոնդոնի Westfield կինոթատրոնում ցուցադրվել է նոր «Քաղցած խաղեր. Բերքահավաքի արշալույսը» ֆիլմը։ Սրահը լի էր հրավիրված հյուրերով և գլխավոր դերասանական կազմով, որոնք հագնված էին ֆիլմի էլիտային համապատասխան։ Մաքեննա Գրեյսը կմարմնավորի գլխավոր հերոսուհիներից մեկին՝ Մեյսիլի Դոներին։ Պրեմիերային նրան հատուկ դեր է տրվել. նա հագել է Almée Couture զգեստ՝ նոր ֆիլմի պաստառի ասպարեզը հիշեցնող գեղատեսիլ բնապատկերներով։ Էլ Ֆանինգը էկրանին կմարմնավորի շքեղ նորաձևուհի Էֆի Թրինկետին։ Հետևաբար, նրա վարդագույն Robert Wun–ի փքուն զգեստով էր՝ անսովոր գլխարկով. դրան ամրացված բալետի պարուհու արձանիկը փայլում էր թաքնված կոճակի սեղմումով։
30-10-2026 01:06 Իրինա Շեյքը և Կարա Դելևինը ներկա են գտնվել WSJ Innovator Awards մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունենում Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում։