Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Նորաձևություն է մտել քթի վառ դիմահարդարումը

30.11.2022

Քթի կամուրջը նկարելու գաղափարը ծագել է պոդիումներից. այս տարի քթի շպարով մոդելներ կարելի էր տեսնել Chet Lo-ի և Deviate-ի ցուցադրությունների ժամանակ։ Գաղափարը շատ սիրվեց հայտնի բլոգերների կողմից, որոնք անմիջապես լուսաբանեցին այն TikTok-ում։ Աստղերը ևս անտարբեր չմնացին. դիմահարդարումը, որը սահմանակից է համարձակ արվեստին, ցուցադրեցին Հանթեր Շաֆերը և Էմմա Քորինը:

Թրենդը հիմնված է ինքնարտահայտման վրա. քթի կամուրջը դառնում է մի տեսակ կտավ, որի վրա կարելի է պատկերել այն ամենը, ինչ ցանկանում է նրա տերը: Ոմանք հագուստի գույնին համապատասխան ներկեր են ընտրում, մյուսները փայլեր են քսում (հատկապես Ամանորից առաջ), մյուսները ձյան փաթիլներ կամ աստղեր են նկարում։ Այստեղ չկան խիստ սահմանափակումներ, բացառությամբ սեփական երևակայության։

600x400

Դիմահարդարները նոր տրենդի ի հայտ գալը կապում են համաշխարհային փոփ մշակույթի մեջ փերիների և թիթեռների ժողովրդականության հետ։ Քթի կամրջի դիմահարդարումը պարզապես նման է այս արարածների բաց թեւերին։ Արտաքինի ֆանտաստիկ մոտիվներն այսօր գտնվում են հանրաճանաչության գագաթնակետին, այստեղից էլ՝ աչքերի միջև ընկած հատվածին մի քանի վառ գույներ կամ մի քանի փայլ ավելացնելու ցանկությունը: Օրինակ, մինչև վերջերս մեծ տարածում էր գտել «վամպիրի մաշկը»․ այս անսովոր դիմահարդարման սիրահարները ոգեշնչվում էին «Մթնշաղ»-ի հերոսներից։

600x400

Թրենդային լինելու համար պետք չէ որևէ առանձնահատուկ բան գնել։ Բավական է միայն ստվերներ վերցնել կամ կարմրաներկ։ Եթե դուք նոր եք այս ոճում, սկսեք մի փոքր փոայլող միջոցից. սրանով ավելի հեշտ է աշխատել, այն ավելի ներողամիտ է սխալների նկատմամբ և անփույթ տեսք չի ունենա: Որպես հիմք կարող եք օգտագործել կրեմային ստվերները, իսկ վերևում ավելացնել չոր ստվերներ։ Փորձ ձեռք բերելով՝ դուք կարող եք ուժգնացնել պայծառությունը կամ նույնիսկ օմբրեի նման մի բան անել՝ տեխնիկա, երբ մի գույնը սահուն կերպով անցնում է մյուսին: Պարզապես մի չարաշահեք մուգ գույնը, հակառակ դեպքում ռիսկի եք դիմում ծանր հայացք ունենալ։

600x400

Մի մոռացեք, որ նման անսովոր դիմահարդարումը կընդգծի մաշկի բոլոր թերությունները, ներառյալ սև կետերը և աչքերի տակ կապտուկները: Զգուշորեն թաքցրեք դրանք քողարկիչով։ Իսկ պեպեններ ունեցողները պետք չէ շատ անհանգստանան. նրանք միայն այդ ֆանտազիան կավելացնեն նոր թրենդին և շատ գեղեցիկ տեսք կունենան:

600x400

Որպեսզի ձեր քթի դիմահարդարումն իսկապես փայլի և գրավի ուրիշների ուշադրությունը, դեմքի վրա նվազագույնի հասցրեք մնացած միջողները՝ հրաժարվեք սևաներկից, ստվերաներկից և շրթներկից: Պարզապես մի փոքր փայլ քսեք շուրթերին, և վերջ:

600x400

Աղբյուր' LADYNEWS.am

 

Դիտվել է 6340 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փորձագետները ներկայացրել են 2026 թվականի ամռան ամենանորաձև երանգները

20.05.2026
Նորաձևության փորձագետները որոշել են 2026 թվականի ամռան համար հագուստի ամենահամապատասխան գույները։

Երկգույն կոշիկներ․ գարուն-ամառ 2026-ի թրենդը

26.03.2026
2026–ի գարուն–ամառ սեզոնը զարմանալիորեն պարզ է։ Մի քանի տարվա անորոշությունից և տարբեր գեղագիտության ու ոճերի միջև տատանումներից հետո, վերջապես պարզություն հայտնվեց նորաձևության ցուցադրություններում։

Եթե կիսաշրջազգեստ եք գնում 2026 թվականի գարնան և ամառան համար, ապա միայն սա

13.03.2026
Ամեն ամիս թրենդների ցանկը թարմացվում է նոր, վառ հագուստով։ Օրինակ՝ այս մեկը։

Bubble nails. մանիկյուր, որից հայացքը կտրել չեք կարողանա

25.02.2026
Որքան գարունը մոտենում է, նուրբ դիզայնn ավելի ցայտուն է դառնում եղունգների թրենդներում: Եվ օճառե եղունգների այս տարբերակը հենց դրանցից մեկն է:

Ինչ գույնի զուգագուլպաներ գնել գարնան համար. դրանք համահունչ են ամեն ինչի հետ

11.02.2026
Գունագեղ և անսովոր զուգագուլպաների թրենդը վերադարձավ երեք տարի առաջ և այդ ժամանակվանից ի վեր իր դիրքերը չի զիջել։

4 կարճ սանրվածք, որոնք նորաձև կլինեն 2026 թվականին

23.01.2026
Նոր տարվա սկզբին միշտ ցանկանում ես ազատվել ավելորդ բաներից և թարմություն մտցնել. իսկ ինչպե՞ս եք նայում նոր, թարմ կերպար ունենալու գաղափարին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-05-2026 11:32
Կոտ դ'Ազուրում շարունակվում է Կաննի 79-րդ կինոփառատոնը: Փառատոնի վերջին օրը հանդիսատեսը վայելեց ամերիկացի ռեժիսոր Այրա Սաքսի «Մարդը, որին սիրում եմ» դրաման: Գլխավոր դերում հանդես է եկել Օսկարի դափնեկիր Ռամի Մալեքը: Հանդիսատեսը դիտեց նաև «Պայքար դը Գոլի համար. Երկաթի դարաշրջան» պատմական դիպտիխի առաջին մասը: Ռեժիսոր Անտոնեն Բոդրիի ֆիլմը ներառվել է արտամրցութային ծրագրում:
21-05-2026 11:25
Վերջին տարիներին գիտությունը բավականաչափ տվյալներ է կուտակել՝ վստահորեն եզրակացնելու համար, որ սնունդը կարգավորում է մաշկի առաձգականությունը, փայլը և ծերացման արագությունը: Մաշկի վիճակի բարելավմանը նպաստում են ճարպոտ ձկները (սաղմոն, կարմրախայտ, սկումբրիա), լոլիկը, գազարը, բրոկոլին, բրյուսելյան կաղամբը, ծաղկակաղամբը, բողկը։
21-05-2026 11:20
«Ֆորսաժը» 25 տարեկան է։ 2028 թվականին էկրան կբարձրանա ֆիլմի ևս մեկ մաս. ռեժիսորները նշում են, որ այն վերջինը կլինի։ Վերջին 25 տարիների ընթացքում փողոցային մրցարշավների ֆրանշիզան Հոլիվուդում դարձել է իսկական պաշտամունք։
21-05-2026 11:15
Իտալական Կազորիա քաղաքում 16-ամյա Ադրիանո Դ’Օրսին մահացել է անաֆիլակտիկ շոկից՝ ընկերների հետ սրճարանում պաղպաղակ փորձելուց մի քանի րոպե անց։ Ողղբերգության մասին գրում է բրիտանական Mirror պարբերականը։
21-05-2026 11:03
Հինգշաբթի առավոտյան Ստամբուլում իրականացված հակաթմրամիջոցային նոր գործողության շրջանակում կինոյի և շոու-բիզնեսի առնվազն 15 ներկայացուցիչ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է «TRT Haber» հեռուստաալիքը։ Բերման ենթարկվածների թվում են հայտնի դերասանուհի և մոդել Սերենայ Սարըքայան («Ընտանիքը», «Մակընթացություն», «Շահմարան», «Շնորհակալություն, հաջորդը» սերիալներից), ինչպես նաև «Լոռամրգի օշարակ» հեռուստասերիալի աստղ Ֆեյզա Ջիվելեքը։ Ձերբակալվել են նաև երգիչներ Մաբել Մաթիզն ու Բերքայ Շահինը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
18.05.2026
Դիտվել է 847 անգամ
15.05.2026
Դիտվել է 371 անգամ
19.05.2026
Դիտվել է 247 անգամ
20.05.2026
Դիտվել է 180 անգամ
21.05.2026
Դիտվել է 88 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster