Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Հայրենական օծանելիքը ճանաչում է գտնում

08.11.2022

«Պարֆյումերի» մասնագիտությունն իսկապես կախարդական է, որն իր աշխատանքում համատեղում է արվեստն ու զգացմունքները, հիշողությունները, հոգևոր ազդակներն ու պատկերները, բնությունն ու քաղաքային միջավայրը, ռետրոն և արդիականությունը։ Ահա թե ինչու է պարֆյումերն ամեն օր սովորում, իր համար նոր բաներ բացահայտում, և ամեն ինչ կարող է ոգեշնչում լինել՝ նկար, գիրք, ամբոխի մեջ փայլած գեղեցիկ դեմք, ֆիլմ, ճարտարապետություն, բնական գեղեցկություն։ Սա բարդ աշխատանք է, որը պահանջում է գիտելիքներ և անդադար որոնում։

Այսօր հաճելիորեն կարող ենք արձանագրել, որ վերջին շրջանում հայաստանյան իրականության մեջ ևս ձևավորվել ու կայանում են հայրենական օծանելիքներ արտադրողներ, որոնք իրենց ստեղծագործ մոտեցմամբ գնալով ավելի մեծ ճանաչում են ստանում։ Այդպիսիններից է Jian ընկերության արտադրանքը, որի հիմնադիր-տնօրեն Արուսյակ Ութուջյանից էլ փորձել ենք պարզել հաջողության գրավականները։

- Օծանելիքների շուկան, կարծես թե գերհագեցած է արտասահմանյան արտադրանքով, իսկ ոլորտի հայրենական ավանդույթներ, կարելի է ասել, առկա չեն։ Ե՞րբ և ինչպե՞ս հանգեցիք օծանելիքի տեղական արտադրություն սկսելու գաղափարին։

- Բնական բաղադրիչներից պատրաստված կոսմետիկ միջոցները շատ էին, բայց օծանելիքներ, ցավոք, չկայն…Երկար մտորումներից և փորձարկումներից հետո 2019թ. սկսեցինք արտադրել օծանելիքներ՝ շեշտը դնելով հենց բնական բաղադրիչների վրա։

 600x400

- Որքանո՞վ է հաջողվում հաղթահարել մրցակցությունը։ Ո՞րն է ձեր արտադրանքի հաղթաթուղթը։

-Jian-ի հաղթաթղթերը շատ են՝ բնական բաղադրիչներ, մնայուն բույրեր, մատչելի գներ։ Առավելություններ կարելի է բազմաթիվ թվարկել, բայց լավագույն գնահատականը մեր մշտական հազարավոր հաճախորդներն են:

-Ի՞նչ բաղադրիչներից են պատրաստվում ձեր օծանելիքները։ Բարդություններ կա՞ն հումքի հայթայթման առնչությամբ։

-Օծանելիքները պատրաստվում են կոկոսի, կակաոյի, թեյի ծառի և մի շարք այլ օգտակար յուղերից ու եթերայուղերից։ Սկզբնական շրջանում դժվարությունները շատ էին, իսկ այսօր ավելի հեշտ է, քանի որ հատուկ տեխնիկաների միջոցով ինքներս ենք ստանում եթերայուղերը:

600x400

-Ձեր տեսականու մեջ առկա են նաև չոր օծանելիքներ։ Որո՞նք են դրանց առանձնահատկությունները, և ո՞ր դեպքերում են նախընտրելի օգտագործել։

-Չոր օծանելիքը մեր առաջին արտադրանքն է։ Այն քսուկային զանգված է, որը ներծծվում է մաշկի մեջ և ֆիքսվում մոտ 6-12 ժամ։ Բացի բնական բաղադրիչները, ևս մեկ առավելություն ունի՝ դա կոմպակտ տարան է, որը կարելի տեղավորել անգամ գրպանում:

600x400

- Ձեր հավաքածում կարելի է գտնել նաև յուրահատուկ օծանելիքներ, ասենք՝ կաթնային հիմքով։ Ինչո՞վ են սրանք առանձնահատուկ, ինչպե՞ս է ծնվում նոր նմուշի ստեղծման գաղափարը։

-Ինքներս մեր առաջ նպատակ դնելով, կրկին շա՜տ երկար փորձնական շրջան անցնելով 2021թ. ստեղծեցինք կաթնային օծանելիքը, որը դասական հեղուկ օծանելիք է, պատրաստված վերամշակված բնական բաղադրիչներից: Իրականում դեռ շատ նոր գաղափարներ կան, որոնց մասին շուտով կբարձրաձայնենք։

600x400

- Որո՞նք են ձեր սպառման հիմնական շուկաները։

-Սկզբնական փուլում և մինչ օրս էլ վաճառքը հիմնականում իրականացնում ենք առցանց տարբերակով (instagram, Facebook)։ Այս ընթացքում մասնակցել ենք տարբեր ցուցահանդես-վաճառքների, մեր տեսականին տեղ գտավ մի շարք խանութ-սրահներում, սակայն գործընթացին մեծապես խոչընդոտեց վրա հասած համավարակը։ Ակնկալում ենք, որ այն հաղթահարելուց հետո Jian-ի բնականոն առաջխաղացումն իրեն ուշացնել չի տա։

Անուշ Ավանյան

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 7093 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ընտրանի՝ համահունչ առաջիկա գարուն–ամառ սպասված սեզոնին

01.03.2026
Գինու ավանդույթներով հայտնի Հայստանում վերջին տարիներին գինեգործությունը նոր շունչ է առել, երբ հայրենական արտադրողների թիվն աննախադեպ աճ գրենցեց՝ իր հետ բերելով առողջ մրցակցություն, նոր ապրանքանիշեր, համեր, լուծումներ։

Սեցիենի ջերմային բաղնիքների համբավը գերում է բազմաթիվ զբասաշրջիկների

14.01.2026
Ձմռան ցուրտ եղանակին մարդիկ ավելի հաճախ են սկսել քարտեզի վրա փնտրել վայրեր, ուր այցելելով կարող են ցրել սառն անկումային տրամադրությունը, տարվա այս եղանակը կարճել մեկ այլ եզերքում՝ բացահայտելով նորը:

Նոստրադամուսի 5 կանխատեսում 2026 թվականի համար. ի՞նչ է մեզ սպասվում

24.12.2025
Նրա քառատողերի մեկնաբանները պնդում են, որ այս ժամանակաշրջանը նշանավորվում է մի քանի նշանակալի մարգարեություններով՝ սկսած տիեզերական սպառնալիքներից մինչև տեխնոլոգիական և բժշկական առաջընթացներ։

Քրիստիան Դիոր. 7 սխալ, որոնք, կանանց հաղորդում են անխնամ տեսք

28.10.2025
Ֆրանսիացի նորաձևության հայտնի դիզայներ Քրիստիան Դիորը սիրում էր ասել, որ չկան անհրապույր կանայք։ Կան միայն այնպիսիները, ովքեր չեն կարողանում ընդգծել իրենց գրավչությունը։

Ինչպես ճիշտ ընտրել և օգտագործել ատամի խոզանակը

03.09.2025
Խանութների ցուցափեղքերում կարող եք տեսնել բազմաթիվ զանազան ատամի խոզանակներ՝ տարբեր ձևերի, չափերի, մազիկների տեսակների և լրացուցիչ առանձնահատկությունների, որոնք կարող են շփոթեցնել նույնիսկ ամենափորձառու գնորդին։

Ինչո՞վ է օրթոպեդիկ ներքնակը տարբերվում սովորականից. ինչպես ճիշտ ընտրել

24.07.2025
Ժամանակակից օրթոպեդիկ ներքնակները, ի տարբերություն ավանդական մոդելների, ունեն մի շարք առավելություններ, ինչը դրանք դարձնում է հատկապես ժողովրդականություն վայելող:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
19-04-2026 23:26
«ՖԷՍՏ» թատրոնի դերասան Վլադիսլավ Բենգրաֆն ու նրա կինը՝ Եվգենյան, վեճի ժամանակ դանակահարել են միմյանց Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաքում։ Պատճառն այն է, որ աղջիկը պատրաստվում էր ամուսնալուծության հայտ ներկայացնել։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.04.2026
Դիտվել է 7181 անգամ
22.04.2026
Դիտվել է 6110 անգամ
20.04.2026
Դիտվել է 1688 անգամ
24.04.2026
Դիտվել է 131 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster