Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Ամենագեղեցիկը Միլանի նորաձևության շաբաթում․ գարուն-ամառ 2023թ

27.09.2022

Ավարտվեց Միլանի Նորաձևության շաբաթը՝ համանման միջոցառումներից ամենավառը՝ հավասարապես արժեքավոր թե՛ ավանդույթների պահպանման, թե՛ փորձարկումների առումով: 

Ներկայացնում ենք նոր հավաքածուները և պատրաստվում հաջորդ ցուցադրություններին՝ այս անգամ Փարիզում:

PRADA-ի գիշերանոցը

Գալիք տարի Միուչի Պրադան առաջարկում է հագնել թափանցիկ գիշերազգեստ՝ մոխրագույն կոմբինեզոնի վրայից կամ պարզապես «Մերի Ջեյնի» բարձրակրունկ կոշիկներով:

600x400600x400

BOTTEGA VENETA վերնաշապիկները

Թվում է, թե պարզապես ֆլանելային վանդակավոր վերնաշապիկներ են: Բայց ոչ, սրանք կաշվից են։ Այս ապշեցուցիչ նմանությանը հասնելու համար կաշին ներկվել է տասներկու շերտով:

600x400600x400

FENDI-ի գոգնոցները

Fendi-ի նոր հավաքածուում գոգնոցները համադրվում են մոխրագույն տաբատի հետ: Տաբատը՝ կոստյումի կտորից, գոգնոցը՝ շողշողացող ատլասից, որը շարժվելիս ծածանվում է:

600x400600x400

SALVATORE FERRAGAMO-ի զամշե տոտալ-լուքերը

SALVATORE FERRAGAMO-ին նոր կրեատիվ տնօրեն ունի՝ Maximilian ապրանքանիշի հիմնադիր Մաքսիմիլիան Դեվիսը։ Սկզբից դիզայները փոխեց իտալական ապրանքանիշի տարբերանշանը՝ Salvatore Ferragamo-ն դարձավ պարզապես Ferragamo: Բայց երիտասարդ դիզայները դեռ հարգում է բրենդի ավանդույթը՝ դրանք դեռ հանգիստ զգեստներ են՝ պատրաստված շքեղ նյութերից, հիմնականում՝ կաշվից։

600x400600x400

JIL SANDER-ի ծոփքերով կիսաշրջազգեստները

JIL SANDER-ի դիզայներները խիստ ուրվագիծը թեթևացնում է դեկորատիվ տարրերով: Լյուսի և Լյուկ Մեյերների գարուն-ամառ հավաքածուում լակոնիկ տոպերն ու ժիլետները կրում են տրիկոտաժե կիսաշրջազգեստներով, որոնց ծայրին գործված ծոփքեր են։

600x400600x400

ETRO-ի մինի շրջազգեստները

Ապրանքանիշի համար իր առաջին հավաքածուում իտալական բրենդի նոր կրեատիվ տնօրեն Մարկո դե Վինչենցոն ներկայացրել է բազմաթիվ քրոպ թոփեր, մինիներ, վառ գույներ և Etro-ի արխիվային, նախկինում չտարածված նախշեր: Ամենաշատ աշխատատարը, ըստ դիզայների, եղել են ուլունքավոր փեշերով այս մինի շրջազգեստները։

600x400600x400

DIESEL –ի շրջազգեստները

Ի հավելումն ջինսե զգեստների, որոնք անկասկած փայլուն են, հիշարժան են դիզայներ Գլեն Մարթենսի այլ փորձարկումները: Օրինակ՝ դենիմի երանգների այս գեղեցիկ ու սրամիտ շրջազգեստները, կարծես օրգանզայով ու ժանյակով կարկատված լինեն։

600x400600x400

Gucci-ի գրեմլիները

Gucci-ի շոուն ավելի քան 60 զույգ երկվորյակների շքերթ էր. նման ցնցող շոուի ժամանակ, ճիշտն ասած, հազիվ թե ուշադրություն դարձնեիք զգեստներին: Բայց ինչ-որ բան, այնուամենայնիվ, ուշադրություն գրավեց. դա փափկամազ Gimzo գրեմլին էր զգեստների, սանդալների, ուսապարկերի և կապովի պայուսակների վրա:

600x400600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1182 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հայտնի է ձմռան ամենաոճային գունավորումը

29.11.2023
Նորաձևության աշխարհի փորձագետները նշել են այս ձմռան հիմնական գույնը, որը երկար ժամանակ չի կորցնի իր դիրքերը և կօգնի ցուրտ սեզոնն իսկապես հարմարավետ դարձնել։

Փրեփի մատնահարդարում. ինչ է դա և ինչպես այն անել

07.11.2023
«Թանկարժեք» մատնահարդարման թրենդային օրինակներից մեկը։

Հայտնի են 2024 թվականի գարուն-ամառ սեզոնի գլխավոր գույները

19.10.2023
Ներկայացնում ենք, թե հագուստի որ երանգներին պետք է ավելի ուշադիր լինեք արդեն այսճրվանվանից:

Ոչ միայն կապույտ. ջինսերի որ այլ գույներն են արդիական 2023 թվականի աշնանը և ձմռանը

12.10.2023
Կապույտ ջինսերը վաղուց դասական են և երբեք դուրս չեն գա նորաձեւությունից: Բայց եթե բազմազանություն եք ցանկանում, խորհուրդ ենք տալիս դիտարկել նաև ջինսերի այլ երանգներ ևս։

Այս աշնան մատնահարդարման 5 նորաձև երանգները

26.09.2023
Բարեբախտաբար, այս աշնանը նախընտրություն է տրվում ոչ միայն ավանդական մոխրագույնին և շագանակագույնին, այլև որոշ վառ տարբերակների:

Բաճկոն + սվիտեր ուսերին. աշնանային դուետ հանգիստ շքեղության ոճով

14.09.2023
Մանր դետալները շարունակում են իրենց հաղթարշավը նորաձեւությունում՝ իրենց մեջ պարունակելով մինիմալիզմի ողջ հմայքը և ստեղծելով իսկապես թանկարժեք կերպարներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-11-2023 22:27
Prada-ն գլխավորել է 2023 թվականի առաջին եռամսյակում՝ Lyst-ի վարկածով զբաղեցնելով առաջին տեղը՝ որպես աշխարհում ամենահայտնի ապրանքանիշը: LOEWE-ն բոլորին գերազանցեց երկրորդ եռամսյակում, մինչդեռ Miu Miu-ն վերադարձավ եւ երկրորդ տարին անընդմեջ գրավեց առաջին տեղը:
30-11-2023 09:29
Մադրիդի համալսարանի մասնագետները հետաքրքիր օրինաչափություն են հայտնաբերել բնավորության որոշակի գծերի և կյանքի տևողության միջեւ: Առողջ երկարակեցությանը նպաստող հիմնական գործոնները երախտագիտություն և կարեկցանք ցուցաբերելու ունակությունն է, կենսուրախությունը, աշխուժությունը և, հատկապես, հետաքրքրասիրությունը:
30-11-2023 08:39
Լրագրող, հաղորդավար, ֆինանսների ոլորտի մասնագետ եւ «Միսս Տիեզերք Արմենիա 2022» Քրիստինա Այանյանը հայտնվել է Forbes-ի 30 Under 30 հատուկ ցուցակում։ Քրիստինա Այանյանը Nasdaq-ի պատմության մեջ ամենաերիտասարդ գործադիր պրոդյուսերն ու հաղորդավարն է:
29-11-2023 11:02
Ճիշտ ձևակերպված սննդակարգը կարող է հեշտացնել ծխելը թողնելը: Մասնագետները խերհուրդ են տալիս ավելի շատ ջուր և բուսական թեյեր խմել՝ մարմնից տոքսինները հեռացնելու համար։ Որոշ մթերքներից հետո, օրինակ՝ մսից, ծխելն ավելի հաճելի է, իսկ պանիրը, մրգերն ու բանջարեղենն անտանելի են դարձնում ծխախոտի համը։ Գազարը, նեխուրը, վարունգը ևս կօգնեն չհասնել ծխախոտին։
29-11-2023 10:21
Կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու համար մեղադրվող վրացի երգիչ և դերասան Կախա Աբուաշվիլին, նույն ինքը՝ Կաբուն, դատարանի որոշմամբ 10 հազար լարի գրավի դիմաց ազատ կարձակվի: Գումարը վճարելուց հետո Աբուաշվիլին կլքի քրեակատարողական հիմնարկը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր, 2023 թ․

01.11.2023
2023 թվականի նոյեմբերը կլինի մի շրջան, երբ Կենդանակերպի բոլոր նշանների ներկայացուցիչները կարող են ինչ-որ բան ակնկալել ճակատագրից, քանի որ աստղագուշակները կանխատեսում են, որ աշնան վերջին ամիսը կլինի ամենատարօրինակը աստղագիտական օրացույցում:

LADYNEWS TV
«Մանկական Եվրատեսիլ 2023» մրցույթում Հայաստանը ներկայացրած Yan Girls-ը «Do it my way» երգով զբաղեցրեց 3-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
28.11.2023
Դիտվել է 17757 անգամ
27.11.2023
Դիտվել է 529 անգամ
29.11.2023
Դիտվել է 163 անգամ
30.11.2023
Դիտվել է 139 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster