Մ-18 ԱԱ․ Մարիամ Մկրտչյանն ապահովեց չեմպիոնի տիտղոսը
14.09.2022
Հայաստանի չեմպիոն Մարիամ Մկրտչյանը նվաճեց Ռումինիայում անցկացվող շախմատի աղջիկների մինչեւ 18 տարեկանների աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
Մարիամ Մկրտչյանն այս արդյունքն ապահովեց տանելով 9 անընդմեջ հաղթանակ և վաղաժամ ամրագրեց չեմպիոնությունը։
9-րդ տուրում Հայաստանի հավաքականի շախմատիստուհին սպիտակ ֆիգուրներով պարտության մատնեց հիմնական հետապնդող, հնդիկ Ս․ Կանիշկային, որը 6,5 միավորով մնաց երկրորդ տեղում։
Առաջնության ավարտին մնացել է 2 տուր։ Դիտվել է 1123 անգամ
Читать на русском
|