Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 12-18-ը 2022 թ

12.09.2022

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 12-18-ը. Խոյ

Խոյերը ստիպված կլինեն դժվարությունների դեմ պայքարել, բայց դա ձեզ կհաջողվի։ Գլխավորը համբերատար լինելն է։ Անձնական կյանքում նույնպես ձեզնից համբերություն կպահանջվի։ Ներքին էներգիան եռում է, բայց քիչ հավանական է, որ այս պահին ինչ-որ բան փոխելու կարիք ունեք։ Պետք չէ համառ լինել, այլապես դժվարություններից հնարավոր չէ խուսափել։ Բացի այդ, այնքան աշխատանքային առաջադրանքներ կունենաք, որ բոլոր սիրային կրքերը և փորձությունները կմղվեն երկրորդ պլան:

Ճակատագրից ավելին մի պահանջեք, բավարարվեք նրանով, ինչ ունեք այս պահին։ Իսկ դուք շատ բան ունեք: Իրենց մասին կարող են հիշեցնել քրոնիկ հիվանդությունները։ Այնուամենայնիվ, կանխարգելումն ավելի լավ է, քան բուժումը: Այդ պատճառով, հոգ տարեք ձեր մասին:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 12-18-ը. Ցուլ

Պրոֆեսիոնալ ոլորտում Ցուլերը պետք է դրսևորեն արարելու պատրաստակամություն և ստեղծագործականություն։ Անձնական կյանքում հանգամանքները ձեր օգտին կլինեն։ Բայց պետք է գործեք, ձեռքերը ծալած մի՛ նստեք։ Հրաշալի շրջան է հակառակ սեռի ներկայացուցչի սիրտը շահելու և գոյություն ունեցող հարաբերություններն ամրապնդելու համար։ Ցույց տվեք հոգատարություն սիրելիի նկատմամբ, և փոխադարձություն կստանաք:

Ազատորեն գնացեք հարսանիքների և այլ տոնական միջոցառումների. այնտեղ նշանի միայնակ ներկայացուցիչները կարող են հանդիպել իրենց ապագա հոգու ընկերոջը: Առողջական առումով պետք է չանհանգստանալ և ծանրաբեռնել սիրտը։

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 12-18-ը. Երկվորյակ

Պրոֆեսիոնալ ոլորտում Երկվորյակների համար ավելի լավ է առաջիկա յոթ օրվա ընթացքում նոր գործեր ու նախագծեր չսկսել։ Բայց դուք կարող եք հանգիստ լուծել բնակարանային հարցերը և անշարժ գույք գնել: Ձեր տրամադրությունն անձնական կյանքում և ներդաշնակությունը հարաբերություններում կախված են նրանից, թե որքան հաջողությամբ եք լուծում բնակարանային խնդիրները:

Երկար ժամանակով մի ընկեք հուսահատության մեջ, հաջողությունը կուղեկցի ձեզ։ Հակամարտությունը լուծեք զրույցի, ոչ թե սկանդալների միջոցով։ Այս ժամանակահատվածում ավելի լավ է հրաժարվել աղի ու կծու ուտելիքներից։

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 12-18-ը. Խեցգետին

Շաբաթը կատարյալ է ճամփորդությունների ու գործուղումների, հանդիպումների ու բանակցությունների, ինչպես նաև փաստաթղթերի հետ աշխատելու համար։ Անձնական կյանքում ստիպված կլինեք դուրս գալ հարմարավետության գոտուց և գործել համարձակ ու ակտիվ։ Մի՛ տխրեք և մի՛ հուսահատվեք։ Նշանի միայնակ ներկայացուցիչները կարող են իրենց ճակատագրին հանդիպել։

Սոցցանցերում շփումը հեռանկար չի բերի։ Այս ժամանակահատվածում խուսափեք հովանցիկ քամիներից և մրսածությունից, ինչպես նաև սկսեք վիտամիններ և հանքանյութեր ընդունել:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 12-18-ը. Առյուծ

Առյուծները ստիպված կլինեն ֆինանսական լուրջ հարցեր լուծել ու խոշոր գործարքներ իրականացնել։ Սիրո մեջ հաջողությունը սպասում է ձեզ, եթե ցուցաբերեք բարություն և առատաձեռնություն: Ավելի շատ սեր և հոգատարություն տվեք ընտանիքին ու ընկերներին: Ձեզ կպատասխանեն ու կաջակցեն: Առաջիկա շաբաթվա ընթացքում պետք չէ չափից շատ ուտել և չարաշահել ալկոհոլը։ Ավելի լավ է դիետա պահել։

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 12-18-ը. Կույս

Մասնագիտական ոլորտում Կույսերի համար իսկապես նշանակալի շրջան է։ Կարևոր ու ճակատագրական իրադարձությունների, վճռական ընտրության, սխալների ուղղման ու ինքնաիրացման, լավագույն կողմից ինքդ քեզ դրսևորելու ժամանակաշրջան է։ Չնայած դժվարություններին ու խոչընդոտներին, դուք պետք է կենտրոնանաք նոր ծրագրերի ու նախագծերի վրա։

Սիրո հարցում կարևոր է ընտրություն կատարել՝ դրանից կախված կլինի ձեր ապագա ճակատագիրը: Հաստատ առանց հակառակ սեռի ուշադրության չեք մնա։ Այս շաբաթը կարող են անհանգստացնել վատ ինքնազգացողությունն ու միգրենը։ Սա անլուրջ մի ընդունեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 12-18-ը. Կշեռք

Պրոֆեսիոնալ ոլորտում Կշեռքների համար ավելի լավ է նոր գործեր ու նախագծեր չձեռնարկել։ Նախընտրելի է ավարտեք սկսածը և ամփոփեք: Անձնական կյանքում փորձեք հանգստություն գտնել: Հանգստացեք և վայելեք անդորը: Ավելին, դուք ինքներդ վերալիցքավորման և միայնակ մտածելու կարիք ունեք: Նոր ծանոթությունների ու սիրավեպերի ժամանակը չէ։

Այս շաբաթը նվիրեք ընտանիքի և ընկերների հետ հարաբերությունները ներդաշնակեցնելուն: Առողջական առումով կարեւոր է ճիշտ սնվել, որպեսզի թունավորումներով չհայտնվենք հիվանդանոցում։

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 12-18-ը. Կարիճ

Մասնագիտական ոլորտում հնարավոր են նոր նախագծեր ու միտումներ։ Եղեք ավելի ճկուն և ժամանակակից, և դուք կկարողանաք իրականություն դարձնել ձեր ծրագրերը: Կարևոր որոշումների ժամանակն է, որոնք դուք կընդունեք ճիշտ և հաճելիորեն կզարմացնեք նույնիսկ ինքներդ ձեզ։ Անձնական կյանքում հնարավոր են փոփոխություններ։ Շատ կոշտ մի եղեք ձեր ընտանիքի և ընկերների նկատմամբ:

Առաջիկա շաբաթվա ընթացքում ակտիվություն ու շարժում կուզենաք։ Դա կլինի ձեռքբերումների և փոփոխությունների ժամանակաշրջան: Այս շաբաթ հոգ տարեք ձեր աչքերի և նյարդային համակարգի մասին։

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 12-18-ը. Աղեղնավոր

Աղեղնավորները կկարողանան հասնել իրենց նպատակներին։ Բացի այդ, կարեւոր հանդիպումների ու շփումների շաբաթ է լինելու։ Սիրո հարցում ստիպված կլինեք ապացուցել, որ ինքնուրույն եք և վստահության արժանի։ Անձնական հարաբերություններում փոփոխությունների համար լավագույն շրջանը չէ։ Հնարավոր է՝ դեռ չկարողանաք կառավարել հարաբերությունները ձեր զուգընընկերոջ հետ։

Առողջական առումով ձեզ կարող են անհանգստացնել ոտքերի ցավերը, իրենց մասին կհիշեցնեն նաեւ հին վնասվածքները։

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 12-18-ը. Այծեղջյուր

Այծեղջյուրները կարող են և պետք է ճանապարհորդեն կամ գոնե կապ պահպանեն օտարերկրյա գործընկերների հետ։ Նշանի միայնակ ներկայացուցիչները կկարողանան իրենց ճակատագիրը գտնել նաև տնից հեռու։ Ուստի մի հապաղեք ու գործուղման գնացեք, ճամփորդեք։ Բացի հաճելիից, դուք կստանաք հիանալի տպավորություններ և անմոռանալի արկածներ, նույնիսկ կհանգստանաք: Զբաղվեք արյան մաքրմամբ, ընդունեք հակակոագուլանտներ։

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 12-18-ը. Ջրհոս

Ջրհոսները ստիպված կլինեն պաշտպանել իրենց տեղը Արեգակի տակ: Աշխատավայրում հնարավոր են կոնֆլիկտներ, նույնիսկ դավաճանություն։ Անձնական կյանքում ազատության և անկախության հանդեպ ձեր սերը կդրսևորվի ամբողջ ուժով։ Նշանի միայնակ ներկայացուցիչների համար ավելի հեշտ կլինի, սակայն ամուսնացած Ջրհոսներին սպասվում են վեճեր ու կոնֆլիկտներ։

Ավելորդ էներգիան ուղղեք ստեղծագործական ոլորտ կամ գնացեք ճամփորդության ձեր զուգընկերոջ հետ: Առողջական առումով զգուշացեք վարակներից։

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 12-18-ը․ Ձկներ

Ձկների համար ավելի լավ է այլ ժամանակի հետաձգել հանդիպումներն ու բանակցությունները։ Ստիպված կլինեք անընդհատ զոհաբերել ձեր շահերը և զիջել: Անձնական կյանքում հարաբերությունների ճգնաժամի վտանգ կա։ Հանկարծ կհասկանաք, որ դուք և ձեր զուգընկերը բոլորովին տարբեր եք, ուրիշ ձգտումներ և հայացքներ ունեք։ Դուք չեք լսում միմյանց, ժամանակն է անկեղծ խոսելու և որոշելու, թե արդյոք ձեզ անհրաժեշտ է հետագայում միասին լինել: Փորձեք ավելի քիչ քննադատական լինել: Աշխատեք այս շաբաթ մրսածություն ձեռք չբերել։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 6665 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 27-ից մայիսի 3-ը 2026 թ․

27.04.2026
Այս շաբաթը փոփոխություններ կբերի բոլոր կենդանակերպի նշանների համար, անկախ նրանից՝ դա ձեզ դուր կգա, թե ոչ։ 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 20-26-ը 2026 թ․

20.04.2026
Այս ժամանակահատվածը կարելի է համարել համեմատաբար հանգիստ, բայց որոշ նշանների համար դա կլինի անդորր' փոթորկից առաջ։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 13-19-ը 2026 թ․

13.04.2026
Այս շաբաթ հոգ տարեք ձեր նյարդերի, փողի և հարաբերությունների մասին՝ մի վատնեք ձեզ իրարանցման և անօգուտ զբաղմունքների վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 6-12-ը 2026 թ․

06.04.2026
Շաբաթը խոստանում է մարտահրավերներով լի լինել, բայց շատերի բախտը կբերի սիրո հարցում։ Իսկ որոշ նշաններ անսպասելի շահույթներ կստանան։ Բոլոր մանրամասները՝ աստղագուշակական կանխատեսման մեջ։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 30-ից ապրիլի 5-ը 2026 թ․

30.03.2026
Ապրիլի սկիզբը՝ հակառակ սպասումների, այնքան մեղմ ու խշխշան չի լինի, որքան առվակը։ Սակայն գարնանային արևի շողերը, այսուհանդերձ, կտաքացնեն դժվար օրերը։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 23-29-ը 2026 թ․

23.03.2026
Մարտի վերջը շատերի համար փորձության ժամանակաշրջան կլինի։ Սակայն աստղերը կանխատեսում են, որ մենք բոլորս կհաղթահարենք այս մարտահրավերները, իսկ ոմանք նույնիսկ կկարողանան բարելավել իրենց ֆինանսական գործերը կամ սիրային հարաբերությունները։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.04.2026
Դիտվել է 7269 անգամ
27.04.2026
Դիտվել է 662 անգամ
24.04.2026
Դիտվել է 207 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster