Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ընտրեք բաժակը և իմացեք ինչպիսին եք դուք. թեստ

09.08.2022

Կարծում եք՝ լավ գիտե՞ք ինքներդ ձեզ: Մի շտապեք դրական պատասխան տալ։ Կան իրավիճակներ, երբ մարդիկ իրենց տարօրինակ են պահում։ Դրա համար հոգեբաններն առաջարկել են թեստերի լայն տեսականի, որոնց օգնությամբ դուք կարող եք թարմ հայացք նետել ինքներդ ձեզ:

Ներկայացնում ենք անգլիացի հոգեբանների թեստը՝ ինքներդ ձեզ ավելի լավ ճանաչելու համար:

 

Պարզապես ընտրեք նկարում պատկերված բաժակներից մեկը և կարդացեք, թե դա ինչ է նշանակում։ Շատ երկար մի մտածեք։

 600x400

Եթե դուք ընտրել եք…

1. Դեղին բաժակը՝ կատվի հետ

Դուք շատ դրական մարդ եք և բազմաթիվ ընկերներ ունեք։ Մարդիկ սիրում են ձեր առատաձեռնությունն ու ընկերասիրությունը: Բացի այդ, դուք հիանալի զրուցակից եք և սովոր եք ուրիշների մեջ տեսնել միայն լավը։ Ճիշտ է, երբեմն մարդկանց հանդեպ նման հավատը շրջվում է ձեր դեմ։ Զգույշ եղեք։

2. Կապույտ-կանաչ նախշավոր բաժակը

Դուք գնահատում եք որակը։ Նրբազգաց մարդ եք, բայց կորցնում եք ձեր ինքնատիրապետումը հենց ինչ-որ բան այն չէ։ Փաստն այն է, որ դուք սովոր եք պլանավորել ձեր օրը և ապրել հարմարավետության գոտում։ Մարդիկ ձեզ տեսնում են որպես ինքնավստահ անձնավորություն՝ չգիտակցելով, որ դուք պարզապես ցածր ինքնագնահատական ունեք։ Դուք վերահսկում եք շուրջն ամեն ինչ՝ ապավինելով ձեր մտքին և իմաստնությանը։ Ամեն ինչ լավ կլիներ, բայց հաճախ վստահում եք նրանց, ովքեր ընդհանրապես արժանի չեն դրան։

3. Նապաստակով սպիտակ բաժակը

Միշտ փորձում եք օգնել մարդկանց, որպեսզի ինչ-որ մեկին օգտակար լինեք։ Դուք երջանիկ եք միայն այն ժամանակ, երբ ձեզ գնահատում են, այդ իսկ պատճառով հաճախ անում եք այն, ինչ ուզում են ուրիշները, այլ ոչ թե ինքներդ: Հիանալի աշխատող եք և կարող եք միաժամանակ մի քանի առաջադրանքներ կատարել։ Հաղթահարում եք ցանկացած դժվարություն։ Բայց անձնական կյանքում ձեզ համար դժվար է հավասարակշռություն գտնելը։

4. Սրտիկներով վարդագույն բաժակը

Դուք միշտ զբաղված եք՝ գործեր, հանդիպումներ, այլ զբաղմունքներ։ Դուք երբեք բավարար ժամանակ չեք ունենում ինքներդ ձեզ համար: Անընդհատ շտապողականությունը խանգարում է ձեզ հասկանալ, թե ինչն է իսկապես կարևոր կյանքում: Պետք է ավելի հաճախ մտածեք ձեր մասին, ականջ դնեք ձեր մտքերին ու զգացմունքներին: Դրանում ոչ մի վատ բան չկա։ Լավ եք անում, բայց ժամանակն է գիտակցելու, թե ինչ եք ուզում կյանքից։ Կանգնե՛ք և նայե՛ք շուրջբոլորը։

5. Ծաղիկով սպիտակ բաժակը

Դուք շատ բարի ու պայծառ մարդ եք, բայց կյանքում հաճախ ձեզ պակասում են նոր զվարճանքներն ու էմոցիաները։ Երջանկություն գտնելու համար պետք է սովորել նպատակներ դնել և հասնել դրանց: Դուք գնահատում եք կյանքը, լավ հանգիստը և ձեր սիրելիներին, բայց աշխատանքը ձեզ բավարարվածություն չի բերում։ Ձեզ համար կարևոր է հանդիպել մի մարդու, ով կստիպի ձեզ ցանկալի և գնահատված զգալ:

6. Սպիտակ ոլոռով կարմիր բաժակը

Դուք շատ աշխատասեր, բայց փոփոխական մարդ եք։ Վատնում եք ձեր ժամանակը և էներգիան, քանի որ հազվադեպ եք գործը մինչև վերջ անում: Սա այն է, ինչը խանգարում է ձեզ ավելիին հասնելու համար: Դուք թաքցնում եք ձեր զգացմունքները՝ չգիտակցելով, որ ուրիշները գնահատում են ձեր անկեղծությունն ու պարզությունը։ Ձեր կողքին հանգիստ է և հարմարավետ։ Երբեմն դուք հանձնվում եք և տխրում առանց պատճառի, բայց չպետք է դա անեք, և առավել ևս՝ տխրության մեջ ինչ-որ խոր իմաստ փնտրեք: Փորձեք այլ կերպ նայել այս աշխարհին:

7. Քառակուսիներով կանաչ բաժակը

Դուք ճշտապահ և պատասխանատու մարդ եք։ Ձեր մոտ ամեն ինչ նախորոք ծրագրված և հաշվարկված է: Չեք սիրում հանկարծակի բաներ և անակնկալներ։ Այդ իսկ պատճառով ձեզ հաճախ չի հաջողվում ճաշակել կյանքի համը։ Մի վախեցեք, թե ամեն ինչ դուրս կգա խիստ վերահսկողությունից: Թուլացեք և վայելեք կյանքը լիարժեք:

8. Ութոտնուկով կապույտ բաժակը

Դուք հասկանում և ըմբռնում եք այն ամենի էությունը, ինչ տեղի է ունենում: Նվիրված եք ձեր գործին և անում եք միայն այն, ինչ ձեզ դուր է գալիս։ Ձեր մտավոր կարողությունները մշտապես տպավորում են ձեր շրջապատին։ Դուք ունեք շատ ծրագրեր և նորարարական գաղափարներ, բայց ձեզ համար կարող է դժվար լինել դրանք բարձրաձայնելը: Եվ դա այն պատճառով, որ դուք ինտրովերտ եք, փակ մարդ, ով հարուստ ներաշխարհ ունի։

9. Ձյան փաթիլով կապույտ բաժակը

Դուք չեք կարող ապրել առանց սիրո: Ձեզ դուր են գալիս անկեղծ խոսակցությունները, հետաքրքիր ֆիլմերը և գրքերը։ Դուք անընդհատ կիսվում եք ձեր հոբբիներով, առանց որոնց չեք պատկերացնում ձեր կյանքը։ Դեմ չեք սեփական նվաճումներով պարծենալուց, ինչը փչացնում է ձեր հեղինակությունը։ Դուք ինքնագնահատականի հետ կապված խնդիրներ չունեք, և շատերը նախանձում են ձեզ։ Միևնույն ժամանակ, հաճախ ինքնահաստատվում եք ոչ ազնիվ ու առաքինի ձևերով։ Նայեք ձեր շուրջը։ Կյանքը լի է հետաքրքիր բաներով։

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 4570 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կանանց 4 տեսակ, որոնք ընտրում են իրենցից երիտասարդ տղամարդկանց

05.06.2025
Վերջերս այն զույգերը, որտեղ տղամարդը ավելի երիտասարդ է, այլևս զարմանալի չեն։ Մասնագետները նշել են, թե ինչու կանայք կարող են սիրել ավելի երիտասարդ զուգընկերների։

Տղամարդկանց 5 տեսակ, որոնց մենք սխալմամբ համարում ենք թույլ և մերժում

15.05.2025
Հոգեբանները բացատրել են, թե ինչու նրանք, ում մենք որպես թույլ ենք ընկալում, իրականում այդպիսին չեն։

Սեր աշխատավայրում. ինչպես են կենդանակերպի նշանները վարվում ծառայողական սիրավեպերի պարագայում

30.04.2025
Ծառայողական սիրավեպը նուրբ սահմանագիծ է զգացմունքների և պարտականությունների միջև։ Յուրաքանչյուր նշան ունի այդպիսի պատմությունն ապրելու և վերապրելու իր ուրույն ձևը։

«Չստացվեց». Կենդանակերպի որ նշաններն են մյուսներից ավելի հաճախ ամուսնալուծվում

11.04.2025
Վիճակագրությունը պաշտոնական չէ, բայց այս նշանների ներկայացուցիչների բնավորությունն ամենից հաճախ է նրանց ոգեշնչում կյանքում թարմություններ մտցնել։ Երբեմն՝ տխուր:

10 տարբերություն կանանց և տղամարդկանց հոգեբանության միջև

20.03.2025
Իհարկե, անհնար է առանձնացնել զուտ տղամարդկային կամ կանացի վարքագծով մարդու։ Այնուամենայնիվ, հնարավոր է բացահայտել հատկանիշներ, որոնք ավելի բնորոշ են որոշակի սեռի ներկայացուցիչներին:

Ինչու են «որովայնում թիթեռնիկները» «փախիր» ազդանշան, այլ ոչ թե սիրո

11.02.2025
Հանդիպե՞լ եք մի մարդու, ով ձեր սիրտին ստիպում է կատաղի բաբախել, իսկ որովայնում՝ թիթեռնիկներին թրթռալ:  Իսկ եթե այդ «թիթեռնիկները» ամենևին էլ սիրո ազդարար չեն, այլ տագնապի՞։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-06-2025 10:22
Մերձավոր Արևելքում ռազմական հակամարտության ֆոնին, առցանց քննարկման թեմա է դարձել Իրանի վերջին շահ Մոհամմեդ Ռեզա Փահլավիի թոռնուհու՝ Իման Փահլավիի հարսանիքը: Օրերս 31-ամյա Իմանն ամուսնացել է իր ընկերոջ՝ Բրեդլի Շերմանի հետ, ով հրեական ծագում ունեցող ամերիկացի գործարար է, Matternet ընկերության գործընկերության ղեկավարը, որը զբաղվում է անօդաչու թռչող սարքերի առևտրային առաքմամբ:
16-06-2025 10:16
Եթե կինը գիշերը քնում է լամպի լույսի տակ, ապա այդ լույսն օրգանիզմում կարող են «արթնացնել» կրծքի քաղցկեղի բջիջները, հայտնում է The Times of India-ն: Լույսի պատճառով մելատոնինի հորմոնը դադարում է արտադրվել: Սովորաբար հորմոնի բարձր խտությունը «քնեցնում» է քաղցկեղի բջիջները և անջատում ուռուցքի առաջացման հիմնական մեխանիզմները:
16-06-2025 10:11
Նոր հետազոտության համաձայն՝ ամուր ընտանեկան կապերը լավագույն միջոցներից մեկն են գիշերը երեխայի լավ քնելուն օգնելու համար։ Հետազոտողները հավաստիացնում են, որ երեխաներն մեծ հավանականությամբ ավելի երկար կքնեն, եթե նրանց տանը տիրում են ընտանեկան լավ հարաբերություններ եւ ծնողները շատ են տարված իրենց գործով։ Այնպիսի բաներ, ինչպիսին համատեղ ընթրիքն է եւ հարեւանությամբ տեղի ունեցող միջոցառումերին մասնակցությունը, կապված են եղել քնի տեւողության ավելացման հետ։
16-06-2025 09:56
Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հրապարակել է համաշխարհային դասակարգման ամենշաբաթյա աղյուսակը։ Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը նահանջել է մեկ աստիճան եւ 48-րդն է։ Առաջատարը Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան է։
16-06-2025 06:19
60-ամյա Մոնիկա Բելուչին հանրության առջև դուրս եկել իր սիրեցյալի՝ 66-ամյա Թիմ Բարթոնի հետ։ Դերասանուհին և ռեժիսորը մասնակցել է Սիցիլիայի Տաորմինա քաղաքում անցկացվող իտալական կինոփառատոնին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2025 թ․

01.06.2025
Ամռան առաջին ամիսը կլինի հետադարձ Պլուտոնի ազդեցության տակ։ Այս ժամանակահատվածը որևէ մեծ խնդիր չի բերի, բայց Պլուտոնը որոշների հունիսը կփչացնի։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
11.06.2025
Դիտվել է 549 անգամ
12.06.2025
Դիտվել է 503 անգամ
16.06.2025
Դիտվել է 452 անգամ
13.06.2025
Դիտվել է 374 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster