«Ես առավել երջանիկ եմ, քան երբևէ». Ջենիֆեր Լոպեսն իր 53-ամյակը նշել է անկեղծ ֆոտոշարքով
26.07.2022
Ջենիֆեր Լոպեսը ծննդյան 53-ամյակի առթիվ (նա այն նշել է հուլիսի 24-ին) մերկ լուսանկար է հրապարակել։ Այսպես նա ներկայացրեց իր JLo Beauty ապրանքանիշի նոր շարքը՝ JLo Body:
Երգչուհու խոսքով՝ տեսականին ընդլայնելու և հետույքի համար բալզամ թողարկելու համար իրեն ոգեշնչել է մոր պատմությունը. Ջենիֆերը դեռ փոքր տարիքից հետևել է, թե ինչպես է նրան անհանգստացրել ցելյուլիտը։
«Ես հիշում եմ, թե ինչպես էր նա ցանկանում, որ ինչ-որ կախարդական բանաձև լիներ, որը պարզապես կվերացնի այն: Բայց մենք գիտենք, որ ճշմարտությունն այն է, որ նման բանաձեւ չկա», - խոստովանում է Լոպեսը, ով մարզավիճակը պահպանելու համար կանոնավոր սպորտով է զբաղվում:

Այդուհանդերձ, երգչուհու խոսքով, մասնագետների հետ միասին իրեն հաջողվել է մշակել մի բանաձև, որը տեսողականորեն բարելավում է մաշկը։ Այսպիսով, քսուքը պարունակում է վարդագույն պղպեղ՝ ձգվող նշանները հարթելու համար, գուարանայի սերմի էքստրակտ՝ մաշկը հարթելու համար, կոֆեին՝ ձգելու համար, պեպտիդներ՝ կոլագենի արտադրությունը մեծացնելու և հզոր խոնավեցնող միջոցներ, ինչպիսիք են շի յուղը և հիալուրոնաթթուն:

Հետույքի նկատմամբ մեծ ուշադրությունը խորթ չէ հենց Ջ․ Լոյին. լայնորեն հայտնի է, որ աստղը մի ժամանակ ապահովագրել է իր մարմնի այդ հատվածը 27 միլիոն դոլարով:
People-ին տված բացառիկ հարցազրույցում Լոպեսը բացահայտել է, որ ինքդ քո մասին հոգալը վստահության է հանգեցնում։
«Ինձ ավելի վստահ եմ զգում, երբ բավականաչափ քնում եմ, խնամում մաշկս և զբաղվում ֆիթնեսով ու սնուցմամբ: Երբ դուրս եմ գալիս ռիթմից, ինձ իմ ափսեից դուրս եմ զգում»,- խոստովանել է երգչուհին։
Ջենիֆերը նաեւ նշել է, որ «գեղեցկությունը պիտանելիության ժամկետ չունի»։

«Կարծում եմ, որ ցանկացած տարիքում դուք կարող եք հրաշալի և սեքսուալ տեսք ունենալ և զգալ», - ասել է նա:
Լոպեսի հետ այս կարծիքը կիսող և պարբերաբար հաճոյախոսություններ կատարող անձը նրա նոր ամուսինն է՝ Բեն Աֆլեքը, ում հետ աստղն այժմ վայելում է մեղրամիսը Փարիզում։ Լոպեսը կիսվել է որոշ մանրամասներով.
«Նա ասում է. «Ինձ դուր է գալիս, երբ լրացուցիչ ոչինչ չունես: Ո՛չ մազահարդարում, ո՛չ դիմահարդարում, միայն դու՝ քո սեփական մաշկի մեջ»: Նա իսկապես գնահատում է դա: Եվ դա ստիպում է ինձ իսկապես վստահ և գեղեցիկ զգալ»,-ասում է Ջենիֆերը։
«Ես իմ տարիքին եմ, բայց ինձ հրաշալի և առավել երջանիկ եմ զգում, քան երբևէ: Ամեն ինչ նոր է սկսվում»,- խոստովանել է երգչուհին։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 1209 անգամ
Читать на русском
|